Posted in Վահան Տերյան, գրականություն 10, նախագծեր 10

Վահան Տերյան «Էլեգիա»

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.

Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

1903


Էլեգիա – ողբերգ

Ինչ հասկացա

Ես հասկացա, որ մարդու վատ հոգևիճակի մասին է։ Շատ ցավի միջով անցնելուց հետո էլ չի աըդքան վատ զգում նրան և դարձել է անչար։ Թվարկում է այն բաները, որոնք հանդարտ են և այդ թվում նաև նրա հոդևիճակը։

Leave a comment