Posted in գրականություն 9, Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյանն իր ժամանակների ամենակիրթ և առաջադեմ մարդկանցից էր, նրա լուսավորական ու առաջադիմական հայացքները հաճախ հանգիստ չէին տալիս գերակշռող խավարամիտներին: Արհասարակ, Աբովյանը հայ գրականության ամենաառեղծվածային կերպարներից մեկն էր, ում բնավորության և մարդ տեսակի մասին խոսելիս ականատեսներից շատերը պնդում էին, որ թեև նա հախուռն բնավորություն ուներ, էությամբ բարի էր։ Քիչ չէին նաև հրապուրանքներն ու սիրահարվածությունները մեծ գրողի կարճատև կյանքում։Դեռևս 1814 թվականին փոքրիկ Խաչատուրին տանում են Էջմիածնի վանական դպրոց, որտեղ երեխան մեծ դժվարնություններ է տեսնում։ Չհարմարվելով վանական խիստ կարգ ու կանոնին՝ Խաչատուրը հաճախ է փորձում փախչել վանքից, ինչն էլ ավելի ծանր հետևանքներ է ունենում նրա համար…Տարիներ անց Աբովյանը կուսակրոն քահանա է կարգվում և հենց այդ շրջանում էլ հանդիպում է իր առաջին սիրուն. նա Աբովյանի համաքաղաքացի՝ քանաքեռցի Սոնան էր։ Աբովյանը ծանր ապրումների մեջ էր. մի կողմից նրա բանականությունը ստիպում էր հավատարիմ մնալ վանականի կոչմանը, մյուս կողմից՝ սիրտն անկարող էր պայքարել առաջին սիրո հետ։ Արդյունքում հենց աղջիկը՝ Սոնան մերժեց գրողի սերը՝ հիշեցնելով նրան իր կարգավիճակը։Ադելաիդեին Աբովյանը հանդիպում ու սիրահարվում է Դորպատում։ Ադելաիդեն հայտնի պրոֆեսորի դուստր էր։ Գեղեցկադեմ և կիրթ օրիորդը շատերի սիրտն էր գրավել, սակայն իր սիրտը տվել էր հայ դպիրին։ Իր հերթին Աբովյանը Ադելաիդեի մասին իր օրագրում գրելիս առաջին անգամ օգտագործել է «սիրում եմ» բառերը, անգամ նշում է, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ և վերադառնալ Հայաստան… Սիրո այս կարճատև պատմության ավարտը հայտնի չէ, սակայն հարկ է նշել, որ այդ տարիներին Աբովյանը դեռևս չէր ազատվել կուսակրոն քահանայի տիտղոսից և Հայաստան վերադառնալուց հետո էլ պարբերաբար հիշում էր աղջկան։ Այդուհանդերձ, բաժանումից կես տարի անց Ադելաիդեն ամուսնանում է բժիշկ-կալվածատեր Թեոդոր Դերկսի հետ։«Շատ օր ու ժամանակ, քո կարօտն քաշեցի,Գիշեր, ցերեկ հանապազ զիս քո սիրովն մաշեցի,էրվեց, խորովեց սիրտս բոյնի բուսուն մնացի,

Որ էդ քաղցր լեզվովդ ասես արի՛, դեսն անցի»1838 թվականին Թիֆլիսում Աբովյանը ծանոթանում է լութերական եկեղեցու հետևորդ Էմիլիե Լոզեի հետ և անմիջապես դիմում ներկայացնում Էջմիածին՝ հոգևոր կոչումից ազատվելու խնդրանքով։ Մեկ տարի անց Աբովյանի և Էմիլիեի միջև ամուսնական պայմանագիր է կնքվում, ըստ որի օրիորդը համաձայնվում է պսակադրվել հայկական եկեղեցում։ Պսակադրությունը տեղի է ունենում 1839 թվականի դեկտեմբերին։ Նրանք  որդի և դուստր են ունենում։1848 թվականի ապրիլի 1-ի, լույս 2-ի առավոտյան Խաչատուր Աբովյանը տնից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում: Շուտով ցարական իշխանությունները նրան հայտարարում են «անհայտ բացակայող»:

Posted in գրականություն 9, Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբանը»

«Հառաջաբանում» Աբովյանը ներկայացնում է վեպի գաղափարը ու բովանդակությունը, ուր Աբովյանը առանձնացրել է երեք խնդիր։ Առաջինը լեզվի հարցն է։ Խոսելով գրաբարի կատարյալ և անթերի լինելու մասին Աբովյանը ասում էր, որ մեռած լեզվով չի կարող շունչ հաղորդել կենդանի իրականությանը։ ԵՎ իր աշխարհաբար վեպով նա հեղաշրջում կատարեց հայ մշակույթի և գրականության ասպարեզում։                                                              Երկրորդ խնդիրը թեմայի, բովանդակության շուրջ էր և ուսուցչության ընթացքում մեծ լուսավորիչը նկատում է, որ երեխաները հաճույքով են կարդում օտար հեղինակների գործերը։ Պատճառն, իհարկե, այն չէ, որ հայերեն չեն սիրում, այլ այն, որ օտար գրքերում «սրտի բաներ են գտնում սեր, բարեկամություն, հայրենասիրություն…»։ Առաջաբանի երրորդ խնդիրը հերոսի ընտրության հարցն է։ Ինչպես հայտնի է կլասիցիզմի հետևորդներն իրենց հերոսներին ընտրում էին հնագույն առասպելներից։ ԵՎ ի հակադրություն ավանդույթի, նա իր վեպի հերոս դարձրեց հասարակ գյուղացուն՝ Աղասին։                                                                                                                                                        Ինչպես Կրեսոսի համր որդին աղաղակեց, երբ տեսավ հոր վրա բարձրացրած մահացու սուրը, այնպես էլ Աբովյանը, որն իրեն համեմատում է հենց այդ հիմարի հետ, որոշեց ճանաչել տալ հայ մեծ ազգին։ Նա գրեց ժողովրդին հասկանալի աշխարհաբարով, բերեց կյանքից ծնված հերոսներ և պատկերեց նոր նյութ, ինչը վերաբերում էր Արևելյան Հայաստանի ազատագրմանը պարսկական լծից և ռուսական ինքնակալության գերիշխանության ներքո անցնելուն։