Posted in Վանո Սիրադեղյան, գրականություն 12

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. ԱՐԱԾԵՔ ՁԵՐ ԽՈՏԸ

Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։

Վայելեք սիլոս ու «ախրանա», ման եկեք՝ կոտոշներիդ ժապավեններ կապած, քարշ եկեք արեւելյան քաղաքների բազարներում եւ հաճույքով շնչեք ձեր մանկության հոտը։ Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով։ Անկաշկանդ որոճացե՛ք ձեր տխմար մտքերը աշխարհի համաժողովներում, դուք անխոցելի եք։ Ոչ պատասխանատվություն է պետք, ոչ հոդաբաշխ լեզու, ոչ առավել եւս՝ ուղեղ, որովհետեւ ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «Բա որ մեզ մորթել են», «Բա որ մեզ մորթում են», «Բա որ հանկարծ մորթեն»… Իրոք, անասնական մտահոգություն։ Կովի՝ ձեր հայրենասիրությամբ ձեր հայրենիքը պատկերացրեք որպես անսահմա՜ն յոնջայի դաշտ եւ կախգլուխ արածելով՝ գնացեք մինչեւ ռաստ կգաք անդունդի։ Կովեղեն ձեր թախիծով որոճացեք կոմերիտական հորթանոցի ձեր հիշողությունները, ապա վերստին կերեք, աղտոտեք ու պառկեք թրիքի մեջ, որովհետեւ ձեր իմացած տունն ու հայրենիքը այն է, որից պիտի անասնահոտը անպակաս լինի։ Երբ ձեր չանեն հոգնի ծամելուց, ձգվեք դեպի խոսափողները եւ մի մտահոգվեք չորս ոտքի պատճառով, որովհետեւ եթե ձեզ բերել են այդտեղ, ուրեմն ինչ աստիճանի պիտի իջեցված լինի խոսքի արժեքը։ Բղավեք ու բառաչեք անկաշկանդ, որովհետեւ ինչ ձայն էլ հանեք, դա կլինի ազգի, հայրենիքի, ժողովրդի եւ, իհարկե, «նվազագույն ախոռի» մասին։ Կովի՝ ձեր անմռունչությամբ արածեք ձեր խոտը, կերեք ձեր սիլոսը մինչեւ տրաքվելը, իսկ մնացածը տրորեք։ Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ, մնացած ամեն ինչը հարամել եք անասունի պես։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  • Ինչ ես կարծում, ո՞ւմ է դիմում հեղինակը։ Հիմնավորիր պատասխանդ։

Կարծում եմ, խոսքն ուղղված է քաղաքական վերնախավին, ինչ-որ տեղ նաև հայ հասարակությանը։ Բողոքը, դժգոհությունն ու այն համեմատությունները, որոնք կան այս ստեղծագործության մեջ, կարծես, ուղերձ լինի քաղաքական էլիտային և նաև հասարակությանը։ Այն ապրելաոճով, այն մտահորիզոնով և մտածելակերպով, որ ապրում ենք դա ամենամեծ վտանգներից է մեր պետության համար։

  • Մեկնաբանիր «Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ․․․» նախադասությունը։

Կարծում եմ, այս խոսքերով Վանո Սիրադեղյանը ցանկանում էր մատնանշել այն սահմանափակ մտածողությամբ մարդկանց, ովքեր թողած իրական արվեստն ու մշակույթը, կարող էին էլի «քյաբաբ» ուտելով ապրել։ Գնալ Փարիզ ու ուտել քյաբա՞բ։

  • Ո՞ր տողերում է երևում, որ նրանք, ում դիմում է հեղինակը, իրենց մտածողությամբ սահմանափակ են։

Ոչ պատասխանատվություն է պետք, ոչ հոդաբաշխ լեզու, ոչ առավել եւս՝ ուղեղ, որովհետեւ ամեն ինչի դեմ մի «սպանիչ փաստարկ» ունեք, որ կրկնում եք անցյալ, ներկա ու ապագա ժամանակներով՝ «Բա որ մեզ մորթել են», «Բա որ մեզ մորթում են», «Բա որ հանկարծ մորթեն»…

Posted in Վանո Սիրադեղյան, գրականություն 11

Արածեք ձեր խոտը

Ներկայացրու «Սիրելու տարիք» պատմվածքի շուրջ քո գրած էսսեն։

Հեղինակը դիմում է իշխանություններին և չափից դուրս ջղայնացած է նրանց վրա։ Գրում է շատ կոպիտ բառապաշարով, բողոքում է նրանցից և ասում, որ նրանք սահմանափակ մտածելակերպ ունեն։

  • Մեկնաբանիր «Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ․․․» նախադասությունը։

Վանո Սիրադեղյանն այս նախադասությամբ ցանկացել է ասել, որ իշխանությունները սահմանափակ են ամեն հարցում։ Որքան էլ հիմա գնան բարձրաճաշակ ռեստորաններ, մեկ է, առաջ գնացել են ճաշարաններ, կրպակներ ու նույնիսկ հիմա նրանց ճաշակը չի բարձրացել։ Ուզում է ասել, որ որքան էլ ցանկանան զարգանալ, բարձրաճաշակ տեղեր գնալ, մեկ է, շարունակելու են իրենց սահմանափակ գործողություններն անել։

  • Ո՞ր տողերում է երեւում, որ նրանք, ում դիմում է հեղինակը, իրենց մտածողությամբ սահմանափակ են։

Փարիզ ընկնելիս՝ անպայման մտեք լիբանանյան ռեստորան ու պատվիրեք քյաբաբ, որովհետեւ ձեր տեսած Եվրոպան սկսվել է Բաքվի նախադուներից ու մեկընդմիշտ ավարտվել Աթենքի արվարձանների բանվորական ճաշարաններով։

Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։

  • Վանո Սիրադեղյանն այս էսսեում փորձում է պաշտպանել հայոց լեզուն, բայց ինքն օգտագործում է ժարգոնային, բարբառային եւ օտար լեզվի բառեր։ Մեկնաբանիր հեղինակի այս վարքը։

Իրականում, հեղինակին կարել է հասկանալ։ Տեքստը կարդալիս միանգամից պարզ է դառնում, որ նա չափազանց բարկացած վիճակում է գրել այն և նորմալ է, որ կոպիտ ու ժարգոնային բառեր է օգտագործել։ Եկեք խոստովանենք, որ բարկացած ժամանակ ոչ ոք էլ գրական, հայեցի բառերով չի բարկանում։ Բարկացած ժամանակ բոլորս էլ օգտագործում են ոչ գրական, ժարգոնային բառեր։ Վանո Սիրադեղյանն ըստ իս ոչ միայն հայոց լեզուն է պաշտպանում, այլև մեր հայրենիքը։ Նա ասում է, որ իշխանություններն անմակարդակ են, սահմանափակ, այնպիսի բաներ են անում, որոնք Հայաստանին վնաս են պատճառում և դրանից բոլորն են տուժում։ Վանո Սիրադեղյանն այն աստիճանի է բարկացել, որ իշխանություններին համեմատում է ախոռի անասունների հետ։

  • Պատասխաններիդ հիման վրա էսսե գրիր Վանո սիրադեղյանի այս Էսսեի շուրջ։

Եթե լինեմ անկեղծ, ապա ինձ այս գրելաոճը բացարձակապես դուր չեկավ։ Չեմ սիրում, երբ ստեղծագործություններում օգտագործում են ժարգո

Posted in Վանո Սիրադեղյան, գրականություն 11

Վանո Սիրադեղյան․ հոդվածներ

«Հայ պատմիչներ, ջան պատմիչներ»
«Երկլեզու Հայաստան-անլեզու հայվան»

Առաջին անգամ չէ, որ ընթերցում եմ Սիրադեղյան։ Անցյալ տարի ինձ դուր չէր գալիս Վանոյի գրելաոճը, բառապաշարը, բայց որքան մեծանում եմ, հասկանում եմ, որ լավ էլ տեղին է ասված ամեն բան։ Սիրադեղյանը 20-րդ դարավերջի հայ իրականության այն եզակի անհատականությունն է, որն իր մեջ միավորել է տաղանդավոր արձակագրին ու քաղաքագետին, քաղաքական հմուտ գործչին, փայլուն վերլուծաբանին ու հրապարակախոսին։ Վանոն իսկական ֆենոմեն է։ Զարմանում ես, թե ինչպես է գրել իր հոդվածները կամ ինչ-որ գրառումներ արել, որոնք նույնիսկ հիմա՝ 30-35 տարի անց, չեն կորցրել իրենց արդիականությունը և դժվար էլ կորցնեն։

Ինչպես արդեն նշեցի, Սիրադեղյանի հոդվածներից որոշներին ծանոթ եմ դեռ անցյալ տարվանից։ Այսօր բացահայտեցի ևս 2 հոդված, որոնցով շատ տպավորված եմ։ «Հայ պատմիչներ, ջան պատմիչներ» և «Երկլեզու Հայաստան ֊ անլեզու հայվան» հոդվածները Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» ժողովածուից են։ Երկու հոդվածներն էլ հրապարակախոսական ոճի մեջ էին, թե՛ գրական բառեր էր օգտագործված, թե՛ խոսակցական, և թե՛ ժարգոն։ Այս հոդվածները միմյանց նման են այնքանով, որ երկուսում էլ Սիրադեղյանն իր զայրույթն ու դժգոհությունն է արտահայտում իշխանությունների, ինչու ոչ նաև հասարակության հանդեպ։ Վանոն իր հոգին ու զգացմունքներն է ներդրել այս հոդվածներում։ Հոդվածները կարդալով հասկանում ես, թե ինչքան մեծ նոխկանք, զզվանք և զայրույթ է այդ պահին զգացել, քանի որ ամեն մի զգացմունքը, հույզը յուրահատուկ ձևով ներկայացված են հոդվածներում։ Լինելով հրապարակախոս և քաղաքագետ, միևնույնն է, իր հոդվածներում և քաղաքական ելույթներում անմիջականորեն ներկայացնում էր հայ ազգի մշակութային խնդիրները, գրական հարցերը և մոռացված ավանդույթները, որոնք ամենից կարևորն էր իր համար։ Ցանկացած մշակութային խնդրի մեջ մեղադրում էր կառավարությանը։ Հայ ազգի ինքնության ցանկացած խնդրի ու հարցի մեջ գտնում էր պետության մեղքը։ «Հայ պատմիչներ, ջան պատմիչներ» հոդվածում հիմնականում բողոքում է դարեր առաջ ներկայացված պատմությունից և իր ժամանակների իրականությունից։ Զարմանում է, թե դարեր առաջ ինչպե՞ս ենք այդքան հզոր հայրենիք ունեցել, իսկ իր ժամանակներում, նաև հիմա, մեր հայրենիքը կործանման եզրին է կանգնած։ Տեսնելով իր ժամանակների իրականությունը՝ մտածում է, որ պատմությունն արձանագրողները գրել են այն, ինչ իրենց հրամայել են, այլ ոչ թե իրականությունը։

Ի՞նչ երաշխիք կա, որ այսպես չի եղել։ Չէ՞ որ վերջին 12 տարիների (արդեն՝ 22֊ Լ․ Ա․) իրադարձությունների ընթացքն ու դրա պատմագրումը այնքան նման չեն իրար, որքան երկու տարբեր ժողովուրդների պատմությունը կամ նույն ժողովրդի տարբեր ժամանակաշրջանների պատմությունները։ Ինչի՞ց է երեւում, որ հին հայերը կարող էին ավելի խելացի եղած լինել, քան ժամանակակից հայը։

«Երկլեզու Հայաստան ֊ անլեզու հայվան» հոդվածում ավելի շատ դժգոհում է հայերենի «ոտնահարված» լինելուց։ Բողոքում է, որ Հայաստանում հայերենն իր ուրույն տեղը չունի։ Հայերենի տեղը «զբաղեցրել» է կիսատ-պրատ ռուսերենը։ Հայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է և ՀՀ քաղաքացին պարտավոր է տիրապետել այս լեզվին։ Նույնիսկ, եթե օտարերկրացի ես, պարտավոր ես իմանալ մեր մայրենի լեզուն, քանի որ դու մեր երկրում ես։ Սիրադեղյանի հետ լիովին համաձայն եմ, քանի որ ինչ գրել է, շատ ճիշտ է գրել։ 30 տարի առաջվա հոդվածում շոշափել է մի թեմա, որը մինչև այսօր արդիական է։ Վանոն բողոքում է, որ իշխանությունը հայերենը պղծում է։ Նշում է, որ իշխանության մեծամասնությունը պետական լեզվին չի տիրապետում կամ «կոտրտված» հայերենով է խոսում, ինչն էլ հիմք է հանդիսանում երկրի մեռնելուն։ Պետական լեզվով խոսելու փոխարեն, կամ եթե նույնիսկ լեզվին չեն տիրապետում, սովորելու փոխարեն, խոսում են ռուսերեն, այն էլ կիսատ-պրատ։ Վերջերս շատ տհաճ բան եմ նկատել։ Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկրում ռուսների թիվը բավականին շատացել է։ Ամեն քայլափոխին կարող ես հանդիպել ռուսի։ Նկատել եմ, որ երբ հայերը ինչ-որ տեղ ռուս են տեսնում, սկսում են ռուսերեն խոսել, որպեսզի ռուսն իրեն «լավ զգա»։ Տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե ռուսն է մեր երկրում հյուր, այլ մենք ենք իր երկրում հյուր։ Մեր ազգի գիտակցության մեջ ոչ մի կերպ չի մտնում, որ առաջին հերթին պետք է գնահատենք մերը։ Ոչ թե մենք պետք է սովորենք մեր երկիր եկած օտարերկրացու լեզուն, այլ ինքը պիտի սովորի մեր լեզուն, քանի որ ինքն է մեր երկիր եկել։ Եթե սա մտնի մեր ժողովրդի գիտակցության մեջ, մենք շատ մեծ ձեռքբերում կունենանք։

Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որի առօրյան բացվում է գավառական քաղաքի թուրքի թաղի առավոտի նման, թուրքի լակոտների ուշունցով, եւ ձայնը կտրում է հեռուստացույցը անջատելով միայն։

Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որտեղ միայն գռմռում են ատելությունից կամ սովից։ Առհասարակ գռմռոցը չի լինում հոդաբաշխ, ինչ մնաց թե լիներ հայերեն։ Այնպես, ինչպես իր տգետ ու ապօրինածին կառավարիչներն են տնքում ամեն հայերեն բառը արտասանելու վրա, այդպես տնքում է հայերենը Հայաստանում։ Այդպես, իր վիճակը արտահայտող բառ գտնելու ջանքից պապանձվում է Հայաստանը։

Posted in Վանո Սիրադեղյան, գրականություն 11

Վանո Սիրադեղյան

Նախագծի նպատակը՝

Վանո Սիրադեղյան գրողի գրական ժառանգության ընթերցում

Ծանոթացում Վանո Սիրադեղյան  մարդուն, քաղաքացուն,  քաղաքական գործչին

Խնդիրները

  • Ուսուցման և կյանքի փոխկապակցում
  • ծանոթացում հայ ժամանակակիցներին
  • գրողի ստեղծագործությունների տարածում
  • ստեղծագործությունների նկատմամաբ հետաքրքրության խթանում
    Նախագծի իրականացման քայլերը
    • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում, աշխատանքի բաժանումԳրողի, քաղաքական գործչի մասին ուսումնասիրություններՍտեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, մեդիաընթերցումներ, տեսանյութերԿլոր սեղան-քննարկում
     «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»  ֆիլմի քննարկում (ֆիլմը նախօրոք դիտել)