Posted in անգլերեն 12

Homework for 14.09.2023

NEF Student’s Book Phrases with get slide 163 ex-es 1, 2,3

1 Expressions with get

a.Complete the sentences with the expressions in the list.

1.I get the impression you’re a bit annoyed with me.

2.You’ll get a shock when you see him. He looks awful.

3.Since we stopped working together, we hardly ever get the chance to see each other.

4.Everyone else laughed, but I didn’t get the joke.

5.When you get to know him, I think you’ll really like him.

6.I need to speak to Martina urgently, but I just can’t get hold of her.

7.I want to get rid of that awful painting, but I can’t because it was a wedding present from my mother-in-law.

8.I’m going to get own back on my brother for telling my parents I got home late. Now I won’t lend him my bike.

9.He’s going to get in trouble with his wife if he’s late again.

10.I tried to walk past him, but he wouldn’t get out of the way.

2 Idioms with get

a. Match sentences 1-10 to A-G.

1.Get real! — I.There’s no way you can afford that car!

2.Get a life! — J.You’re 40 and you’re still living with your parents.

3.I’m not getting anywhere with this crossword. — A. It’s just too difficult for me.

4.She really gets on my nerves. — F.Everything about her irritates me, her voice, her smile — everything!

5.She really needs to get her act together. — D.Her exam is in two weeks and she hadn’t even started studying.

6.They get on like a house on fire. — C.They have exactly the same tastes and interests.

7.You should get a move on. — E.If you don’t leave soon, you’ll miss the train.

8.Your grandfather must be getting on a bit. — B.Is he in his eighties now?

9.My boyfriend just never gets the message. — G.He just does whatever she tells him to.

3 Phrasal verbs with get

a.Match the bold phrasal verbs to A-L.

1.How often do you get together with your extended family? — J.meet socially

2.How long do you think it usually takes people to get over a break-up? — A.recover from

3.How do you react if somebody interrupts you when you are trying to get on with some work? — K. continue doing

4.Do you have any friends who you find it difficult to get through to in spite of trying to talk to them honestly? — D.make sb understand

5.What are the best subjects to study in your country if you want to get into politics? — B.start a career or profession

6.What’s the best way to get around your city, on foot or by public transport? — C.move from place to place

7.Have you ever cheated in an exam but got away with it? — L.do sth wrong without getting caught

8.What’s the minimum amount of money you would need to get by if you were living alone in your town? — E. manage with what you have

9.If you get a bit behind with your work or studies during the week, do you make up for it at the weekend? — F.fail to make enough progress

10.Does bad weather ever get you down? — G.depress you

11.In your family, who is best at getting out of doing their share of the housework? — I.avoid a responsibility or obligation

12.If you leave people a message, does it annoy you if they don’t get back to you immediately? — H.respond to sb by speaking or writing

Posted in հայոց լեզու 12

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:

Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:

Առաջադրանքներ՝

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններենտեղիունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)

հին-հնամենի, բազուկ-բազկաթոռ, պատիժ-պատժել, ողջույն-ողջունել, աշխույժ-աշխուժություն, մատյան-մատենագիր, պարտեզ-պարտիզան, գլուխ-գլխավոր, էշ-իշամեղու:

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որտեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ-բրդյա, սիրտ-սրտատրոփ, կույր-կուրանալ, ճահիճ-ճահճուտ, ալյուր-ալրաղաց, կեզ-կիզիչ, ատամնաբույժ-ատամնաբուժարան։
բ) վիշտ-վշտալից, թույլ-թուլակազմ, ծնունդ-ծննդյան, հաշիվ-հաշվեհարդար, արթուն-արթնանալ, հույն-Հունաստան, տույժ-տուժել։

3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

Ձնծաղիկ-ձյուն, թխահեր-թուխ, սառցահատ-սառույց, երգչախումբ-երգիչ, կիսել-կես, ըմպանակ-ումպ, մեղվապահ-մեղու, հունական-հույն, կղզյակ-կղզի:

4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։

Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի, լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր, կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։

Գրադարան-գիր, կատվազգի-կատու, գլխապտույտ-գլուխ, լեզվաոճական-լեզու, շինարարական-շեն, լուսանկար-լույս, կուտակել-կույտ, ջրապտույտ-ջուր, սրբապատկեր-սուրբ, ուղղաձիգ-ուղիղ։

Է(Ե) ՁԱՅՆԱՎՈՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Հովհաննես-Հովհաննիսյան (ե-ի)

անեծք-անիծել (ե-ի)

դեմ-դիմանկար (ե-ի)

վրեժ-վրիժառու (ե-ի)

վեպ-վիպասան (ե-ի)

2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝կես+ա+դեմ-կիսադեմ

Ծաղիկ+ա+ձոր-Ծաղկաձոր

շեկ+ա+հեր-շիկահեր

վեմ+ա+փոր-վիմափոր

մեգ+ա+պատ-միգապատ

գես+աստղ-գիսաստղ

սեր+առատ-սիրառատ

հանդես+ություն-հանդիսություն

պատվեր+ա+տու-պատվիրատու

բնագետ+ություն-բնագիտություն

հրավեր+ա+տոմս-հրավիրատոմս

3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գիր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:

Վիճաբանություն, վիճահարույց, նվիրատու, նվիրական, տիրակալ, տիրանալ, միջօրեական, միջանկյալ, գրագետ, գրականություն։

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Գեր (անալ), կես (ատ), հայրենասեր (ություն), մեգ (ապատ), էշ (ատեր), պարտեզ (պան), զեն (ակիր), հրավեր (ատոմս), էշ (այծյամ), գրագետ (ություն), տեր (անալ), վեպ (ագիր):

Գիրանալ, կիսատ, հայրենասիրությւոն, միգապատ, իշատեր, պարտիզպան, զինակիր, հրավիրատոմս, իշայծյամ, գրագիտություն, տիրանալ, վիպագիր։

5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

դիզել-դեզ, կիսամուշտակ-կես, վիպական-վեպ, իջևանել-էջ, պատվիրել-պատվիրել, սիրալիր-սեր, իջվածք-էջ, տիրական-տեր, սիզավետ-սեզ, զինել-զեն:

Ի ՁԱՅՆԱՎՈՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան (ի-ն գաղտնավանկի ը)

միրգ-մրգատու (ի-ն գաղտնավանկի ը)

ջիղ-ջղային (ի-ն սղվել է)

կաղին-կաղնի (ի-ն սղվել է)

որդի-որդյակ (ի-յա)

կռիվ-կռվել (ի-ն գաղտնավանկի ը)

խիղճ-խղճալ (ի-ն գաղտնավանկի ը)

կծիկ-կծկել (ի-ն սղվել)

մահիճ-մահճակալ (ի-ն սղվել)

կոշիկ-կոշկեղեն (ի-ն սղվել)

նկարիչ-նկարչություն (ի-ն սղվել)

կղզի-կղզյակ (ի-յա)

2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝

ի-ն սղվել է (չի արտասանվում)-վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, վրձնահարված, նկարչական

ի-ն դարձել է ը, որը չի գրվում-Մկրտչյան, նարնջագույն, բժշկական, սկզբնակետ, կնքել, սրտամորմոք, կարմրավուն

Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:

3. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝

որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:

Բառավերջի ի-ն

ա) Դարձել է ե- տարեվերջ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, բարեպաշտ, ուղեգորգ, փոշեծածկ, այգեպան, տարեդարձ, որդեգրել։

բ) Ընկել է- աղավնյակ, փոշոտ, բարություն, կենդանություն, թշնամանալ

գ) դարձել է յ-որդյակ,

դ) պահպանվել է- քաղաքացիություն, կղզիանալ

4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

Թիվ (նշան)-թվանշան, գին(ցուցակ)-գնացուցակ, ուղի(գիր)-ուղեգիր, միս(գործ)-մսագործ, գարի(հաց)-գարեհաց,, ծաղիկ(թերթ)-ծաղկաթերթ, դեղին(մորթ)-դեղնամորթ, խնդիր(գիրք)-խնդրագիրք, սիրտ(ցավ)-սրտացավ, բարի(կամ)-բարեկամ, այգի(պան)-այգեպան, հոգի(ակ)-հոգյակ, երկիր(բան)-երկրաբան:

ՈՒ ՁԱՅՆԱՎՈՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

մուր-մրոտ (ու-ն գաղնատավանկի ը)

մեղու-մեղվաբույծ (ու-ն սղվել է)

նուռ-նռնենի (ու-ն գաղնատավանկի ը)

առու-առվակ (ու-ն սղվել է)

աղմուկ-աղմկել (ու-ն գաղնատավանկի ը)

սուր-սրամարտ (ու-ն գաղնատավանկի ը)

ծուխ-ծխախոտ (ու-ն գաղնատավանկի ը)

ածուխ-ածխահանք (ու-ն սղվել է)

մասուր-մասրենի (ու-ն գաղնատավանկի ը)

բլուր-բլրակ (ու-ն գաղնատավանկի ը)

թթու-թթվաշ (ու-ն սղվել է)

ապուշ-ապշել (ու-ն սղվել է)

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունիփոփոխություն՝

լուռ-լռակյաց, լռություն,

սուտ-ստել, ստաբանություն

ջուր-ջրառատ, ջրհեղեղ

հուր-հրեղեն, հրաբուխ

մութ-մթություն, մթագին

ձուկ-ձնկորս, ձկնաբուծարան

տուն-տնային, տնական

սուրբ-սրբանալ, սրբագին

3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝հրդեհ հանգցնող-հրշեջ

Lուր բերող-լրաբեր, սուտ խոսող-ստախոս, ձուկ որսացող-ձկնորս, տունը պահող-տնապան, ծուխը տնից հեռացնող-ծխնելույց, ջուր կրող-ջրակիր, հաճախ լուռ մնացող-լռակյաց, թթի ծառ-թթենի, լեզվի մասնագետ-լեզվաբան, ձվի ձև ունեցող-ձվաձև:

4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ծաղկաբույլ-ծաղիկ:

Մտամոլոր-միտ, վիրաբույժ-վեր, զինագործ-զեն, ըմպանակ-ումպ, գրադարակ-գիր, երկնասույզ-երկինք, լծկան-լույծ, սրընթաց-սուր, կիսալուսին-կես, մրրկահույզ-մրրիկ, բուսաբան-բույս:

5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝

ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել

բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել

ջրել-ոռոգել, մթնել-խավարել, գլխավորել-առաջնորդել, ամրանալ-պնդանալ, խորհրդածել-մտորել, ապշել-զարմանալ

6. Որոշիր թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝Օրինակ՝ցրտահար-ցուրտ (ու-ը)

գլխային-գլուխ (ու-ը), գարնանային-գարուն (ու-ն ընկել է ), լեզվակ, ձվակեր-ձու (ու-ը), գնդաձև-գունդ (ու-ը), շնչավոր-շունչ (ու-ը), նռնենի-նուռ (ու-ը), խորհրդավոր-խորհուրդ (ու-ն ընկել է ), շրթնային-շուրթ (ու-ը), բրդատու-բուրդ (ու-ը), նրբագեղմ-նուրբ (ու-ը), ամրացնել-ամուր (ու-ն ընկել է ), թթվել-թթու (ու-ն ընկել է ), առվահան-առու (ու-ն ընկել է ), կատվախաղ-կատու, լծկան-լույծ (ու-ը), ձկներ-ձուկ (ու-ը):

7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կուրծք(վանդակ)-կրծքավանդակ, ջուր(աման)-ջրաման, շուրջ(գիծ)-ջրագիծ, միս(գործ)-մսագործ, ուրու(ական)-ուրվական, տունկ(արան)-տնկարան, մածուն(աման)-մածնաման, չու(ցուցակ)-չվացուցակ, սնունդ(մթերք)-սննդամթերք:

ԳԱՂՏՆԱՎԱՆԿԻ Ը ՁԱՅՆԱՎՈՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

մեղր-Մեղրաձոր (ը-ն սղվել է)

մանր-մանրամասն (ը-ն սղվել է)

համր-համրություն (ը-ն սղվել է)

խառն-խառնիխուռն (ը-ն սղվել է)

ազդր-ազդրամիս (ը-ն սղվել է)

թանձր-թանձրանալ (ը-ն սղվել է)

2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որտեղի ունենա հնչյունի փոփոխություն՝

աստղ-աստղագետ, աստղաբույլ,

կարծր-կարծրատիպ, կարծրադատ

փոքր-փոքրամարմին, փոքրանալ

կայսր-կայսերուհի, կայսրություն

քաղցր-քաղցրակեր, քաղրցավենիք

ՅԱ, ՈՒՅ ԵՐԿՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՀՆՉՅՈՒՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝

հավիտյան-հավիտենական (յա-ե)

սենյակ-սենեկազգեստ (յա-ե)

առօրյա-առօրեական (յա-ե)

հնամյա-հնամենի (յա-ե)

պատանյա-պատանեկիկ (յա-ե)

2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:

վայրկյան+ցույց-վայրկենացույց

կատարյալ+ություն-կատարելություն

մատյան+գիր-մատենագիր

առաքյալ+ական-առաքելական

հեծյալ+զոր-հեծելազոր

ատյան+կալ-ատենակալ

3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝

Զրույց-զրուցարան, զրուցել, ցույց-ցուցարար, ցուցիչ, գույն-գունավորել, գունապնակ, հույս-հուսահատ, հուսախաբ, հրապույր-հրապուրիչ, հրապուրել, լույս-լուսավորել, լուսաստղ, բույր-բուրավետ, բուրաստան:

4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝

լուսավոր-լույս, բուրաստան-բույր, բուսական-բույս, մատուցել-մատույց, զգուշություն-զգույշ, հուսալից-հույս, թունավոր-թույն, գունեղ-գույն, կապտություն-կապույտ, սառցարան-սառույց, համբուրել-համբույր, ողջունել-ողջույն, կուտակել-կույտ, կառուցում-կառույց, զեկուցում-զեկույցն, անասնաբուծություն-անասնաբույծ

5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:

կառույց(պատել)-կառուցապատել, բույս(բան)-բուսաբան, հույս(տու)-հուսատու, լույս(բեր)-լուսաբեր, զեկույց(գիր)-զեկուցագիր, հրապույր(իչ)-հրապուրիչ, գույն(վառ)-գունավառ, սառույց(պատ)-սառցապատ

Posted in պատմություն 12

Սեպտեմբերի 11-15

Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք /էջ 7-11/
Թեմա 2. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /էջ 21-24/
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը» /էջ 35-46/
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը» / էջ 47-55/

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։
Հայկական լեռնաշխարհն ունի լեռնային տեղանք։ Հայաստանի տարածքը հարևան երկրների համեմատ բարձր է։ Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին։ Հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում Փոքրասիական սարահարթը։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ։
Արարատ լեռը Հայերի համար համարվում է սուրբ լեռ, որովհետև ըստ Աստվածաշնչի՝ ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Հայաստանի Հանրապետության տարածքի ամենաբարձր լեռը Արագածն է։ Ըստ ավանդության՝ Արագածի գագաթին է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի կանթեղը։
Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պաշարներով։ Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան։ Հայկական լեռնաշխարհը հարուստ է մեծ և փոքր գետերի առկայությամբ։ Հայաստանից են սկզբնավորվում մի քանի հայտնի գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը։
Մեծ Հայքի 15 նահանգներն են, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտական, Տայք, Գուգարք, Այրարատ։

2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։
Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։
Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը, ով է։ Սակայն Ք.ա. III հազարամյակով թվագրվում է շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայի որդին է։ Հայը եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։
Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները:Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին։

3. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։
Սարդուրի 1-ինը (Ք․ա․ մոտ 835-825թթ․) Ք․ա․ մոտ 830-ական թթ․ հիմնադրել է Տուշպան։ Նրա օրոք Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում։
Իշպուինի 1-ինը (Ք․ա․ մոտ 825-810թթ․) կատարել է շատ բարեփոխումներ։ Կառավարման սկզբնական շրջանում գրային բարեփոխմամբ ստեղծել է տեղական սեպագիր, իսկ գահակալության երկրորդ շրջանում կատարել է կրոնական բարեփոխում՝ ողջ թագավորության համար միասնական դիցարանի ստեղծումով։ Ռազմական բարեփոխմամբ նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ կանոնավոր բանակով։
Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք․ա․ 820-ական թթ․ վերջին՝ Ուրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը և ներառելով Արդինի-Մուսասիր երկիրը։ Դեպի հյուսիս կատարած արշավանքների արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը։
Մենուայի միանձնյա կառավարման շրջանում (Ք․ա․ մոտ 810-786թթ․) Վանի թագավորությունը աննախադեպ վերելք է ապրում։ Երկիրը տնտեսապես հզորացնելու համար Մենուան կատարում է բազմաթիվ գործեր, որոնցից հատկապես նշանավոր է 72 կմ երկարությամբ <<Մենուայի ջրանցքի>> կառուցումը, որն օգտագործվում է մինչ օրս։
Մենուայի առաջին քայլերից մեկն է լինում Հայկական Պար լեռնաշղթայի արևելյան հատվածում ամրապնդվելը։ Այս տարածքի գրավումից հետո Արարատյան դաշտում՝ Արաքսի աջ ափին, Մենուան հիմնում է ռազմավարական խոշոր հենակետ՝ Մենուախինիլին։
Պետության հյուսիսարևմտյան սահմաններն ամրապնդելու նպատակով Մենուան արշավում է Դիաուխի(Տայք) երկրի դեմ և հարկատու դարձնում այն։
Հարավարևմտյան ուղղությամբ նրա բանակը հաղթարշավով հասնում է մինչև Ասորեստան։ Արևմուտքում Մենուայի զորքերն անցնում են Եփրատը և հարկատու դարձնում Մելիտեայի թագավորությունը։
Ուրմիո լճի ավազանի հարավում գտնվող Մանայի թագավորությունը լիովին ընդունում է Մենուայի գերիշխանությունը։ Ասորեստանի փորձերը՝ ինչ-որ կերպ կասեցնելու Վանի թագավորության առաջխաղացումը Ք․ա․ 791թ․, ավարտվում են անհաջողությամբ։
Մենուան առաջին հաղթանակներն է տանում տարածաշրջանի խոշորագույն պետության՝ Ասորեստանի նկատմամբ և համահայկական առաջին՝ Վանի թագավորությունը վերածում գերտերության։
Արգիշտի 1-ի գահակալության տարիներին (Ք․ա․ 786-764թթ․) Վանի թագավորությունը հասնում է հզորության գագաթնակետին։ Ք․ա․ 785-783թթ․ ընթացքում նա արշավում է դեպի Դիաուխի, իր տերությանն է միացնում Սևանա լճի ավազանի իշխանությունը, ամրապնդում է իր թագավորության դիրքերը Ուրմիո լճից հարավ-արևմուտք։
Ք․ա․ 782թ․ Արարատյան դաշտում հիմնադրում է Էրեբունի ամրոցը։ Ապա կառուցում է Արգիշտիխինիլին։
Հաջորդ տարի Արգիշտին ոչ միայն պարտության է մատնում ասորեստանյան զորքերին, այլև շարունակում է հաղթարշավը դեպի հարավ՝ Զագրոսյան լեռներով հասնելով մինչև Պարսուա և Բաբելոնի երկիր, որը ձգվում էր մինչև Պարսից ծոց։ Դրանով Արգիշտին շրջափակման մեջ է վերցնում Ասորեստանը 3 կողմից։
Այսպես՝ Արգիշտի 1-ի առաջնորդությամբ ստեղծվում է Վանի աշխարհակալությունը։
Արգիշտի 1-ինի բուն թագ․-ը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ, Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան։

4. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը։
Նմանություններ:
1. Հայկազուն Երվանդականների թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ, հյուսիս-արևմուտքում՝ Սև ծով, արևելքում՝ Մարաստան, իսկ հարավում Հյուսիսային միջագետք: Վանի թագավորությունը Սարդուրի II-ի օրոք, տերությունը հյուսիսում հայուսիս-արևմուտքում հանսւոմ էր Սև ծով, հյուսիս-արևելքում՝ Կուր գետ, արևելքում՝ Կասպից ծով, արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում՝ Բաբելոնով՝ Պարսից ծոց և հարավ-արևմուտքում՝ միջերկրական ծով:
2. Ունեին նույն պետական կարգը:

Տարբերություններ։
1. Ռազմական ուժ. Երվանդ Առաջինի օրոք թագավորությունը ուներ 40 հազար հետևակ և 8 հազար հեծելազոր, իսկ Սարդուրի II-ի օրոք զորքը հասնում էր ավելի քան 350 հազար:
2. Քաղաքական վիճակ. Դարեհի արշավանքների ժամանակ, հայերը ընդհունում են գերիշխանությունը և մտնում Դարեհի իշխանության, իսկ Վանի թագավորությունը եղել է անկախ:
3. Ունեցել են տարմեր կրոններՀայկազուն Երվանդակնները պաշտել են բնության երևույթները, կենդանական ու բուսական աշխարհի տարբեր ներկայացուցիչների։ Դիցարանը ձևավորվել է դարերի ընթացքում։ Գլխավոր աստվածը եղել է Հայկը։ Վանի թագավորության պետական կրոնը հիմնված է եղել երկրի բնակչության ու տարբեր ցեղերի կրոնական պատկերացումների վրա, որոնք ի մի են բերվել ու կանոնավորվել են պետության կողմից՝ արձանագրվելով «Մհերի դռան» վրա։ Ամենա պաշտելի աստվածը Խալդին էր:
4. ՄշակույթըՎանի թագավորության հարուստ ու բազմազան մշակույթի ազդեցությունը տարածվել է նրա սահմաններից շատ հեռու՝ հասնելով մինչև Փոքր Ասիա, Միջերկրածովյան շրջան, Կովկաս և Իրան: Հայկազուն Երվանդականների օրոք՝ Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո, սկսվեց հելլենիզմի ժամանակաշրջանը հունարենը և հունական մշակույթը գտան տարածում՝  Հելլենիզմի դարաշրջանը Մեծ Հայքում տևեց 6 դար և հարստացրեց ազգային մշակույթը:
5. Տնտեսություն. Հայկազուն Երվանդականների թագավորությունում զարգանում  էին հացահատիկների մշակությունը, այգեգործությունն ու խաղողագործությունը, գյուղատնտեսության և արհեստագործության զարգացման համար ուներ բարենպաստ պայմաններ։ Հայկական լեռնաշխարհն աչքի էր ընկնում գյուղատնտեսական մթերքների արտադրության առատությամբ:  Վանի թագավորությունում գոյություն են ունեցել զարգացած առևտրային հարաբերություններ՝ առևտուրը ապրանքափոխանակության բնույթ ուներ, այլ ոչ ապրանքա-դրամային։ Հիմնականում առևտրի առարկա էին դառնում անասունները, ձիերը, ձավարեղենը, գինին, մետաղները, բնափայտը։

Posted in Military Camp

Military Camp

Probably the best time I’ve had in Arates. I made a few new friends, and they added to the fun even when we were hiking before we got to Arates. We played mafia and laughed extremely hard. The bar was low, and I had low expectations, but it was actually real fun. The guys and girls had to guard their dorms for the first 2 nights and we would guard as a group of 3 – 4 for 2 hours per night so everyone would guard, but before guarding we sat around the fire and played guitar and sang. Everyone got a few cuts here and there from crawling on the ground, and falling, and trying again, but it was all very worth it because we got to see what the real soldiers have to deal with every day. We had a few first aid classes, and even though a friend almost dislocated my leg, it was still funny and something to laugh at. The most fun part of the camp was shooting the guns. We split into 2 groups, and our group had the sort of disarranged weapon, but still, we got to make 2 or 3 out of 5 shots. The night sky was refreshing to see since we can’t see many stars in Yerevan cause of light pollution, and one surreal thing that happened is that the meteor flew right above my head, and since it was close, it also had a streak of fire. For the rest of the last night, me and some friends spoke and discussed theories.












Posted in հայոց լեզու 11

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ. ՄԱՅԻՍ 22

Վերաբերականներ՝գնահատողական վերաբերմունք.

  1. հաստատական-այո՛, անխոս, իհարկե, անշուշտ, անպայման, անտարակույս, ինչո՞ւ չէ…
  2. ժխտական-ո՛չ, չէ՛, բնավ
  3. երկբայական-ասես, արդյոք, գուցե, դժվար թե, թերևս, ինչպես երևում է…
  4. գնահատողական-ափսոս, ավաղ,  հազիվ թե, հավանաբար…
  5. սաստկական-անգամ, էլ, իսկ, մանավանդ, հենց, անգամ, մինչև իսկ…
  6. սահմանափակման-գեթ, գոնե, միայն, թեկուզ, լոկ, սոսկ… և այլն։

Առաջադրանք.Գտի՛ր վերաբերականները.

Մի՞թե (երկբայական)վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք (երկբայական), թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։

Դուրս գրիր կապերը, որոշիր՝հետադրություն են, թե նախադրություն.

Անցյալ գիշեր մի տարօրինակ երազ տեսա։ Մի անծանոթ ձայն ասաց.
-Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ (Հետադրություն, սեռական), բայց Ձեզ հետ(Հետադրություն, տրական) միանգամայն անհետաձգելի գործ ունեմ։ Միայն Դուք կարող եք օգնել ինձ. ուրիշ ոչ ոք։
Երազիս ես պատասխանեցի.
-Չարժե ներողություն խնդրել, էնքան էլ(Հետադրություն) լավ երազ չէր. եթե կարող եմ ինչ-որ բանով օգնել…
-Մի միայն դուք,- ասաց ձայնը,- հակառակ դեպքում ես ու իմ ժողովուրդը դատապարտված ենք կործանման։
-Տեր Աստված,-աղաչեցի ես։
Նրա անունը Ֆորկա էր և սերում էր շատ հին ցեղից։ Անհիշելի ժամանակներից նրա ցեղակիցները ապրել են արձակ դաշտերում՝ շրջապատված հսկայական լեռներով։ Նրանք միշտ խաղաղ են ապրել, օրինակելի օրենքով, իսկ երեխաներին դաստիարակել են սիրով ու հանդուրժողականությամբ։ Նույնիսկ ունեցել են իրենց ականավոր նկարիչները։ Ու, չնայած նրանցից ոմանք թուլություն են տածում թունդ խմիչքների նկատմամբ–Հետադրություն, սեռական), երբեմն էլ, ճիշտ է, շատ հազվադեպ, մեռնել բռնի մահով, նրանք իրենց համարում են բարի և հարգանքի (արժանի, Հետադրություն) մտածող էակներ, որ….
-Լսեք,- ընդհատեցի ես,- գուցե միանգամից անցնենք գործի՞. Ձեր անհետաձգելի գործին։
Ֆրոկան ներողություն խնդրեց շատախոսության (համար, Հետադրություն), բայց բացատրեց, որ իր աշխարհում խնդրանքը պիտի հաջորդի խնդրողի բարոյական արժանիքների ընդարձակ շարադրանքին. այդպես է գործող կարգը։
-Դե լա՜վ,- հանգստացրի նրան,- Եկեք գործի անցնենք։
Ֆրոկան շունչ քաշեց ու սկսեց։ Նա պատմեց ինձ, որ մի հարյուր տարի (առաջ, Հետադրություն) (ժամանակի (մասին, Հետադրություն) իրենց պատկերացմանը համապատասխան) երկնքից իջավ անհավանական չափսերի դեղնակարմիր մի սյուն։ Սա վայրէջք է կատարել իր մեծությամբ երրորդ քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Անհայտ Աստծո հուշարձանի (մոտ, Հետադրություն)։ Սյունն իրենից ներկայացնում էր տձև և երկու միլի ջրջագծով մի գլան։ Բնության բոլոր օրենքներին (հակառակ, Հետադրություն) սա հանկարծ բարձրացել է վեր և սարքերի համար դարձել անհասանելի, հետո նորից իջել նախկին տեղը։ Այդ ժամանակ նրանք որոշել են ազդել գլանի (վրա, Հետադրություն) ցրտի, տաքի, մանրէների, պրոտոնային ռմբակոծության (միջոցով, Հետադրություն, սեռական), վերջապես բոլոր հնարավոր միջոցներով, բայց՝ ապարդյուն։ Սարսռազդու մեծությամբ՝ նա անշարժ կանգնեց ուղիղ հինգ ամիս, տասներկու ժամ և վեց րոպե։ Հետո, (առանց, Նախադրություն, սեռական) որևէ ակնհայտ պատճառի, գլանն սկսեց շարժվել հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Շարժման միջին արագությունը կազմում էր ժամում 78.881 մղոն (արագության (մասին, Հետադրություններ) իրենց պատկերացմամբ)։ Սա երկայնության 183.223 և լայնության 20.011 աստիճանի վրա փորեց մակերեսը, որից հետո անսպասելիորեն անհետացավ։
Այս անհավանական իրադարձությունը ուսումնասիրելու (համար, Հետադրություններ) սիմպոզիում հրավիրվեց, որին մասնակցում էին գիտության բոլոր լուսավոր գլուխները։ Եզրահանգման փաստաթղթում նրանք հայտարարեցին, որ այդ երևույթը չի բացատրվում, առանձնահատուկ է և, ամենայն հավանականությամբ, հետագայում չի կրկնվի։
Բայց ուղիղ մի ամիս (անց, Հետադրություններ) դա կրկնվեց։ Այս անգամ գլանն իջավ մայրաքաղաքի մոտ…

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ (գալ, չեզոք, պարզ) , բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

***

— Հապա լըցրե՜ք (լցնել, ներգործական, պարզ) , իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛րկաց(վեր կենալ, չեզոք, պարզ, անկանոն) , իմ հրեշտակ,
Թո՛ղթողել, ներգործական, պարզ , որ սպանեմ ես էդ հըրեշին։

Դերբայ

Ձևաբայեր

անկատար-ում                            գրում, կարդում
վաղակատար-ել, ացել               գրել, կարդացել
ապակատար-ելու, ալու              գրելու կարդալու
ժխտական-(չեմ), ի, ա                (չեմ/չէի) գրի, (չէի/չեմ) կարդա

Առաջադրանքներ

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Ալեքսանն այժմ ապրում էր միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ, իր պապի կառուցած երեքսենյականոց բնակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացում էր այգու տնակի փոքրիկ պատշգամբում որտեղից ի դեպ մի չքնաղ տեսարան էր բացվում։ Սիրում էր նստել սանդուղքների վրա, և կամ ծառի տակ դրված թախտին։ Միայնակ նստած ծխամորճի ծխի մեջից ձգվող ժպիտով նայում էր իր ծաղկալից այգուն՝ ծայրածայր մաքուր ու խնամված, և նրան թվում էր կատարյալ դրախտ է բնությունը։ Գոհ էր իրեն բաժին ընկած բախտից, վայելում է հողի ոսկեառ արևից պտղավորված պարգևիների հրաշալիքները,  գույնզգույն ծաղիկների բույրը, հավքերի քաղցրօրոր դայլայլը։ Արևի պես արդար՝ ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրոգի հարևանը՝ Կախմռութ Մարգարը (այդպես էին կնքել նրան համագյուղացիները), սրդողած գանգատվում էր հարսի զայրույթ առաջացնող առօրեական արարքներից։

2. Գտիր որդուայգունբնությունըպարգևներիարարքներից գոյականների հոլովն ու հոլովումը։

3․ Տեքստում գտնել գեղեցիկ, աստիճան, փթթուն, եդեմ, երփներանգ, թռչուն բառերի հոմանիշները։

գեղեցիկ-չքնաղ

աստճան-սանդուղք

փթթուն-ծաղկալից

եդեմ-դրախտ

երփներանգ-գույնզգույն

թռչուն-հավք

4․Տեքստից գտնել 3 հնչյունափոխված բառ։ 

ծխամորճ-ծուխ,

պտղավորված-պտուղ

տնակ-տուն

5․Առաջին նախադասությունը շարահյուսական վերլուծության ենթարկել (որոշել նախադասության անդամները)

Առաջադրանք

Անհրաժեշտ հաջորդականությամբ ստացված տեքստից դուրս գրիր դերանունները, որոշիր տեսակը։

4) Թե ինչպես (հարցական) է ճանճը զգում մագնիսային դաշտը, և ինչու է (հարցական) բնությունը նրան օժտել այդպիսի հատկությամբ, առայժմ պարզ չէ։ Ըստ երևույթին, նա ինչ-որ (անորոշ) զգայուն օրգան ունի, որն ընդունակ է մագնիսական ուժագծերի ուղղությունն զգալու ոչ պակաս ճշգրտությամբ, քան կողմնացույցը, բայց գիտնականներն առայժմ այդ (ցուցական) օրգանը չեն գտել։

3) Իսկ եթե (հարցական) մագնիսը զգուշորեն հեռացնեք, ապա ճանճը կսկսի մաքրվել՝ թաթը թաթին քսելով և թևերից ինչ-որ (անորոշ) բան քերելով։ Մի՞թե (հարցական) տարօրինակ չէ։

1) Միջատները շատ զգայուն են մագնիսական դաշտի նկատմամբ. բավական է հետևել տնային ճանճին, կողմնացույցով որոշել, թե որտեղ են (հարցական) հյուսիսն ու հարավը, և կտեսնեք, որ եթե քամի չկա, ոչինչ (ժխտական) չի խանգարում ճանճին. նա միշտ նստում է որոշակի (որոշյալ) ուղղությամբ՝ կա՛մ հյուսիս-հարավ, կա՛մ արևելք-արևմուտք։

2) Եթե նրան դնեք ուժեղ մագնիսի բևեռների միջև, նախ կսկսի անհանգստանալ, ապա ճնշված կանշարժանա նշված ուղղություններից մեկում։ Դուք կտեսնեք, թե ինչպես է նա գլուխը «հարդարում»։

1-2-3-4

Անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելով՝ փակագծի բառերը տեղադրիր բաց թողած տեղերում։

  • — Ո՜վ մարդիկ, երկնքից ձեր խնդրանքը միշտ իմ ոտքերի տակ է,— մրմնջաց բանաստեղծը։
  • Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչելով պատերին, խոնարհ գլուխ տալով՝ ընկրկելով փողոցով անցնում քաղաքապետի առջև։
  • Մենք խուսափում էինք նրա գործած արարքի մասին որևէ հարց տալ, թեև ինքը պահան էր զգում իր մտքերն արտահայտել։
  • Հաճախ նա գիշերները վեր էր թռչում խայթվքծի պես, գալարվում անկողնու մեջ, ճչում հրդեհում այրվողի նման, հետո լռում սարսափած։
  • Հո հիվանդ չե՞ս,— սրտագին ձայնով հարցրեց նա ինձ և աչքը ուշադիր մոտեցնելով նայեց,— գույնդ տեղն է միայն տխուր ես երևում։
  • Անթարթ հայացքով Լիլիթը շարունակ նայում էր սողունին, սակայն օձը, ի վերջո չդիմանալով նրա հայացքի կայծակին, սուլեց և մի ակնթարթում անհետացավ։

մարդիկ – ուղղական հոլով
ոտքի – սեռական հոլով, ի արտաքին հոլովում
բանաստեղծը – ուղղական հոլով

Առաջադրանք
1. Ընտրիր ներքևում տրված բառերից, անհրաժեշտ փոփոխություններ արա և տեղադրիր բացթողած տեղերում։

  • Եվ շրջելով հայացքը՝ նայեց կապույտ արշալույսի մեջ թաթախուն, երկնքի մեջ ճախրող թռչուններին:
    (ճախրելշրջելերկինքկապույտ)
  • Նա վերադարձավ տուն, կանանց շտապով ձի նստացրեց և ճանապարհ դրեց, իսկ ինքը մնաց գյուղում՝ զինված սպասելով թշնամու գալստյանը:
    (նստելսպասելվերադառնալդնել)
  • Քույր ու եղբայր վաղուց նստած են իրենց հին տան առջև՝ կեռասի չորացած ծառի տակ, որի դժգույն տերևները մեղմորեն թափվում են նրանց վրա:
    (թափել, ինքը, չորանալ, տերև)
  • Գնացքը դանդաղ սահեց, իսկ կառամատույցին կանգնած էր երիտասարդը, ձեռքերը գրպանում, ոտքերը լայն բացած, անտարբեր դիտում էր նրա աստիճանաբար արագացող ընթացքը:
    (դիտել, կանգնել, բացել, գրպան)
  • Դաժան էր կայսեր հրամանը, խիստ պատիժ սպառնալիքով հրամայեց՝ պատերի քարերն այնպես ագուցել, որ երկու քարերի միջև անհնար լինի նույնիսկ ասեղ խրել:
    (ագուցել, կայսր, լինել, պատիժ)
  • Պատկերավոր ասել՝ ինչքան ժամանակ է անցել նրա գնալուց հետո, ժամանակի զգացողությունը կորչել է և այլևս դժվարանում եմ, թե ինչ պիտի անեմ առանց նրա:
    (կորչել, դժվարանալ, պատկերանալ, գնալ)

 Արտագրիր՝մեծատառերը թողնելով միայն անհրաժեշտ տեղերում։

  • Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում. նրա դիմաց հայկական Տավրոս եռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտկող լեռներն են:
  • Մեծ Հայքի՝ Այրարատ նահանգի Արշարունքի գավառում՝ այնտեղ, ուր Մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր:
  • Առավոտյան Աստղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձունքից՝ Արածանիի՝ հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու:
  • Մայրաքաղաքից մի ճանապարհ Գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք. այդ մայրուղուց են սկիղբ առնում Մարաշ. Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները:
  • Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ՝ Արմավիր. Դվին, Անի, Արտաշատ … վերջինը Երևանն է:
  • Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր՝ մեր կորցրած եզերքների պատմական անուններով՝ Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն, Կիլիկիա, Արաբկիր …
  • Հեռվում երևում էին Առջոառիճ լեռը, Հայկական Պարը, իսկ Ախուրյանի կիրճի հանդիպակած ափին՝ Անիի միջնաբերդը, Տիգրան Հոնենցի տաճարը:
  • Գրիգոր Զոհրապը կանգ առավ գրասեղանի մոտ և հայացքն ուղղեց Էդգար Շահինի «Փարիզուհին կառքում» նկարի, ապա նստեց, գրեց վերնագիրը՝ «Պատերազմի դաշտեն», և սկսեց խորհել Հայաստանի ճակատագրի մասին:
  • Լեռնաշատ Մոտկանի Շենիկ գյուղից, որ բազմել էր Ցրտուտ գետի ակունքի մոտ, ձորամիջյան կածանով դեպի Տավրոսի բարձունքներն էր գնում Խոդեդանը:
  • Եվ ահա Տիվանդորրի թափանցիկ ոսկեփոշու միջից Խոդեդանին երևացին երկնաբերձ գագաթներով Ծովասարը, Անդոկը, Բերդակը, Սմբատասարը:

Հրամայական՝միայն 2-րդդեմք, միայնապառնիժամանակ. Խոսի՛ր, խոսե՛ք։ Արգելականհրամայականը՝ մի՛ խոսիր, մի՛ խոսեք։

Ըղձականեղանակ (երանի). ունիմիայն 2 ժամանակ՝անցյալ՝ խոսեի, խոսեինք; ապառնի՝խոսեմ, խոսենք (բոլոր դեմքերով)։ Ժխտականանցյալը՝  չխոսեի, չխոսեինք; ժխտականապառնի՝ չխոսեմ, չխոսենք (բոլոր դեմքերով)

Ենթադրական եղանակ. ըղձականից՝ կ եղանակիչով՝ ապառնի՝կխոսեմ, կխոսենք; անցյալ՝կխոսեի, կխոսեինք (բոլոր դեմքերով)։ Ժխտականը՝ժխտական դերբայի միջոցով. չեմ խոսի, չենք խոսի,;  անցյալ՝ չէի խոսի, չէինք խոսի։

Հարկադրական եղանակ. ըղձականից՝պիտի կամ պետք է եղանակիչով. ապառնի՝պիտի խոսեմ, պիտի խոսենք; այնցյալ՝ պիտի խոսեի, պիտի խոսեինք։
Ժխտականը՝ չ ժխտական մասնիկը՝եղանակի չի վրա՝ապառնի՝չպիտի խոսեմ, չպիտի խոսենք; այնցյալ՝չպիտի խոսեի, չպիտի խոսեինք։

Առաջադրանք. գտի՛ր հրամայական եղանակի բայերը, որոշիր նաև սեռը և կազմությունը.

— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։

Ե՛կ-չեզոք սեռի բայ

***

— Հապա լըցրե՜ք, իմ քաջ հյուրեր,
Բաժակներըդ լիուլի,
Խըմենք— Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։

լցրեք-ներգործական

***

Պառկած է իբրև Թաթուլ իշխանը
Նազելի կընոջ գըլուխն իր կըրծքին,
Ու իբր ասում է՝ վե՛ր կաց, իմ հրեշտակ,
Թո՛ղ, որ սպանեմ ես էդ հըրեշին։

վեր կաց-չեզոք սեռի բայ

Advertisements

about:blank

REPORT THIS AD

***

Է՜յ, հըսկեցե՛ք, ի՞նչ եք քընում,
Քաջ զինվորներ Թաթուլի.
Ո՞վ է, տեսեք, տանջվում մըթնում,
Քուն չի աչքին մոտ գալի։

տեսեք-ներգործական

***

Վե՜ր կացեք, վե՜ր, ամբողջ գիշեր
Մարդ է գընում ու գալի.
Հե՜յ, զարթնեցե՜ք, առյուծ քաջեր,
Պահապաններ Թաթուլի։

վեր կաց-չեզոք բայ

***

Ու լի դառնությամբ հարցընում է նա
Դալուկ, մարմարիոն Թըմկա տիրուհուն.
— Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա,
Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն…

տո՛ւր -ներգործական 

***

Հե՜յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

ականջ արեք- ներգործական 

ԱռաջադրանքԳտիր տրված հատվածի բայերի եղանակը, ժամանակը, սեռը, կազմությունը։

***

Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր, անցնեիր վըրանիս մոտով,
Իրար նայեինք անուշ կարոտով,
Քնքուշ ժըպտայինք հանկարծ իրարու:

լինեի-Ըղձականեղանակչեզոքանկանոն

գայիրըղձականչեզոքածանցավոր

նայեինքըղձական,ներգործականանկանոն

ժըպտայինք-ըղձական, ներգործական, 

****

Երբեք Հաճի աղան այդպես անխնամ չէր փոխել քայլերր իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի փողոցով անցնելն իսկ մի հանդես էր. աղայակա՜ն։ Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։

***

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով…

Շարունակել առած-ասացվածքները

  • Եղիր քաղցած,բայց ազնիվ։
  • Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ։
  • Ոսկին մանր է գինը ծանր։
  • Ազնվությունը ամենալավ սովորությունն է։
  • Անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա։
  • Գետի բերածը գետը կտանի։
  • Մեկ ծաղիկով գարուն չի գա։
  • Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը։
  • Գայլի հետ ընկերացիր, փայտը ձեռիքցդ մի գցիր։
  • Գայլի անունն է դուրս գալիս, աղվեսն է աշխարհը շուռ տալիս։
  • Լավ է կույր լինես աչքով, քան մտքով։
  • Փոս փորողը ինքը կնգնի մեջը։
  • Ով աշխատի, նա կուտի։
  • Քանի լեզու գիտես, այնքան մարդ էս։
  • Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի։
  • Օձի կծածը կլավանա, լեզվի կծածաը չի լավանա ։

ՀՈԼՈՎՈՒՄ

Հոլովվելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով:Այդփոփոխություններըկոչվումենհոլովումներ:

Գոյություն ունի փոփոխության երկու տեսակ:

1. Մի դեպքում բառի ուղիղ ձևին ավելանում են վերջավորություններ, կամ բառի վերջնահնչյունը փոխվում է այլ հնչյունի, այսինքն՝ փոփոխությունը տեղի է ունենում բառի վերջում՝ ծառծառիայգիայգուգառգառանԳրիգորենքԳրիգորենց և այլն:

Ինչպես տեսնում ենք, ծառ  և գառբառերի ուղիղ ձևերին ավելացել են ի  և ան  վերջավորությունները, իսկ այգի և Գրիգորենք բառերի վերջին ի և ք հնչյունները փոխվել են ու և ց հնչյունների:
Սա կոչվում է արտաքին հոլովում:

2․Մյուս դեպքում փոփոխությունը տեղի է ունենում բառի ներսում. որևէ ձայնավոր կամ երկհնչյուն փոփոխվում է` հայր-հոր, տուն-տան: Հայր բառում այ երկհնչյունը փոխվել է ո-ի, տուն բառում՝ ուձայնավորը փոխվել է ա-ի:
Սա կոչվում է ներքին հոլովում:  

Հայերենի արտաքին հոլովումներն են՝ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց:

  • Ամենատարածվածը ի հոլովումն է՝ սարի, երեխայի և այլն:

Այդ հոլովմանն է ենթարկվում հայերենի բառերի մեծամասնությունը, ինչպես նաև եր, ներ վերջավորություններով կազմված հոգնակի թվով բոլոր բառերը, այդ թվում՝ այն բառերը, որոնք եզակի թվում ենթարկվում են այլ հոլովումների: Այդ պատճառով գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի թվի:

  • Ու հոլովման ենթարկվում են՝

 ի-ով վերջացող բառերի մեծամասնությունը՝ մատանի-մատանու, գինի-գինու և այլն,

 մարդ, ամուսին, անկողին, աստված, ձի բառերը, ինչպես՝ ձի-ձիու,

բայերի այն ձևը, որը ունի ել,ալ վերջավորություն, ինչպես՝ երգել-երգելու, խաղալ-խաղալու…

  • Ան հոլովման ենթարկվում են՝  

գրաբարում նվերջնահնչյուն ունեցող միավանկ բառերի մեծ մասը՝ լեռան, թոռան, դռան,

տարվա եղանակների անունները՝ գարնան, ամռան, աշնան, ձմռան,
ում վերջածանց ունեցող բառերը՝ հանդիպման, զեկուցման, մանուկ բառը՝ մանկան, եթե հասարակ անուն է:

  • Վա հոլովման ենթարկվում է՝ 

ժամանակի անունների մի մասը՝ ժամվա, օրվա, այսօրվա, առավոտվա, կեսօրվա, գիշերվա, ցերեկվա, շաբաթվա, ամսվա, տարվա և այլն:

Վայրկյան, րոպե, դար և այլ ժամանակի անուններ վա հոլովման չեն ենթարկվում, ինչպես՝ րոպե-րոպեի:  

  • Ոջ հոլովման ենթարկվում է  

մարդկանց ազգակցական կամ այլ հարաբերություններ ցույց տվող բառերի մի մասը՝ կնոջ, քրոջ, ընկերոջ, աներոջ, տիկնոջ, տիրոջ, սկեսրոջ, տալոջ, տեգրոջ և այլն: Սկեսրայր բառը ոջ հոլովման չի ենթարկվում. այն ենթարկվում է ի հոլովման՝ սկեսրայրի: 

  • Ց հոլովման ենթարկվում են

անքենքոնք ածանցներով հավաքականություն ցույց տվող բառերը՝ մերոնց, Վարդանանց, Սարգիսենց:

Ներքին հոլովումներն են` ա, ո:

  Ա  հոլովման ենթարկվում են՝

ության վերջածանցով բառերը՝ ուրախության,
տուն, շուն, ձյուն, սյուն, արյուն, անկյուն, անուն բառերը, ինչպես՝ ձյան, անվան:

 Ո հոլովման ենթարկվում են

 հայր,մայր,եղբայր բառերը:

Ուշադրություն. Բացի վերը նշված բառերից համապատասխան հոլովումների են ենթարկվում նաև այն բառերի մեծ մասը, որոնց համար դրանք վերջին բաղադրիչ են, օրինակ՝ կղզի-կղզու և թերակղզի-թերակղզու, հայր-հոր և նախահայր-նախահոր: 

Այլաձև հոլովումներ

Բացի նշված հոլովումներից գոյություն ունեն նաև այլաձև հոլովումներ, որոնց շատ քիչ թվով բառեր են ենթարկվում:

Այսպես՝  աղջիկաղջկասերսիրոդուստրդստեր:
Կան նաև այնպիսի բառեր, որոնք ունեն և՛ ի հոլովման և այլաձև հոլովման ձևեր՝

Օրինակհույս– հույսիհուսոլույսլույսիլուսոսուգսգիսգոպատիվպատվիպատվո, կայսրկայսրիկայսեր, փախուստփախուստիփախստյանգալուստգալուստիգալստյանհանգիստ– հանգստիհանգստյան– կորուստկորստիկորստյան:

Posted in հայոց լեզու 11

ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ ՄՈԺԴԵ՞, ԹԵ՞ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ պարսիկ գրողի այս պատմվածքը վերջերս ընթերցած ամենապարզ, հետաքրքիր ընթացքով և անկեղծ գրված ստեղծագործությունն էր, որ ընթերցել էի։ Չեմ ցանկանում շատ խորանալ ու ներկայացնել պատմվածքի բովանդակությունը և թե մի դրվագից մյուսն ինչ էր իրենից ներկայացնում։ Այլ ցանկանում եմ միանգամից անցնել վերլուծությանը։ Պատմվածքի ողջ ընթացքում՝ սկզբից մինչև վերջ, ակնհայտ երևում է տղամարդու մեծ սերը կնոջ նկատմամբ։ Եվ այդ ամենին զուգահեռ, հեղինակի հետ միասին ցանկանում ես հասկանալ՝ արդյոք կինը լքել էր նրան, որովհետև միապաղաղ էր նրանց կյանքը։ «Ազատությո՛ւն…ազատությո՛ւն….ազատությո՛ւն…անիծյա՛լ…ստահա՛կ…կեղտի կտո՛ր» այս խոսքերից և վերջաբանից հետո ես եկել եմ միայն մեկ եզրակացության, որ ոչ՝ կնոջ համար նրանց համատեղ կյանքը միապաղաղ չէր, նա ուղղակի չէր կարողանում ընդունել այդչափ մեծ սեր և չէր կարող փոխանցել այն, հավանաբար՝ չէր սիրում կամ ուղղակի ոչ այդքան։ Սակայն Մոժդեն բավականին գիտակից էր, որ հասկանար՝ ամուսնու համար ավելի ճիշտ կլիներ ազատությունը, քան այդ սերը։ Չնայած, եթե խորանանք ու մի քանի տարբեր շերտերի տակից նայենք, միգուցե հանգենք այն եզրակացությանը, որ դա սեր չէր՝ այլ մոլուցք, մոլեգնություն տղամարդու կողմից և նա սիրում էր, դուր էր գալիս իր այդ սերը։

Հարցադրումներ քննարկման համար․

  • Ինչպե՞ս կբնութագրեք Մոժդեի և հեղինակի սերը։
  • Ըստ Ձեզ, Մոժդեն իսկապես վախեցած էր այն ամենից, ինչը որպես փաստարկ հետագայում ներկայացնում էր։
  • Ինչու՞ կինը հետ վերադարձավ միայն 1 ամիս անց։
  • Տղամարդու սերը դա գեղեցիկ զգացմու՞նք էր, թե՞ ուժգին մոլեգնություն։
  • «Ազատությո՛ւն…ազատությո՛ւն….ազատությո՛ւն…անիծյա՛լ…ստահա՛կ…կեղտի կտո՛ր» տվեք ձեր բացատրությունն այս վերջաբանին։
  • Երբևէ սիրահարվել եք, կամ սիրե՞լ եք․