Իմ կարծիքով բոլորս էլ լսել ենք Հազարան հավքի մասին տարբեր պատմվածքներ և հասկացել ենք, թե ինչ հրաշք է իր մեջ պահում այդ թրչունը։ Ես Հազարան հավքի մասին կարդացել եմ մի պատմություն, որտեղ կար մի թագավոր ում անունն էր Արան և Արան թագավորը ցանկանալով իր թագավորությունից հետո մնալ մարդկանց սրտերում և հոգիներում կառուցեց մի մշտադալար այգի։ Այդ այգի բոլորը այցելում էին ինչքան ցանկանում էին մնում էին այնտեղ և զվարճանում։ Մի օր մի պառավի որդին հիվանդանում է և շատ է ցանկանում խաղող և պառավը գնալով այգի խնդրում է, որ իրեն տան խաղող սակայն թագավորի այգու ծառաները վատամարդ լինելով խաղողի ճութը շպրտում են պառավին և ուղղարկում տուն և ծառաների անսրտության պատճառով պառավի որդին մահանում է և պառավը անիծում է այգին։ Այդ օրվանից այգին չորանում է և այգին վերականգնելու և գեղեցկացնելու համար պետք էր գնալ գտնել և բերել Հազարան հավքը։ Թագավորը ուղղարկում է իր երկու որդիներին մեիծն և միջնեկին, իսկ փոքրի համար վախենալով Արեգին (փոքր տղային) չի ուղղարկում։ Արեգը շատ նեղվելով հենց ինքն է գնում իր կամքով։ Տղաները գնում են և հասնում են ճամփաբաժնին տեսնում են մի ծերունու և երունին ասում է, թե մե ճանապարհը անվտանգ է, միջնը մի փոքր անհարմար, իսկ փոքրը շատ վտանգավոր և այնտեղից հետ դառնալն անհնար է։ Մեծ տղան գնում է մե ճանապարհով, միջնեկը միջին և փոքրը փոքր։ Արեգը գնում ընկնում է սև աշխարհ և հաղդելով մարդակեր դևին անցնում է առաջ էլի գիչ է գնում թե շատ հասնում է կապույտ աշխարհ կապույտ աշխարհում խորտակելով երկաթե ձեռքին վորձնում է Քամի Ձիուն և անցնում առաջ։ Գնում գնում է հասնում է կարմիր աշխարհ այնտեղ էլ հաղդելով Քավթառ Քուսուն գնում է գնում և ընկնում հուրիփերիների մշտադալար այգին այնեղ հուրիփերիներին հարցնում է հազարան հավքի մասին հուրիփերիներն ասում են, թե չեն տեսել այդպիսի թրչյուն և ուտում խմում են և Արեգը ճանապարհ ընկնում։ Քամի Ձին Արեգին հասցրեց սպիտակ աշխարհի սահմանը և այնտեղից վերջացավ նրա թագավորությունը և նա կանչեց Ձուկ աղբորը բացատրեց, որ տանի հասցնի Աժդահաին ու աժդահան բացատրի հազարան հավքի տեղը։ Հենց այդպես էլ եղավ հասան աժդահային և աժդահան ամեն ինչ բացատրեց արեգը ճանփա ընկավ։ Անցավ շատ փորձություններ ու գտավ Հազարան հավքը վերցրեց չդիմանալով տիրուհու հմայքին համբութեց ու գնաց։ Հասավ ճամփաբաժնին ու որոշեց փնտրել եղբայրներին գտավ նրանց ու ճանապարհ ընկան։ Արեգը առավ էր եղբայրները նրան իջեցրին ջրհորը և պարանը կտրելով վերցրին Հազարան հավքը և տարան տուն։ Արեգը մութ աշխարհում էր սպանեց դևին և արվի օգնությամբ դուրս պրծավ այդտեղից։ Արեգը գնաց և սկսեց հացթուխություն անել։ Տիրուհին արթնացավ և տեսավ, որ հազարան հավքը չկա եկավ հասավ Արան թագավորի թագավորություն։ Պահանջեց տեսնել Հազարան հավքը բերողին լուրը հասավ Արեգին և նա գնաց ասեց ամեն ինչ և ասեց, թե ինչերի միջով է անցել և այդպես նա և Տիրուհին ամուսնացան, իսկ Արան թագավորը իր թագավորությունը հանձնեց Արեգին և արեգը ամենաքաջ թագավորն էր իր ամենաշքեղ թագուհու հետ միասին։
Category: գրականություն 9
Վիլյամ Սարոյան
Վիլյամ Սարոյանը, ինչպես և յուրաքանչյուր մարդ, զգում է կյանքի ազատությունը յուրովի՝ հոգով, սրտով, ինչպես նաև իր ապրելակերպով։ Նա գրող էր իր էությամբ, զգում է, կյանքը սիրում է ու գնահատում, անգամ ասում է՝ առանց ժպտալու պարզապես չի կարելի հայհոյել մարդկանց ցեղին: Պետք է ժպտալ, քանի որ առանց հումորի հույս չկա, իսկ մարդ առանց հույսի չի կարող ապրել: Նա կարծում է, որ ծննդյան կողքին մահը լավագույն նվերն է, իսկ ճշմարտության կողքին` լավագույն բարեկամը: Նրա տողերը կարդալով ՝զգում ես մեծ փիլիսոփայություն: Ամեն բառի մեջ մի մեծ միտք կա։ Ամեն բառի մեջ մի մեծ ճշմարտություն և մեծ խորհուրդ: Նա սիրում է կյանքը իր լավ ու վատով: Նա չէր եկել ինչ որ մեկին դաստիրակելու: Չէ որ յուրաքանչյուր մարդ, կարծում եմ, ապրում է իր խղճի և հոգու ազատության համար: Սարոյանի դաստիրակչական խրատները՝ ինչու չէ մեզ՝ նոր սերունդիս ավելի խելացի է դարձնում, օգնում կյանքին ճիշտ դատողություներ անել և ինչու չէ ՝ ապրել ճիշտ։ Ապրել և ամենուրեք փնտրել բարին, գնալ դեպի լույսը։ Ընկածին մի տրորիր, այլ ապրեցրու թեկուզ քո բարի խոսքով, նոր լուսավոր լույս արարելով նրա սրտում:
Հրանտ Մաթևոսյան
Այո, համամիտ եմ Մաթևոսյանի այս մտքի հետ: Մաթևոսյանը նայում այս աշխարհին ու մարդկանց այնպես, որ բոլորը իրար մոտ հավասար են: Ես ինքս նույն մտքին եմ: Չկա որևէ բան, որը կարող է մարդկանց կամ աշխարհին դարձնել յուրահատուկ, և տարբերել նրանց միյուսներից: Աստված ինքն էլ, մեզ բոլորիս համարում է հավասար: Քանի որ կապ չունի, դու աղքատ էս, թե հարուստ, գյուղացի էս, թե քաղաքացի, միևնույն է, բոլորս էլ ծնվել ենք նույն ձև, բոլորս էլ ունենք օրգաններ, սպրում ենք, շնչում, հուզվում, ուրախանում… Ու բոլորս էլ կմահանանք իրար նման, մեր հետ տանելով միայն մեր բարի գործերը…:
«Չկա գյուղագրություն կամ քաղաքագրություն. կա միայն մարդկային հայացք բնությանն ու աշխարհին»: – Հրանտ Մաթևոսյան
Հրանտ Մաթևոսյան «Կանաչ դաշտը»
Վերլուծություն
«Կանաչ դաշտը» պատմվածքը կյանքի, ապրելու պայքարի մասին է։ Գայլը հարձակվում էր քուռակի և մայր ձիու վրա, սակայն մայրը փորձում է պաշտպանվել, փրկել քուռակի և իր կյանքը: Մայր ձին պարանով կապված էր, նա չէր կարող իրեն ամբողովին պաշտպանել, իսկ քուռակը ֆիզիկապես արձակ էր, բայց հոգով՝ կապված մորը։
Այստեղ դժվար է ասել ո՞վ է չարը․ գա՞յլը, որ հարձակվեց ձիու վրա։ Բայց չէ՞ որ գայլը չէր կարող դատարկ ձեռքերով վերադառնալ տուն՝ սոված թողելնելով իր երեք ձագերին, չե որ նրանք նույնպես սպասում էին իրենց մոր վերադառնալուն։ Ստացվում է, որ գայլը կռվում էր իր ձագերի համար, իսկ ձին՝ իր քուռակի։
Վերջում ձին մահացավ։ Նա մահացավ, բայց չպարտվեց։ Ըստ իս, այդտեղ ակնհայտորեն հաղթեց ձին՝ նա արժանապատվորեն մեռավ, բայց պաշտպանեց և փրկեց իր քուռակին։ Իսկ գայլը՝ հոշոտված ու հոգնած, դատարկաձեռն վերադարձավ իր ձագերի մոտ։
Մարդկային կյանքում նույնպես այդպես է․ յուրաքանչյուրս պայքարում ենք մեր սեփական փրկության համար՝ միգուցե անգամ վնասելով մյուսներին։ Եվ մեր ծնողները նույնպես տալիս են ամեն ինչ մեզ համար։ Դա և՛ կենդանիների և՛ մարդկանց մոտ խոսում է անչափ ու հզոր սիրո մասին։
Ինձ դուր եկած 2 հատվածքները
Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։
Աստղածաղիկ ճակատով ձին բարձրացնում է գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժայռը, կաղնին, ծաղկած, մասրենին, կանաչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը։
Ավետիք Իսահակյան. «Սաադիի վերջին գարունը»
Սաադին պարսիկ բանաստեղծ էր, ով զգում էր աշխարհի անցողիկությունը: Լավ ճանաչելով մարդկանց ու մարդկային բնությունը՝ նա միաժամանակ գրում էր, որ ոչ բոլորն են ընդունակ հեռանալու աշխարհից: Այս ստեղծագործության մեջ հեղինակը փառաբանում է կյանքի հավերժական գեղեցկությունը: Սաադին զգում էր, որ իր կյանքն անցել է մի վայրկյանի պես: Նա գիտեր, որ դա իր կյանքի վերջին գարունն էր և գարնան այդ զարթոնքը ոգևորում էր նրան: Այգում նստած՝ նա խորհում էր կյանքի անցողիկության և իր ապրած տարիների մասին: Հետո նրան հյուր է գալիս Նազիաթը: Կյանքի վերջին վայրկյաններին Սաադին Նազիաթին խնդրում է <<Գյուլստան>>-ի վերջին էջին գրել հետևյալ տողերը. <<Ծնվում ենք ակամա, ապրում՝ զարմացած, մեռնում՝ կարոտով>>:
Խաչատուր Աբովյան
Խաչատուր Աբովյանն իր ժամանակների ամենակիրթ և առաջադեմ մարդկանցից էր, նրա լուսավորական ու առաջադիմական հայացքները հաճախ հանգիստ չէին տալիս գերակշռող խավարամիտներին: Արհասարակ, Աբովյանը հայ գրականության ամենաառեղծվածային կերպարներից մեկն էր, ում բնավորության և մարդ տեսակի մասին խոսելիս ականատեսներից շատերը պնդում էին, որ թեև նա հախուռն բնավորություն ուներ, էությամբ բարի էր։ Քիչ չէին նաև հրապուրանքներն ու սիրահարվածությունները մեծ գրողի կարճատև կյանքում։Դեռևս 1814 թվականին փոքրիկ Խաչատուրին տանում են Էջմիածնի վանական դպրոց, որտեղ երեխան մեծ դժվարնություններ է տեսնում։ Չհարմարվելով վանական խիստ կարգ ու կանոնին՝ Խաչատուրը հաճախ է փորձում փախչել վանքից, ինչն էլ ավելի ծանր հետևանքներ է ունենում նրա համար…Տարիներ անց Աբովյանը կուսակրոն քահանա է կարգվում և հենց այդ շրջանում էլ հանդիպում է իր առաջին սիրուն. նա Աբովյանի համաքաղաքացի՝ քանաքեռցի Սոնան էր։ Աբովյանը ծանր ապրումների մեջ էր. մի կողմից նրա բանականությունը ստիպում էր հավատարիմ մնալ վանականի կոչմանը, մյուս կողմից՝ սիրտն անկարող էր պայքարել առաջին սիրո հետ։ Արդյունքում հենց աղջիկը՝ Սոնան մերժեց գրողի սերը՝ հիշեցնելով նրան իր կարգավիճակը։Ադելաիդեին Աբովյանը հանդիպում ու սիրահարվում է Դորպատում։ Ադելաիդեն հայտնի պրոֆեսորի դուստր էր։ Գեղեցկադեմ և կիրթ օրիորդը շատերի սիրտն էր գրավել, սակայն իր սիրտը տվել էր հայ դպիրին։ Իր հերթին Աբովյանը Ադելաիդեի մասին իր օրագրում գրելիս առաջին անգամ օգտագործել է «սիրում եմ» բառերը, անգամ նշում է, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ և վերադառնալ Հայաստան… Սիրո այս կարճատև պատմության ավարտը հայտնի չէ, սակայն հարկ է նշել, որ այդ տարիներին Աբովյանը դեռևս չէր ազատվել կուսակրոն քահանայի տիտղոսից և Հայաստան վերադառնալուց հետո էլ պարբերաբար հիշում էր աղջկան։ Այդուհանդերձ, բաժանումից կես տարի անց Ադելաիդեն ամուսնանում է բժիշկ-կալվածատեր Թեոդոր Դերկսի հետ։«Շատ օր ու ժամանակ, քո կարօտն քաշեցի,Գիշեր, ցերեկ հանապազ զիս քո սիրովն մաշեցի,էրվեց, խորովեց սիրտս բոյնի բուսուն մնացի,
Որ էդ քաղցր լեզվովդ ասես արի՛, դեսն անցի»1838 թվականին Թիֆլիսում Աբովյանը ծանոթանում է լութերական եկեղեցու հետևորդ Էմիլիե Լոզեի հետ և անմիջապես դիմում ներկայացնում Էջմիածին՝ հոգևոր կոչումից ազատվելու խնդրանքով։ Մեկ տարի անց Աբովյանի և Էմիլիեի միջև ամուսնական պայմանագիր է կնքվում, ըստ որի օրիորդը համաձայնվում է պսակադրվել հայկական եկեղեցում։ Պսակադրությունը տեղի է ունենում 1839 թվականի դեկտեմբերին։ Նրանք որդի և դուստր են ունենում։1848 թվականի ապրիլի 1-ի, լույս 2-ի առավոտյան Խաչատուր Աբովյանը տնից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում: Շուտով ցարական իշխանությունները նրան հայտարարում են «անհայտ բացակայող»:
Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբանը»
«Հառաջաբանում» Աբովյանը ներկայացնում է վեպի գաղափարը ու բովանդակությունը, ուր Աբովյանը առանձնացրել է երեք խնդիր։ Առաջինը լեզվի հարցն է։ Խոսելով գրաբարի կատարյալ և անթերի լինելու մասին Աբովյանը ասում էր, որ մեռած լեզվով չի կարող շունչ հաղորդել կենդանի իրականությանը։ ԵՎ իր աշխարհաբար վեպով նա հեղաշրջում կատարեց հայ մշակույթի և գրականության ասպարեզում։ Երկրորդ խնդիրը թեմայի, բովանդակության շուրջ էր և ուսուցչության ընթացքում մեծ լուսավորիչը նկատում է, որ երեխաները հաճույքով են կարդում օտար հեղինակների գործերը։ Պատճառն, իհարկե, այն չէ, որ հայերեն չեն սիրում, այլ այն, որ օտար գրքերում «սրտի բաներ են գտնում սեր, բարեկամություն, հայրենասիրություն…»։ Առաջաբանի երրորդ խնդիրը հերոսի ընտրության հարցն է։ Ինչպես հայտնի է կլասիցիզմի հետևորդներն իրենց հերոսներին ընտրում էին հնագույն առասպելներից։ ԵՎ ի հակադրություն ավանդույթի, նա իր վեպի հերոս դարձրեց հասարակ գյուղացուն՝ Աղասին։ Ինչպես Կրեսոսի համր որդին աղաղակեց, երբ տեսավ հոր վրա բարձրացրած մահացու սուրը, այնպես էլ Աբովյանը, որն իրեն համեմատում է հենց այդ հիմարի հետ, որոշեց ճանաչել տալ հայ մեծ ազգին։ Նա գրեց ժողովրդին հասկանալի աշխարհաբարով, բերեց կյանքից ծնված հերոսներ և պատկերեց նոր նյութ, ինչը վերաբերում էր Արևելյան Հայաստանի ազատագրմանը պարսկական լծից և ռուսական ինքնակալության գերիշխանության ներքո անցնելուն։
Դերենիկ Դեմիրճյան
Դերենիկ Դեմիրճյանը հայ ականավոր գրող է, բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների ու պիեսների հեղինակ։ Ծնվել է փետրվարի 18-ին , 1877 թ. Ախալքալաքում (այժմ Վրաստանում): 1897 թվականին ավարտեց վրացական Ներսիսյան ճեմարանը, այնուհետև 1909-ին Ժնևյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Եղել է ուսուցիչ: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որն լցված էր միայնակության զգացմունքով լույս տեսավ 1899-ին:
1905- 07 թվականների Ռուսաստանի հեղափոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց Դեմիրճյանի մոտ դեպի քաղաքականական պրոբլեմները:
1913 թվականին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Այսպիսով իր “Լենկ Թեմուր” պատմա- հերոսական պոեմում, “Ջութակն ու սրինգը”, “Ավելորդը”, “Ժպիտ”, “Ստամոքս”, “Տերտերը” պատմվածքներում, “Դատաստան” ողբերգությունում և այլն Դեմիրճյանը ամբող սրտով պաշտպանում է հասարակ մարդկանց ինրավունքները: 1923 թվականին գրեց “Քաջ Նազար” կատակերգությունը , որը նույն թվականին հայտնվեց Երևանի բեմահարթակներում, 1924 թվականին Թիֆլիսում: Դեմիրճյանի 30-ականներում գրված “Նապոլեոն Կորկոտյան”, “Կապուտան”, “Հայրենի երկիր” պիեսները մեծ ազդեցություն են թողել հայ դրամատուրգիաի վրա: Նրա ամենանշանավոր երկն է “Վարդանանք” պատմավեպը։ Այս վեպում պատկերված է 5-րդ դարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։
Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևանում:
Արտաշես և Սաթենիկ առասպելը
Առասպելում պատմվում է, թե ինչպես են ալանները արշավում Հայաստանի վրա։ Արտաշեսը հավաքում է իր զորաբանակը և պատերազմում ալանների դեմ։ Առաջին ճակատամարտից հետո ալանները նահանջում են Կուր գետի հյուսիսային ափը, իսկ Արտաշեսը բանակում է հարավային ափին։ Հայերը ալանների թագաժառանգին գերի են վերցնում։ Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ամեն բան որդու ազատության դիմաց։ Արտաշեսի մերժումից հետո ալանաց թագավորի դուստր Սաթենիկը կանգնում է գետի ափին և դիմում Արտաշեսին՝ խնդրելով վերադարձնել եղբորը և երկու ազգերի մեջ թշնամություն չհրահրել։ Տեսնելով Սաթենիկին՝ Արտաշեսը սիրահարվում է և պատգամախոսներ ուղարկում՝ Սաթենիկի ձեռքը խնդրելու։ Սակայն ալանների թագավորը մեծ գլխագին է ուզում։ Նա ասում է, թե որտեղից քաջ Արտաշեսը պետք է տա հազար հազարներ ու բյուր բյուրեր ալանների արքայազն օրիորդի համար։ Այդ պատասխանը ստանալուց հետո Արտաշեսը փախցնում է Սաթենիկին։ Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունից ծնվում է Արտավազդը։ Արտաշեսը ծաղկեցնում է Հայոց աշխարհը։ Նրա մահից հետո, շատերն, ըստ սովորության, սիրելի արքայի համար ինքնասպան են լինում։ Արտավազդը, որի մասին Գողթան երգերում ասվում էր, որ վիշապազունները նրան գողացել և նրա փոխարեն դև են դրել, սրտնեղում է և ասում մահամերձ հորը, թե ինքն ավերակների վրա ինչպես պիտի թագավորի։ Այդ խոսքերի համար Արտաշեսն անիծում է որդուն և նրա անեծքը կատարվում է։ Ըստ Գողթան երգիչների դևերը բռնում են Արտավազդին և շղթայում քարայրում։ Նա ինչքան էլ փորձում է չի կարողանում ազատվել, քանի որ դարբինները մուրճի հարվածով ամրացնում են կապանքները։
Փավստոս Բուզանդ | Արշակ և Շապուհ
Պարսից Շապուհ արքան ցանկանում էր պատերազմել հայերի հետ և հրավիրեց Արշակ թագավորին, որ իրար մեջ սեր, խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատեն: Հետո Շապուհը հավատարիմ երդման օրինակով բերում է աղ, կնքում վարազագիր մատանիով և ուղարկում Արշակին, ասելով, որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի։ Հետո Շապուհը հրամայում է բերել հայկական հող: Արշակ թագավորը գոռոզանում էր, երբ կանգնում էր հայկական հողի վրա և վիրավորում Շապուհ թագավորին Շապուհը դարձյալ նրա ձեռքից բռնած տանում է պարսկական հողի վրա, և Արշակը զղջում է ասածների համար, խոնարհվում է, նրա ոտքերն է ընկնում սաստիկ ափսոսում, զղջում է ասածների համար։ Առավոտից մինչև երեկո շատ անգամ է փորձում նրան: Երբ հայկական հող շաղ տված հատակի վրա է տանում, Արշակը խստանում է, ամբարտավանանում, իսկ խորանի բնական հողի վրա լալիս է, զղջում։ Երեկոյան ճաշկերույթի ժամանակ Արշակ թագավորը Շապուհ արքայի հանդեպ շատ վատ է արտահայտվում: Այդ ժամանակ պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս երկաթե շղթաներ բերել, կապկպել Արշակին, տանել Անհուշ բերդ, և կապած պահել մինչև մեռնի։ Այդ ժամանակ Քուշանների Արշակունի թագավորը պատերազմ է հայտարարում Շապուհ թագավորին: Ճակատամարտի ժամանակ Արշակ թագավորի ներքինի Դրաստամատը փրկում է Շապուհ թագավորին, որը խոստանում է կատարել Դրաստամատի խնդրանքը: Նա խնդրումէ տեսակցել Արշակին, որը Շապուհը թույլատրում է: Տեսակցության ժամանակ Արշակ թագավորը դանակով ինքնասպան է լինում, որից հետո Դրաստամատը:
Ինձ թվում է, որ այդպիսի վարքը անթույլատրելի է մանավանդ այն ժամանակ երբ թագավոր ես: Արքան պետք է լինի սթափ և սառնարյուն: Թագավորը պետք է մտածի խոսելուց առաջ քանի որ նա զրուցում էր ուրիշ թագավորի հետ: Իմ կարծիքով այդպիսի պահվածքը դիվանագիտական չէ: