Posted in պատմություն 12

Հոկտեմբերի 16-20

Թեմա 16․ Միջնադարի հայկական մշակույթը / բանավոր, էլ․ դասագիրք՝ էջ 205-230, օգտվե՛լ նաև այլ աղբյուրներից/․
Թեստային աշխատանք /Մաս 1-ինի ամրապնդում/

Առաջադրանք
1․ Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։
Հայոց մշակույթը շատ կարևոր էր այդ շրջանում: Հրատապ ստեղծումն ուներ մի քանի նպատակներ, պետք էր քրիտոնեական գրքերը և արարողությունները կատարել հայերեն, զարգացնել մայրենի լեզուն և գրականությունը, պետք էր հիմք դառնար պետական անկախությունը վերականգնելու համար:

2․ Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։
Ոսկեդարի հայ պատմիչներն էին՝ Ագաթանգեղոսը, Եղիշեն, Փարպեցին, Բուզանդը, Խորենացին: Ոսկեդարը կայացավ Սահակ-Մեսրոպյան առաջին աշակերտներից, ովքեր բացի թարգմանություններից գրեցին նաև իրենց սեփական աշխատությունները։ Քրիստոնեության լուսաբանը Գրիգոր Լուսավորիչն էր: Թարգմանիչներն էին Մեսրոպ Մաշտոցը. Սահակ Պարթևը, Եկեղյացին, Հովսեփ Պաղնացին, Վանանդեցին: Փիլիսոփաներն էին Եզնիկ Կողբացին, Դավիթ Անհաղթ:

3․ Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։ Համեմատե՛ք այն ներկայիս Հայաստանի կրթական համակարգի հետ․ի՞նչը կուզեիք վերականգնել և կիրառել այսօր
Կազմակերպվում էին երկու կարգի ուսումնական կենտրոններ` տարրական և բարձր տիպի դպրոցներ։ Տարրական դպրոցները երկու կարգի էին՝ հասարակական և մասնավոր։ Հասարակական էին այն դպրոցները, որոնք պահպանվում էին եկեղեցու և պետության միջոցներով։ Աշակերտները ստանում էին տարրական գիտելիքներ թվաբանությունից, սովորում էին գրել-կարդալ, երգեցողություն։ Վարդապետարանները գիտակրթական կենտրոններ էին, որն ավարտելով՝ սաները ստանում էին վարդապետական աստիճան: Կային ՝ ծխական, վանական և տաճարային դպրոցներ։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր ուսումնական կենտրոններից էին Սանահինի և Հաղպատի վարդապետարանները: Հայկական մշակույթի զարգացման գործում նշանակալից դեր խաղաց Գոշավանքի վարդապետարանը։ Այն իր ծաղկումը ապրեց առակագիր Մխիթար Գոշի օրոք։ Կիլիկիայում գործող բարձրագույն դպրոցների շարքում մեծ հռչակ էր վայելում Սսի համալսարանը։   

Posted in պատմություն 12

թեստ 1

ԹԵՍՏ 1․ ՄԱՍ Ա, Բ

Անուն, ազգանուն – Քնարիկ Հակոբյան
Ամսաթիվ-17.10.2023
Առարկա-Հայոց պատմություն

                                    Ա մակարդակ

  1. Ե՞րբ  է  վերջին  անգամ  հիշատակվել  Հայաստանի  սատրապ–կառավարիչ  Երվանդ 2-րդը.
    1) Ք. ա. 410–ական թթ.
     2) Ք. ա. 360–ական թթ.
     3) Ք. ա. 330–ական թթ.
    4) Ք. ա. 460–ական թթ.
  2. Ե՞րբ  է  առաջին  անգամ  հիշատակվում   «Նաիրի»  երկրանունը.
    1) Ք. ա. XIV դարում
    2) Ք. ա. XI դարում
    3) Ք. ա. XII դարում
      4) Ք. ա. XIII դարում
  3. Ե՞րբ է Մուշեղ սպարապետը զորքով շարժվել Գանձակ.
    1) 379 թ.
    2) 378 թ.
    3) 368 թ.
      4) 372 թ.
  4. Պարսից   ո՞ր  արքայի  համաձայնությունն  է ստանում  Սահակ Պարթևը Համազասպ Մամիկոնյանին  սպարապետ  նշանակելու  հարցում.
    1) Շապուհ III-ի
     2) Վռամ IV-ի
    3) Հազկերտ I-ի
    4) Հազկերտ II-ի
  5. Ո՞ր  թվականին  հայկական  բանակը  նվաճեց  Պտղոմայիս  քաղաքը.
    1) Ք. ա. 84 թ.
     2) Ք. ա. 66 թ.
    3) Ք. ա. 69 թ.
      4) Ք. ա. 71 թ.
  6. Ե՞րբ  է գահակալել հայոց Վաղարշ  II  թագավորը.
     1) 185–198 թթ.
    2) 164–185 թթ.
      3) 117–140 թթ.
    4) 198–215 թթ.
  7. Ե՞րբ  են  հայերն  ապստամբել  և  սպանել  Ակակիոսին.
    1) 536 թ.
    2) 539 թ.
    3) 548 թ.
    4) 554 թ.

Ե՞րբ  է  ստեղծվել  մանրանկարներով  զարդարված  և  մեզ  հասած  առաջին ամբողջական  ձեռագիրը.
  1) 1001 թ.
 2) 851 թ.
3) 961 թ.
  4) 989 թ

Posted in պատմություն 12

Հոկտեմբերի 9-13

Թեմա 14․ Կիլիկյան Հայաստանը /էջ 174-190/
Թեմա 15․ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում /էջ 191-200/-/բանավոր, էլ․ դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։
Կիլիկիայի տարածքը գրավվել էր հայերի կողմից դեռևս ք․ա․ I դարում, որբ Տիգրան Մեծը ստեղծեց ծովից ծով Հայաստանը։ X դարից այնտեղ շատ հայեր էին բնակվում, իսկ բնակչության թիվը էլ ավելի է շատանում XI դարի արտագաղթից հետո։ Կիլիկիայում կային նաև եկեղեցիներ։

2․ Նկարագրե՛ք Լևոն 1-ինի գործունեության կարևոր դրվագները։
Լևոն I 1132 թվականին գրավեց Մսիս, Ադանա և Տարսոն քաղաքներ, սակայն, 1137 թվականին Բյուզանդիան արշավանք կազմակերպեց և հետ գրավեց բոլոր տարածքները, որից հետո պաշարեց Վահկա բերդը, որտեղ պատսպարվել էր Լևոնը իր ընտանիքի հետ։ Բերդը չկարողացավ շատ դիմադրել և հանձնվեց, իսկ Լևոնը իր ընտանիքի հետ ձերբակալվեց և ուղևորվեց Կոստանդնուպոլիս։

3․ Նկարագրե՛ք Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի պատճառները և հետևանքները
Սեֆեյան Պարսկաստանը արդեն 1512 թվականից ի վեր պատերազմի մեջ էր Օսմանյան տերության հետ։ Պատերազմի ընթացքում՝ 1590 թվականին կնքվեց հաշտության պայմանագիր։ Սակայն, պարսիկները դրանով չսահմանափակվեցին, քանի որ իրենց հետ էին վերադարձրել գրավված տարածքները։ Նրանք օգտագործեցին խաղաղ տարիները հզորանալու համար և 1603 թվականին հարձակվեցին Օսմանյան տերության վրա։ Պատերազմի հիմնական մասը տեղի էր ունենում Հայաստանի տարածքում, որն էլ մեծ ավերածությունների պատճառ էր դառնում։ 1604 թվականին Շահ Աբասին հետապնդում էր թուրքական զորքը, բայց Շահ Աբասը չէր ցանկանում բախվել իրենց հետ։ Դրա համան նա որոշեց, որ պետք է ամայացնի բոլոր տարածքները, որոնցով թուրքերը կարող էին արշավել իր երկրի վրա։ Նա հրամայեց ոչնչացնել բոլոր հայկական քաղաքներն ու գյուղերը, որոնք կարող էին հանգստի վայր հանդիսանալ թուրքերի համար։ Արդյունքում, 300000 հայ բռնագաղթվեց։ Շահ Աբասը հայերին ուղարկելով Պարսկաստանի խորքերը ցանկանում էր նաև զարկ տալ տնտեսությանը։ Այդպես շատ հայեր ստիպված եղան լքել իրենց տները և բնակություն հաստատել կամ արտասահմանում, կամ էլ Պարսկաստանում։

Posted in պատմություն 12

Հոկտեմբերի 2-6

Թեմա 12․ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը /էջ 160-175/
Թեմա 13․ Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում /էջ 176-182/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի գահակալներից և թագուհիներից մեկի գործունեությունը։

Սմբատ I Բագրատունի

Սմբատ Ա հաջորդել է հորը՝ Աշոտ Ա–ին: 890–ին Հայոց Գուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակտչությունները: Հոր մահից հետո Գեորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց Ատրներսեհ գահերեց իշխանի ձեռքով Շիրակավանում օծվել է թագավոր: Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին: 892–ին Արաբական խալիֆայությունը, իսկ 893–ին Բյուզանդական կայսրությունը ճանաչել են նրա թագավորությունը: Սմբատ Ա 893–ին Բյուզանդիայի Լևոն VI կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր: Սմբատ Ա վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն: Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է Հայաստանի մեծագույն մասը: Սմբատ Ա–ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի իշխանները, Վասպուրականի Արծրունիները, Հայոց Աղվանքի թագավոր Համեմ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը:

Սմբատ Ա արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել: Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը: Արքայանիստը Բագարանից տեղափոխվել է Շիրակավան: Սմբատ Ա–ի հաջողություններից անհանգստացած Արաբական խալիֆայությունը Հայաստանի դեմ է դրդել Ատրպատականի ամիրա Սաջյան Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն: Վերջինս 893–ին հարձակվել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան: 894–ին Սմբատ Ա Աֆշինին պարտութան է մատնել Դողս գյուղի ճակատամարտում: Սակայն Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ Ա ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ: Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ Ա զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ: Այնուհետև Սմբատ Ա ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը:

2․ Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ համեմատելով այն վաղ միջնադարի /Արշակունյաց Հայաստան/ կառավարման համակարգի հետ /

Պետության գլուխը թագավորն էր՝ ինքնակալ միապետ։ Որոշում էր արտաքին ու ներքին բոլոր հիմնական հարցերը։ Թագավորին խորհրդատվություն էին տալիս սպարապետը, կաթողիկոսը, իշխանաց իշխանը և այլ մեծամեծ պաշտոնյաներ։ Գահը ժառանգում էր թագավորի ավագ որդին, հաճախ նաև եղբայրը։ Երկրի մյուս փոքր թագավորություններն ու իշխանությունները ենթարկվում էին Բագրատունի թագավորներին։ Կառավարման պաշտոններում էին թագավորական տան անդամներ և արքունիքին մոտ կանգնած խոշոր ավատատերերը։ Համակարգում կարևոր դեր էր խաղում իշխանաց իշխանի պաշտոնը։ Իշխանաց իշխանը թագավորին հաշվետու էր ենթակա իշխանների գործունեության համար։ Արքայական կալվածքները տնօրինողները, պետական գանձարանը և երկրի մեծ ու փոքր պաշտոնյաները նրան էին ենթարկվում։ Այս պաշտոնը հիմնականում զբաղեցնում էին արքայի եղբայրները կամ գահաժառանգները։ Կառավարման համակարգում նաև կարևոր պաշտոն էր հայոց սպարապետը՝ բանակի հրամանատարը։ Պատերազմի ժամանակ նրան էին ենթարկվում փոքր թագավորությունների զորքերի հրամանատարները։ Բագրատունյաց Հայաստանում մեծ նշանակություն էր տրվում բանակի կազմակերպմանը։ Կազմված էր արքունական ու մարզպանական գնդերից։ Թագավորին անմիջականորեն ենթարկվում էր արքունի գունդը, իսկ մարզպանական գնդերը իշխաններին էին ենթակա։ Եկեղեցին մեծ մասնակցություն ուներ երկրի կառավարմանը, ապահելով երկրի միասնականությունը։ Ինչպես առաջ, հայոց կաթողիկոսին էր պատկանում մեծ դատավորի իրավունքը։

Posted in պատմություն 12

Սեպտեմբերի 25-29

Թեմա 9․ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն։ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /էջ 117-124/
Թեմա 10․ Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին /էջ 125-137/
Թեմա 11․ Հայկական պետականության նախարարական շրջանը /էջ 138 159/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք

1. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և դրանց գործառույթները։ Ներկայիս Հայաստանի ո՞ր պետական մարմինների հետ կարելի է դրանք համեմատել։

Պետությունը կառավարում էր արքան՝ իր արքունիքով։ Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին։ Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին գործակալությունները։ Ամեն գործակալություն տնօրինում էր երկրի կառավարման որոշակի ոլորտ։ 

1. Հազարապետություն, որի գործակալը ղեկավարում էր երկրի տնտեսական գործերը, հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, անտառատնկումները, շինարարական աշխատանքները, մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանապարհների, կամուրջների, ջրանցքների կառուցումները: Այդ գործակալությունը տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի իշխանատների ներկայացուցիչները:

2. Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով:

3.Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը: Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր:

4.Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը: Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը:

б.Մաղխազություն, որի գործակալը գլխավորում էր արքունի պահակազորը և թիկնազորը, հոգում թագավորի անձի և նրա ընտանիքի պաշտպանությունը: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Խորխոռունի նախարարական տան ներկայացուցիչները:

6.Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր:

7.Սենեկապետություն, որի գործակալր ղեկավարում էր պետական գրագրությունները, համարվում արքունի դիվանի քարտուղարը, դպրապետր և կնքապահը: Արքայի հանձնարարությամբ այդ պաշտոնր վարել են հավատարիմ, գրագետ և օտար լեզուների տիրապետող ազնվականներ:

Մատենագրական աղբյուրներում հիշատակվում են նաև շահախոռապետ, որսապետ, տակառապետ, հանդերձապետ, դահճապետ, մունետիկ, շահապ, գրչունիք, նամակունիք, սպանդունիք, արքունի դրան եպիսկոպոս և այլ անվանումներով միջին ու մանր գործակալություններ: Արշակունիների արքայատան անկումից (428 թ.) հետո հիմնականում հարատևեցին համապետական նշանակություն ունեցող գործակալությունները, որոշ գործակալություններ վերաիմաստավորվեցին, իսկ պալատական նեղ նշանակություն ունեցողները դադարեցին գործելուց:

ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, իսկ Արշակունիների օրոք գործակալությունները։

2․ Համեմատե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի գործունեությունը

Արշակ II թագավորը Կոգովիտ գավառում սկսել է Արշակավան քաղաքի կառուցումը, որպեսզի ամրապնդի թագավորական իշխանություն և զսպի նախարարական կենտրոնախույս տրամադրությունները։ Բոլոր ցանկացողներին թույլ է տալիս բնակվել քաղաքում, նույնիսկ օրինազանցներին։ 359թ․ սկսված Հռոմի և Պարսկաստանի պատերազմի ժամանակ Շապուհի օգնության խնդրանքով զորքով հասնում է Մծբին քաղաքի մոտ և հաղթում հռոմեացիներին։ Երբ իմանում է, որ Շապուհը մտադիր է իրեն սպանել, վերադառնում է հայրենիք։ Կոստանդիոս II-ի հրավերով մեկնում է Մաժակ քաղաք։ Այդտեղ միասին ամրապնդում են հայ-հռոմեական դաշինքը Արշակի ու կայսեր մահացած եղբոր նշանածի՝ Օլիմպիայի ամուսնությամբ։ Արշակ II-ի հրամանով Գանձակ քաղաքում Շապուհ II-ի ներխուժող զորքերը Վասակ սպարապետի զորքը 363թ․ թշնամուն պարտության է մատնում։

Պապ թագավորը հռոմեական զորավար Տերենտիոսի գլխավորած զորաջոկատով վերադառնում է Հայաստան ու 370-374թթ․ հաստատվում է հայոց գահին։ Նա տեր է կանգնել Կոգովիտ գավառի Դարույնք բերդում պահվող Արշակունյաց գանձերին։ Վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում են եկեղեցիները ու կարգավորվում են երկրի գործերը։ 371թ․ երբ Պապ թագավորն իմանում է, որ պարսից մեծ զորքը նորից ներխուժել է երկիր ու հասել Միջնաշխարհ, հրամայում է հայոց զորքերը հավաքել Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում։ Նա մարտավարության բոլոր կանոններով հայ-հռոմեական միացյալ ուժերը նախապատրաստում է ճակատամարտի։ Պապ թագավորն ու Մուշեղ սպարապետը զբաղվում են երկրի անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ։ Պետական ծառայություն կատարելը պարտադրվում է հոգևորականների եղբայրներին, զավակներին ու ազգականներին։ Սահմանափակվում է եկեղեցական հողատիրությունը։ Պապը վերացնում է <<պտղի և տասանորդների կարգը>>։ Նաև եկեղեցուց կտրում է Տրդատ III Մեծի տված հողի մեծ մասը։ Նա խրախուսել է երկրի բնակչության ու հայոց բանակի թվաքանաքի աճը՝ փակելով կուսանոցներն ու այրիների ապաստանները, կույսերին և այրի կանանց թույլատրելով ամուսնանալ։ Պապ թագավորի վարած անկախ քաղաքականության շնորհիվ Հայաստանից վտարվել են պարսից զորքերը։

Posted in պատմություն 12

Սեպտեմբերի 18-22

Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը» /էջ 58-81/
Թեմա 6. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում» /էջ 82-91/
Թեմա 7. Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը /էջ 95-97/
Թեմա 8. Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում /էջ 101-107, 110-111/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք

1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝
-ռազմական

Ստեղծվեց հայկական կանոնավոր հզոր բանակ։ Հայրենիքի սահմանների պաշտպանությունը կազմակերպելու համար նա ստեղծեց չորս զորավարություններ։
-վարչական
Երկրի կառավարումը դյուրացնելու նպատակով Արտաշեսն այն բաժանեց 120 գավառների, որ հունահռոմեական հեղինակներն անվանում են ստրատեգիաներ, իսկ դրանց կառավարիչներին՝ ստրատեգոսներ։ Կարգավորվել են նաև արքունի պետությունները, որոնցից կարևորագույնները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնվել են արքայի մերձավորներին։ Արտաշեսը կարգադրել է ճշգրտել հայկական օրացույցը, հստակեցնել տոմարը, կազմակերպել նավագնացություն լճերի և նավարկելի գետերի վրա։
-հողային
Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները։ Մոտ Ք․ա․ 180թ․ Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ։ Հողային բարեփոխման վերաբերյալ Պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները․․․, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»։ Սահմանաքարերից շուրջ քսանը հայտնաբերվել են Հ․Հ․ տարբեր շրջաններում և այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում։

Advertisement

2. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք: Համեմատե՛ք այն ՀՀ ներկայիս պետական կարգի հետ։
Պետական կարգը շարունակում էր մնալ միապետական։ Երկրի կառավարման բուրգը անսահմանափակ էր։ Հայոց արքային էին երնթարկվում արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դտական և այլ բնագավառներին վերաբերվող գործերը։
Ներկայիս Հ․Հ․ պետական կարգը կիսանախագահական հանրապետություն է։ Հ․Հ․-ը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Հ․Հ․-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

3. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը 
Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:
Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:

Posted in պատմություն 12

Սեպտեմբերի 11-15

Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք /էջ 7-11/
Թեմա 2. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /էջ 21-24/
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը» /էջ 35-46/
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը» / էջ 47-55/

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։
Հայկական լեռնաշխարհն ունի լեռնային տեղանք։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին։ Հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ։
Արարատ լեռը Հայերի համար համարվում է սուրբ լեռ, որովհետև ըստ Աստվածաշնչի՝ ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Հայաստանի Հանրապետության տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է։ Ըստ ավանդության՝ Արագածի գագաթին է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կանթեղը։
Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։ Հայկական լեռնաշխարհը հարուստ է մեծ և փոքր գետերի առկայությամբ։ Հայաստանից են սկզբնավորվում մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։
Մեծ Հայքի 15 նահանգներն են, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտական, Տայք, Գուգարք, Այրարատ։

2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։
Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։
Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը, ով է։ Սակայն Ք.ա. III հազարամյակով թվագրվում է շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայի որդին է։ Հայը եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։
Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները:Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին։

3. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։
Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։
Իշպուինի 1-ինը (Ք․ա․ մոտ 825-810թթ․) կատարել է շատ բարեփոխումներ։ Կառավարման սկզբնական շրջանում գրային բարեփոխմամբ ստեղծել է տեղական սեպագիր, իսկ գահակալության երկրորդ շրջանում կատարել է կրոնական բարեփոխում՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով։ Ռազմական բարեփոխմամբ նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով։
Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք․ա․ 820-ական թթ․ վերջին՝ Ուրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի-Մուսասիր երկիրը։ Դեպի հյուսիս կատարած արշավանքների արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը։
Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք․ա․ մոտ 810-786թթ․) Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում։ Երկիրը տնտեսապես հզորացնելու համար Մենուան կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս։
Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը։ Այս տարածքի գրավումից հետո Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին։
Պետության հյուսիսարևմտյան սահմաններն ամրապնդելու նպատակով Մենուան արշավում է Դիաուխի(Տայք) երկրի դեմ և հարկատու դարձնում այն։
Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Ասորեստան։ Արևմուտքում Մենուայի զորքերն անցնում են Եփրատը և հարկատու դարձնում Մելիտեայի թագավորությունը։
Ուրմիո լճի ավազանի հարավում գտնվող Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը։ Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք․ա․ 791թ․, ավարտվում են անհաջողությամբ։
Մենուան առաջին հաղթանակներն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության՝ Ասորեստանի նկատմամբ և համահայկական առաջին՝ Վանի թագավորությունը վերածում գերտերության։
Արգիշտի 1-ի գահակալության տարիներին (Ք․ա․ 786-764թթ․) Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին։ Ք․ա․ 785-783թթ․ ընթացքում նա արշավում է դեպի Դիաուխի, իր տերությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունը, ամրապնդում է իր թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավ-արևմուտք։
Ք․ա․ 782թ․ Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Ապա կառուցում է Արգիշտիխինիլին։
Հաջորդ տարի Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին, այլև շարունակում է հաղթարշավը դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Դրանով Արգիշտին շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը 3 կողմից։
Այսպես՝ Արգիշտի 1-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։
Արգիշտի 1-ինի բուն թագ․-ը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։

4. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը։
Նմանություններ:
1. Հայկազուն Երվանդականների թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային միջագետք: Վանի թագավորությունը Սարդուրի II-ի օրոք, տերությունը հյուսիսում հայուսիս-արևմուտքում հանսւոմ էր Սև ծով, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, արևելքում՝ Կասպից ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Բաբելոնով՝ Պարսից ծոց և հարավ-արևմուտքում՝ միջերկրական ծով:
2. Ունեին նույն պետական կարգը:

Տարբերություններ։
1. Ռազմական ուժ. Երվանդ Առաջինի օրոք թագավորությունը ուներ 40 հազար հետևակ և 8 հազար հեծելազոր, իսկ Սարդուրի II-ի օրոք զորքը հասնում էր ավելի քան 350 հազար:
2. Քաղաքական վիճակ. Դարեհի արշավանքների ժամանակ, հայերը ընդհունում են գերիշխանությունը և մտնում Դարեհի իշխանության, իսկ Վանի թագավորությունը եղել է անկախ:
3. Ունեցել են տարմեր կրոններՀայկազուն Երվանդակնները պաշտել են բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների։ Դիցարանը ձևավորվել է դարերի ընթացքում։ Գլխավոր աստվածը եղել է Հայկը։ Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել երկրի բնակչության ու տարբեր ցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել են պետության կողմից՝ արձանագրվելով «Մհերի դռան» վրա։ Ամենա պաշտելի աստվածը Խալդին էր:
4. ՄշակույթըՎանի թագավորության հարուստ ու բազմազան մշակույթի ազդեցությունը տարածվել է նրա սահմաններից շատ հեռու՝ հասնելով մինչև Փոքր Ասիա, Միջերկրածովյան շրջան, Կովկաս և Իրան: Հայկազուն Երվանդականների օրոք՝ Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո, սկսվեց հելլենիզմի ժամանակաշրջանը հունարենը և հունական մշակույթը գտան տարածում՝  Հելլենիզմի դարաշրջանը Մեծ Հայքում տևեց 6 դար և հարստացրեց ազգային մշակույթը:
5. Տնտեսություն. Հայկազուն Երվանդականների թագավորությունում զարգանում  էին հացահատիկների մշակությունը, այգեգործությունն ու խաղողագործությունը, գյուղատնտեսության և արհեստագործության զարգացման համար ուներ բարենպաստ պայմաններ։ Հայկական լեռնաշխարհն աչքի էր ընկնում գյուղատնտեսական մթերքների արտադրության առատությամբ:  Վանի թագավորությունում գոյություն են ունեցել զարգացած առևտրային հարաբերություններ՝ առևտուրը ապրանքափոխանակության բնույթ ուներ, այլ ոչ ապրանքա-դրամային։ Հիմնականում առևտրի առարկա էին դառնում անասունները, ձիերը, ձավարեղենը, գինին, մետաղները, բնափայտը։