Posted in հայոց լեզու 12

Շտեմարան

Ա. Հակիրճ, հնաոճ, յուրային, բանիմաց, պարտադիր, օտար, երկար, օրինաչափ, անտեղյակ, կամավոր, փառահեղ, սակավ, բազում, անկանոն։

Անտեղյակ-բանիմաց,

հակիրճ-երկար,

օրինաչափ-անկանոն

բազում-սակավ

յուրային-օտար

պարտադիր-կամավոր

Բ. Հաճելի, տևական, արևկող, նենգ, դեռահաս, մշակովի, հնազանդ, տարեց, ազնիվ, կարճատև, պերճ, ըմբոստ, խոպան, անդուր։

Անդուր-հաճելի

տևական-կարճատև

խոպան-մշակովի

հնազանդ-ըմբոստ

տարեց-դեռահաս

ազնիվ-նենգ

Գ. Անպտուղ, տմարդի, գոգավոր, բարունակ, կակուղ, գիտուն, տարաբախտ, մռայլ, ուռուցիկ, վեհանձն, իմաստակ, քմահաճ, երջանիկ, պայծառ։

գոգավոր-ուռուցիկ

երջանիկ-տարաբախտ,

պայծառ-մռայլ

անպտուղ-բարունակ

իմաստակ-գիտուն

տմարդի-վեհանձն

Դ. Ակնաշող, զառամյալ, գաճաճ, բնական, հնազանդ, միաբան, դեռատի, աժդահա, շատախոս, արնաքամ, լռակյաց, արհեստական, կամակոր, տարանջատ։

Զառամյալ-դեռատի

շատախոս-լռակյաց

աժդահա-գաճաճ

արհեստական-բնական

տարանջատ-միաբան

հնազանդ-կամակոր

Ե. Եռանդամ, կամային, անվարժ, ամբարտավան, հմուտ, գլխավոր, թուլամորթ, անսիրտ, ուրախ, գթառատ, տրտում, հոնեղ, համեստ, անէական։

Անվարժ-հմուտ

անսիրտ-գթառատ

ուրախ-տրտում

անէական-գլխավոր

ամբարտավան-համեստ

կամային-թուլամորթ

Զ. Ավերակ, պաղ, նայ, հնարամիտ, սքողված, հակիրճ, շեն, ջերմ, անճար, ստերջ, երկարաշունչ, տարաժամ, անթաքույց, բեղմնավոր։

Բեղմնավոչ-ստերջ

ավերակ-շեն

հնարամիտ-անճար

անթաքույց-սքողված,

ջերմ-պաղ

երկարաշունչ-հակիրճ

Է. Խոչընդոտել, կռահել, հարձակվել, հերքել, պախարակել, նահանջել, գժդմնել, ընկնել, նպաստել, ժպտալ, բարձրանալ, ապացուցել, գովաբանել, թրծել։

Խոչընդոտել-նպաստել

հերքել-ապացուցել

գովաբանել-պախարակել

հարձակվել-նահանջել

ընկնել-բարձրանալ

ժպտալ-գժդմնել

Ը. Կուտակել, հաշտվել, առինքնել, վատնել, գժտվել, շտապել, սաստկանալ, վանել, հապաղել, մաղթել, խտանալ, բերկրել, նոսրանալ, թուլանալ։

վատնել-կուտակել

հաշտվել-գժտվել

սաստկանալ-թուլանալ

խտանալ-նոսրանալ

առինքնել-վանել

Թ. Ընդարձակ, ամբարտավան, սրատամ, թույլ, հարազատ, հեզ, սեղմ, անդորր, կորովի, օտար, երկնասլաց, հում, գետնամած, փոթորկված։

հարազատ-օտար

Ժ. Լայն, համերաշծ, գժտված, ամրակուռ, թխամած, լռակյաց, կրտսեր, խախուտ, շաղակրատ, երեց, կոպիտ, կթան, սիրալիր, անձուկ։

ԺԱ. Վճիտ, հոգևոր, տարտամ, բերրի, աշխարհիկ, ընդդեմ, պղտոր, անհրապույր, որոշակի, ոխերիմ, բեհերոտ, գեղաշուք, անպտուղ, անվախ։

Posted in անգլերեն 12

Assignments for 27/09/23

NEF Advanced Sounds and the human voice slide 165 ex 1/a, b/2a/c


bang- մեծ աղմուկ
buzz-բզզոց
creak-ճռռոց
crunch/ with teeth/- ճռռոց
drip- կաթոց
hiss-ֆշշոց
hoot- բուի կռինչ
hum-տզզոց
rattle-խռխռոց
roar-մռնչոց
screech–ճչոց
slam- դռան շրխկոց
slurp- sound of eating and drinking-  ճպճպոց
sniff-հոտոտել, ֆսֆսոց
snore- խռմփոց
splash- sound made by something striking or falling into liquid
tap- թևթև թխկոց
tick-regular short, sharp sound, especially that made by a clock or watch
mumble- փնթփնթալ
scream- ճչալ
groan- տնքալ
giggle- հռհռալ
sob- հեկեկալ
stammer- կակազել
yell- գոռալ

1. Sounds

b. Complete the Sounds column with the words in the list.

  1. This clock has a very loud tick.
  2. Don’t sniff! Get a tissue and blow your nose.
  3. To get the new software, just click on the ‘download’ icon.
  4. There was a splash as he jumped into the swimming pool.
  5. Did you hear that bang? It sounded like a gun.
  6. I heard a floorboard creak and I knew somebody had come into the room.
  7. I could hear the buzz of a fly, but I couldn’t see it anywhere.
  8. I hate people who hoot at me when I slow down at an amber light.
  9. When I’m nervous, I often tap my fingers on the table.
  10. Don’t slurp your soup! Eat quietly.
  11. The snake reared and gave an angry hiss.
  12. Please turn the tap off properly, otherwise it’ll drip.
  13. We could hear the roar of the crowd in the football stadium from our hotel.
  14. Some of the players carried on playing because they hadn’t heard the whistle.
  15. I don’t remember the words of the song, but I can hum the tune.
  16. Please don’t slam the door! Close it gently.
  17. I heard the crunch of their feet as they walked through the snow.
  18. I can’t share a room with you if you snore– I won’t be able to sleep.
  19. Every time a bus or lorry goes by, the windows rattle.
  20. I heard the screech of brakes as the driver tried to stop, and then a loud crash.

2. The Human Voice

a. Match the verbs and definitions.

  1. scream- to make a loud, high cry because you are hurt, frightened or excited
  2. yell- (at sb) to shout loudly, e.g. because you are angry
  3. giggle- (at sth) to laugh in a silly way
  4. whisper- (to sb) to talk very quietly so that other people can’t hear you
  5. mumble-to speak or say something in a quiet voice and in a way that is not clear
  6. groan– to make a long deep sound because you are in pain or annoyed
  7. stammer– (or stutter) to speak with difficulty, often repeating sounds or words
  8. sob– to cry noisily, taking sudden sharp breaths
  9. sigh– to take in and then let out a long, deep breath, e.g. to show that you are disappointed or tired

c. Answer the questions using one of the verbs in a.

What do people do…?

When they are nervous- stammer
When they are terrified- scream
When they lose their temper- yell
When they are not supposed to be making any noise- whisper
When they are amused or embarrassed- giggle
When they speak without opening their mouth enough- mumble
When they are relieved- sigh
When their team misses a penalty- groan
When they are very unhappy about something- sob

Posted in անգլերեն 12, research work 12: human trafficking

Why I chose human trafficking

My last research was on a very happy and calm topic which was humor but this time I thought I’d go with a topic that definitely needs to be discussed not only while presentations but constantly. Human trafficking is a global issue and and despite of it being an everyday occurrence people don’t seem to know the most common scenarios and when human trafficking happens. There are people who are experiencing human trafficking and aren’t aware due to it being heavily romanticized. I haven’t heard many people in Armenia discuss this topic and I thought I’d raised awareness on the matter.

Posted in հայոց լեզու 12

ՀՈԼՈՎՆԵՐ

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:

  • Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Նախադասության մեջ ուղղական հոլովով դրվում են ենթական, ստորոգյալի մաս կազմող բառը, գոյականական անդամի որոշիչ լրացումը, կոչականը:

  • Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:

Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին: Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:

Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

  • Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:

Տրական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որին հանգում է գործողությունը, նպատակ, տեղ, ժամանակ:

Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Ուշադրություն

Տրական հոլովն իր ձևով նման է սեռականին, բայց ի տարբերություն սեռականի` կարող է գործածվել թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

  • Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:

Հայցական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը, տեղ, ժամանակ, չափ ու քանակ:

Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Ուշադրություն

Հայցական հոլովը յուրահատուկ ձև չունի, նա նման է կամ ուղղականին, կամ տրականին: Հայցական հոլովը գործածվում է թե՛ անորոշ, թե՛ որոշյալ առումով:

  • Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:

Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Բացառական հոլովով են դրվում բայական անդամի որոշ լրացումներ: Դրանք կարող են ցույց տալ այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը, տեղ, ժամանակ, պատճառ:

Բացառական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

  • Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:

Գործիական հոլովով դրվում են բայական անդամի որոշ լրացումներ, որոնք ցույց են տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը, տեղ, ժամանակ, ձև, ինչպես նաև գոյականական անդամի որոշիչ լրացումներ:

Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:

Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով: Գործիական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

  • Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:

Ներգոյական հոլովով դրվում են բայական անդամի երկու լրացումներ, որոնք ցույց են տալիս տեղ կամ ժամանակ:

Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ներգոյական հոլովը որոշիչ հոդ չի ստանում:

Ուղղական – քաղաքգիրքմարդընկերՍեռական – քաղաքիգրքիմարդուընկերոջՏրական – քաղաքինգրքինմարդունընկերոջըՀայցական – քաղաքըգիրքըմարդունընկերոջըԲացառական – քաղաքիցգրքիցմարդուցընկերոջիցԳործիական – քաղաքովգրքովմարդովընկերոջովՆերգոյական – քաղաքումկամքաղաքիմեջգրքումկամգրքիմեջմարդումեջընկերոջմեջ

Գոյականի հոլովումները

Գոյականի սեռական հոլովը կազմվում է տարբեր թեքույթներով։ Ըստ դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա 8 հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։
Հոլովումները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին թեքման դեպքում մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին թեքման դեպքում փոփոխությունը կատարվում է բառի մեջ։ Արտաքին են -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։ Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ սեղանի, գրքի, ծաղկի, տետրի և այլն։ Պետք է հիշել, որ բացի -ց հոլովմանը պատկանող բառերից՝ մյուս բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, օրինակ՝ լեռան, բայց լեռների, ընկերոջ-ընկերների, օրվա-օրերի։ Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝ բարդի-բարդու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված, մարդ, ձի (հազվադեպ՝ թի, դի), ինչպես նաև անորոշ դերբայը (օրինակ՝ գրել- գրելու, կարդալ-կարդալու, վազել-վազելու)։ Ինչպես տեսնում ենք, կա կազմության երկու ձև՝ ի-ու (այգի-այգու) կամ 0-ու (մարդ-մարդու)։

ՎԱ հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը, օրինակ՝ տարի-տարվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։ Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝ րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ ոչ թե շաբաթ օրվա։

ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի մի մասը՝ մկան, ձկան, դռան, լեռան, թոռան, բեռան, ծոռան, եզան, գառան, նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ շարժում շարժման, ուսման, մոտեցման, զեկուցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան, ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։

ՈՋ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր, քույր, կին, տեր, սկեսուր, աներ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։

Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝ Գրիգորենք-Գրիգորենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք- Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգնակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ո հոլովման պատկանում են հայր, մայր, եղբայր և նրանցով կազմված այն բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախահայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի ներսում։

Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը (օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն, շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-անուան-անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր, կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել նաև -ի-ով։ Սեր բառի հոդավոր տրականը լինում է սիրուն։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ քարացած կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին), ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս բառերը հոլովվում են ի-ով։

Առաջադրանքներ

1․Գոյականները խմբավորել ըստ հոլովումների։

Սենյակ, տուն, քաղաք, այգի, օր, գեղեցկություն, լեռ, քույր, դուռ, փողոց, բեռ, գիրք, ամիս, լուսամուտ, ձյուն, ընկեր, ուսում, աշուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, խաղող, զարգացում, դիմում, խնձորենի։

-ի-սենյակ, քաղաք, փողոց, բեռ, գիրք,լուսամուտ, գրիչ, խաղող, դիմում

-ու-այգու, բարդի, խնձորենի

-վա-օր, ամիս,

-ան-լեռ, դուռ, ձյուն, ուսում, աշուն, ձուկ, զարգացում

-ոջ-քույր, ընկեր,

-ա-տուն, գեղեցկություն, շուն,

2. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն են պատկանում ան հոլովման։
1. լեռ, մոտեցում, թվարկում, գառ
2. տրոհում, դուռ, մեծություն, փորձարկում
3. մուկ, ձուկ, նուռ, շուն
4. մանուկ, գարուն, աշուն, լեռ
5. լրացում, անուն, թոռ, բեռ

3 Արտագրե՛լ նախադասությունները՝փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխանտեղերում։

1. Սարի գագաթի երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ
նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)
2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)
3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքներն ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)
4. Այդ հինավուրց ձեռագրի վրա արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)
5. Ամբողջ օրն աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)
6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և հանդիսատեսը խումբ-խումբ ելնում էին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)
7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)
8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ ուշնան երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)
9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքերում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննություն, դասագիրք, կուրս)
10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։ (մրցույթ, մրցանակ, դպրոց)

4․Կազմել տրված բառերի հոգնակի ձևերը․

Սարալանջ-սարալանջեր, ռուս-ռուսներ, արձակագիր-արձակագիրներ, նուռ-նռներ, հողաթումբ-հողաթմբեր, հորաքույր-հորաքույրներ, մատ-մատեր, արքայադուստր-արքայադստեր, հարս-հարսներ, մեծատուն-մեծատներ, լրագիր-լրագրեր, նստացույց-նստացույցեր, խմբագիր-խմբագրեր, թագակիր-թագակիրներ, կողմնացույց-կողմնացույցեր, ձեռագիր-ձեռագրեր, համերգ-համերգներ, հանքահոր-հանքահորեր, սպա-սպաներ, վերնագիր-վերնագրեր, վիպագիր-վիպագրեր, ռազմերգ-ռազմերգեր։

5․ Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր․

բարձրագագաթ -լեռնագագաթ
քաղցրաձայն – միաձայն
վսեմաշուք-վեհաշուք
տիրակալ-
վճռաբեկ-
սառնաղբյուր-
վարկանիշ- հաղթանիշ
 դալկադեմ- սպիտակադեմ
ցատկահարթակ-
հոռետես-

Posted in պատմություն 12

Սեպտեմբերի 18-22

Թեմա 5. «Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը» /էջ 58-81/
Թեմա 6. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում» /էջ 82-91/
Թեմա 7. Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը /էջ 95-97/
Թեմա 8. Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում /էջ 101-107, 110-111/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք

1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝
-ռազմական

Ստեղծվեց հայկական կանոնավոր հզոր բանակ։ Հայրենիքի սահմանների պաշտպանությունը կազմակերպելու համար նա ստեղծեց չորս զորավարություններ։
-վարչական
Երկրի կառավարումը դյուրացնելու նպատակով Արտաշեսն այն բաժանեց 120 գավառների, որ հունահռոմեական հեղինակներն անվանում են ստրատեգիաներ, իսկ դրանց կառավարիչներին՝ ստրատեգոսներ։ Կարգավորվել են նաև արքունի պետությունները, որոնցից կարևորագույնները՝ սպարապետությունը և հազարապետությունը, հանձնվել են արքայի մերձավորներին։ Արտաշեսը կարգադրել է ճշգրտել հայկական օրացույցը, հստակեցնել տոմարը, կազմակերպել նավագնացություն լճերի և նավարկելի գետերի վրա։
-հողային
Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները։ Մոտ Ք․ա․ 180թ․ Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ։ Հողային բարեփոխման վերաբերյալ Պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները․․․, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»։ Սահմանաքարերից շուրջ քսանը հայտնաբերվել են Հ․Հ․ տարբեր շրջաններում և այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում։

Advertisement

2. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք: Համեմատե՛ք այն ՀՀ ներկայիս պետական կարգի հետ։
Պետական կարգը շարունակում էր մնալ միապետական։ Երկրի կառավարման բուրգը անսահմանափակ էր։ Հայոց արքային էին երնթարկվում արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դտական և այլ բնագավառներին վերաբերվող գործերը։
Ներկայիս Հ․Հ․ պետական կարգը կիսանախագահական հանրապետություն է։ Հ․Հ․-ը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Հ․Հ․-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

3. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը 
Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:
Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:

Posted in անգլերեն 12

Conflict and warfare

NEF Advanced Vocabulary Conflict and Warfare slide 166, ex-es 1,2,3
NEF Advanced Reading slide 31 Did you know .?
arrow նետ
bow աղեղ
bullet փամփուշտ
cannon թնդանոթ
helmet սաղավարտ
missile հրթիռ
spear նիզակ
sword սուր
shield վահան
machine-gun գնդացիր
ally դաշնակից
to loot (usually of large numbers of people during a violent event) to steal from shops and houses:
to break out If something dangerous or unpleasant breaks out, it suddenly starts:
blow up to destroy something or kill someone with a bomb
capture to take someone as a prisoner
execute to kill someone as a legal punishment:
release to give freedom or free movement to someone or something:
retreat to go away from a place or person in order to escape from fighting or danger:
surrender to stop fighting and admit defeat:

1 Weapons

a.Match the words and pictures.

arrow — 4

bow — 2

bullet — 3

cannon — 1

helmet — 5

machine gun — 9

missile — 7

shield — 8

spear — 6

sword — 10

2 People and Events

a.Match the people and definitions.

1.casualties: people who have been killed or injured in a war

2.refugees: people who are forced to leave their country or home because there is a war, or for political and religious reasons

3.forces: a group of people who have been trained to protect others, usually with weapons, e.g. armed~, security~, peace-keeping~.

4.troops: soldiers in large groups

5.commander: an officer in charge of a group of soldiers

6.the wounded: people who have been injured by weapons

7.civilians: people who are not members of the armed forces

8.snipers: people who shoot at others from a hidden position

9.survivors:people who have managed to stay alive in a war

10.ally: in time of war, a country that has agreed to help and support another country

b.Match the events and definitions.

1.rebellion: an attempt by some of the people in a country to change their government, using violence

2.coup: a sudden change of government that is illegal and often violent

3.revolution: an attempt by a large number of people in a country to change their government

4.ceasefire: when two armies agree to stop fighting temporarily

5.civil war: a war between groups of people in the same country

6.siege: when an army tries to take a city or building by surrounding it and stopping the food supply

7.treaty: a formal agreement between two or more countries

3 Verbs

a.Complete the sentences with the verbs in the list in the correct form

1.The rebels overthrew the government.

2.Fighting broke out between the rebels and the army.

3.The army shelled the rebel positions.

4.The rebels retreated.

5.Some of the rebels surrendered.

6.The rebels blew up the airport runway.

7.The government declared war on the rebels.

8.Some rebels looted the city.

9.The army captured over 300 prisoners.

10.They finally defeated the rebels.

11.The army released most of the rebel prisoners.

12.They executed the rebel leader.

Listening 2.14, 2.15

Posted in անգլերեն 12

One of my favorite scenes

One of my cherished scenes from the series “Dark” unfolds in a pivotal juncture of time travel. The overarching narrative revolves around an intricate time loop, wherein events recur ceaselessly unless the loop is disrupted. Precision in recounting these events is paramount, for the slightest oversight could unravel the series’ coherence. In this particular scene, Jonas embarks on a journey back in time to witness his father’s tragic act of self-destruction. Fueled by a desire to alter the course of events, he endeavors to thwart this harrowing fate. However, he soon realizes that the act, though seemingly inconsequential, is an indelible part of the established loop—a linchpin without which the fabric of the temporal narrative would unravel. Consequently, Jonas is faced with the disheartening realization that his intervention cannot avert the inevitable, compelling him to grapple with the intricate web of causality and accept the inexorable march of events.