Posted in պատմություն 8

Հարցեր կրկնողության համար

  • Ինչ է ուսումնասիրում քիմիան,ինչ բնագիտական գիտություններ գիտեք

Քիմիան դա բնագիտական գիտություն է, որը ուսումնասիրում է նյութերը, նրանց բաղադրությունը, կառուցվացքը, հատկությունները, տարածվածությունը ստացումը և կիրառումը։ Բնագիտական գիտություններն են՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, աստղագիտություն և էկոլոգիա։

  • Մարմին,նյութ,բերել օրինակներ

Մեզ շրջապատող բոլոր առարկաները կոչվում են մարմիններ, այն ինչից կազմված են մարմինները կոչվում են նյութեր։ Մարմիններ են՝ սեղան, աթոռ, աստղ, համակարգիչ, պատուհան, քար։ Նյութեր են՝ արծաթ, ոսկի, պլասմաս։

  • Պարզ և բարդ նյութեր,բերել օրինակներ

Պարզ են կոչվում այն նյութերը, որոնք կազմված են մեկ տարի ատոմներից, բարդ են կոչվում այն նյութերը որոնք կազմված են երկու և ավելի տարի ատոմներից։ Պարզ նյութեր են՝ ոսկի, արծաթ, ջրածին, թթվածինն, կալցիում, բարդ նյութեր են՝ H2O, EnO4

  • Ֆիզիկական,քիմիական երևույթներ,բերել օրինակներ

Ցանկացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ։ Ֆիզիկական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում է նյութի ագրեգատային վիճակը, չափսերը, ձևը։ Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր, ռեակցիաների հատկանիշներն են՝ գույնի, հոտի, համի փոփոխությունը, էներգիայի անջատում կամ կլանում, գազի անջատում և նստվածքի առաջացում։

  • Սահմանել մոլեկուլ,ատոմ հասկացողությունները,ատոմի բաղադրությունը

Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է: Ատոմը կազմված է էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից:

  • Ինչ ատոմամոլեկուլային տեսության կետեր գիտեք
  • Ատոմը նյութի փոքրագույն մասնիկն է:
  • Հունարեն բառ է, որը թարգմանվում է անբաժանելի:
  • Ֆիզիկական երևույթների ժամանակ և՛ մոլեկուլները, և՛ ատոմները պահպանվում են:
  • Քիմիական ռեակցիաների ժամանակ մոլեկուլները քայքայվում են, իսկ ատոմները պահպանվում են:
  • Ատոմները և մոլեկուլները գտնվում են անընդհատ շարժման մեջ են:
  • Նույն տեսակի ատոմների միացումից առաջանում են պարզ նյութեր:
  • Տարբեր տեսակի ատոմի միացումից առաջանում են բարդ նյութեր:
  • Տարը դա ատոմների որոշակի տեսակ է:
  • Պարզ նյութերը բաժանվում են երկու մեծ խմբերի՝ մետաղների և ոչ մետաղների:
  • Ատոմների ֆիզիկապես բաժանելի են: Կենտրոնում գտնվում միջուկ, միջուկը կազմված է պրոտոններից (p+),  նեյտրուններից (n0),  էլեկտրոն (-ē): Նույն լիցքով մասնիկները իրար վանում են, իսկ տարբեր լիցքով մասնիկները իրար ձգում են:
  • Ատոմները էլեկտրաչեզոք մասնիկներ են և հավասար են կարգի կարգաթվին պարբերական համակարգում:
  • Հարաբերական ատոմային,մոլեկուլային զանդված

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս, թե նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ ԶԱՄ-ից։

  • Տարրերի առաջին դասակարգումը,ինչպես է ստեղծվել պարբերական համակարգը

Բոլոր տարրերը գրվեցին ըստ հարաբերական ատոմային զանգվածների մեծացումով, տարրերը համարակալվեցին և այդ համարները կոչվեցին կարգաթվեր: Նկատեցին, որ ամեն մի ութ տարրից հետո կրկնվում են տարրերի հատկությունները: Այդ երկար շարքը բաժանեցին ավելի կարճ շարքերի այնպես որ ալկալիական մետաղները ընկնեն իրար տակ, հալոգենները իրար տակ, իսկ ազնինվ գազերը իրար տակ: Այդ շարքերը կոչվեցին պարբերություններ:

  • Պարբերություններ,ինչ է ցույց տալիս պարբերության համարը

Պարբերության համարը ցույց է տալիս էլեկտրոնային շերտերի քանակը:

  1. Կարգաթիվ,ինչ է ցույց տալիս տարրի կարգաթիվը

Կարգթիվը ցույց է տալիս պրոտոնների և էլեկտրոնների թիվը:

  1. Խմբեր,ենթաղմբեր,ինչ է ցույց տալիս խմբի համարը

Խմբի համարը, եթե տարրը գտնվում է գլխավոր ենթախբում ցույց է տալիս էլեկտրոնների թիվը վերջին շերտում:

  1. Տարրի բնութագրումը ըստ պարբերական համակարգի

1) Քիմիական տարրի նշանը  S

2) Կարգաթիվը 16, միջուկի լիցքը +16

3) Հարաբերական ատոմային զանգվածը 32

4) Մեկ ատոմի զանգվածը (գ) 5,31 x 10-26 կգ

5) Դիրքը` պարբերություն 3, խումբ VI, ենթախումբ՝ գլխավոր

6)  Ատոմի բաղադրությունը՝ 16p, 16 n, 16  e

7) էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 2/8/6/

8) Ինչպիսի՞ տարր է` ոչ մետաղ

9) Օքսիդացման աստիճանը`ՕԱ 0, -2, +6

  1. Օքսիդացման աստիճան,վալենտականություն

Օքսիդացման աստիճանի մեծությունը որոշվում է միացության մոլեկուլում դեպի տվյալ ատոմը կամ տվյալ ատոմից շեղված էլեկտրոնների թվով:

  1. քիմիական կապի տեսակները՝կովալենտ (ոչբևեռայի,բևեռային),իոնային,մետաղական

Իոնական կապն առաջանում է այն ատոմների միջև, որոնք իրենց էլեկտրաբացասականությամբ խիստ տարբերվում են։ Մետաղային տարրերի ատոմներն արտաքին էներգիական մակարդակում ունեն քիչ թվով էլեկտրոններ, հիմնականում՝ 1 կամ 2, առավել քիչ դեպքերում՝ 3 և 4 էլեկտրոններ։ Ոչմետաղների համեմատ, մետաղներն ունեն մեծ ատոմային շառավիղ, որի պատճառով վալենտային էլեկտրոնները թույլ են ձգվում միջուկների կողմից։

  1. Քիմիական բանաձև,հաշվարկներ բանաձևվով

H2PO4

1.Նյութի անվանումը

Ֆոսֆորական թթու
2.Ինչ տարրերից էկազմված տրված նյութը

H-ջրածին, P-ֆոսֆոր, O-թթվածին
3.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում

3H

1P

4O

  1. Հաշվել՝Mr 

Ar (H2PO4)=Ar (H)x3+Ar (P)+Ar(O)x4=1×3+31+16×4=3+31+64=98

  1. Հաշվել տարրերի զանգվածային հարաբերությունները` m

m(H):m(P):m(O)=3:31:64

6..Հաշվել տարրերի զանգվածային բաժինները`w

w(H)=3:98×100=3%

w(O)=64:98×100=65%

w(P)=31:98×100=32%

7.Նյութը բարդ էթե պարզ

Բարդ
8.Հաշվել մեկ մոլեկուլի զանգվածը

98×1,66×10-27=163×10-27=1,63×10-25

  1. Նյութի քանակ,մոլ՝8դաս;
  2. Քիմիական հավասարումներ,քիմիական ռոակցիների տեսակները՝միացման,քայքայման,տեղակալման,փոխանալման՝8դաս;
  3. Բարդ նյութերի դասակարգում՝օքսիդ,թթու,հիմք,աղ՝8դաս;
  4. Քիմիայի օրենքները՝նյութի զանգվածի պահպանման օրենքը,նյութի բաղադրության պահպանման օչենքը՝8դաս;
  • Հաշվարկներ ըստ քիմիական հավասարումների՝8դաս;

Leave a comment