Posted in իրավունք 9

Մարտի 16- 20. հեռավար- առցանց ուսուցում

Տիգրան Հայրապետյան» մրցանակ. ծանոթանում ենք

Առաջադրանք՝

Բլոգում հրապարակում ենք Տիգրան Հայրապետյանի մասին վերլուծական նյութ

Տիգրան Հայրապետյանը եղել է քաղաքագետ ,լրագրող,գիտակ։Տիգրան հայրապետյանը շատ էր սիրում իր հայրենիքը և միշտ մտահոգված էր նրա համար։Նա շատ ուժեղ,հզոր անձնավորություն էր և պայքարում էր ճշմարտության համար։Պետ ք է բոլորս ճանաչ էլ և հասկանալ նրան որովհետև նա շատ մեծ դեր ունի մեր կյանքում։

Որպես լրացուցիչ աշխատանք՝ ծանոթանում ենք Տիգրան Հայրապետյանի աշխատություններին, նրանք ովքեր կկարդան գրքից որևէ հատված, գրում են այդ մասին վերլուծություն

Տիգրան հայրապետյանը ծնվել է 1964 թ-ի մայիսի 9-ին։Եղել է կապուտաչյա , շիկագանգուռ և խելացի երեխա։Նրա երազանքներ դառնալ կեսար և դա շատ էր վախեցրել իր ծնողներին։Նա իր սենյակում միայնակիր հորինած խաղն էր խաղում՝քաղաքականություն։Շախմատի զինվորներին շարում էր քարտեզի վրա և պատերազմներ վարում։Տիգրան Հայրապետյանը սկսել է աշխատել 16 տարեկանում։1988 թ-ի Ղարաբաղյան իրադարձությունների նախօրեին նրա մոտ ներքին անհանգստության ալիք առաջացավ ։Այդ ալիքը նրան դարձրել էր լուրջ և անհանգիստ։

Posted in իրավունք 9

Մարտի 2-6. առցանց աշխատանք

  • ի՞նչ է իշխանությունը
  • ի՞նչ է ժողովրդավարությունը
  • ո՞րն է ժողովրդավարական իշխանությունը
  • Ի՞նչ եք կարծում, մեր հանրապետությունը որքանո՞վ է համապատասխանում ժողովրդավարական պետության չափանիշներին

1.Իշխանությունը այն օղակն է որը ղեկավարում է պետությունը կամ երկիրը

2.Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: 

3.Ժողովրդավարական իշխանությունը երբ ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը, որը հատկապես լինում է հեղափոխություններից հետո։POSTED INՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Պատասխանատվություն

Posted on 

Պատասխանատվությունը դա այն է երբ մարդ պարտավոր է կատարել այն ,ինչը կամքով ստանձնել է իր պատասխանատվության տակ։Մարդը պետք է պատասխանատու լինի իր ասած խոսքի և գործողության համար։Եթե մարդը խոսք է տալիս և իր խոստումը չի կատարում ապա դանշանակում է որ նա անպատասխանատու մարդ է:Պատասխանատվությունը տարբեր աղբյուրներ ունի, դրանք են՝ խոստում, հանձնարարում,աշխատանքի բնույթ, սովորութներ, օրենքներ,նշանակում,քաղաքացիություն,սովորույթներ,բարոյական սկզբունքներ:Խոստում՝ երբ դու խոսք ես տալիս մի բան ու դու պարտավոր ես քո խոստումը կատարել։քաղաքացիությունը դա որ դու պարտավոր ես վճարել վարկերը,աշխատանքի բնութ որ դու պետք է այդ աշխատանքը անել,բարոյական որ դո պարտավոր ես քո միջավայրը մաքուր պահես բոլորին օգնես։հանձնարարումը երբ քեզ մի բան են հանձնարարում դու պարտավոր ես կատարել այն։

Posted in իրավունք 9

Կանանց իրավունքները Սաոդյան Արաբիաի հասարակության մեջ

Սաոդյան Արաբիան ունի բազում սահմանափակումներ կնոջ իրավունքների վերաբերյալ։Կանանց արգելվում է մասնակցել ընտրություններին,զբաղվել քաղաքականությամբ երկար ժամանակ այն միակ երկիրն էր որտեղ արգելվում էր կանաց վարել ավտոմեքենա։Մինչև 2016 թ. այստեղ կանայք իրավունք չունեին տեղաշարժվել ինքնուրույն,նրանց պետք է ուղեկցեր այլ հարազատ տղամարդ։Կինը իրավունք չունի սովորելու։Կանայք ստանում են 2 անգամ քիչ ժառանգություն քան տղամարդիք։Աղջիկներին ամուսնացնում են տարբեր տարիքում ,այդ իսկ պատճառով երեխաները շատ հաճախ թողնում են ուսումը։Այստեղ նրանք պաէժրտավոր են հագնել տրանդիցիոն սև հագուստը որոնք կոչվում են «աբայ»։Կանաց իրավունքները Ս. Արաբիայում հիմնված են շարիատի,Կորանի,խադիսախի և ցեղային օրենքների վրա։

Posted in իրավունք 9

Մարդ և հասարակություն

Մարդը և հասարակությունը սերթ կապակցված հասկացություններ են և չեն կարող առանձին գոյություն ունենալ։Հենց հասարակությունն է ձևավորում , զարգացնում մարդուն և միջավայրից է կախված թե ինչպիսին կդառնա մարդը։Եթե ինչ պատճարներով մարդը հասարակությունից դուրս է , նա իրեն զգում է կորսված և միայնակ,հաճախ նաև դեգրադացիա է ապրում։Այս թեման միշտ հուզում է պոետներին և գրողներին

Posted in իրավունք 9

ՅՈՒՆԵՍԿՕ–ի մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի միակ մասնագիտացված գործակալությունն է, որն ունի Ազգային հանձնաժողովների համակարգ: Նրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերներն են անդամ երկրներում: Նրանք կարող են ունենալ տարբեր կառուցվածք և գտնվել տարբեր գերատեսչությունների ենթակայության ներքո` կախված տվյալ երկրի ուրույն խնդիրներից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքները համակարգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը : Հանձնաժողովն ստեղծվել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին:ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին. գլխավոր կոնֆերանս, որը կազմակերպության որոշում կայացնող գերագույն ղեկավար մարմինն է, գործադիր խորհուրդ, որն իր նշանակությամբ կազմակերպության երկրորդ ղեկավար մարմինն է, և քարտուղարություն, որը կազմակերպության գործադիր մարմինն է։ Քարտուղարության կազմում են գտնվում գլխավոր տնօրենը  և վերջինիս կողմից նշանակվող անձնակազմը: Հանձնաժողովի կազմում ԱԳ նախարարից բացի ներառված են ևս յոթ նախարարներ՝ մշակույթի, կրթության և գիտության, էկոնոմիկայի, բնապահպանության, արդարադատության, սպորտի և երիտասարդության հարցերի, ինչպես նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: Կազմակերպության Գլխավոր տնօրենը նշանակվում է գլխավոր կոնֆերանսի կողմից՝ գործադիր խորհրդի առաջարկությամբ: ՅՈՒՆԵՍԿՕի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: 

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում հինգ ոչ նյութական մշակութային արժեք ընդգրկելու  հայտով չի դիմել կազմակերպությանը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական ...
Posted in իրավունք 9, նախագծեր 8

Հայտնիների «հեքիաթային» կյանքը Նոյեմբերյան նախագիծ

Ալեք Վեք

Սուպերմոդել

Ժամանակին Ալեք անունով մի աղջիկ կար, ով միշտ կանգ էր առնում ծառի մոտ
մանգո ուտելու համար, երբ դպրոցից տուն էր գալիս: Ալեքի գյուղում չկար խմելու ջուր և էլեկտրաէներգիա: Նրանք ստիպված էին քայլել դեպի ջրհորը ջուր խմելու համար, բայց նա և իր ընտանիքը պարզ ու զվարթ կյանք էին վարում: Դժբախտաբար, մի օր սարսափելի պատերազմ սկսվեց, և Ալեքի կյանքը ընդմիշտ փոխվեց։ Նա և իր ընտանիքը ստիպված էին փախչել հակամարտությունից`բարձր ազդանշանների ձայների ներքո, որոնք հնչում էին ամբողջ քաղաքում։ Անձրևների շրջան էր: Գետը վարարել էր, կամուրջներն անցել էին ջրի տակ, նրանք խորտակում էին, և Ալեքը լողալ չգիտեր: Նա վախենում էր խորտակվելուց, բայց նրա մայրն օգնեց նրան գետն անվտանգ անցնել: Ճանապարհին Ալեքի մայրիկը աղի տոպրակները փոխանակում էր սննդի և անձնագրերի հետ, քանի որ նրանք փող չունեին: Ժամանակի ընթացքում նրանք կարողացան փախչել պատերազմից և ապաստարա գտան Լոնդոնում: Մի օր, երբ Ալեքը զբոսնում էր այգում, նրան մոտեցավ տաղանդներ փնտրող մի տղամարդ՝ հայտնի մոդելային գործակալությունից: Ալեքին ուզում էր աշխատանքի վերձնել, որպես մոդել, բայց նրա մայրիկը համաձայն չէր: Սակայն գործակալը համառ էր և խնդրեց այնքան, մինչև վերջապես Ալեքի մայրիկը համաձայնվեց: Ալեքն այնքան էր տարբերվում մյուս մոդելներից, որ անմիջապես դառավ սենսացիա։
Ալեքը աշխարհի բոլոր աղջիկների համար ուղերձ ունի.
-Դու գեղեցիկ ես. Տարբերվելը դա նորմալ է: Ամաչկոտ լինելը դա նորմալ է: Պետք չէ լինել այնպիսին, ինչպիսին բոլորն են:

Ծնվել է 1977թ․ ապրիի 16-ին
Սուդան

Cuentos De Buenas Noches Para Niñas Rebeldes~ - ~Alek Wek (SuperModelo) -  Wattpad
Posted in իրավունք 9

Բուլինգի մասին

Ինչ է բուլինգը
Բուլինգը ահաբեկչություն է, որը տեղի է ունենում թվային սարքերի միջոցով, ինչպիսիք են բջջային հեռախոսները, համակարգիչները և պլանշետները: Այն կարող է տեղի ունենալ SMS-ի, ծրագրերի միջոցով, սոց․ կայքերում, ֆորումների կամ խաղերի միջոցով, առցանց, որտեղ մարդիկ կարող են դիտել, մասնակցել կամ տարածել բովանդակությունը: Բուլինգը ներառում է որևէ մեկի մասին բացասական, վնասակար, կեղծ ինֆորմացիայի բոլոր տեսակների տարածում: Այն կարող է ներառել անձնական կամ մասնավոր տեղեկություն մեկ ուրիշի մասին, ինչն էլ առաջացնում է ամաչկոտություն և նվաստացում մարդուն: Որոշ կիբերհարձակումներ անցնում են չափն ու վերածվում ապօրինի կամ հանցավոր պահվածքի:

Ամենատարածված վայրերը, որտեղ տեղի է ունենում կիբերհարձակումը ՝

  • Սոց. կայքերում, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Snapchat-ը և Tik Tok-ը.
  • Տեքստային հաղորդագրությունների ծրագրերով բջջային կամ պլանշետային սարքերում.
  • Ակնթարթային հաղորդագրություններ, ուղիղ հաղորդագրություններ և առցանց զրույցներ ինտերնետում.
  • Առցանց ֆորումներ, զրուցարաններ, ինչպիսիք են Reddit-ը.
  • Էլ.հասցեով.
  • Առցանց խաղային համայնքների միջոցով․
How dangerous is cyberbullying?

Հատուկ մտահոգություններ պահանջող.

Սոց. կայքերի և թվային ֆորումների տարածվածության պատճառով անհատների կողմից կիսված մեկնաբանությունները, լուսանկարները և գրառումները հաճախ կարող են տեսնել ինչպես անծանոթները, այնպես էլ ծանոթները։ Բովանդակությունը, որով անհատը կիսվում է առցանց, ինչպես իրենց անձնական այնպես էլ ցանկացած բացասական կամ վիրավորական բովանդակություն- ստեղծում է իրենց տեսակետերի, գործունեության և վարքի մշտական հասարակական կարծիք: Այս հանրային կարծիքը կարելի է համարել առցանց հեղինակություն, որը կարող է հասանելի լինել դպրոցի ընկերներին, գործատուներին և այլոց համար, ովքեր կարող են ուսումնասիրել անհատին ներկա պահին կամ ապագայում: Բուլինգ կարող է վնաս հասցնել բոլորին․ ոչ միայն տուժողին, այլ նաև ահաբեկողին և նրանց, ովքեր մասնակցում են դրան։ Բուինգը եզակի մտահոգության առիթ է տալիս, այն առումով, որ այն կարող է լինել.

Cyberbullying: What is it and how to stop it | UNICEF

Համառ-Թվային սարքերը հնարավորություն են տալիս անմիջապես և անդադար շփվել օրական 24 ժամ, ուստի կիբերհարձակումից տուժող երեխաների համար դժվար է գտնել թեթևացում:

Մշտական ​​- Էլեկտրոնային եղանակով հաղորդվող տեղեկատվության մեծ մասը մշտական ​​է և հանրային, եթե չի տեղեկացվում և հեռացվում: Առցանց բացասական հեղինակությունը, ներառյալ նրանց, ովքեր ահաբեկում են, կարող են ազդել քոլեջի ընդունելության, աշխատանքի ընդունման և կյանքի այլ ոլորտների վրա:

Դժվար է նկատել-Քանի որ ուսուցիչները և ծնողները կարող են չլսել, կամ չտեսնել, որ տեղի է ունենում կիբերհարձակումը, ավելի դժվար է այն կանխլել:

What is Cyberbullying? | How to Prevent Cyber Bullying?
Posted in իրավունք 9

ՄԱԿ և ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ (Միավորված Ազգերի Կազմակերպություն)

Միավորված ազգերի կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1945 թ.՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն 193 անդամ պետությունների միավորում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու, ազգերի միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու, սոցիալական առաջընթացը, կենսամակարդակի բարելավումը և մարդու իրավունքները խթանելու նպատակների շուրջը: ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  • Գլխավոր Ասամբլեան– որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։ Գլխավոր ասամբլեայի որոշումները կրում են խորհրդատվական բնույթ:Այն ընտրում է անվտանգության խորհրդի, տնտեսական և սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են արդարադատության միջազգային դատարանի անդամներին, կորդինացնում է տնտեսական, սոցիալական, մշակութային և հումանիտար ոլորտներում միջազգային համագործակցությունը, իրականացնում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: Գլխավոր ասամբլեայում ներկայացված են ՄԱԿ անդամ բոլոր պետությունները: Գլխավոր ասամբլեան ունի 6 հիմնական կոմիտե. 
  • Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով:
  • Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: Տնտեսական և սոցիալական խորհրդի ֆունկցիոնալ հանձնաժողովներն են՝ հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության հարցերով հանձնաժողովը, թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը, բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովը, հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը, սոցիալական զարգացման հարցերով հանձնաժողովը, վիճակագրական հարցերով հանձնաժողովը, կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը, կայուն զարգացման հարցերով հանձնաժողովը, ՄԱԿ-ի անտառների հարցերով համաժողովը:
  • Խնամակալության խորհուրդը հիմնադրվել է 1945 թվականին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 8-րդ գլխի: Այն պետք է իրականացներ միջազգային վերահսկողություն 11 տարածքների հանդեպ, որոնք հանձնվել էին ՄԱԿ անդամ 7 երկրների խնամակալությանը և ապահովեր խելամիտ քայլերի իրականացումն այդ տարածքների հետագա ինքնորոշման և անկախացման համար: 1994 թվականի մայիսի 25-ի համապատասխան բանաձևով խորհուրդը դադարեցրել է իր գործունեությունը և համաձայնվել վերսկսել աշխատանքներն անհրաժեշտության պարագայում:
  • Արդարադատության միջազգային դատարանը ՄԱԿ-ի առանցքային դատական մարմինն է: Այն ՄԱԿ-ի միակ հիմնական մարմինն է, որ տեղակայված չէ Նյու Յորքում, այլ գտնվում է Հաագայում: Դատարանի հիմնական նպատակն է քննել անդամ երկրների միջև ծագած իրավական վեճերը ինչպես նաև իրավական հարցերի վերաբերյալ կայացնել խորհրդատվական որոշումներ:
  • Քարտուղարությունն իրականացնում է ՄԱԿ-ի ամենօրյա գործունեությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության գլխավոր վարչական պաշտոնյան է, ով նշանակվում է գլխավոր ասամբլեայի կողմից՝ անվտանգության խորհրդի առաջարկով` 5 տարի ժամկետով՝ վերանշանակվելու հնարավորությամբ:

Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին, իսկ նույն  տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է  միջազգային մի շարք պայմանագրեր:ՄԱԿ-ի հայաստանյան թիմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։

Հայաստանը ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին կանոնավոր վճարում է տարեկան անդամավճարները: Հայաստանն արդեն 10 տարուց ավելի ներառված է ՄԱԿ-ի պատվո ցանկում, քանի որ այն երկրների թվում է, որոնք իրենց անդամավճարները կանոնավոր բյուջեին վճարում են ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում: 2019թ. ՀՀ դարձյալ ներառվել է ՄԱԿ-ի պատվո ցանկում` կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: 2019թ. հունվարին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 195,176.00 ամերիկյան դոլար` որպես ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության գծով 2019թ. տարեկան անդամավճար: 2019թ. հունվարի 18-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 18-ը:

Յունիսեֆ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։ Յուրաքանչյուր երկրի գրասենյակ իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունը՝ համագործակցության մշակված եզակի ծրագիր տվյալ կառավարության հետ։ Այս հնգամյա ծրագիրն ուղղված է երեխաների և կանանց իրավունքների իրականացման գործնական ուղիներին: Տարածաշրջանային գրասենյակներն ուղղորդում են այս աշխատանքը և անհրաժեշտության դեպքում ապահովում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին։ Ընդհանուր կառավարման և վարչության կազմակերպումը տեղի է ունենում շտաբում, որտեղ ձևավավորվում են երեխաների մասին գլոբալ քաղաքականություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր աշխատանքների ղեկավարումը և վերահսկումը 36 անդամներից բաղկացած գործադիր խորհուրդ է, որտեղ կառավարության ներկայացուցիչներ են: Նրանք սահմանում են քաղաքականություն, հաստատում են ծրագրեր և որոշում են վարչական, ֆինանսական ծրագրերը և բյուջեները: Գործադիր խորհրդի աշխատանքը համակարգվում է բյուրոյի կողմից, որը բաղկացած է նախագահից և չորս փոխնախագահներից, յուրաքանչյուր առաջնորդ, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը։ Այս հինգ առաջնորդները, յուրաքանչյուրը, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը, ընտրվում է գործադիր խորհուրդ ամեն տարի իր անդամների շրջանում, նախագահությունը, շրջանային խմբերի շրջանում, տարեկան կտրվածքով։ Որպես մաքսային հարց, անվտանգության խորհրդի մշտական անդամները չեն հանդիսանում գործադիր խորհրդի աշխատակիցներ։ Գործադիր խորհրդի քարտուղարի գրասենյակն աջակցում և ծառայում է գործադիր խորհրդին: Այն պատասխանատու է գործադիր խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի քարտուղարության միջև արդյունավետ փոխհարաբերությունների պահպանման համար և օգնում է կազմակերպել գործադիր խորհրդի դաշտային այցելությունները: