Posted in Վահան Տերյան, գրականություն 10, նախագծեր 10

Վահան Տերյան «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար»

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…

Ինչ հասկացա

Ցավոտ, զգացմունքների, կորցված սիրո մասին է։ Նա փնտրում է նրա սիրելիին և տանջվում է, քանի որ նրանից հեռու է։

Leave a comment