Posted in իրավունք 9, նախագծեր 8

Հայտնիների «հեքիաթային» կյանքը Նոյեմբերյան նախագիծ

Ալեք Վեք

Սուպերմոդել

Ժամանակին Ալեք անունով մի աղջիկ կար, ով միշտ կանգ էր առնում ծառի մոտ
մանգո ուտելու համար, երբ դպրոցից տուն էր գալիս: Ալեքի գյուղում չկար խմելու ջուր և էլեկտրաէներգիա: Նրանք ստիպված էին քայլել դեպի ջրհորը ջուր խմելու համար, բայց նա և իր ընտանիքը պարզ ու զվարթ կյանք էին վարում: Դժբախտաբար, մի օր սարսափելի պատերազմ սկսվեց, և Ալեքի կյանքը ընդմիշտ փոխվեց։ Նա և իր ընտանիքը ստիպված էին փախչել հակամարտությունից`բարձր ազդանշանների ձայների ներքո, որոնք հնչում էին ամբողջ քաղաքում։ Անձրևների շրջան էր: Գետը վարարել էր, կամուրջներն անցել էին ջրի տակ, նրանք խորտակում էին, և Ալեքը լողալ չգիտեր: Նա վախենում էր խորտակվելուց, բայց նրա մայրն օգնեց նրան գետն անվտանգ անցնել: Ճանապարհին Ալեքի մայրիկը աղի տոպրակները փոխանակում էր սննդի և անձնագրերի հետ, քանի որ նրանք փող չունեին: Ժամանակի ընթացքում նրանք կարողացան փախչել պատերազմից և ապաստարա գտան Լոնդոնում: Մի օր, երբ Ալեքը զբոսնում էր այգում, նրան մոտեցավ տաղանդներ փնտրող մի տղամարդ՝ հայտնի մոդելային գործակալությունից: Ալեքին ուզում էր աշխատանքի վերձնել, որպես մոդել, բայց նրա մայրիկը համաձայն չէր: Սակայն գործակալը համառ էր և խնդրեց այնքան, մինչև վերջապես Ալեքի մայրիկը համաձայնվեց: Ալեքն այնքան էր տարբերվում մյուս մոդելներից, որ անմիջապես դառավ սենսացիա։
Ալեքը աշխարհի բոլոր աղջիկների համար ուղերձ ունի.
-Դու գեղեցիկ ես. Տարբերվելը դա նորմալ է: Ամաչկոտ լինելը դա նորմալ է: Պետք չէ լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են:

Ծնվել է 1977թ․ ապրիի 16-ին
Սուդան

Cuentos De Buenas Noches Para Niñas Rebeldes~ - ~Alek Wek (SuperModelo) -  Wattpad
Posted in հանրահաշիվ 8, նախագծեր 8

Մաթեմատիկական խաչբառ

                    Հորիզոնական

a)ամենափոքր պարզ երկնիշ թվի քառակուսին

c)քառակուսի, որի վերջին թվանշանը հավասար է հիմքի թվանշանների գումարին

d)քառակուսի, որի թվանշանների գումարը հավասար է հիմքի թվանշանների գումարին

f)եռանիշ ամենամեծ թիվը, որը լրիվ քառակուսի է

h)պարզ թիվ, ոի առաջին երկու թվանշանների տեղերը փոխելով առաջացած թիվը նույնպես պարզ է

j) պարզ թիվ, որը ստացվում է հորիզոնական d թվի թվանշանների տեղերը փոխելով

l) ուղղաձիգ գրված q թվի քառակուսին

m) պարզ թիվ, որի երկրորդ թվանշանը 8 է

o)պարզ թիվ, որը առաջին և վերջին թվանշանները նույնն են, և 70-ով մեծ է k ուղղաձիգում գրված թվից

q)պարզ թիվ, որի առաջին թվանշանը հավասար է մյուսների գումարին

s) քառակուսի, որ վերջին երկու թվանշանները նույնն են

t)պարզ թիվ, որը 100-ով մեծ է i ուղղաձիգում գրված թվից

u)պարզ թիվ, որի առաջին երկու թվանշանների գումարը հավասար է երրորդին:

                                 Ուղղաձիգ

a)քառակուսի, որը գրվում է նույն թվանշաններով, ինչ f հորիզոնականի թիվը

b)պարզ թիվ, որի առաջին և վերջին թվանշանները նույնն են

c)քառակուսի, որի առաջին թվանշանը հավասար է հիմքի թվանշանների գումարին

e)քառակուսի, որը գրվում է նույն թվանշաններով, ինչ a ուղղաձիգում գրված թիվը

g) t հորիզոնականում գրված թվի քառակուսին

h) քառակուսի, որի առաջին երկու թվանշանները նույնն են

i)պարզ թիվ, որը սկսվում և վերջանում է 1-ով

J) պարզ թիվ, որը ստացվում է b ուղղաձիգում գրված թվի երկրորդ և երրորդ թվանշանների տեղերը փոխելով

k) պարզ թիվ, որի երկրորդ թվանշանը 1 է

n) քառակուսի, որի առաջին թվանշանը երկու անգամ մեծ է երկրորդից

p)պարզ թիվ, որի առաջին երկու թվանշանները նույնն են

q)պարզ թիվ, որը 10-ով փոքր է t հորիզոնականում գրված թվից

r) պարզ թիվ, որը 8-ով մեծ է a հորիզոնականում գրված թվից:

Posted in գրականություն 9, նախագծեր 8

Կարդում ենք արևմտահայերեն․ Պետրոս Դուրյան․

Petros Duryan.jpg

Պետրոս Դուրյանը ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար շրջանի Նոր թաղում (Ենի մահալե), երկաթագործի ընտանիքում։ Մանկության և պատանեկության տարիներն անցել են բավականին աղքատ պայմաններում։

Ընտանիք և մանկություն

Ինքնակենսագրականում Դուրյանն ասում է, որ «հայրը օրական հաց ճարող, բայց պատվավոր երկաթագործ է»։ Հայրը՝ Աբրահամը, եղել է դարբին։ Մայրը՝ Արուսյակը, դեռ օրիորդ, կորցրել էր քույրերին և եղբայրներին, հետագայում՝ երկու աղջկան (2 տարեկան և 6 տարեկան) և երկու տղային։ Պետիկը (այսպես էին տնեցիները դիմում Պետրոս Դուրյանին) մոր հետ շատ էր կապված, նրանից գրեթե անբաժան էր։

Պետրոս Դուրյան – Նիկա Պողոսյան
Պետրոս Դուրյան․

1857 թվականին` 6 տարեկան հասակում Դուրյանը դարձել է Սկյուտարի ճեմարանի ձրիավարժ աշակերտ։ Ճեմարանում ուսումնառության առաջին տարիներին աչքի չի ընկել առաջադիմությամբ։

Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի։ Ճեմարանական տարիներին հեղինակել է տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ։

Աշխատանքային գործունեություն

Ճեմարանն ավարտելուց հետո՝ ծնողները նրան տեղավորում են աշխատանքի։ Դուրյանը դառնում է սեղանավոր Մարտիկ աղայի գրագիրը։ Այդ անսովոր պաշտոնում նա ոչ մի եռանդ ցույց չի տվել, առուծախի հաշիվները չեն հետաքրքրել նրան։ Իննամսյա ծառայությունից հետո Դուրյանը թողել է խանութը։ 1868 թվականին փորձել է զբաղվել հասարակական գործունեությամբ։ Գաբրիել քահանա Խանճյանի նորաբաց վարժարանում անվճար հայերեն է դասավանդել բարձր դասարանների աշակերտներին։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։

Գրական գործունեություն

Դուրյանի բուն ստեղծագործական կյանքը սկսվել է ճեմարանն ավարտելուց հետո։ Մինչև 1871 թվականին գրողը հիմնականում նվիրվեց թատերգությանը։ Դուրյանը մեծ հետաքրքրությունը է ունեցել դեպի պատմական թեմատիկան։ Պատճառներից մեկն այն է, որ արևմտահայ թատրոնի բեմահարթակ կարող էին բարձրանալ առաջին հերթին պատմական ողբերգությունները։ Դուրյանն իր պատմական թատերախաղերը համարել է «երևակայության հեղեղներուն արտադրած կաթիլներ»։

Իր ստեղծագործական կյանքի վերջին տարում Դուրյանը ոչ միայն չի գրել նոր ողբերգություններ, այլև կիսատ է թողել «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա» և «Շահատակությունք հայոց» թատերախաղերը, որոնք Դուրյանը ձեռնարկել է 1870 թվականին։ Կիսատ թողնելու հիմնական պատճառն այն է, որ Դուրյանին այլևս չեն հետաքրքրել պատմահայրենասիրական ողբերգությունները։

Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ, կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո՝ «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր՝ «Մակբեթ» և այլն)։ 

Մահ

Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները։ 1871-ի վերջին Դուրյանն արդեն անկողնային հիվանդ էր։ Պետրոս Դուրյանը մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին, 21 տարեկան հասակում։ Նրա մահից հետո լույս է տեսնում նրա առաջին գիրքը։ Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ։