Posted in Հրանտ Մաթևոսյան, գրականություն 9

Հրանտ Մաթևոսյան

Այո, համամիտ եմ Մաթևոսյանի այս մտքի հետ: Մաթևոսյանը նայում այս աշխարհին ու մարդկանց այնպես, որ բոլորը իրար մոտ հավասար են: Ես ինքս նույն մտքին եմ: Չկա որևէ բան, որը կարող է մարդկանց կամ աշխարհին դարձնել յուրահատուկ, և տարբերել նրանց միյուսներից: Աստված ինքն էլ, մեզ բոլորիս համարում է հավասար: Քանի որ կապ չունի, դու աղքատ էս, թե հարուստ, գյուղացի էս, թե քաղաքացի, միևնույն է, բոլորս էլ ծնվել ենք նույն ձև, բոլորս էլ ունենք օրգաններ, սպրում ենք, շնչում, հուզվում, ուրախանում… Ու բոլորս էլ կմահանանք իրար նման, մեր հետ տանելով միայն մեր բարի գործերը…:

«Չկա գյուղագրություն կամ քաղաքագրություն. կա միայն մարդկային հայացք բնությանն ու աշխարհին»: – Հրանտ Մաթևոսյան

Posted in Հրանտ Մաթևոսյան, գրականություն 9

Հրանտ Մաթևոսյան «Կանաչ դաշտը»

Վերլուծություն

«Կանաչ դաշտը» պատմվածքը կյանքի, ապրելու պայքարի մասին է։ Գայլը հարձակվում էր քուռակի և մայր ձիու վրա, սակայն մայրը փորձում է պաշտպանվել, փրկել քուռակի և իր կյանքը: Մայր ձին պարանով կապված էր, նա չէր կարող իրեն ամբողովին պաշտպանել, իսկ քուռակը ֆիզիկապես արձակ էր, բայց հոգով՝ կապված մորը։
Այստեղ դժվար է ասել ո՞վ է չարը․ գա՞յլը, որ հարձակվեց ձիու վրա։ Բայց չէ՞ որ գայլը չէր կարող դատարկ ձեռքերով վերադառնալ տուն՝ սոված թողելնելով իր երեք ձագերին, չե որ նրանք նույնպես սպասում էին իրենց մոր վերադառնալուն։ Ստացվում է, որ գայլը կռվում էր իր ձագերի համար, իսկ ձին՝ իր քուռակի։
Վերջում ձին մահացավ։ Նա մահացավ, բայց չպարտվեց։ Ըստ իս, այդտեղ ակնհայտորեն հաղթեց ձին՝ նա արժանապատվորեն մեռավ, բայց պաշտպանեց և փրկեց իր քուռակին։ Իսկ գայլը՝ հոշոտված ու հոգնած, դատարկաձեռն վերադարձավ իր ձագերի մոտ։
Մարդկային կյանքում նույնպես այդպես է․ յուրաքանչյուրս պայքարում ենք մեր սեփական փրկության համար՝ միգուցե անգամ վնասելով մյուսներին։ Եվ մեր ծնողները նույնպես տալիս են ամեն ինչ մեզ համար։ Դա և՛ կենդանիների և՛ մարդկանց մոտ խոսում է անչափ ու հզոր սիրո մասին։

Ինձ դուր եկած 2 հատվածքները

Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։

Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած, մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը։