Posted in գրականություն 11

Հուշանգ Մորադի Քերմանի «Գրքասերը»

Առաջին անգամ էի ընթերցում պարսիկ գրող Հուշանգ Մորադի Քերմանի ստեղծագործությունը։ Հեղինակի հետ ծանոթության համար ընտրեցի «Գրքասերը» պատմվածքը։ Կարծում եմ՝ ընտրությունս կանգ առավ դրա վրա, որովհետև վերնագիրը հետաքրքրեց։ 

Պատմությունը շատ հետաքրքիր էր և հեշտ ընթերցվող։ Այն մի փոքրիկ տղայի մասին էր, ով օրերից մի օր տան համար սնունդ գնելուց հետո վերադարձավ տուն և սնունդը փաթաթող գրքի էջը աղբարկղը նետելու փոխարեն սկսեց ընթերցել այն։ Այդ մի քանի էջը նրան շատ հետաքրքրեց և վերաձարձավ խաութ՝ գրքի մյուս մասերը վերձնելու նպատակով։ Ընթացքում ունեցավ բախում վաճառողի հետ, բայց ի վերջո հասավ իր ուզածին։ Գիրքն ամբողջությամբ ընթերցելուց հետո ավլի տարվեց դրանով։ Սակայն կար մի բացասական կետ՝ գրից որոշ կարևոր էջեր պակասում էին և տղան տարբեր գրախանությներով շրջելուց և գիրքը չգտնելուց հետո որոշեց ինքնուրույն գրել գրքի ընթացքն ու ընթերցել։
«Վերադարձա տուն, սակայն մտքերով գրքի և փոքրիկ տղայի պատմության հետ էի։ Անավարտ պատմությունը գլխիցս դուրս չէր գալիս։ Նման էի մի մարդու, որը շատ ծարավ է և կարողացել է սառն ու քաղցրահամ ջրով միայն շուրթերը թրջել կամ մի քիչ խմել, բայց նրա ձեռքից հանկարծ խլել են ջրով լի բաժակը։ Պետք է իմանայի պատմության ավարտը։»

Ի վերջո տղան գրքից պակասող էջերը փնտրելու ժամանակ տարվեց գրքերի աշխարհով։

««Փախուստ լեռները» գիրքը, ի վերջո, չգտա։ Բայց փոխարենը այդ գրքի փնտրտուքը և գրախանութներ այցելելն ինձ ծանոթացրեց գրքերի աշխարհի հետ։ Ուզում էի աշխարհի բոլոր գրքերը կարդալ։»

Պատմվածքը հավանեցի, որովհետև ինքս ունեմ ընդհանրություններ ստեղծագործության հետ։ Նախկինում ընթերցանությունն այդքան էլ չէի սիրում։ Հետո մի օր համացանցում միգրքից հատված կարդացի, հետո գտա գիրքը և ինձ հետ եղավ այն, ինչ պատմվածքի հերոսի հետ։
Կարծում եմ՝ պատմվածքի խորհուրդն այն է, որ ցանկացած բանում, որտեղ ցուցաբերենք մի փոքր հետաքրքրություն և ջանք, ապա կստանանք ավելին, քան մենք կարծում էինք որ կարող էինք։