1.Կետադրիր հակվածները (էջ 147, 81-87)
81. Քանի՞ միջակետ պետք է դնել հետևյալ հատվածում:
Օլիմպոսից բարձր լայնորեն տարածվում է կապտավուն, անհուն երկինքը. նրանից ոսկեղեն լույս է հորդում: Զևսի թագավորության մեջ ո՛չ անձրև է գալիս, ո՛չ ձյուն. այնտեղ հավերժ պայծառ ու բերկրալի ամառ է: Իսկ ցածում քուլա-քուլա սահում են ամպերը․ նրանք երբեմն-երբեմն ծածկում են հեռավոր երկիրը։ Այնտեղ՝ երկրի վրա, գարնանն ու ամռանը հաջորդում են աշունն ու ձմեռը: Հրճվանքին և ուրախությանը փոխարինելու են գալիս դժբախտությունն ու վիշտը։ Ճիշտ է, աստվածներն էլ գիտեն՝ ինչ բան է վիշտը, բայց դա վաղանցուկ է. Օլիմպոսում կրկին տիրում է հրճվանքը:
4
82. Նախադասություններից քանիսո՞ւմ փակագծեր պիտի դրվեն:
- Ես հաճույքով ունկնդրում էի Անրիի հայերենը (պետք է խոստովանեմ՝ նա լավ էր տիրապետում հայերենին), նրա հանդարտ ու առնական ձայներանգը, և մենք վայրկյան առ վայրկյան հարազատանում էինք:
- Նա խոսում է իր կարոտի և Հայաստան գալու ցանկության մասին, հպարտանում է մեր վերածննդով՝ զայրույթով հիշելով 1915 թվականը․ այդ պահին նրա աչքերը լցվում են ցասումով։
- Լոս Անջելեսի կինոսրահներից մեկում կայանալու էր «Մուսա լեռան քառասուն օրը» ֆիլմի առաջին դիտումը․ Մամուլյանը ափսոսանքով հայտնում է, որ տարիներ առաջ չի կարողացել նկարահանել Ֆրանց Վերֆելի այդ երկը:
- Վարագույրը բարձրացավ․ տեսա՝ բոլորը ոտքի են ելել․ ակնթարթ իսկ չանցած՝ դահլիճը թնդաց որոտընդոստ ծափերից:
- Այս աշխարհից հեռանալու գաղափարը (ի դեպ այն միշտ ուղեկցում է մարդուն), որքան էլ չուզենաս, դառնում է գիշերներիդ անմեկին ուղեկիցը և հավատացյալ ես, թե ոչ՝ ընկնում ես կյանքի ու մահվան անլույծ հարցումների մեջ:
2
83. Նախադասություններից քանիսո՞ւմ փակագծեր պիտի դրվեն:
Նրբահյուս, շղարշից կարված լաջվարդ ծիրանին ուսերին՝ չքնաղագեղ Աստղիկը (նա հայոց դիցարանի սիրո և գեղեցկության աստվածուհին է) դուրս եկավ Աստղկաբերդից։ Նա համրաքայլ ուղևորվեց իր սիրելի Վիշապաքաղի (այդպես էին անվանում Վահագնին) աստվածային կացարանը։ Հաղթահարելով երկնակարկառ լեռների բարձունքները (դրանք պատված էին հավերժական ձյունով)՝ հասավ ծաղկառատ հովտին ու հանգրվանեց խոխոջուն գետակի ափին՝ փոքր-ինչ դադար առնելու: Սակայն դիցուհու անդորրը խաթարվեց կատաղի նժույգների՝ գետինը դղրդացնող դոփյունից. փոշու ամպ բարձրացնելով` դեպի աստվածուհին էր վարգում մի ասպախումբ: Վայրագ հրոսակախմբից պետք էր թաքնվել, ինչպես լինում է նման դեպքերում, և Աստղիկը հապշտապ մոտեցավ ճամփեզրին օրորվող մի փշատենու: Ծառն ակնթարթորեն հյուրընկալեց կույսին (հասկացել էր, որ աստվածուհին է), գորովանքով իր գիրկն առնելով՝ խոնարհեց թավշապատ ճյուղերը, ծածկեց նրան և անուշաբույր սաղարթներից արծաթ փոշի արձակեց՝ այդպես ստեղծելով մառախուղի խորհրդավոր պատրանք: Փրկվեց աստվածուհին, բայց արծաթափայլ փշատենու ընձյուղները մնացին կռացած:
4
84. Նախադասություններից քանիսու՞մ կետադրական սխալ կա:
- Միակ ուղևորը, որը լռելյայն նստած լաստանավի աջ եզրին մի ձեռքով խաղում էր կապույտ կոհակների հետ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանն էր:
- Տասներեքերորդ դարում օրըստօրե փթթող Անի քաղաքում ապրում էր մի իշխան` Անանիա անունով:
- Փոքրիկներից ութ-ինը քայլ հեռու` հինավուրց տան շեմին, նստած էր մի երիտասարդ կին՝ գույնզգույն զգեստով. նա այդ երեխաների մայրն էր:
- Բոլորն արդեն գիտեին՝ պատվավոր հյուրը ժամանում է, և պատրաստվում էին ըստ պատշաճի դիմավորելու նրան:
85. Նախադասություններից քանիսու՞մ կետադրական սխալ կա:
- «Կրեմ լցնեմ ամբարն ու գնամ գործի», — խորհում էր նա, բայց չէր շտապում. ծխում էր ու պտտվում ցորենի շեղջի շուրջը։
- Հազիվ աչքը փակել էր, երբ քաղցից արյան ծարավի լվերը վխտալով հարձակվեցին փափկակենցաղ հյուրի վրա:
- Դեռ լույսը չբացված էր հագնվել Հազրոն և թախտին մեկնված` ծխում էր` սպասելով օրվա բացվելուն։
- Դեմուդեմ հուռթի արտերն են` կանաչ գոտիով, իսկ բարձունքի վրա ծերուկ հովիվը, կռթնած իր անբաժան ձեռնափայտին, հետևում է ոչխարների հոտին:
86. Քանի՞ կետադրական սխալ կա հետևյալ նախադասության մեջ:
Կարծում եմ՝ եթե ես այստեղ գայի հազար տարի առաջ, այս քարանձավները կլինեին կենդանի տներ, բակերը աշխույժ երեխաների գոռում-գոչյունից զվարթ կզրնգային, թոնիրներից հացի՝ ախորժակ գրգռող բույր կելներ, և գետը նման չէր լինի երգեհոնի, որի վաղուց սիրելի դարձած հնչյուններն այժմ հնչում են ոչ ոքի համար:
5
87. Քանի՞ կետադրական սխալ կա հետևյալ նախադասության մեջ:
Հինավուրց եկեղեցու կորնթարդ գմբեթը խարխլվել էր հիսուն-վաթսուն տարի առաջ, բայց ամբողջովին չէր ավերվել. մինչև օրս կանգուն է գմբեթի կեսը, և հիմա էլ, վերև բարձրացող անմիտ հետաքրքրասերներից շատերը, չըմբռնելով այդ պատմական հուշարձանի կարևորությունը, իրենց անուններն են փորագրում գավթի՝ դեռևս կանգուն մնացած պատերին:
2
2. Ամեն շարքից գտիր հոմանիշների 5 եռյակ․
1. Խորթ, լկտի, ազնիվ, սնապարծ, վեհապանծ, սիրակեզ, անպատկառ, անփույթ, ոխակալ, անկեղծ, շիտակ, մեծամիտ, անզգամ, գոռոզ, սեգ, քինոտ, հպարտ, հիշաչար:
սնապարծ — մեծամիտ, գոռոզ
անպատկառ — անզգամ, լկտի
ոխակալ — քինոտ, հիշաչար
անկեղծ — շիտակ, ազնիվ
սեգ — վեհապանծ, հպարտ
խորթ, սիրակեզ, անփույթ
2. Մեծահոգի, կիրթ, լուռումունջ, անճարակ, գաղտնապահ, ապիկար, անբարբառ, անկարող, սանձարձակ, փակբերան, անխոս, սեթեւեթ, ապերասան, անզուսպ, ամենագետ, լայնսիրտ, ծածկամիտ, վեհանձն:
մեծահոգի — վեհանձն, լայնսիրտ
անճարակ — ապիկար, անկարող
գաղտնապահ — փակբերան, ծածկամիտ
անբարբառ — անխոս, լուռումունջ
սանձարձակ — ապերասան, անզուսպ
կիրթ, սեթևեթ, ամենագետ
3. Կակազ, դեռափթիթ, դալուկ, դեղձան, գեղանի, ճերմակահեր, անմազ, կորամեջք, գունատ, մանկահասակ, չնաշխարհիկ, դեղնաթույր, դժգույն, ծաղկահասակ, ձյունագես, խարտյաշ, ալեզարդ, չքնաղ
դալուկ — դժգույն, գունատ
դեղձան — դեղնաթույր, խարտյաշ
գեղանի — չնաշխարհիկ, չքնաղ
ճերմակահեր — ձյունագես, ալեզարդ
մանկահասակ — դեռափթիթ, ծաղկահասակ
կակազ, անմազ, կորամեջք
4. Ցոփ, չարախոս, կտրիճ, գթասիրտ, գործունյա, սրտացավ, անզիջում, բանսարկու, տնաքանդ, անհաղորդ, շվայտ, կամակոր, զեխ, սրտոտ, զրպարտիչ, կարեկից, համառ, խիզախ:
ցոփ — շվայտ, զեխ
չարախոս — բանսարկու, զրպարտիչ
կտրիճ — սրտոտ, խիզախ
գթասիրտ — սրտացավ, կարեկից
կամակոր — անզիջում, համառ
գործունյա, տնաքանդ, անհաղորդ
5. Անարդար, անտաղանդ, անամոթ, անվեհեր, անօթեւան, անագորույն, անզարմ, քաջ, կողմնակալ, անխաբ, դժխեմ, անապաստան, տնանկ, աչառու, անողորմ, լպիրշ, աներկյուղ, անպատկառ:
անարդար — կողմնակալ, աչառու
անամոթ — լպիրշ, անպատկառ
անվեհեր — քաջ, աներկյուղ
անօթևան — անապաստան, տնանկ
անագորույն — դժխեմ, անողորմ
անտաղանդ, անզարմ, անխաբ
6. Ազնվազարմ, թագազարդ, թիկնեղ, հարեւան, առաջնեկ, անժառանգ, մեծատուն, մարմնեղ, խաբեբա, առաջնածին, բարձրատոհմիկ, դրկից, հարուստ, անդրանիկ, ունեւոր, հաղթանդամ, դրացի, քաջազուն:
ազնվազարմ — բարձրատոհմիկ, թագազարդ
թիկնեղ — մարմնեղ, հաղթանդամ
հարևան — դրկից, դրացի
առաջնեկ — առաջնածին, անդրանիկ
մեծատուն — հարուստ, ունևոր
քաջազուն, անժառանգ, խաբեբա
7. Թափառական, լավատեղյակ, անզգա, ստոր, շատակեր, անհողդողդ, պանդուխտ, բոլորանվեր, անկուշտ, նվաստ, անձնուրաց, վաղածին, ինքնազոհ, բանիմաց, աստանդական, որկրամոլ, գիտակ, անարգ:
թափառական — պանդուխտ, աստանդական
լավատեղյակ — բանիմաց, գիտակ
ստոր — նվաստ, անարգ
շատակեր — անկուշտ, որկրամոլ
բոլորանվեր — անձնուրաց, ինքնազոհ
անզգա, անհողդողդ, վաղածին
8. Նենգ, աժդահա, կայտառ, չքավոր, նեղսիրտ, լայնառունգ, դատարկամիտ, անխելք, ծխախեղդ, տխմար, աղքատ, կենսախինդ, խարդախ, փոքրոգի, ընչազուրկ, խաբեբա, աշխույժ, ճղճիմ:
նենգ — խարդախ, խաբեբա
կայտառ — կենսախինդ, աշխույժ
չքավոր — աղքատ, ընչազուրկ
նեղսիրտ — փոքրոգի, ճղճիմ
դատարկամիտ — անխելք, տխմար
աժդահա, լայնառունգ, ծխախեղդ
9․Շողոքորթ, քրիստոնյա, մոլեգին, մեծամիտ, ուշադիր, կիսահարբ, վայրագ, գծուծ, քծնող, տիրանենգ, զգաստամիտ, ժլատ, ինքնահավան, կատաղի, կծծի, աչալուրջ, ամբարտավան, քսու։
շողոքորթ — քծնող, քսու
մոլեգին — վայրագ, կատաղի
մեծամիտ — ինքնահավան, ամբարտավան
ուշադիր — զգաստամիտ, աչալուրջ
գծուծ — ժլատ, կծծի
քրիստոնյա, կիսահարբ, տիրանենգ
10. Երեսնամյա, բարեհամբույր, անսովոր, փափկակյաց, լայնաբիբ, ապերախտ, քաղցրաբարո, փութեռանդ, սիրալիր, անվարժ, բանիմաց, անշնորհակալ, թուլամորթ, իրազեկ, անընտե,լ մեղկ, տեղյակ, անաղուհաց:
բարեհամբույր — քաղցրաբարո, սիրալիր
անսովոր — անվարժ, անընտել
փափկակյաց — թուլամորթ, մեղկ
ապերախտ — անշնորհակալ, անաղուհաց
բանիմաց — իրազեկ, տեղյակ
երեսնամյա, լայնաբիբ, փութեռանդ