Posted in գրականություն 11, Ավետիք Իսահակյան

Նախագիծ. Կարդում ենք Ավետիք Իսահակյան

Նախագծի նպատակը՝ 

Ավ․ Իսահակյանի ստեղծագործությունների ընթերցում

Խնդիրները՝  

  • բանավոր և վերլուծական խոսքի զարգացում
  • տեքստի գլխավոր մտքերը առանձնացնելու, համառոտ պատմելու կարողությունների զարգացում
  • բառապաշարի հարստացում (նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ, հոմանիշ-հականիշ)
  • գեղարվեստական պատկերավորման միջոցների ուսուցում  (փոփաբերություններ, համեմատություններ, դարձվածքներ)

Նախագծի ընթացքը՝

  • Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն կամ բանաստեղծություններ։
  • Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
  • Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:
  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:

    Նախագծի ամփոփում՝
  • Մոր սիրտը
  • Ռավենայում
  • Հայրենի հողը
Posted in գրականություն 9, Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան. «Սաադիի վերջին գարունը»

Սաադին պարսիկ բանաստեղծ էր, ով զգում էր աշխարհի անցողիկությունը: Լավ ճանաչելով մարդկանց ու մարդկային բնությունը՝ նա միաժամանակ գրում էր, որ ոչ բոլորն են ընդունակ հեռանալու աշխարհից: Այս ստեղծագործության մեջ հեղինակը փառաբանում է կյանքի հավերժական գեղեցկությունը: Սաադին զգում էր, որ իր կյանքն անցել է մի վայրկյանի պես: Նա գիտեր, որ դա իր կյանքի վերջին գարունն էր և գարնան այդ զարթոնքը ոգևորում էր նրան: Այգում նստած՝ նա խորհում էր կյանքի անցողիկության և իր ապրած տարիների մասին: Հետո նրան հյուր է գալիս Նազիաթը:  Կյանքի վերջին վայրկյաններին Սաադին Նազիաթին խնդրում է <<Գյուլստան>>-ի վերջին էջին գրել հետևյալ տողերը. <<Ծնվում ենք ակամա, ապրում՝ զարմացած, մեռնում՝ կարոտով>>:

Posted in գրականություն 9, Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան

1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուրս գալուց հետո տպագրել է բանաստեղծությունների իր առաջին գիրքը՝ «Երգեր և վերքեր»:

1902 թվականին հաստատվել է Թիֆլիսում: 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը: 1908 թվականի դեկտեմբերին, 158 հայ առաջադեմ մտավորականների հետ, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով»: Կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ազատվել է: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և Իսահակյանը մեկնում է Բեռլին: Միչև հայրենիք վերադառնալը ճամփորդել ու պարգևներ է ստացել:

1936 թվականին բանաստեղծը վերադարձավ հայրենիք: Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ: 1946-1957 թվականներին եղել է Հայաստանի գրողների միություն նախագահ: Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևանում: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: