Posted in գրականություն 9

Ծերունին ու ծովը (Գլուխ Գ)

Բացատրելբառերը

Վեհանձնություն- մեծահոգություն,  բարձրահոգի, վեհասիրտ

Շորթել-  խլել

Երաշխիք- որևէ բանի համար նախապես սահմանվող ապահովություն

Անվրեպ- չվրիպող

Նիրհել- ննջել

Կիրճ-  լեռնանցք

Կարկամել- լեզուն կապ ընկնել

Կզակ-  ստորին ծնոտի կլորավուն դուրս ընկած ծայրը

Պատվար-   պատնեշ

Շառաչ- աղմկալից ձայն

Անողոքաբար- անողոք կերպով

Տնտղել- ուշադրությամբ զննել

Քննարկենք (գրավորկարծիքներընախօրոքպատրաստել).

Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։ … Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։ — Օվկիանոսից շորթում ենք ուտելիք, իսկ լուսատուներից ի՞նչ կշորթենք: Ի՞նչ կլինի եթե ստիպված լինենք սպանել աստղերին:

Երբծերունինձուկբռնեցնամտածեցորայդհսկայականձուկըշատմարդկանցկկբավականցնի։Ճիշտէնախղճումէրձկանըբայցդաչփրկեցնրանևծերունինստիպվածէրսպանել։Իմկարծիքովշատլավէորաստղերիցուերկնքիցլուսատուներինմարդըչիկարողիջացնելթեչէհաստատիրկարիքներիհամարնրանցէլկսպաներուկվերացներերկրիերեսից։Մարդուկողմիցոչնչանալուվտանգչիսպառնումլուսնինարևինբայցնույնըչենքկարողասելբնությանուկենդանականաշխարհիմասին։Եթեմիտեղիցկարելիէուտելիքշորթելապամադըվերացնումէցանկացածկենդանուութռչնի։Կենդանունսպանումէիրգեղեցիկուտաքհագուստիհամարծառըկտրումէջերմանալուհամար։Նույնբնականկարիքներըհոգալուհամարմարդըկսպաներնաևլուսատուներինառանցմտածելուորկհայտնվիսարնամանիքիմթությանուխավարիմեջ։

Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։ — Բացատրիր վեհանձն բառի իմաստը. ինչու՞ չի կարելի նսեմացնել այն:

ՀոգեկանբարձրհատկանիշներովօժտվածներողամիտուբարյացակամՎեհանձն –մեծահոգի,  բարձրահոգիևվեհասիրտ։

Նաանձեռնմխելիէհպարտանհնարէառանցնրակյանքըևնաբարձրէբոլորիցուօգտակար։

Posted in գրականություն 8

Ծերունին ու ծովը (Գլուխ Գ (մինչև վերջ))

Բացատրել բառերը.
Կռնակ-մարմնի ետևի մասը՝ ուսերից մինչև մեջքը
Գալարվել-ոլորվել
Մթագնել-մթնել, խավարել
Հորձանք-հեղեղ, հոսանք
Թափոր-հոգևորականների հանդիսավոր երթ
Դավ-նախապատրաստված չարամիտ արարք
Ստեպ-ստեպ-քայլ առ քայլ
Անդադրում-անդադար
Զսպան-զսպակ
Ածելի-սուր բերանով դանակ
Ավար-թալան, կողոպուտ
Համակվել-պատվել, լցվել
Կափկափել-բաբախել
Մոլեգին-կատաղի, վայրագ
Ընկղմվել-սուզվել, մխրճվել
Շեշտակիություն-ճիշտ նշանառություն
Ջլատվել-թուլանալ, տկարանալ
Խորհրդածել-մտածել, մտմտալ
Խելահեղ-խելքը կորցված
Սեպ-ներքևի ծաղրը սրած
Մխրճվել-խրվել, մտնել
Ընկրկել-նահանջել
Հրացոլք-կրակի ցոլք
Հոգնաբեկ-հոգնած ջարդված

Վերլուծական աշխատանք.

«Դու գլուխս կուտես, ա՛յ ձուկ,— մտածեց ծերունին։— Դա, իհարկե, քո իրավունքն է։ Կյանքումս երբեք չեմ տեսել քեզնից ավելի հսկայական, գեղեցիկ, հանդարտ ու վեհանձն արարած։ Ի՜նչ արած, սպանի՛ր ինձ։ Ինձ համար արդեն մեկ է, թե ով ում կսպանի»։

Այս հատվածում ծերունին հասկացել էր, որ նրա և ձկան պայքարը, դա հավասարը հավասարի դեմ պայքար էր և նա էլ չէր կարևորում իր կյանքը։ Նա միայն մտածում էր հաջողություն ունենալու և ձկանը սպանելու մասին։ Նա համարում էր, որ ինչքան նա կարող է սպանել ձկանը, այդքան էլ ձուկը նրան։ Նա ձկանը ընդունում էր, որպես բարեկամ և մարդ։

Եվ ի՜նչ թեթևություն ես զգում, երբ պարտված ես,— մտածեց նա։— Չէի էլ իմանում, որ այսպես հեշտ է դա։

Ես համաձայն եմ այս խոսքի հետ, որովհետև պարտվելը շատ հեշտ է և վատ բան չէ։ Պարտվելով մարդիկ ավելի շատ նոր բաներ են իմանում և պարտության շնորհիվ ավելի են վարպետանում։ Երբ պարտվում ես քո լարվածությունը անցնում է և դու ավելի հանգիստ ես լինում և իմանում ես, որ դու գոնե պայքարել ես հաղթանակի համար ու պարտվել ես աշխատասեր ձևով։

Posted in գրականություն 8

Վրթանես Փափազյան (Ըմբոստի մահը)

Vrtanes_Papazian

Ըմբոստի մահը

  • բացատրել

ըմբոստ-  հանդուգն, հակառակող, չլսող, անհնազանդ

գալարվել-ոլորվել, պտույտներ գործել

գաղջ-գոլ

պատուտակ-

ճգնել-ջանք թափել

անհագ-անկուշտ

զմայլվել-հիանալ

պատվանդան-հիմք

ոստ-շիվ

մրմնջալ-տրտնջալ

  • ինչպիսի հասարակություն է նկարագրված առաջին հատվածում — նշիր նմանություններ և տարբերություններ քո շրջապատի հետ:

Կարծում եմ այստեղ նկարագրված է այնպիսի հասարակություն, որտեղ ոչ ոք չի խրախուսում մյուսին, չի աջակցում, հուսախափ է անում: Իսկ իմ հասարակությունը ինձ օգնում է, հույս տալիս, աջակցում և խրախուսում:

  • ի՞նչ գծված սահմանի մասին է խոսքը, բեր օրինակներ:

Կարծում եմ՝ գծված սահմանը այն է, որ մարդը ուզում է տարբերվել մյուսներից, և ապրել այնպես ինչպես նա է ուզում:

  • ի՞նչ է խորհրդանշում քամին, կայծակը, որոտը, արևի լույսը:

Կարծում եմ քամին, կայծակը, որոտը և արևի լույսը դրանք՝ խանգառող հանգամանքներն էին:

  • ու՞ր էր ձգտում հասնել Ըմբոստը. մեղադրու՞մ ես նրան, թե արդարացնում, ինչու՞:

Ըմբոստը ձգտում էր հասնել իր նպատակին և ես կարծում եմ, որ նա ճիշտ էր, քանի որ նա ցանկանում էր իր նպատակներին հասնել:

  • կա՞ մի բարձր տեղ, ուր դու ես ձգտում հասնել, ինչպե՞ս ես հաղթահարում այդ բարձրությունը:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր երազանքները և նպատակները, և հենց այդ է այն բարձր կետը ուր ձգտում են մարդիկ և բացառապես ես:

Posted in գրականություն 8

Վրթանես Փափազյան (Երկու թռչուն)

Առաջադրանքներ.

  • բացատրիր բառերը — վշտալից-տառապալի, բխել-հոսել, համակվել- լցվել, գգվել-գուրգուրել, անհուն-ասնսահման, անհագ-անկուշտ, պարփակված-շրջափակվել, խոռոչ-փոս, թոթվել-շարժել, ննջել-քնել, հեգնորեն-հեգնաբար, սոսկում-Սարսափ, հոռետես-վատատես, ռամիկ-ժողովուրդ, պապակվել-պապակել , ոստյուն-ցատկ, բաբախել-Տրոփել:
  • երբեք չէի ցանկանա վանդակ մտնել, նույնիսկ եթե ինձ թագավորություն տային այնտեղ…  ինչպե՞ս կմեկնաբանես այս միտքը: Ի՞նչը կարող է քեզ համար վանդակ լինել (ստեղծագործական աշխատանք):

Ես հասկանում եմ ասյ միտքը, որ մարդ եթե ազատ չլինի կյանքի իմաստը չի հասկանա:

Ինձ համար ճաղավանդակ է ուրիշ դպրոցները:Ճաղավանդակ է ինձ համար պարապությունը:Ճաղավանդակում եմ ինձ զգում երբ տանն եմ:Ճաղավանդակում եմ ինձ զգում երբ ինձ ճնշում են:Ինձ համար ճաղավանդակում են այն մարդիկ ովքեր ազատություն ունեն բայց կյանքը չէն վայլում:Ես ճաղավանդակում եմ ինձ զգում երբ իմ շրջապատում նոխկալի մարդիկ են:Ճաղավանդակը այն է երբ մարդիկ իրենց ազատ չէն զգում:

  • Ճնճղուկը եթե մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ: Իսկ արու դեղձանի՞կը:

Ճնճղուկը եթե մարդ լիներ կլիներ ազատ և հետաքրքրասեր:Իսկ արուն կլիներ հավատարիմ և ուրիշների հետևից նույն բանը չէր կրկնի:

  • Դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչու՞:

Ես կնտրեի ազատությունը, որովհետև եթե փակված լինեմ ինչ որ տեղ չէմ կարող վայլել կյանքը:Ազատությունը նրանով է լավ, որ ուր կուզես կգնաս և ինչ կուզես կանես:Իհարկե ոչ լպիրշություններ:

Posted in գրականություն 8

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ (ԳՈՂԱՑԱԾ ՀԵԾԱՆԻՎԸ)

  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞: Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր: Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ: Ոչ, իմ կարծիքով արդարացված չէր, քանի որ նա իրավունք չուներ վերձնել հեծանվակայանում դրված հեծանիվը։
  • Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը: Հոկտեմբերին նա արդեն մոռացել էր, թե հեծանիվն ինչպես է իր ձեռքն ընկել: Նոյեմբերին, մեկի հետ չափ մտած սուրալիս, հեծանիվի շղթան տեղից թռավ: Առջևի անվագոտին ջարդվեց, անիվի ճաղը ծռվեց: Նոր գոտին տղայի վրա մեկ ու քառորդ դոլար նստեց, նոր ճաղի համար վճարեց մեկ դոլար, հիսուն սենթ էլ՝ աշխատանքի գինը: Նա արդեն հեծանիվն իրենն էր համարում, որովհետև հեծանիվի վերանորոգման համար իր գրպանից գումար էր ծախսում։
  • Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Իմ կարծիքով տարբերություն չկա: Եվ Այքն ընդհանրապես իրավունք չուներ զայրանաու, քանի որ հեծանիվն իրականում իրեն չէր պատկանում:

Posted in պատմություն 8

Նոյեմբերի 25-30, առաջադրանք 1

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:

Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին /դասագիրք էջ 38-42 պատմել/

  1. Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/

Վարչական բաժանումը։ Օսմանյան տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանը բաժանված էր Էզրումի, Վանի, Ախալցխալայի, Դիարբեքիրի և Սեբաստիա նահանգների։ Կիլիկիայի տարածքը հիմնականում ընդգրկված էր Ադանայի ու Մարաշի նահանգներում։ Նահանգապետ-փաշաներից ամենաազդեցիկը Էզրումի փաշան էր, որ կրում էր սերասկյար տիտղոսը։ Նա միաժամանակ կայսրության արևելյան շրջաններում տեղակայված թուրքական զոր քերի հրամանատարն էր։ Յուրաքանչյուր նահանգ կամ փաշայություն բաժանված էր սանջակների: Հայ իշխանական տների շառավիղներն իրենց կիսանկախ վիճակը պահպանում էին Սասունում, Մուշում, Մոկսում, Զեյթունում։

  1. 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:

XIX դարիառաջինռուս–պարսկականպատերազմիժամանակՖրանսիայիդրդմամբՕսմանյանկայսրությունը 1806 թ. դեկտեմբերինպատերազմսկսեցՌուսաստանիդեմ։Թեևռուսականբանակներըմիաժամանակստիպվածէինմարտերմղելև՛թուրքական, և՛պարսկականզորքերիդեմ, այդուհանդերձ, ունեցանլուրջհաջողություններ։ 1807 թ. հունիսի 18–ինԱխուրյանիմոտ՝ՓոքրՂարաքիլիսագյուղում, տեղիունեցածճակատամարտումնրանքպարտությանմատնեցինթուրքականզորքերին։ՌուսաստանիհաջողություններըստիպեցինօսմանյանԹուրքիային 1812 թ. մայիսինհայազգիդիվանագետՄանուկբեյիաջակցությամբԲուխարեստումկնքելհաշտություն: ՍակայնԱնդրկովկասումռուսներիգրավածտարածքներըվերադարձվեցինթուրքերին։

Posted in Uncategorized

Նոյեմբերի 18-24 (Առաջադրանք 1)

Տանը/Օգտվել համացանցից,օտարալեզու աղբյուրներից, հղումները տեղադրել/

Նապոլեոն Բոնապարտ

  • 1. Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:
  • 1802թ. Նապոլեոնը նշանակվել է կոնսուլ
  • 1804թ. թագադրվել է կայսր՝ Նապոլեոն I անունով
  • 1800թ.  հիմնադրել է Ֆրանսիական բանկն ու ստեղծել դրամական նոր միավոր՝ ֆրանկը, ընդունել օրենսգրքեր
  • 1812թ. Նապոլեոնի կայսրության կործանումը սկսվել է Ռուսաստանի հետ պատերազմում
  • 1815թ. նորից զբաղեցրել է ֆրանսիական գահը 2. Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:

1799 թվականի նոյեմբերին իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։

Նապելոնի ներմուծած վարչական ու իրավական նորարարությունները հիմք են դրել ժամանակակից պետությանը. նրանցից շատերը գործում են մինչ օրս: Դառնալով առաջին կոնսուլ՝ Նապոլեոնը արմատապես փոխել է երկրի պետական կառուցվածքը. 1800 թվականին անցկացրել է վարչական բարեփոխում, հիմնադրելով կառավարությանը ենթակա պրեֆեկտ դեպարտամենտների ու սուպրեֆեկտ շրջանների ինստիտուտը: Քաղաքներում ու գյուղերում նշանակվել են քաղաքագլուխներ: Վարչական բարեփոխումը թույլ է տվել լուծել այն հարցերը, որոնց համար պատասխանատու էին իշխանության տեղական մարմինները, և որոնք նախկինում չէր կարողանում լուծել Դիրեկտորիան, այն է՝ հարկերի հավաքումն ու զինակոչիկների հավաքումը:

  1. Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:

1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները, 1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։

Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմումՆապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների ճակատամարտում Նապոլեոնն արդեն չի կարողացել դիմադրել դաշնակիցների միասնական բանակին։ Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։

Փորձելով Իսպանիայի խնդիրը լուծել նախքան Ավստրիայի՝ պատերազմի մեջ մտնելը, Նապոլեոնը հոկտեմբերի 29-ին արշավանք է սկսել Գերմանիայից եկած 160 հազարանոց բանակի հետ: Դեկտեմբերի 4-ին ֆրանսիական զորքերը մտել են Մադրիդ: Հունվարի 16-ին անգլիացիները, հետ մղելով Նիկոլա Ժան դե Դյո Սուլտի գրոհը Լա Կորունյայի մոտ, նստել են նավ ու հեռացել Իսպանիայից: 1809 թվականի հունվարի 1-ին Աստորգայում Նապոլեոնն ստացել է ճեպագիր Ավստրիայի ռազմական պատրաստությունների մասին և իր կառավարությունում մտերմացած Թալեյրանի ու Ֆուշեի կողմից կատարվող ինտրիգների մասին: Հունվարի 17-ին նա Վալյադոլիդից ուղևորվել է Փարիզ:

Չնայած ձեռք բերված հաջողություններին՝ Պիրենեյների նվաճումը մնացել է անավարտ. իսպանացիները շարունակել են պարտիզանական պատերազմը, անգլիացիները սատարել են Պորտուգալիային, երեք ամիս անց անգլիացիները Արթուր Ուելսլի Վելինգթոնի հրամանատարությամբ նորից ափ են իջել թերակղզում: Պորտուգալական և իսպանական իշխանությունների անկումից հետո նրանց գաղութները բաց են եղել բրիտանական առևտրի համար, և առաջացել է ճեղքվածք մայրցամաքային շրջափակումում:

Առաջին անգամ պատերազմը շահույթի չի բերել Նապոլեոնին, այլ միայն պահանջել է ավելի ու ավելի շատ ծախսեր ու զինվորներ: Ծախսերի փակման համար ավելացվել են կողմնակի (աղի, պարենային ապրանքների) հարկերը, ինչը հանգեցրել է բնակչության դժգոհությունը:

  1. Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:

Ես կարծում եմ, որ Նապոլեոն Բոնապարտի ձախողման գլխավոր պատճառն այն էր, որ նա առանց քայլերի հաշվարկման, ցանկանում էր անխնա մեծացնել Ֆրանսիայի տարածքները, առանց հասկանալու, թե հետո ինչ պետք է անի…

  1. Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:

Գեղեցիկ կինը դուր է գալիս աչքերին, իսկ բարին՝ սրտին։ Մեկը գեղեցիկ իր է, իսկ մյուսը թանկարժեք գանձ։

Անհնարը՝ դա բառ է, հիմարների բառարանից։

Երևակայությունը տիրում է աշխարհը։

Պատմությունը՝ դա անցած իրադարձությունների վարկած է, որի հետ մարդիկ որոշել են համաձայնվել։

Ելնելով Նապոլեոն Բոնապարտի շատ ու շատ մտքերից, իմ կարծիքով նա եղել է շատ ուղիղ մարդ, այսինքն ինչ մտածել է, դա էլ ասել է: Նա սիրել է հասնել իր նպատակներին, ցանկացած ձևով…

  1. Տեսաֆիլմը դիտելուց հետո գրել ամենատպավորիչ հատվածը, նոր տեղեկությունները: «Նապոլեոն Բոնապարտ»

Տեսաֆիլմում ամեն ինչ շատ պատկերավոր, գեղեցիկ և տպավորիչ էր նկարագրված:

Հետազոտական աշխատանք- «Ժոզեֆ Ֆուշե»

Ժոզեֆ Ֆուշե, Օտրանտի առաջին դուքս, նապոլեոնյան դարաշրջանի ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ «Ժոզեֆ Ֆուշեն այն եզակի գործիչներից է, որ նրանց հետ մնալը վտանգավոր է, իսկ առանց նրանց մնալը՝ ուղղակի սարսափելի»։ Հենց այս պատճառով է, որ Նապոլեոնը Ֆուշեի հետ մնալուց նողկանք էր ապրում, իսկ առանց նրա իր անձի հանդեպ վտանգ զգում։ Մի քանի անգամ հեռացնելով Ոստիկանության մինիստրի պաշտոնից, Նապոլեոնն այդպես էլ վճռականություն չունեցավ վերջնականապես վտարելու Ֆուշեին։ Ֆուշեն հաջողեցրեց մնալ Կայսրության ոստիկանապետ միայն իր խելքի շնորհիվ։ Վերջապես, Ստեֆան Ցվայգը տվել է Ֆուշեի հետևյալ բնութագրումը. «թող իրեն ծաղրեն, բայց միայն ենթարկվեն ու վախենան իրենից»։

Կարծիք.

Ֆուշը շատ դաժան, անգութ մարդ էր: Ով միայն իր մասին էր մտածում: Ֆուշը նախատեսում էր Նապոլեոնի անկումը: Ես կարծում եմ, որ Ֆուշը չպետք է նման պաշտոնների արժանանար:

Օգտագործված աղբյուրներ՝  Ժոզեֆ Ֆուշե

Posted in Uncategorized

Նոյեմբերի 25-30 (Առաջադրանք 2)

  • 1828-29թթ. ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները,Ադրիանուպոլսի պայմանագիր:

Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Համաձայն պայմանագրի՝

  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային

Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունքվերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարություն։

13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։

  •  Համեմատում այս երկու պայմանագրերի արդյունքները, հետևանքները հայ ժողովրդի համար:

Այսպիսով 1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Օսմանյան կայսրության հյուսիսարևելյան և արևելյան շրջաններում մեծապես տուժեց հայ բնակչությունը: Շատ գավառներ հայտնվեցին կիսավեր վիճակում, նվազեց հայության թվաքանակը, շատ բնակաբայրեր դարձան ամայի:Պատերազմը մարդկութան համար միշտ էլ եղել է և կմնա չարիք: Ինչպես նշվում է մի ասույթում << Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>> (Կլաուզեվից):  Իսկ ըստ Պասկալի պատերազմը <<Ահա ամեն  տեսակի զավթումների սկիզբն  ու պատկերն է ամբողջ աշխարհում>>: Եվ 1806- 1812 թթ. ռուս-թուրքական պատերազմի համար վերոհշյալ բնութագրումները կարելի է համարել ճշմարտություն: Սա մի պատերազմ էր, որում Թուրքիան ձգտում էր պահպանել իր իշխանությունը, իսկ Ռուսաստանը նպատակ ուներ Անդրկովկասում ստեղծել կայուն պատնեշ  այն ամբողջովին միացնելով իր կայսրության տարածքներին և ընդդիմադիր պետությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի հետ ունենալ հաստատուն և ամուր պետական սահմանագիծ՝ բնակեցված Ռուսաստանի նկատմամբ բարյացկամանորեն տրամադրված քրիստոնյա ժողովուրդներով: Իսկ հայ ժողովրդի համար այս պատերազմը կարծես հույսի դուռ բացեց, քանի որ հայ ազատագրական միտքը ռուսական զենքի հետ էր կապում հայ ժողովրդի ազատագրության գործը, Ռուսաստանի մեջ էր տեսնում մի իրական ուժ, որի աջակցությամբ պիտի վերականգներ իր քաղաքական ինքնուրույնությունը:Անդրկովկասը լինելով պատերազմի թատերաբեմ՝ կրեց պատերազմի բոլոր հետևանքները՝ ավերածություններ, սով, կոտորածներ: Բայց  ցավալիորեն  պատերազմի արդյունքը բարենպաստ չէր ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ հատկապես հայերի համար: Ռուսաստանը կովկասյան ճակատում կորցրեց բոլոր տարածքները: Պատերազմից հետո թուրքական իշխանություններն ուժեղացրին հայության հալածանքները՝ ավելի դժվարացնելով նրանց կյանքը:

Posted in հայոց լեզու 8

Գործնական քերականություն

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները, կետադրիր:1.Լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում:2. Երկնքում գզվռտվում են գորշ ամպեր ու ձորով փախչում է փշաքաղված գետը:3. Փողոցում մարդ չկար բոլորն աշխատանքի էին:4.Մի տեղ աշնան կանաչ արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):5.Նա ճակատս համբուրեց և ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:6.Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքիառաջ և ավերից վերադարձող համհարզները (ծառաները) ճոճում էին նիզակները:7.Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանըծածկվում փարթամ կանաչով:8.Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:9.Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:10.Արահետը վերջացավ և ձիերը կանգ առան:

Ընգծիր որոշիչը, կետադրիր:1.Փոթորկված ծովի մեջտեղում նկարիչը պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր որից կառչել էին մի քանի մարդ:2.Երրորդը ճանապարհ ընկավ Թշվառը խեղճուկրակ ցնցոտիները հագին ճակատը վշտերով խոր-խոր ակոսած (փորած):3.Բոլոր ընծաների փոխարեն վերցրեց մի սրվակ լցված արցունքովհառաչով ու քրտինքով:4. Արդարությունը խորունկտխուր հայացքով առանց կշեռքի ու սրի դուրս ելավ մի կույտ մաքուր ամպերի բացվածքից:5. Ազատամարտիկները հուզմունքից խեղդվող արտասուքով ճմլվածսրտով անհուն կսկիծով կանգնած էին խորանի առջև:

Ընդգծիր հատկացուցիչ-հատկացյալը, կետադրիր:1. Խանութպանը սրբում էր ցուցափեղկի ցրտից սառած ապակիները:2.Գինետան ճաշի գոլորշուց խունացած խոհանոցում ապստամբները կրակ էին վառել:3. Դռնապանները առավոտյան մաքրում էին մայթերի մինչև գոտկատեղ հասնող ձյունը:4.Մի րոպե անց փողոցի հրդեհից մոխիր դարձած կենտրոնում թնդանոթը որոտաց:5.Բոլորի զարմանքից քարացած դեմքերին սառել էր մի հարց:

Գտիր բացահայտիչները, կետադրիր:1.Բլուր-բլուր արշավում էին ամպերը որպես ուղտեր:2.Փակ շուկան Երևանի ամենահին կառույցներից մեկը դարձել է ժամանակակից առևտրի կենտրոն:3.Գագիկը նորեկ պատանին զարմացած շուրջն էր նայում:4.Քույրը Արաքսյան Աշոտին եղբորը զայրացած բացատրում էր որ ծխել չի կարելի:5.Գնացինք Արմավիր աշխարհի ամենահին քաղաքներից մեկի Մեծամորի պատմության թանգարան:

Ընդգծիր որոշիչ-բառակապակցությունները. դրանք դարձրու որոշիչ-նախադասություն:1.Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես ետ էր քաշվում:2. Ջրաղացը մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն:3. Ես այդ թափածդ արցունքներից ծնված Բողոքն եմ:4.Կոպիտ գործվածքից կարված շապիկը հազիվ էր ծածկում թիկնեղ մարմինը:5. Մոնակոյի հայտնի վայրերից է թանգարանը՝օվկիանոսագիտությանը նվիրված:

Posted in հայոց լեզու 8

ԲԱՑԱՀԱՅՏԻՉ

  • Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Դիտարկել՝ ինչ է փոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:

Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել:
Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:
Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին:

Բուն բացահայտիչը  բացահայտում է գոյականի ով կամ ինչ լինելը: Բացահայտիչն ու բացահայտյալը ունենում են նույն թիվն ու հոլովը:

  • Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:

Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը:

Մի օր նրա դուռը թակեց Էդմունդ Հալեյը՝ նախկին ծովագնացը։

Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնաց էդմունդ Հալեյին:

Մի օր նա փողոցում տեսավ Էդմունդ Հալեյին՝ նախկին ծովագնացին։

Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյից:

Նա անընդհատ խուսափում էր Էդմունդ Հալեյից՝ նախկին ծովագնացից։

Բոլորը զարմանում էին նախկին ծովագնաց էդմունդ Հալեյի տոկունության վրա:

Բոլորը զարմանում էին Էդմունդ Հալեյի՝ նախկին ծովագնացի տոկունության վրա։

Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյով:

Երիտասարդ նավաստին հպարտանում էր Էդմունդ Հալեյով՝ նախկին ծովագնացով։

  • Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:

Միքայելը` եղբայրս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց`ծեր կնոջից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` շան երևալուն:
Մայրը որդուց` Գաբրիելից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավթին:
Հրազդանը` գետը, Երևանով է անցնում:

Բուն բացահայտիչ. կետադրություն:

Միքայելը` զարմիկս, երեկ մեր տանն էր:

Մեր ուսուցչուհու՝ ընկեր Հասմիկի ձայնը կտրվել էր:

Նա իր լարային գործիքով՝ կիթառով, եկել էր ճամփորդության:

  • Կետադրիր:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով, երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով՝ աղջիկը, այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն՝ դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը, Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից
 հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:Նախորդ վարժության նախադասություններում ընդգծիր ենթական, ստորոգյալը, որոշիչն ու հատկացուցիչը:

  • Տրված որոշիչ նախադասությունները դարձրու որոշիչ բառակապակցություններ՝ օգտագործելով ենթակայական կամ հարակատար դերբայը:

Օրինակ՝

Մենք հեռացանք ծովից, որը քամուց ալեկոծվում էր: – Մենք հեռացանք քամուց ալեկոծվող ծովից:

Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնքենաննշանթիվ:

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներինորոնքիրենցհայրենիքումբնաջնջվումէին:

Այն մարդկանց անունները, որոնքհաղթանակներենտարել, հավերժացվել են պատմության հուշամատյաններում:

Բայց նրանք, ովքերհողենվարումսառըտունդրայումհամարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու:

Այն մարդը, ով ծովի հետ մտերմանում է, դժվար է համակերպվում ցմաքի կյանքին: