Posted in հայոց լեզու 10, նախագծեր 10

Մայրենիի ստուգատես

Փետրվարի 16 – 25

նպատակը՝

  • Հայերենի տարբեր շերտերին անդրադառնալը
  • Մայրենի լեզվի պահպանման խնդիրը արժևորելը
  • Լեզվի զարգացման միտումները ուսումնասիրելը
  • Լեզուն որպես մշակութային արժեք ընկալելը, պահպանելը ու, ըստ արժանվույն, ներկայացնելը

Ուղղությունները

  • Նախատեսվում է քննարկում- Օտարաբանությունները հայերենում. մաքրամոլությո՞ւն, թե՞
  • Ընթերցանություն
  • Թարգմանական և ստեղծագործական աշխատանքներ
  • Լեզվի պատմությունը-նախագծեր
Posted in Վահան Տերյան, գրականություն 10, նախագծեր 10

Վահան Տերյան «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար»

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…

Ինչ հասկացա

Ցավոտ, զգացմունքների, կորցված սիրո մասին է։ Նա փնտրում է նրա սիրելիին և տանջվում է, քանի որ նրանից հեռու է։

Posted in Վահան Տերյան, գրականություն 10, նախագծեր 10

Վահան Տերյան «Էլեգիա»

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.

Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

1903


Էլեգիա – ողբերգ

Ինչ հասկացա

Ես հասկացա, որ մարդու վատ հոգևիճակի մասին է։ Շատ ցավի միջով անցնելուց հետո էլ չի աըդքան վատ զգում նրան և դարձել է անչար։ Թվարկում է այն բաները, որոնք հանդարտ են և այդ թվում նաև նրա հոդևիճակը։

Posted in հայոց լեզու 10, նախագծեր 10

 Իմ Բառարանը

Նախագծի նպատակը

  • ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
  • բառարանից օգտվելու հմտությունների մշակում
  • բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն

Նախագծի խնդիրները

  • ծանոթացնել սովորողին բառարանի հետ
  • ուսումնասիրել բառարանների տեսակները
  • սովորողի մոտ զարգացնել բառարանից օգտվելու հմտություններ
  • խթանել, որ սովորողն ինքնուրույն բացի բառարանը (թղթային կամ էլեկտրոնային)
  • կարողանա գտնել իրեն հետաքրքրող լեզվական միավորի մասին տեղեկություններ

Նախագծի ընթացքը 

  • սովորողը համացանցից գտնում է բառարանների մասին տեղեկություններ
  • կարդում է, ուսումնասիրում բառարանների տեսակները
  • ընտրում է բառարան, ընթերցում
  • դասավանդողի օգնությամբ (ինքնուրույն) հասկանում, թե ինչպես պետք է օգտվել բառարաններից (nayiri.com)
  • կազմում է իր և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային բառերի բառարան

Ակնկալվող արդյունքներ (անհատական, խմբային, ընտանեկան)

  • բառարանների, բառարանների տեսակների մասին պատմող տեսանյութերի, ձայնագրությունների ստեղծում
  • բառարանից օգտվելու հմտությունների տեսագրություններ (թե ինչպես են օգտվում բառարաններից)
  • տարատեսակ բառարանների կազմում (հեղինակային, բարբառային, օտարալեզու, համացանցային և այլն)

Բառարանային աշխատանքները կատարեք բլոգներում։

  • Բառարաններից դուրս գրեք բառեր, որոնց բացատրությունը հետաքրքիր էր,
  • կազմեք բառարան, որտեղ կլինեն այսօր գործածվող բառեր, սակայն դրանք դեռևս չկան բառարաններում,
  • ստուգաբանեք ձեզ հետաքրքրող ազգանուններն ու անունները,
  • նշեք այն բառարանը, որն ամենից շատն եք գործածում։

Ժարգոնային բառեր

Թույն – աննախադեպ

Սաղ – ամբողջ

Մերսի – շնորհակալություն

Օքեյ – լավ

Ազիզ – սիրելիս

Գլխին քաշել – մեկ շնչով խմել

Ջոգել – հասկանալ

Կոնյակ – կայնակ

Սալֆետկա – անձեռոցիկ

Նամյոկ – ակնարկ

Կուխնյա – խոհանոց

Կռավաթ – մահճակալ

Չխոլ – պատյան

Չայ – թեյ

Չայնիկ – թեյնիկ

Կուռտկա – բաճկոն

Նաուշնիկ – ականջակալ

Սումկա – պայուսակ

Շալվար – տաբատ

Սառոշկա – վերնաշապիկ

Նասկի – գուլպա

Կլավյատուռա – ստեղնաշար

Զարյադշնիկ – լիցքավորիչ

Սիգարետ – ծխախոտ

Կռիշ – տանիք

Պռոշ – շրթունք

Կոֆե – սուրճ

Զիբիլ – աղբ

Կամպյուտռ – համակարգիչ

Անանաս – արքայախնձոր

Պրինտեռ – տպիչ

Ցեփ – վզնոց

Բռասլետ – թևնոց

Մասկա – դիմակ

Տելեվիզր – հեռուստացույց

Կամեռա – ֆոտոխցիկ

Սիձելնիկ – նստատեղ

Շնորոկ – կոշկակապ

Կալգոտկի – զուգագուլպա

Բռոշկա – կրծքազարդ

Խալադիլնիկ – սառնարան

Դիվան – բազմոց

Խալի – գորգ

Լյուստրա – ջահ

Զանավեսկա – վարագույր

Կռեսլո – բասկաթոռ

Յուբկա – կիսաշրջազգեստ

Մառշռուտկա – երթուղային

Վազա – ծաղկաման

Սավոկ – գոգաթիակ

Պադյեզդ – շքամուտք

Սապոկ – երկարաճիտկ կոշիկ

Կինո – ֆիլմ

Մանիկյուռ – մատներկ

Լեկսիկոն – բառապաշար, բառամթերք

Տռադիցիա – ավանդույթ

Տռադիցիոն – ավանդական

Բրիլյանտ – ադամանդ

Իզումրուդ – զմրուխտ

Սամալյոտ – ինքնքաթիռ

Վեռտալյոտ – ուղղաթիռ

Կնոպկա – կոճակ

Պոեզդ – գնացք

Ծամոն – մաստակ

Ֆեյկ – կեղծ

Պանիխիդա – հոգեհանգիստ

Ֆիռմա – ընկերություն

Posted in Վահան Տերյան, գրականություն 10, նախագծեր 10

Թարգմանություններ

1. Էլեգիա – (ժամանակակից գրականության մեջ) լուրջ մտորումների բանաստեղծություն, սովորաբար ողբ մահացածների համար

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

1903

1. Elegy – (in modern literature) a poem of serious reflection, typically a lament for the dead

The day is dying. It came down transparent
Dark yarn on the fields.
Peaceful-innocent, bright beautiful,
The silent sleepless day of the dying …

Reed calm on clear water
The one standing still does not whisper,
The sky, the river and the field are silent,
And no movement, no sound …

I stand silent, my soul is wicked,
My sorrow is like a peaceful dream.
I do not curse the pains of my life anymore,
I do not complain about my condition in vain …

1903

2. Հին Պարտիզում

Այսօր նորից պարտիզում
Շրջում էի և հիշում
Քեզ արթմնի երազում,
Ոսկի, ոսկի մշուշում…

Դու քո հեռու հեռավոր
Անհայտ երկրռւմ արդյոք ինձ
Մտաբերո՞ւմ ես այսօր
Այն ոսկեղեն աշխարհից։ —

Հիշո՞ւմ ես դու ակացիան
Եվ պարտեզը իրիկվա
Հանգիպումը մայիսյան
Պատանու և աղջկա։

Եվ սենյակը ամփոփիկ
Եվ տնակը հեռավոր,
Գաղտնիքները մեր փոքրիկ,
Սակայն քա՜ղցր, սակայն խո՜ր

Հիշո՞ւմ ես դու այն արագ
Ժամերը, երբ ես ու դու
Նստում էինք անկրակ.—
Դյութանք սրտի՜ և հոգո՜ւ։

Եվ խավարում, խավարում
Հիշո՞ւմ ես ջերմ շուրթերի
Հանդիպումը հրահրուն,—
Հուզմունքն արբած սրտերի…

Եվ պարտիզում մեր անուշ
Տեսակցությունն այն գիշեր,
Կիսախավարը քնքուշ.–
Ցնորակա՜ն իմ հուշեր…

1908

2. Old Partisom

Playing again today
I was walking around, I remember
Wake you up in a dream,
Gold, gold fog …

You are far away
Do you know me?
Do you remember today?
It is from the golden world. –

Do you remember the acacia?
And the garden in the evening
May Day
A young girl.

And the room is concise
And the cottage is far away,
Secrets of our little one
Sweet, but deep!

Do you remember it fast?
Hours when you and I
We were sitting on fire.—
Enchantment of the heart և soul!

And darkness, darkness
Do you remember the warm lips?
The meeting was provocative –
The excitement of drunken hearts …

And in the garden our sweet
See you that night
The twilight is tender.
My memories are dreamy…

1908

3. Կանչ

Կանչում ես անվերջ
Կապույտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։

Թփերն ես շարժում,
Շրշում անուշ
Շշուկով պայծառ
Ու փաղաքուշ…

Անհայտ է ուղին
Քաղցր երկրիդ,
Ուր բախտ է անանց
Անանց ժպիտ։

Ուր ծաղիկ ու երգ
Ուրիշ են, այլ,
Ու անմահական
Փառք է ու փայլ։

Այս իրիկնային
Կապույտ երկրում
Դու ես միշտ շրջում
Ու մեղմ երգում։

Ու կանչում ես միշտ
Անհայտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։

1908

3. Cry

You cry endlessly
Blue from afar,
Whisper sweet
You call me.

You move the bushes,
Whisper sweet
Brightly whispered
And sweet …

The path is unknown
Sweet country,
Where is the luck of the past?
Their smile.

Where is the flower and the song?
They are different, but
And immortal
It is glory and shine.

This evening
In the blue country
You are always walking
And soft singing.

And you always cry
From an unknown distance,
Whisper sweet
You call me.

1908

Posted in Վահան Տերյան, գրականություն 10, նախագծեր 10

Fatum

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
1906

Պոեզիան սկսվում է զգացմունքից, հույզերից․ աշխարհում ամենաուժեղը սերն է։ Տերյանի այս ստեղծագործությունը սիրո երևույթի գեղեցիկ և դյութիչ նկարագրություն է։ Բանաստեղծությունը սկսում է դյութել հենց վերնագրից՝ fatum, որ լատիներենից թարգմանաբար նշանակում է ճակատագիր։ Ընդունած էր մտածել, որ քո կյանքն ու ապագան ամենևին էլ քո ձեռքերում չեն, և այդ միտքը ակնհայտորեն կարելի է հետևել ամբողջ բանաստեղծությունը կարդալու ընթացքում, այն իրենից ներկայացնում է ուրույն հմայագեղ համեմատություն՝ գիշերային երկնքի ու սիրահարված սրտերի։ Աստղեր, հավերժաբար իրար կապված ու բաժան, որ միշտ սիրահարների պես իրար են երազում, բայց հեռու են և մոտենալը անհնարին է թվում։ Մյուս կողմից սիրահարները, իրար շղթայված, միշտ իրար հետ, բայց այնքան հեռու իրարից՝ մտքով, զգացմունքով․․․

Հավերժաբար իրար շղթայված, բայց իրարից հեռու, աստղերի պես հարազատ և օտար՝ այսպիսի դրվագով նկարագրված սերը չէր կարող երջանիկ լինել։ Հայտնի չի՝ ում է նվիրված ստեղծագործությունը, բայց այն խորթ զգացմունքներ է առաջացնում՝ իրար հակասող։ Անսահման սերը և կապվածությունը, կամ նույնիսկ կախվածությունը, խառնվել է կորստի անելանելի դառնության և արդեն մոտիկ ավարտի ակնկալիքի հետ․․․

Fatum – The Latin word for fate is “fatum,” which literally means “what has been spoken.” “Fatum,” in turn, comes from fari, meaning “to speak.” In the eyes of the ancients, your fate was out of your hands – what happened was up to gods and demigods.

Ճակատագրի լատիներեն բառը «fatum» է, որը բառացի նշանակում է «այն, ինչ ասվել է»: «Ֆաթում» իր հերթին գալիս է ֆարիից, որը նշանակում է «խոսել»: Հինների աչքում ձեր ճակատագիրը ձեր ձեռքից դուրս էր. տեղի ունեցածը աստվածների և կիսաստվածների գործն էր:

Posted in Վահան Տերյան, գրականություն 10, նախագծեր 10

Վահան Տերյանի մասին

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։

1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։

Posted in Վահան Տերյան, գրականություն 10, նախագծեր 10

Տերյանական օրեր

Փետրվարի 1-12

նպատակը

  • Տերյանի ստեղծագործությունների ընթերցում
  • Ծանոթություն Տերյան մարդ-քաղաքացի-բանաստեղծին
  • Գեղագիտական ճաշակի ձևավորում ՝ ընթերցանության միջոցով
  • Հետազոտական- վերլուծական աշխատանք կատարելու հմտությունների ձևավորում

Խնդիրներ

  • Տերյանի ստեղծագործությունների տարածում
  • Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամաբ հետաքրքրության խթանում
  • Տերյանի բանաստեղծությունների, նամակների, հոդվածների ընթերցում

Նախագծի իրականացման քայլերը

  • Նախագծի քննարկում սովորողների հետ։
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում։
  • Տերյանի ստեղծագործությունների ընտրություն, նաև հոդվածներ, նամակներ, այլ նյութեր։
  • Ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, մեդիաընթերցումներ։
  • Տերյանի մասին ֆիլմերի դիտում, քննարկում

Ակնկալվող արդյունքներ

  • Տեսանյութեր
  • Ռադիոնյութեր
  • Վերլուծություններ
  • Հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ
  • Համագործակցային նախագծեր
  • Գրական ընթերցումներ
  • Նախագծի արդյունքների ներկայացում

Սովորողների ամփոփումներն իրենց բլոգներում

Հավաքված նյութերի մշակում-հրապարակում