Posted in պատմություն 10

Կիլիկյան Հայաստանը․ Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում

  • Որտե՞ղ է Կիլիկիան և աշխարհագրական ի՞նչ շրջանների է բաժանվում։

Կիլիկիան Փոքր Ասիայի հարավ-արևելքում էր։ Միջերկրական ծովի առափնյա շրջաններից նրա տարածքը հյուսիսում հասնում էր մինչև Տավրոսի լեռները, արևելքում՝ անցնում Ամանոսի լեռներով։ Այս սահմանների միջև ընկած տարածքը բաժանված էր երեք մասի։ Հյուսիս-արևելքը, որտեղ կան բազմաթիվ լեռնային զանգվածներ, կոչվում է Լեռնային Կիլիկիա։ Հարավարևելյան շրջանը հայտնի է դաշտային Կիլիկիա անունով։ Նրա հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է մոտ 150-200 մ և աշխարհի արգավանդ դաշտավայրերից մեկն է։ Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է Քարուտ Կիլիկիա։ 

  • Ո՞ր դարում մեծացավ հայերի հոսքը դեպի Կիլիկիա, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ էին ապրում Կիլիկիայում

Վաղ ժամանակներից սկսած՝ հայերը բնակություն էին հաստատում Կիլիկիայում, իսկ X դ․ նրանք այդտեղ արդեն զգալի թիվ էին կազմում։ XI դ․ սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթ դեպի Կապադովկիա, Ասորիք, Հյուսիսային Միջագետք և Կիլիկիա։ Արդեն XI դ․ երկրորդ կեսին, Եփրատ գետից արևմուտք գտնվող շրջաններից բացի, հայերը մեծամասնություն էին կազմում բոլոր նշվածներում։ Կիլիկիայում ապրում էին նաև հույներ, ասորիներ, արաբներ, հրեաներ։ 

  • Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։ Ի՞նչն առիթ դարձավ Փիլարտոս Վարաժնունու հայկական իշխանության ստեղծման համար։ Ուրիշ ի՞նչ հայկական իշխանություններ ստեղծվեցին

Կիլիկիայում հայկական պետության ստեղծման նախադրյալ էին հանդիսանում հայ բնակչության, արքայական ու իշխանական տների ու Հայոց եկեղեցու առկայությունը։ Քանի որ հայերը 1-ին դարից սկսած բնակություն էին հաստատում Կիլիկիայում՝ 10-րդ դարում արդեն այդտեղ ունեին կայուն կազմակերպված սոցիալական միջավայր։ Պետության ստեղծմանը նաև նպաստեց Մանազկերտի ճակատամարտից հետո բյուզանդացիների թուլացումը։ Փիլարտոս Արծրունին՝ օգտվելով այդ հանգամանքից Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնադրեց ընդարձակ հայկական իշխանություն, որը գոյատևեց 1072-1090 թթ․։ Նրա կենտրոնը Մարաշ քաղաքն էր։ Հիմնականում հայերից կազմված ռազմական ուժի վրա հենվելով՝ Փիլարտոսը կարողացավ որոշ ժամանակ կանգնեցնել սելջուկների առաջխաղացումը դեպի հայկական իշխանության սահմանները։

Մեկ այլ հայկական իշխանություն էր Գող Վասիլի հիմնադրած՝Հյուսիսային Ասորիքում և Արևելյան Կիլիկիայում գտնվող իշխանությունը։ Նրա կենտրոնն էր Քեսուն քաղաքը։ Այն գոյատևեց 1082-1117 թթ․։Հայկական այս իշխաննությունները, թեև կարճատև կյանք ունեցան, սակայն որոշ ժամանակ խոչընդոտեցին սելջուկների ներթափանցումը Կիլիկիա։ 

  • Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորումներից ո՞րն էր ամենակենսունակը․ ո՞վ և երբ է այն հիմնադրել։ Ի՞նչ հետևանքներ ունեցան խաչակրաց արշավանքները Կիլիկիայի համար

Հայաստանից դուրս ստեղծված պետական կազմավորումներից ամենակենսունակն էր Ռուբինյան իշխանությունը։ 1080 թ․ հայ իշխաններից Ռուբենը Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց իշխանություն, որը կոչվեց իր անունով։ Նա ապստամբություն բարձրացրեց բյուզանդացիների դեմ և ամրացավ Կոռոմոզոլ բերդում։ Կարճ ժամանակահատվածում հայերին հաջողվեց բյուզանդացիներից ազատագրել Լեռնային Կիլիկիայի մի մասը։ Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն Բյուզանդիան, այլև սելջուկները, ուստի Ռուբենի որդի Կոստանդինը՝ նրա հաջորդողը, հարկադրված էր պայքարել երկու թշնամիների դեմ։ Սակայն սկսված խաչակրաց առաջին արշավանքը թշնամիների ուշադրությունը որոշ ժամանակ շեղեց Կիլիկիայից։ Կիլիկիայում հաստատված հայ իշխանները համագործակցում էին խաչակիրների հետ։ Սակայն հայերի հարաբերությունները խաչակիրների հետ ոչ միշտ են եղել բարեկամական, քանի որ նրանք հաճախ թալանում և ոչնչացնում էին հայկական բնակավայրերը։

Posted in պատմություն 10

Հայաստանը XI դարի երկրորդ կեսի

  • Ի՞նչ քայլեր էր իրականացնում Բյուզանդիան Հայաստանում Անի-Շիրակի թագավորության անկումից հետո

Անի-Շիրակ թագավորության անկումից հետո Բյուզանդիան շարունակում էր հայոց պետականությունն առհասարակ վերացնելու և հայկական անկախ բոլոր պետական կազմավորումներն իրեն ենթարկելու քայլերը։ 

Հայաստանն ավելի թուլացնելու նպատակով Բյուզանդական արքունիքը հայ ազնվականությանը երկրից հեռացնելու նոր քայլեր կատարեց։ Հայ իշխաններին բարձր տիտղոսներ շնորհվեցին, կայսրության արևմտյան շրջաններում տրվեցին ընդարձակ կալվածքներ։ Հայկական զորքերը ցիրուցան արվեցին, մի մասն էլ տարվեց տերության խորքերը։ Այս ամենին հաջորդեց բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Ասիա, Վրաստան և այլ շրջաններ։ 

  • Ովքե՞ր էին սելջուկ-թուրքերը, որտե՞ղ է նրանց հայրենիքը։

Թյուրք-սելջուկների նախնիները քոչվոր անասնապահներ էին և զբաղեցնում էին Ալթայից մինչև Միջին Ասիա ընկած տարածքը։ 

  • Ինչպիսի՞ հետևանքներ ունեցավ սելջուկ-թուրքերի արշավանքերը դեպի Հայաստան

1047 թ․ սելջուկ-թուրքերի 20-հազարանոց բանակը առաջին անգամ ներխուժեց Հայաստան։ Այն բյուզանդացիների թողտվությամբ հասավ մինչև Բասեն և ճանապարհին ավիրեց բազմաթիվ բնակավայրեր։ 1048 թ․ տեղի ունեցավ սելջուկյան 100-հազարանոց բանակի երկրորդ արշավանքը։ Թյուրք-սելջուկները գրավեցին Կարինի մոտ գտնվող Արծն վաճառաշահ ու հարուստ քաղաքը, ավերեցին այն, կոտորեցին բնակչությանը։ 1054 թ․ տեղի ունեցած երրորդ արշավանքի արդյունքում՝ սելջուկները կրկին հարուստ ավարով հեռացան Հայաստանից։ 

  • Ե՞րբ և որտե՞ղ տեղի ունեցավ սելջուկ-բյուզանդական վճռական ճակատամարտը և ինչպիսի՞ն դարձավ տարածաշրջանը դրանից հետո

1071 թ․ բյուզանդացիները փորձեցին կասեցնել սելջուկների առաջխաղացումը և մեծ բանակով շարժվեցին արևելք։ Ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ։ Բյուզանդացիները ծանր պարտություն կրեցին։ Բազմաթիվ գերիների հետ սելջուկների ձեռքն ընկավ նաև կայսր Դիոգենեսը։ Շուտով կնքվեց հաշտություն, որով բյուզանդացիները ճանաչեցին սելջուկների տիրապետությունը Հայաստանի ու Փոքր Ասիայի վրա։

Posted in պատմություն 10

Դասարանական աշխատանք․ Հայոց պատմություն

1․ 301 թ․ Գրիգոր Լուսավորիչը ո՞ր գետում է մկրտել Տրդատ III-ին և բանակին։

Արածանի գետում։

2․ Ո՞ր թվականին է տեղի ունեցել Քաղքեդոնի եկեղեցական ժողովը։

451 թ․

3․ Ո՞ր թվականներին է տեղի ունեցել Վահանանց ապստամբությունը։

481-484

4․ Ո՞ր քաղաքն է եղել Բյուզանդիայի մայրաքաղաքը։

Կոստանդուպոլիս

5․ Ո՞վ է Անաբասիս աշխատանքի հեղինակը։

Քսենոփոն

6․ Նշեք Բագրատունյաց Հայաստանի թվերը։

885-1045 թթ․

7. Ո՞վ և ո՞ր թվականին է կառուցել Անի մայրաքաղաքը։

Աշոտ III Ողորմածը, 961 թ․

8. Որտե՞ղ է գտնվել կաթողիկոսի նստավայրը Բագրատունյաց Հայաստանում։

Դվին

9. Ո՞վ է եղել Բագրատունիների նախավերջին արքան։

Հովհաննես-Սմբատ

10․ Ո՞ր թվականին են Սելջուկ թուրքերը առաջին անգամ մտել Հայաստան։

1047 թ․

11․ Քրիստոնեության ընդունման նախորդող շրջանում ինչպե՞ս էին կոչում այն կանանց, ովքեր քրիստոնեություն են տարածում։

Հռիփսիմյանց կույսեր

12․ Ո՞ր թագուհին է եղել Արշակ II-ի կինը։

Փառանձեմ թագուհին

13․ Ո՞վ էր Վարդան Մամիկոնյանի դուստրը։

Շուշանիկ

14․ Ո՞ր թագուհին է կառուցել Հաղպատի և Սանահինի վանքերը։

Խոսրովանույշ

15․ Ո՞ւմ կինն էր Կատրամիդե թագուհին

Գագիկ I-ի կինը։

16․ Ինչո՞ւ են պատմությունը կերտել տղամարդիկ։

Ըստ իս այս հարցի պատճառն է անցյալում տեղի է ունեցած դերաբաշխումը, որի արդյունքում տղամարդիկ ստացել են կրթվելու, զարգանալու, ազատ լինելու հնարավորությունները, իսկ կանանց տրվել էին երեխա ունենալու, տանը աշխատելու հանձնարարությունները։ Հետևաբար տղամարդկանց համար շատ ավելի հասանելի են եղել համաշխարհային փոփոխությունների և որոշումների կայացումը։

Ո՞վ է եղել հայ առաջին կին դեսպանը Ճապոնիայում

Դիանա Աբգար

Posted in պատմություն 10

Վահանանց ապստամբություն

  • Ո՞ր էր «Վահանանց ապստամբության» սկսման պատճառը

Վարդանանց պատերազմից հետո պարսից արքունիքը շարունակեց հայերին սիրաշահելու քաղաքականությունը։ Սակայն քաղաքական և կրոնական հալածանքները ժամանակ առ ժամանակ կրկնվեցին։ Այս ամենը լցրեց հայ ժողովրդի համբերության բաժակը և ապստամբությունը սկսելու առիթ դարձավ։ 

  • Ի՞նչ տարբերություններ եք տեսնում «Վահանանց» և «Վարդանանց» ապստամբությունների մինջև։

Ի տարբերություն Վարդանանց ապստամբության, Վահանանց ապստամբությունն ավարտվեց հաղթանակով և ավելի շատ դրական արդյունքներ տվեց։ Վահանանց ապստամբության ընթացքը սահուն էր՝ շատ հաղթանակներով։ Այն ավելի լավ էր մշակված և քայլերը հստակ էին, նպատակը՝ նույնպես։ 

  • Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդ ապստամբությունը։

Ապստամբությունն ավարտվում է, երբ 484 թ․ Նվարսակում Վահան Մամիկոնյանի և Նիխորի միջև պայմանագիր է կնքվում։ Ապստամբության արդյունք են հանդիսանում Վահանի կողմից Վաղարշ թագավորին ներկայացրած պահանջները՝ դադարեցնել կրոնափոխության քաղաքականությունը, կրկին թույլատրել քրիստոնեական կրոնի դավանումը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին և պաշտոններ չտալ հավատուրացողներին, հարգել հայ-հողատեր նախարարների ժառանգական իրավունքը և այլն։

Posted in պատմություն 10

Խորվաթիայի պատմություն

Խորվաթիայի Հանրապետություն գտնվում է պետություն Հարավարևելյան Եվրոպայում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Ամբողջ իր պատմության ընթացքում տարածքը, որտեղ այժմ գտնվում է Խորվաթիայի Հանրապետությունը, տարբեր ազգերի, լեզուների և կրոնների շփման գոտի էր՝ անընդհատ իր վրա զգալով տարբեր կենտրոնների քաղաքական և մշակութային ազդեցությունը։ VII դարում՝ խորվաթների այստեղ գալու պահին, այս հողերը գտնվել են Արևելյան և Արևմտյան Հռոմեական կայսրությունների սահմանների միջև։ IX դարում այստեղ բախվել են Բյուզանդիայի և Ֆրանկական թագավորության շահերը։ XI դարում անկախ Խորվաթիան իր բարգավաճման գագաթնակետին է հասել՝ դառնալով Բալկանյան տարածաշրջանի հզոր թագավորություններից մեկը։ Ավելի վաղ խորվաթական տարածքները վերահսկում էին Հունգարական թագավորությունը, Վենետիկի Հանրապետությունըը, Ավստրո-Հունգարիան և Օսմանյան կայսրությունը։ XX դարի ընթացքում Խորվաթիան բազմիցս հակամարտության ասպարեզ է դարձել կաթոլիկ խորվաթների, ուղղափառ սերբերի և իսլամադավան բոսնիացիների միջև։

Posted in պատմություն 10

Մարտ. 2022

2. Քաղաքակրթություն, հասարակական զարգացման, նաև նյութական ու հոգևոր մշակույթի մակարդակ, աստիճան։ Քաղաքակրթություն հասկացությունը երևան է եկել 18-րդ դարում և սերտորեն կապված է մշակույթ հասկացության հետ։ Ֆրանսիացի փիլիսոփաները քաղաքակիրթ էին համարում բանականության և արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։ Ըստ Օ. Շպենգլերի՝ քաղաքակրթությունը ցանկացած մշակույթի որոշակի զարգացման փուլն է։ Հիմնական հատկանիշներն են արդյունաբերության ու տեխնիկայի զարգացումը, արվեստի ու գրականության աստիճանական անկումը, մարդկանց մեծ քանակության կուտակումները խոշոր քաղաքներում, ժողովուրդների վերաճումը անդեմ զանգվածների: Քաղաքակրթությունը որոշ բարդ համակարգ է՝ քաղաքական զարգացման մակարդակով, մշակութային առանձնահատկությամբ, հաղորդակցության սիմվոլիկ համակարգերով։ Այն այնպիսի համալիր հասարակություն է, որը բնութագրվում է քաղաքակրթությամբ, էլիտար մշակույթով, սոցիալական հաղորդակցության համակարգերով (գրային համակարգ) սոցիալական շերտավորմամբ և բնական միջավայրով

Posted in պատմություն 10

Արատտա

Միջագետքում գտնվող հնագույն շումերական և աքքադական գրավոր հուշարձանները մեզ անգնահատելի տեղեկություններ են տալիս Ք.ա. 3-2-րդ հազարամյակների Հայաստանի պատմության մասին։ Հարավային Միջագետքի հիմնադրմանը նախորդող ժամանակաշրջանում աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծող շումերները բնակեցրել են հյուսիսային Միջագետքի և հարավային Հայկական լեռնաշխարհի շրջանները։

Հեռանալով այս վայրերից՝ նրանք երկար ժամանակ չէին կորցնում կապը լեռնաշխարհի հետ։ Հենց այս պատճառով էլ լեռնաշխարհի քաղաքակրթությունների մասին ամենավաղ հիշատակումները հանդիպում են շումերական գրավոր հուշարձաններում։

Շումերները ստեղծել են առաջին սեպագրերը, որոնք փոխառել են սեմական աքքադները 3-րդ հազարամյակի երկրորդ կեսին։ Հետագայում գրերը տարածվեցին Մերձավոր Արևելքի երկրներում, այդ թվում՝ Վանի թագավորությունում։

Շումերական աղբյուրներում հաճախակի հիշատակվել է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի առաջին հայտնի պետական կազմավորումն է։ Այս երկրի մասին տեղեկությունները թվագրվում են մ.թ.ա. 28-27-րդ դարերով։ Ի՞նչ են մեզ պատմում շումերական աղբյուրները Արատտա երկրի, նրա գտնվելու վայրի, պետական կառուցվածքի, տնտեսության, մշակույթի և այլ կողմերի մասին։

Շումերական էպոսում Արատտան հիշատակվում է որպես բարձրլեռնային երկիր։ Արատտայից Շումեր տանող ճանապարհն անցնում էր Ուրուկի գետով։ Ուրուկի քաղաքով հոսող միակ գետը Եփրատն էր, իսկ այս գետի ավազանում միակ լեռնային տեղանքը Հայկական լեռնաշխարհն էր։ Այսպիսով, Արատտան, անկասկած, գտնվում էր Հայկական լեռնաշխարհում։

Այդ մասին են վկայում նաև Շումերից Արատտա տանող ճանապարհի երկայնքով գտնվող բնակավայրերի անվանումները։ Օրինակ՝ Զամուա երկիրը, որը գտնվում էր Ուրմիա լճից հարավ (ասորական աղբյուրներում Ուրմիա լիճը կոչվում է «Զամուա երկրի ծով»)։ Շարունակելով Շումերից Զամուա գիծը՝ մենք անխուսափելիորեն կգանք Հայկական բարձրավանդակ։

Հայտնի է, որ իմաստության աստծո և տիեզերական ջրերի Էայի պաշտամունքը, որի որդի Հայկը Արատտայի հովանավոր աստվածն էր, կապված էր Հայկական լեռնաշխարհի հետ։ Արատտան աստվածապետական կարգերի երկիր էր։ Աստվածապետական կարգ նշանակում է կառավարություն, որտեղ և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ իշխանությունները ենթարկվում էին կղերական դասին, որն էլ իր հերթին իշխում էր Աստծո անունով։ Արատտայի արքան միաժամանակ երկրի գերագույն քահանան էր։

Պետության հողային հարցերը լուծելու համար թագավոր-քահանան հավաքում էր ավագանի։ Նշվում է նաև երկրի տնտեսության ղեկավարը, որին անվանում էին «առաջնորդ»։ Արատտայում կային նաև տնտեսական ոլորտի պաշտոնյաներ՝ հարկահավաքներ և կառավարիչներ, ինչը վկայում է երկրում որոշակի զարգացած պետական համակարգի մասին։

Բացի այդ, կան տվյալներ Արատտայի և Շումերի տնտեսական հարաբերությունների մասին։ Արատցիները ներմուծում էին հացահատիկ և գյուղատնտեսական այլ ապրանքներ, արտահանում էին մետաղ և թանկարժեք քարեր։ Բացի այդ, շինանյութ են արտահանել հարավ։ Շումերում էշերն օգտագործվում էին որպես փոխադրամիջոց, մինչդեռ Արատտայում ձիերն ավելի տարածված էին: Ձիերի շահագործումը գյուղատնտեսության և ռազմական արվեստում հանգեցրել է աննախադեպ վաղ առաջընթացի Արատտայում:

Շումերական աղբյուրները տեղեկություններ են պահպանել Արատտայի բանակի և նրա քարե պատերով մայրաքաղաքի մասին։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ շումերական բանակը պաշարել է համանուն մայրաքաղաք Արատտան, բայց նույնիսկ մեկ տարին բավարար չի եղել այն գրավելու համար։

«Քաղաքից նետերը թռչում էին, ինչպես անձրեւը ամպերից, խաչադեղերի քարերը անձրեւի կաթիլների պես թափվում էին Արատտայի պատերից ամբողջ տարի: Օրերն անցան, ամիսներն ավարտվեցին, և մեկ տարի անցավ ամբողջ շրջանակով»: Արատտայի վերաբերյալ մեկ այլ կարևոր փաստ այն է, որ արատցիներն ունեին իրենց այբուբենը, ինչը վկայում են նաև մ.թ.ա. III հազարամյակի հայտնաբերված հիերոգլիֆային հուշարձանները։ Ի դեպ, դրանք դեռ վերծանված չեն։

Posted in պատմություն 10

Իսպանիայի պատմություն

Իսպանիայի պատմությունը սկսվում է Հնուց, երբ Պիրենեյան թերակղզու Միջերկրական ծովի նախահռոմեական ժողովուրդները կապ են հաստատել հույների և փյունիկեցիների հետ, և մշակվել են առաջին գրային համակարգերը, որոնք հայտնի են որպես պալեոհիսպանական գրեր: 1516 թվականին Հաբսբուրգյան Իսպանիան միավորեց մի շարք տարբեր նախորդ թագավորություններ. սահմանադրական միապետության նրա ժամանակակից ձևը ներդրվեց 1813 թվականին, իսկ ներկայիս ժողովրդավարական սահմանադրությունը թվագրվում է 1978 թվականին: Reconquista- ի ավարտից հետո Կաստիլիայի թագը սկսեց ուսումնասիրել Ատլանտյան օվկիանոսը 1492 թվականին ՝ ընդլայնվելով Նոր աշխարհում և նշելով սկիզբը Ոսկե դարաշրջանին Իսպանիայի կայսրության օրոք: Իսպանիայի թագավորությունները միավորվեցին Հաբսբուրգների տիրապետության ներքո 1516 թվականին, որոնք միավորեցին Կաստիլիայի թագը, Արագոնի թագը և նույն թագավորության ներքո գտնվող փոքր թագավորությունները: Մինչև 1650 -ական թվականները Հաբսբուրգյան Իսպանիան Եվրոպայի ամենահզոր պետությունն էր: Մինչև 19 -րդ դարի սկիզբ Իսպանիան մնաց ամենահզոր պետությունների շարքում:

Posted in պատմություն 10

Իրավաբանություն

Իրավագիտությունը կամ իրավաբանությունը գիտություն է իրավունքի մասին։ Իրավաբանները զբաղվում են իրավունքի բնույթի և զարգացման համակարգված պարզաբանմամբ, բացահայտում են այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է կամ պետք է հիմնված լինի իրավունքը՝ ներառյալ դրա կապը այլ հաստատությունների և գործելակերպերի, օրինակ՝ բարոյականության հետ, ինչպես նաև բացահայտում են դրա ներքին գործելակերպը։ «Իրավունքը» կարող է լինել փաստական (գործող) և բնական (այստեղից է «բնական իրավագիտություն») կարևոր ավանդույթը) կամ նույնիսկ ներկայացվել որպես կարգավորիչ օրենսգիրք, որը պաշտոնական իրավական համակարգի բաղկացուցիչ մասը չէ։

Կարող է թվալ, թե այս խնդիրների վերացական բնույթը հեռացնում է իրավաբանությունը իրավունքի բովանդակությունից, սակայն սկզբունքները, որոնք իրավաբանությունն ուսումնասիրում կամ նկարագրում է, կազմում են (կարող են կազմել) իրավաբանների գործելակերպի բաղկացուցիչ մասը կամ կիրառվում են (կարող են կիրառվել) իրավական համակարգի շրջանակներում։ Հետևաբար, իրավունքի և իրավագիտության կապը նման է քաղաքականության և քաղաքագիտության կապին։