
Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամուրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ, որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։
Թրթռումներ
Կ’ասղնտեն քօղքը մութին.
Լուսնի ցոլքեր կ’անհետին
Խորքը ծովուն հոլանի:
Հըմայքներով փողփողուն,
Հեշտութիւն մը կապոյտի,
Հանդարտօրէն կը Ժպտի
Հոգւոյս մըռայլ տենչերուն:
Սիրոյ յուշեր լուսաւէտ,
Դողդոջուն ու ցնծագին,
Արագօրէն կը ծագին
Հըպարտ կ’անցնիմ երբ քովէդ:
Ըզգացում մը բիւրեղէ,
Ծիածանի երանգով,
Ցաւոտ հոգւոյս մութին քով
Լոյս ակօսներ կը պեղէ:
Բարձրարվեստ ստեղծագործունթյուն է` ողողված սիրո վերհուշի պատկերներով: Բանաստեղծությունը թև փոքրածավալ է, բայց մի ողջ դրամա է ամփոփում իր մեջ: Մռայլ է հերոսի հոգին, սակայն նրան չեն լքել սիրո լուսավոր հուշերը: Նա անցնում է սիրած էակի կողքով, անպատասխան սիրուց ցուրտ է հոգին: Այդ ամենը լրացնում է բնության գեղեցիկ պատկերներով որոնք ավելի են ընդգծում դրամատիկ իրավիճակը: