Posted in գրականություն 10

1․ Գործն ընթերցելիս գրի՛ր հեղինակի ասելիքը, քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։

Այս պատմվածքը շատ նման է այսօրվա իրականությանը: Մտածում ես, որ ամեն ինչ շատ հրաշալի է, բայց հետո` գլխիվայր շուռ է գալիս: Հեղինակը պատմում է, թե ինչպես նրանք հաջողակ եղան այդ առավոտ, ստացան թանկարժեք մեքենա, որոշեցին արագընթաց խճուղիով լողալ դեպի Դանիա: Նա մտածում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց հետո միագամից ամեն ինչ հակառակն է լինում:Ինձ այս պատմվածքը շատ դուր եկավ:
Եթե ամեն ինչ շատ լավ է, շուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»:

2. Համամի՞տ ես պատմվածքում հանդիպող հետևյալ մտքի հետ․ «Ինչո՞ւ՝  եթե իրար են հաջորդում շատ հաճելի իրադարձություններ, հետո անպայման սկսվում է հակառակը: Այդպես է կյանքը կառուցված: Ի՞նչ կարող ես անել»:
Ընթացքը՝ կարդալ տրված թեմայի շուրջ տարբեր նյութեր, ձեր տեսակետը, կարծիքը գրավոր ունենալ բլոգներում, քննարկման ընթացքում ձայնագրել, տեսագրել:

Երբ յուրաքանչյուր մարդ ծնվում է, ոչ ոք նրան կատարյալ կյանք չի խոստանում, և երբ լավ ժամանակ ես անցկացնում, պետք է նաև վատ ժամանակներ ապրես ՝ սովորելու և երախտապարտ լինելու համար:

 Հարուկի Մուրակամի  «Է՛հ, բախտս չի բերում» պատմվածքը։

Leave a comment