Posted in Հրաչ Բեգլարյան, ընտրությամբ քերականություն

Հրաչ Բեգլարյան | Գուշակը

Պատմվածքը մի որբ աղջկա մասին էր, ում ոչ ոգ հոգ չէր տանում, բոլորը անտարբեր էին։ Ինչի արդյունքում նա կյանքում բազում սխալներ էր թույլ տալիս, բազմիցս խաբվել և դժբախտացել էր։ Չնայած դրան, նա միշտ հիշում էր իր առաջին սիրուն` բանաստեղծին, որի համար նա նույնիսկ հասավ Մոսկվա, բայց չկարողացավ նրան վերադարձնել։ Վերադառնալուց նա ծանոթացավ օդաչուի հետ, ով իրեն շատ էր սիրում, բայց ամուսնացած էր և չէր կարող կյանքը կապել նրա հետ։ Ի վերջո նա ամուսնացավ մեկի հետ, ում չէր սիրում։ Եվ չնայած հոգ էր տանում նրա մասին, նա միշտ դժբախտ էր։ Նա ափսոսում էր իր կորցրած երջանկության, սիրո և անիմաստ ապրած կյանքի համար։

Posted in Հրաչ Բեգլարյան, ընտրությամբ քերականություն

Հրաչ Բեգլարյան

Հրաչ Բեգլարյանը ծնվել է 1956 թ. Լոռու մարզի Լեռնավան գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժնում։ Ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Սևանի շրջանի (այժմ Գեղարքունիքի մարզ) Ծովագյուղի միջնակարգ դպրոցում։ Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, մասնակցել Հայաստանի բազմաթիվ հնավայրերի պեղումներին։ Բեգլարյանը պատմական գիտությունների թեկնածու է և երկար տարիներ դասախոսել է հանրապետության հոգևոր ու աշխարհիկ ուսումնական հաստատություններում։

Հայաստանի գրողների միության անդամ է 2013 թվականից, լրագրողների միության անդամ՝ 1994 թվականից։