Posted in ընտրությամբ քերականություն

Վարժություն 14. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղում է վրվում ջ:

1.

ա) ալոճենի, ակնակապիչ, աղճատվել, դաջել

բ) ամբողջ, անմիջապես, անջրդի, աճպարար

գ) աջափնյակ, առաջարկ, առաջ, բաճկոն

դ) աղջամուղջ, անզիջում, առաջնորդ, գաղջ 

2.

ա) այծեղջյուր, անզիջում, աջլիկ, գոճի

բ) աղջիկ, անմիջապես, արջուկ, գեղջուկ

գ) առաջնային, առողջ, գաճաճ, վերջ

դ) թրջոց, իջնել, լաջվարդ, խոճկոր

3.

ա) անրջել, առաջարկություն, առողջ, թրջել

բ) առաջնորդարան, իջվածք, մեջք, փախչել

գ) ամբողջ, բաղարջ, եղջերու, զիջել

դ) խառնիճաղանջ, միջակ, միջոց, ուռչանալ

4.

ա) արջ, փարչ, չարչի, մրջյուն, անուրջ

բ) աղջիկ, չղջիկ, առողջ, վայրէջք, վերջույթ

գ) թրջել, կորչել, ստերջ, քաջք, միջոց, ողջույն

դ) առէջք, կամուրջ, խուրջին, դարչին, մեջք, աջլիկ

Վարժություն 15. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում չ։

ա) պչրանք, ճռնչյուն, հաչել, կնոջ

բ) մռնչյուն, հռչակավոր, կորչել, մրջյուն

գ) թռչել, զեղչել, փարչե, Սոչի

դ) մինչև, դարչին, աչք, զիջել

Posted in Վահան Թոթովենց, գրականություն 10

« կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

Ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացրել էր Արևմտյան Հայաստանի գավառական մի քաղաքի կյանքի մասին, որտեղ մարդիկ ապրում էին լավ և սովորական կյանքով: Հեղինակը պատմում էր այդ քաղաքում ապրողների, տիրող իրավիճակի, առավելությունների ու թերությունների և մարդկանց դրսևորվող կերպարների մասին: Ստեղծագործությունում պարզ ներկայացվում էր, թե ինչպես են մարդիկ ապրում այդ քաղաքում, ինչ խնդիրներ ու խոչընդոտներ ունեն ու ինչի մասին են երազում: Ինձ այս ստեղծագործությունը շատ դուր եկավ, քանի որ այստեղ հիմնականում խոսվում էր մարդկանց կյանքի առավելությունների ու դժվարությունների մասին: Ինձ այս ստեղծագործությունները նաև դուր եկավ նրանով, որ հեղինակը փորձում էր ինչ- որ չափով լուծել քաղաքում ապրող մարդկանց խնդիրները: Ինձ առավել շատ դուր եկավ ստեղծագործության մեջ հեղինակի մոր կերպարը: Հեղինակի մայրը իր տեսակով քաջ և ուժեղ կին էր: Ստեղծագործությունում հենց պատահած և կատարված դեպքերով էր այդ կինը դարձել քաջ և ուժեղ: Կնոջ կյանքում կային դժվարություններ, բայց նա կարողանում էր հաղթահարել դրանք ՝ իր քաջ և ուժեղ հոգով:

Posted in Վահան Թոթովենց, գրականություն 10

«Ներման աղոթքը»

Այս ստեղծագործությունը պատմում էր այն մասին, որ կար մի տղա, որի մայրը շատ աստվածավախ էր: Նա տղային իր հետ տանում էր աղոտքի: Մի օր երբ տղան իր մոր հետ գնացել էր եկեղեցի աղոթելու, նրա մայրը խնձորներ բերեց և տղան երկու խնձոր գողացավ: Նա այդ խնձորները տարավ և տվեց մի աղջկա, որը սովորում էր իրենց դպրոցում: Նա համբուրեց աղջկան: Հետո նրա մայրը իմացավ դրա մասին և տարավ տղային ՝ մեղքերի թողություն անելու: Տղան այդ ժամանակ սկսեց լաց լինել, մայրը մտածելով, թե տղան լացում է գողություն անելու համար, սկսեց սփոփել նրան, բայց տղան լաց էր լինում նրա համար, որ այդ աղջիկը պետք է գնա: Իմ կարծիքով տղան պետք է չգողանար այդ խնձորները, անկախ ամեն ինչից, քանի որ գողությունը լավ բան չէ: Նույնիսկ, եթե այդ աղջիկը լքել էր նրան, նա չպետք է գողանար խնձորները: Ստեղծագործության ասելիքը այն էր, որ պետք չէ գողանալ ինչ- որ բան, նույնիսկ, եթե Ձեր սիրած էակը լքել է Ձեզ

Posted in Վահան Թոթովենց, գրականություն 10

Հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 1-ին Օսմանյան Թուրքիայի Խարբերդ գավառի Մեզրե քաղաքի Խարբերդի գյուղում։ Ավարտել է Խարբերդի Ազգային կեդրոնական վարժարանը (1907 թվականին)՝ աշակերտելով Հ. Թլկատինցուն և Ռ. Զարդարյանին։1907թ.-ին Զմյուռնիայի «Արևելյան մամուլ»-ում լույս է տեսել նրա առաջին «Արտոսրի կալյակներ» բանաստեղծությունը։ 1908թ.-ին Թոթովենցը մեկնել է Կ.Պոլիս, հրատարակել իր առաջին գրքույկը՝ «Ավերակ»-ը, 1909թ.-ին՝ «Սրինգ»-ը։ 1909թ.-ին Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա Նյու Յորք: 1912թ.-ին ընդունվել Վիսկոնսընի համալսարանը, հետևել գրականության, պատմության և փիլիսոփայության դասընթացներին, սովորել է անգլերեն, ֆրանսերեն, ուսումնասիրել համաշխարհային դասական գրականությունը։  1915թ.-ին մասնակցել է կամավորական շարժմանը, կռվել է Վանում և Էրզրումում։ Հովհաննես Թումանյանի հետ հասարակական լայն գործունեություն է ծավալել, օգնել գաղթականներին։ 1917-1918թթ.-ին Թիֆլիսում խմբագրել է «Հայաստան» թերթը, մասնակցել Անդրկովկասի, Կ. Պոլսի և հայաշատ այլ վայրերի մշակութային կյանքին։ 1916-1920թթ.-ին հրատարակել է «Իմ հորաքույրը» (1916թ.), «Տոնոն» (1917թ.) վիպակները, «Ողբ անմահության» (1916թ.), «Արևելք» (1918թ.) պոեմները, «Դոկտոր Բուրբոնյան» (1918թ.) երգիծական վեպը, արձակ բանաստեղծություններ, բանասիրական ու գրականագիտական հոդվածներ, որոնց մեջ արտահայտված է Թոթովենցի մտահոգությունը հայ ժողովրդի ազգային-քաղաքական ճակատագրի վերաբերյալ։  Դաշնակցության տիրապետությունից հիասթափված՝ 1920թ.-ի մայիսին Թոթովենցը թողել է Կովկասը, մեկնել Կ. Պոլիս։ Իր ինքնակենսագրականում Թոթովենցը գրել է. «Ապրեցի այնտեղ ընդամենը մի քանի ամիս և ճանապարհ ընկա դեպի Հարավային Եվրոպայի կախարդական ափերը՝ Արշիպելագոսի կղզիներ»։ 1920թ.-ի դեկտեմբերին մեծ ոգևորությամբ ընդունել է Հայաստանում սովետական կարգերի հաստատման լուրը։ 1922թ.-ին վերադարձել է Սովետական Հայաստան։ Կ. Պոլսում հրատարակել է «Փոթորիկին մեջ» (1922թ.) վեպը, որում անդրադարձել է համաշխարհային պատմական մեծ իրադարձությանը՝ հեղափոխության հաղթանակին։ 1923թ.-ին Երևանում խմբագրել է «Շեշտ» երգիծական ամսագիրը, 1924-1926թթ.-ին աշխատել է Երևանի համալսարանում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ Այս շրջանում են հրատարակվել նրա «Մահվան բատալիոն» (1923թ.), «Պողպատի ճաշ» (1924թ.), «Նոր Բյուզանդիոն» (1925թ.), «Սասմա ծռեր» (1925թ.), «Հրդեհ» (1927թ.) դրամատիկական երկերը, վիպակներ, բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, հոդվածներ։ «Նոր Բյուզանդիոն» դրաման արժանացել է համամիութենական մրցանակի։ 1934թ.-ին Մոսկվայում մասնակցել է սովետական գրողների I համագումարին։  1929-1936թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է: Այդ շրջանում լույս է տեսնում «Ամերիկա» (1929թ.) պատմվածաշարը։ Թոթովենցի լավագույն գործերից են «Կյանքը հին Հռովմեական ճանապարհի վրա» (1933թ.) վեպը, «Հրկիզված թղթեր» (1934թ.), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934թ.) վիպակները և այլն։ Մահացել է 1938 թվականին։

Posted in հայոց լեզու 10

Խոսքի մշակույթ

Առաջադրանքներ


1. Որո՞նք են լեզվի հիմնական հատկանիշները:

Նրանք են: 1. կամայական, 2. արդյունավետ, 3. ստեղծագործական, 4.համակարգված,6. վոկալ, 7.սոցիալական,8. ոչ բնազդային և 9.պայմանական.


2. Ինչպիսի՞ն է աշխարհի լեզուների պատկերն ըստ ծագման, տարածվածության, պետական կարգավիճակի: Ի՞նչ է նշանակում մեռած լեզու:

Ըստ տարածվածության առաջին շարքերում են չինարենը (1,2 մլրդ), անգլերենը (1,1 մլրդ), իսպաներենը (0,5 մլրդ), ռուսերենը(260 մլն): Հայերենը դասվում է առաջին հարյուր լեզուների շարքին (9-10մլն): Ըստ այն հատկանիշի, թե լեզուներից որը քանի երկրում պետական կարգավիճակ ունի, պատկերը հետևյալն է. միայնակ կամ տեղական լեզուների հետ միաժամանակ պետական կարգավիճակ ունեն ֆրանսերենը (27 երկրում), արաբերենը (23), անգլերենը (20), իսպաներենը (19), ռուսերենը (7), չինարենը (3) են: Հայերենը պետական լեզու է 2 երկրում` Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում: Պետական կարգավիճակ ունեն 116 լեզուներ:

Մեռած լեզուները այն լեզուներ են, որն այլևս առօրյա օգտագործման մեջ չէ, ինչպես օրինակ լատիներենը:


3. Թվե՛ք մի քանի լեզուներ, որոնց հետ հայերենը ցեղակցական կապ ունի:

հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:


4. Ի՞նչ տարբերություններ կան գրական ու խոսակցական լեզուների և բարբառների միջև:

Գրական հայերենը մշակման ենթարկված, կանոնարկված լեզվի տարբերակն է։

Խոսակցական լեզուն մեր ամեն օրիա խոսակցելձև նէ։

Բարբառները լեզվի տարածքային տարբերակներ են և սպասարկում են հասարակության որոշակի հատվածների: Յուրաքանչյուր բարբառի բնորոշ են հնչյունական, բառային և քերականական առանձնահատկություններ, որոնցով էլ այն ինքնուրույնություն է դրսևորում և տարբերվում է մյուս բարբառներից ու գրական լեզվից: