Posted in իրավունք 11

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Posted on  by Amalia Zakaryan

Հարցեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Պարտադիր կամ հարկադիր աշխատանք է համարվում որևէ ձևի հարկադրանքի գործադրմամբ կամ գործադրման սպառնալիքի տակ անձից պահանջվող կամ անձի կողմից կատարվող ցանկացած աշխատանքը կամ ծառայությունը, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը։

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն (առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի) համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը` կնքելով սույն օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր: Աշխատող փնտրող գործատուն կարող է թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը համալրել նաև իր կազմակերպած մրցույթով կամ օգտվել համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների ծառայություններից: Թափուր աշխատատեղերի համալրման նպատակով մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթում հաղթած անձանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է գործատուն:

  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

  • Նշել անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ըստ ըստ տարիքային խմբերի

Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը.

  1. անձը հաստատող փաստաթուղթ.
  2. սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք.
  3. կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայական, եթե աշխատանքային օրենսդրությանը համապատասխան` աշխատանքը կապված է որոշակի կրթության կամ մասնագիտական պատրաստվածության հետ.
  4. տեղեկանք առողջական վիճակի մասին (սանիտարական գրքույկ), եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է այնպիսի աշխատանքների համար, որոնք պահանջում են սկզբնական և պարբերական բժշկական զննություն, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան քաղաքացիների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ: Այդպիսի աշխատանքների ցանկը և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
  5. ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին.
  6. օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները

Գրանցված աշխատողներն ունենում են մի շարք առավելությունները ի տարբերություն չգրանցվածների։ Հնարավորություն են ունենում ձեռք բերելու սոց. փաթեթները, ապահովագրություն, և առհասարակ գրանցման դեպքում պետական համակարգում ֆիքսվում է աշխատանքը, աշխատած տարիների քանակն ու ստաժը։ Ըստ դրա հետագայում մարդու կենսաթոշակային գումարը համեմատ շատ ավելի բարձր կլինի չգրանցված աշխատողների հետ։

  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները։

  • Աշխատանքային արձակուրդ

Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:

Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի հետ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին։

  • Աշխատանքից ազատում

Աշխատավարձի վճարման դադարեցումով բանվորին կամ ծառայողին աշխատանքից (պաշտոնից) հեռացնել թույլատրվում է դրանում լիազորված մարմինների առաջարկությամբ միայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում: Հարբած վիճակում, թմրամիջոցներով կամ թունամիջոցներով արբեցած վիճակում աշխատանքի ներկայացած աշխատողին ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան թույլ չի տալիս այդ օրը աշխատել:

Posted in իրավունք 11

Աշակերտների և ուսուցիչների իրավունքները և պարտականությունները

  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների և ուսուցիչների լավագույն հարաբերությունները:

Ե՛վ ուսուցիչները, և՛ աշակերտները պետք է հարգեն միմիյանց: Ավելի կողմ եմ ընկերական հարաբերություններին աշակերտների և ուսուցիչների միջև, բայց եթե աշակերտները և ուսուցիչները կողմ չեն այդպիսի հարաբերություններին՝ կարող են հարաբերությունները լինել ավելի գործնական: Երկու դեպքերում է լինի հեռավորություն ուսուցչի և աշակերտի միջև:  Ո՛չ ուսուցիչները, ո՛չ աշակերտները իրավունք չունեն խառնվել միմիյանց անձնական գործերին: Ուսուցիչը չպետք է վատ վերաբերվի աշակերտին միայն այն պատճառով, որ նա փոխել է իր խումբը, չպետք է պարտադրի, ստիպի կատարել որևէ աշխատանք, որը ծրագրից դուրս է, միայն իր օգտի համար: Նաև ուսուցիչները չպետք է ստիպեն գնալ որևէ ճամփորդության, որպեսզի իր համար նյութեր գրեն:

  • Ինչպե՞ս ես պատկերացնում աշակերտների լավագույն հարաբերությունները:

Երբ ուղղակի հարգում են միմիյանց կարծիքը, չեն ծաղրում միմիյանց հետաքրքրությունները, կարող են օգնել, երբ անհրաժեշտ է, մոտիվացնում են միմիյանց սովորել։

  • Ո՞ւմ ես մեղադրում հնարավոր (կամ երբևէ եղած) լարված իրադրության դեպքում:

Բոլորին, ով եղել է մասնակից է տրված լարված իրադրությանը: Լարված իրադրությունը չի կարող լինել միայն մի կողմի պատճառով:

  • Ի՞նչ կարծիք ունես աշակերտի իրավունքների և պարտականությունների մասին:

Աշակերտը պետք է ժամանակին ներկայացնի տրված աշխատանքները, հարգալից վերաբերվի ուսուցիչների հետ, պատրաստ ներկայանա դասին, մասնակցի ծրագրով տրված քննարկումներին, հետևել պայմանագրով նշված պայմաններին:

Աշակերտը իրավունք ունի ազատ արտահայտել իր կածիքը, ընտրել դասավանդողի, ազատ օգտագործել դասամիջոցը, կազմել իր անձնական դասացուցակի որոշ մասը, դիմել դասավանդողին դասի վերաբերյալ խնդրի առաջացման դեպքում, մասնակցել նախագծերի, մասնակցել ճամփորդությունների:

  • Ի՞նչ կարծիք ունես ուսուցչի իրավունքների և պարտականությունների մասին:

Ուսուցիչը պետք է ժամանակին տա առաջադրանքներ, բացատրի ծրագրով տրված առաջադրանքները, ժամանակին ներկայա դասին, հարգալից վերաբերվի աշակերտներին, պատասխանի դասի վերաբերյալ աշակերտի մոտ առաջացած հարցերին, ներկայացնել իր պահանջները և ծրագիրը, օգնել դասապրոցեսի ընթացքում առաջացած խնդիրներում, ներկայանալ պարտադիր քննարկումներին։

Ուսուցիչը իրավունք ունի կազմակերպել քննարկումներ, իր խմբից դուրս հանել աշակերներին, ազատ օգտագործել իր ազատ ժամանակը, տեղեկացնել գրասենյակում աշակերտի պարտականությունների չկատարման դեպքում։

Posted in իրավունք 11

Գնահատում

• ե՞րբ եք գնահատվում

Ամեն օր մեր կյանքում

• ո՞վ է գնահատում

Ուսուցիչները, գործատուները, տնօրենները գնահատում են մարդկանց, բայց նրանք միակը չեն:  Հասարակ մարդիկ մեզ գնահատում են և ընտրում, թե ով ենք մենք՝ ելնելով իրենց կարծիքից

• ի՞նչն են գնահատում

Մարդիկ գնահատում են մեր վարքագիծը, հագնվելը, խոսելը, քայլելը, ուտելը, կանգնելը: Գնահատումը միայն ուսուցիչներն ու գործատուները չեն  տալիս մեզ։ Ընկերները, ընտանիքը և անծանոթները մեզ միշտ գնահատում են ամեն ինչի համար, որոնք մենք անում ենք, նույնիսկ եթե չենք հարցնում նրանց կարծիքը:

• ինչպե՞ս են գնահատում

Գործատուների գնահատման և սովորական մարդկանց գնահատման միջև տարբերությունն այն է, որ գործատուն կենտրոնանում է ձեր արված աշխատանքի վրա, իսկ սովորական մարդը կենտրոնանում է ոչ միայն ձեր աշխատանքի վրա, այլև այն, թե ով եք դուք:  Գործատուն կգնահատի ձեզ և կտա աշխատանքային պաշտոն կամ առաջխաղացում՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես եք կատարում ձեր աշխատանքը, և նրանք լիովին կենտրոնացած չեն այն բանի վրա, թե ով եք դուք և ինչ եք անում ձեր կյանքում, աշխատանքից դուրս:  Սովորական մարդը, ինչպես ընկերը կամ ընտանիքի անդամը, նույնիսկ անծանոթը, ավելի կենտրոնացած է ձեր ողջ կյանքը գնահատելու վրա:  Սկսած ձեր վարսահարդարման ձևից, վերջացրած թե ինչպես եք ընտրում ապրել ձեր կյանքը, անկախ նրանից, թե խնդրեք նրանց կարծիքը, թե ոչ, ոմանք այն ձեզ կտան:

Posted in իրավունք 11

Սովորողի իրավունքները

Առաջադրանք

  • Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի 20-րդ հոդվածի հետ։
  • Շեղատառ նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Բոլդով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։
  • Դեղինով նշած կետերից ընտրում է երկուսը և հիմնավորում, թե ինչու այդ կետերը պետք է լինեին։

Ինչ իրավունքնրեր ունի սովորողը

  1. Բացակայել հարգելի պատճառներով
  2. Օգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
  3. ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.