Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր, Դավիթ և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։
Category: նախագծեր 9
Ուսումնական գարուն
Գարունը Չարենցով — մարտի 1-մարտի 15
1․ Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը:
Եղիշե Աբգարի Սողոմոնյանը ծնվել է 1897 թվականին, Կարսում: Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով իրեն նաև մակվեցի է համարել:
- Գրել է բանաստեղծություններ
«Ես իմ անուշ Հայաստանի», «Լուսամփոփի պես աղջիկ», «Կարմիր նժույգները թռչում են», «Հուշի պես թել մի բարակ», «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին», «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Ծիածանը», «Կոմալմանախ» և այլն
- Պոեմներ և բալլադներ
«Դանթեական առասպել», «Ամբոխները խելագարված», «իմ ընկեր Լիպոն», «Կապուտաչյա հայրենիք», «Սոմա», «Կապկազ թամաշա», «Մաճկալ Սաքոյի պատմությունը», «Ստամբոլ» և այլն
- Ռադիոպոեմներ
«Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի»
- Ռապսոդիա
«Ասպետական»
- Վեպեր
«Երկիր Նաիրի»
- Մեզոստիքոս
«Պատգամ»
- Թարգմանություններ
«Աղջիկը և մահը», «Բազեի երգը», «Բալլադ կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին», «Դոստիգաև և ուրիշները», «Խանը և նրա որդին», «Մրրկահավի երգը», «Ստախոս սարյակի և ճշմարտության սիրահար փայտփորիկի մասին»:
2․ Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է
- տրիոլետ
Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։ Օրինակ`
Շրշում են իմ շուրջը, շրշում
Շորեր ու շորեր կանացի.
Անցնում են մայթով փողոցի—
Շրշում են իմ շուրջը, շրշում։
Լսում եմ գարնան մի շրշյուն,
Կարծես թե անտառ գնացի—
Իսկ շուրջս շրշում են, շրշում
Շորեր ու շորեր կանացի…
- սոնետ
Սոնետը բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է, որը բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող: Օրինակ`
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
- ռուբայաթ
Ռուբային կամ ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհանգ։ Օրինակ`
Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։
- գազել
Գազելը բանաստեղծության կայուն ձև է բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։ Օրինակ`
Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…
Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:
3․ Չարենցի ռուբայաթները, բացատրել` ինչ է ռուբայաթը կամ ռուբային, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:
Ռուբային կամ ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհանգ։
4․ Չարենցի ութնյակները, կարդալ, վերլուծել:
5․ «Տաղարան» շարքը:
Ինչո՞ւ է կոչվում տաղարան:
«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին: Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։
6․ Քո ընտրությամբ բերանացի (անգիր) սովորիր երեք բանաստեղծություն:
Դուրս գրիր շարքից բարբառային բառերը և դարձրու գրական հայերեն:
1. Աշուղ Սայաթ-Նովի նման…
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։
Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ,— երգս ուրախ պիտի ասեմ։
Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։
Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։
Բաղ — կից, միասին, նաև այգի
Էշխ — եռանդ, սեր
Էրել — այրել
Մուրազի — իղձ, փափագ
Ըլնել — լինել
Գոզալ — չնխարհիկ, սիրուն
Մե — մի
Շաղ — Վաղ առավոտյան բույսերի վրա կուտակված ջրի կաթիլներ, նաև ոստ, դալար ճյուղ
2. Երազ տեսա…
Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։
Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:
Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։
Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:
Հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին, փոխաբերական իմաստով գեղեցկուհի
Ատլաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ
Խաս — ընտիր տեսակի, լավորակ, նաև բամբակե սպիտակ գործվածք
Գոզալ — չնխարհիկ, սիրուն
Մուրազի — իղձ, փափագ
Մե — մի
Սազ — պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք, նաև պատշաճ, հարմար, վայելուչ
3. Հազար ու մի գիրք կարդացի — ամենից լավ տաղն է էլի
Հազար ու մե գիրք կարդացի — խելացի գիրք չտեսա,
Հազար կնկա գիրկն ընկա — սիրեկան գիրկ չտեսա:
Հասա մինչև Ֆռանգստան, երգ ու տաղեր լսեցի —
Սայաթ-Նովի ձիրքի նման երկնալին ձիրք չտեսա:
Աղեքի հետ սեղան նստա, նոքարի հետ խմեցի`
Մարդու ասած խոսքերի մեջ արդար կշիռք չտեսա:
Հազար գոզալ սիրտս էրեց ու հազարին սիրեցի —
Քո սուրբ կրքից ավելի վառ ու անմար կիրք չտեսա:
Ամեն բանից բար ու բեզար երեսս շուռ տվեցի —
Բաղերն ընկա` քեզնից անուշ ու հասած միրգ չտեսա:
Ձիրք — Բնատուր ընդունակություն, տաղանդ
Նոքար — ծառա
Գոզալ — չնխարհիկ, սիրուն
Էրել — այրել
Բար ու բեզար — հոգնած, ջանձրացած
Բաղ — կից, միասին, նաև այգի
Մայրենի լեզվի օրեր
Վահան Թեքեյան
Փափագ
Արևմտահայերեն
Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։
Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։
Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․
Արևելահայերեն
Մի անուշ հոգի լիներ,
Ես նրան սիրահարվեի,
Նա իմ երկինքը լիներ:
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը կապույտ,
Այն հեռվից պաշտեի:
Այն շողշողար սրտիս մեջ
Իր լույսերով անշեջ,
Ես սուզվեի նրա մեջ:
Մի անուշ հոգի միայն
Ես գրկեի անձայն
Այն հոգուս մեջ միայն:
Ավարտվող աշուն
- Պատմիր, ներկայացրու քո բնակավայրի աշունը, կամ՝ աշնանային խոհեր։
Իմ բնակավայրում սովորական երևանյան աշուն է: Սկզբում ամառվա պես շոգ էր, բայց հիմա արդեն բավականին ցուրտ է: Միայն անձրևներն են այս տարի շատ քիչ: Չնայած դրան, մեր բակում շատ գեղեցիկ տերևաթափ է: Ընդհանրապես, աշունը մի քիչ տխուր, բայց շատ գեղեցիկ եղանակ է:
- Կարդա փաթեթում ներառված բանաստեղծությունները, ընտրիր քեզ դուր եկած մեկ-երկու բանաստեղծություն, սովորիր անգիր։
ԱՇՆԱՆ ԵՐԳ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…
ԱՇՈՒՆ
Ծառուղու վրա մի նժույգ տապալվեց,
Տերևները թափվեցին վրան:
Մեր սերը ցրտից սրսփաց,
Արևը… նույնպես:
- Վերլուծիր կամ գրավոր վերապատմիր քեզ դուր եղած ստեղծագործությունը։
ԱՇՈՒՆ
Ծառուղու վրա մի նժույգ տապալվեց,
Տերևները թափվեցին վրան:
Մեր սերը ցրտից սրսփաց,
Արևը… նույնպես:
Սերը համեմատվում է նյույգի հետ, որը սիրո աշնան գալու հետ տապալվում է, և վրան չորոցած, մահացած տերևներ են թափվում: Երբ սերը սառչում է, նույնիսկ արևն է սառչում:
- Սահյանի բանաստեղծություններից ընտրիր քեզ դուր եկած որևէ բառակապակցություն, դարձրու վերնագիր և գրիր շարադրություն:
Մի բուռ աշուն բերեք
Տարօրինակ աշուն էր: Մի աշնանային օր արթնացա և այն, ինչ պատուհանից դուրս նայելով տեսա, ինձ շատ զարմացրեց: Արևը շողշողում էր, ինչպես ամռանը, քամին կարծես արաբական անապատներից եկած լիներ: Ամեն ինչ ամառ էր հիշեցնում, ասես խոր աշուն չլիներ: Օրերը անցնում էին, իսկ եղանակը չէր փոխվում: Սիրտս միայն մի բան էր տենչում. «Մի բուռ աշուն բերեք»:
Մայրենի լեզվի օրեր
Վահան Թեքեյան
Փափագ
Արևմտահայերեն
Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։
Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։
Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․
Արևելահայերեն
Մի անուշ հոգի լիներ,
Ես նրան սիրահարվեի,
Նա իմ երկինքը լիներ:
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը կապույտ,
Այն հեռվից պաշտեի:
Այն շողշողար սրտիս մեջ
Իր լույսերով անշեջ,
Ես սուզվեի նրա մեջ:
Մի անուշ հոգի միայն
Ես գրկեի անձայն
Այն հոգուս մեջ միայն: