Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։
1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Գալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։
1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։
1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։
1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887 թվականին վեպը տպագրում է առանձին գրքով։
1888 թվականին Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։ 1889 թվականին ծնվում է նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896 թվականին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։
1891 թվականին Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։
1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893 թվականին հանդեսը դադարում է լույս տեսնել։
Գրիգոր Զոհրապը Պոլսի իր տան պատշգամբում
Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թվականներին։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը՝ «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ՝ ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։
Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-1895 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականին շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։
Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։
Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։
1898 թվականին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։
Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։
Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։
1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։
Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։
Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։
Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։
Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։
Վերլուծություններ
«Ռեհանը» պատմվածք է ոչ թե միայն պատվածքի հերոսի, այլ ըմդհանուր մարդու՝ մեր բոլորի մասին։ Ինչքա՜ն է միամտանում մարդը, երբ սիրահարվում է, և նույնուսկ այն առարկաները, որ մեր համար առօրեական են, կարող են ստանալ ուրիշ՝ առեղծվածային իմաստ։Զոհրապը հերոսուհուն շատ հավանեց և ես ել իմ պատկերացումներում աղջկան նույն ձև էի պատկերացրել՜ ինչպես Զոհրապն էր բնութագրել նովելում:
Զոհրապը հերոսի անունը չնշելով, ակնարկում է նրա մասին, որ պատմվածքը բոլորիս մասին է։
Մի քիչ «Ռեհանի» մասին.
Տղան սիրահարվում է մի աղջկա, հետևում է նրան մինչև տուն: Գիշերը անցկացնում է տան դիմաց՝ հետևելով աղջկան: Նա մինչև լուսաբաց նայում է աղջկա սենյակի պատուհանին, կարծում եմ, դա նրա ամենաերջանիկ գիշերն էր, բայց այդ երջանկությունը հօդս է ցնդում լուսաբացին պես, երբ նա տեսնում է, որ իր պատկերացրած աղջիկը, ավելի շուտ նրա գլուխը, իրականում ռեհանի մի թուփ է։
«Ռեհան»-ը շատ հավանեցի, ես էլ եմ ռեհան ուզում ու էդքան լավ պատկերացում: Մի անգամ էլ ես եմ հերոսի օրն ընկել. ուղղակի ես վախեցել էի, բայց էդ բոլորին չեմ պատմում: Տղամարդու պատկերացումը, ներշնչանքը,հոգեբանությունը ամբողջովին արտացոլված էր «Ռեհան»-ում: Եթե ցանականար սատանա տեսնել, սատանա կտեսներ: Չես կարող ասել՝ մարդու պատկերացումն ուր է հասնում: Ու հենց դրանով է կյանքը հետաքրքիր: Կարելի է մնալ իրականության մեջ, բայց երևակայությամբ հասնել յոթերորդ (գոյություն չունեցող) երկինք: Գոյություն չունեցողը իրական էր ընդունել, դրա համար հիասթափությունը ակնհայտ էր: Նա բաց թողեց հիասթափությունը ու ռեհանի պատմությունը հիշում էր, այդ աղջկա կերպարը համարելով ամենագեղեցիկը իր տեսածների մեջ:
Նովելը սկսվում է բժիշկ Վահանեանի մասին պատմելով՝ մարդ, ով հետամուտ էր հոգու ցավերին այնքան, որքան մարմնական հիվանդություններին։ Նա յուրահատուկ բժիշկ է և ոչ թե մեխանիկաբար իր աշխատանքն է կատարում և ուղղակի գիտական բանաձևերով է լցված, այլ այդպիսի տափակացած ուղեղ չէ։ Երբ զրուցող անձիք քննարկում են երջանիկ մահը տարբեր տեսանկյուններից, բժիշկը հիշում է մի պատմություն։
Այն մի քառասնամյա կնոջ մասին է, ով սրտի արատ ուներ։ Նրան խորհուրդ էր տրվել հանգիստ ու խաղաղ կյանք վարել, սակայն նա գտնում էր, որ կյանքի ընթացքը պետք չէ փոխել մեկ օր ավել ապրելու համար։ Բժիշկը նրան հանդիպել էր երեկույթի ժամանակ, որտեղ կինը, չնայած ամուսնացած լինելուն, պարում էր մի իրավագետ տղամարդու հետ, ում հավանել էր։ Շուտով նա գրեթե ընկավ։ Տղամարդը կարողացավ նրան պահել իր գրկում և տարան բազկաթոռի վրա։ Սրտի կաթված էր։
Զոհրապի նկարագրությունները, չնայած իրենց երկարությանը, բացարձակապես ձանձրալի չեն ընթերցելու համար, այլ մշտապես պարունակում են մի նուրբ արտահայտություն ու այնքան հետաքրքրություն, որ անհնար է չուզենալ դրանք մինչև վերջ կարդալ։
Այնուամենայնիվ, կարևոր ու քննարկելի է հատկապես կնոջ յուրահատուկ մտածելակերպը։ Նա տարբերվում էր նրանով, որ ավելի շատ զվարճանալու ձգտում ուներ։ Դա, իհարկե, շատերը չէին հասկանում, չարախոսները նրան կարող էին դավաճան, անիմաստ կյանք վարող կամ ավելորդ համբավ ձեռք բերած համարել, սակայն մարդկանց մեծամասնությանը դուր էր գալիս նրա համարձակ կերպարը, կեղծավոր չլինելն ու դրան չտրվելը։ Նա գիտեր սեփական արժեքը, պարզ էր սեփական մտածողությամբ։ Չարախոս ու նախանձ կանայք չէին կարողանում ընդունել այն փաստը, որ նրա կերպարը նեղացնում էր իրենց կեղծավորությունը։
Նրա պես մտածողություն ունենալը կարող էր խանգարել այնպիսի մարդկանց, ովքեր կյանքում մեծ նպատակներ ունեն կամ ձգտում են այդպիսիններն ունենալ, սակայն այս կինը գիտեր իր վերջը և նախընտրեց մինչև այդ վերջին վայրկյանն անել այն, ինչի ցանկությունն ուներ։ Սա ինձ համար կարևոր դեր ունի։ Ես չեմ պատկերացնում սեփական մահս նպատակներիս հասնելուց ու կյանքը լիովին վայելելուց առաջ։ Կարճ ժամանակահատվածում, որն այս նորավեպի հերոսի համար ավելի կարճ էր, մարդիկ պետք է հասցնեն ամեն ինչ անել, սակայն շատերը դրանից հրաժարվում են, քանի որ գիտեն, որ ճիշտ բալանս չեն կարող պահել, իսկ կարողացողներին նախանձում են։
Մահն այսպիսի պայմաններում, սիրելի մարդու կողքին, մի տեսակ ներդաշնակ ու վեհ է։ Ես ուրախ եմ, որ կան այս կնոջ նման մարդիկ կամ գոնե կա այս պատմությունը, որովհետև երկուսն էլ ժամանակ առ ժամանակ հիշեցնում են, որ մեր հոգեկան առողջությունը կարևոր է ավելի արդյունավետ աշխատելու համար։ Անգամ ռոբոտներն ունեն կարիքներ ու զգացմունքներ, որոնք անտեսել չարժե։
Վերլուծությունը և ստեղծագործությունը հասկանալու համար ես առաջին հերթին փնտրեցի «այինկաճի» բառի բացատրությունը։ Պարզվեց, որ այն նշանակում է «ծխախոտի մաքսանենգ»։
Կերպարներից մեկը Սահակ և Հակոբոս եղբայրներից Հակոբոսն է՝ մեծ այինկաճի, ում բոլորը հարգանքով են վերաբերվում։ Որպես այինկաճի՝ նա շատ հայտնի է, և, կրկին, հարգարժան, քանի որ միշտ լավ է վերաբերվել ապրանքին և երկար տարիներ է, ինչ նույն աշխատանքով է զբաղվում։ Դրան հակառակ՝ Սահակը, ով ոստիկանության աշխատակից էր և գլխավորում էր ծխախոտի բռնազավթումները, չսիրված, չհարգված անձնավորություն էր, ում անգամ Պերճուհին չէր բարևում։
Ստեղծագործության մեջ հիմնական կոնֆլիկտը պտտվում է Պերճուհու շուրջ, ում սիրահարված են երկու եղբայրները։ Այնուամենայնիվ, քանի որ Պերճուհին այինկաճիի դուստր էր և չէր կարող կապվել ոստիկանությունում ծառայող Սահակի հետ, ում մի ժամանակ սիրել էր, նա դառնում է Հակոբոսի նշանածը։
Չնայած այս փաստին, թե՛ Սահակի, թե՛ Պերճուհու սերը միմյանց հանդեպ չէր մարել, ինչն ի վերջո հանգեցնում է նրան, որ երկու եղբայրները իրենց այինկաճիների և ոստիկանների խմբերով բախվում են միմյանց, արդյունքում էլ սպանվում է Սահակը։ Այս պանդից ծնված իրադարձությունից հետո ամեն ինչ վատ ընթացք է ստանում՝ Սահակի և Հակոբոսի մայրը մեռնում է Սահակի մահվան լուրից, իսկ Պերճուհին և Հակոբոսը բաժանվում են, և Պերճուհին սկսում է մշտապես սգո հագուստ կրել։
Կարծում եմ, որ սա կարելի է մեկնաբանել երկու ձևով։ Առաջինն այն է, որ սերը հատուկ կանոնակարգերի, հասարակության չափորոշիչների և այլնի համար կարող է վատ հետևանքների հանգեցնել, ինչի համար էլ հասարակությունը չպետք է իր ցանկությունը կամ կամքը փաթաթի ուրիշների վրա։ Երկրորդն այն է, որ մարդուն և առավել ևս եղբորը չընդունելը, զիջող չլինելը, սերը գերագնահատելը սխալ քայլեր են։
Հասարակության «կերպարը» ավելի լավ են ձևավորում ոստիկանների ու գյուղացիների հակամարտությունները։ Դրանում պարզ երևում է, որ գյուղացին էլ, ոստիկանն էլ, իրենց շահի հետևից են ընկած, սակայն գյուղացիները շատ ավելին են տենչում և, բնականաբար, չեն սիրում ոստիկանների՝ իրենց եկամտի միակ աղբյուրի՝ ծխախոտների բռնագրավելը։
Մի կողմից էլ թվում էր, թե Սահակը Պերճուհուն սեփական աշխատանքի համար էր օգտագործում։ Գուցե փորձում էր եղբորը հետ պահել այն ճանապարհից, որով գնացել էր, գուցե ուղղակի ցանկանում էր հուսահատեցնել Հակոբոսին, բայց, ամեն դեպքում, արդյունքը եղավ այն, որ եղբայրասպան չդառնալուն ձգտող Հակոբոսն ի վերջո հանդիպեց եղբորը և ստիպված եղավ սպանել նրան։