Ակսել Բակունցը հայ արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ և գյուղատնտես էր։ Ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում։ Նրա մասին գրել են Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին։
1928 թվականին Ակսել Բակունցը գրել է «Սպիտակ ձին» պատմվածքը։ Այն ընդգրկվել հեղինակի «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։
«Սպիտակ ձին» ստեղծագործության մեջ ներկայացված է հայ գյուղացու ծանր կյանքը։ Գյուղացի Սիմոնը սիրում էր իր ձիուն` Ցոլակին, հարազատի պես և կապված էր նրա հետ, բացի դրանից այդ ձին նրանց միակ հույսն էր։ Սակայն երբ սկսում է պատերազմը, թագավորի հրամանով, հավաքում են բոլոր ձիերին։ Այդ թվում նաև Ցոլակին։ Բայց քանի որ առանց ձիու նրանք չէին կարողանա ապրել, Սիմոնը նրան փրկելու մի հուսահատ փորձ է անում։ Իմանալով որ հիվանդ ձիերին չեն տանում Ցոլակի մեջքին քարով խորը վերք է անում։ Բայց նրան մեկ է տանում են։ Իսկ Սիմոնը այդպես էլ չի կարողանում ներել իրեն այդ դաժան արարքի համար։