Posted in Էկոլոգիա

Յուրաքանչյուր զարգացող կամ զարգացած երկրներում հանքարդյունաբերությունը շատ կարևոր դեր ունի, քանի որ մի շարք պահանջարկ ունեցող իրեր արտադրելու համար հումք ներկրելու խնդիր չի լինում։ Եվ արդյո՞ք այդ երկիրը կունենա զարգացած հանքարդյունաբերություն՝ դա կախված է իր աշխարհագրական դիրքից և տեղանքից։ Մեզ մոտ՝ Հայաստանում, հանքերը հիմնականում գտնվում են երկրի հյուսիսային (Լոռվա) և հարավային (Սյունիքի) հատվածներում։ Հանքերի շահագործման հետ կապված մենք անընդհատ խնդիրների ենք բախվում, և այդ խնդիրները հիմնականում տարաբնույթ են։ Սակայն մեկ բան դրանց հիմքում նույն է՝ ինչ էլ լինի բնությունն ու մարդկանց առողջությունը վնասվում է։

Հանքի օգտագործումն ինքնին նշանակում է հսկայական վնաս բնությանը, բայց իշխանություններն այդ փաստի մասին մոռանում են և այն սկսում են օգտագործել ի օգուտ երկրի տնտեսությանը, կամ երբեմն անգամ սեփական շահերի համար։ Սակայն ցանկալի կլինի ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ որքան էլ հանքերի շահագործումն ունենա մի շարք դրական կողմեր, դրան համազոր էլ բացասական կողմեր կան։ Իսկ հանքարդյունաբերությունից անցում դեպի այլ տնտեսության ճյուղեր շատ ավելի լավ կլինի ոչ միայն մեր՝ այլև ողջ բնության համար։

Հանքարդյունաբերության զարգացման պատճառով հիվանդությունների աճը՝ էլ ավելի զարգանում։ Մի շարք հիվանդություններ ինչպիսիք են օրինակ՝ չարորակ քաղցկեղը, անդամահատված ոտքով, ձեռքով, մարմնի այլ վերջույթով ծնվելը, կամ մարմնական որևէ արատը՝ հենց հանքերի շահագործման պատճառով է լինում։ Եվ եթե հանքերի տերերը կարողանում են իրենց ասելով «աշխատատեղեր բացել», հենց այդ նույն հանքերի օգտագորման պատճառով էլ՝ նույն քանակի մարդկանց բնականոն կյանքին վնաս է հասցվում։

Ըստ իս, եթե ցանկանում ես երկիրդ զարգացնել՝ հանքարդյունաբերության վրա ամբողջ ռեսուրսները դնել, սխալ է։ Նախ այն հանգամանքը, որ հանքերի շահագործումը երկարատև չի, այսինքն ինչ-որ մի փուլի հանքը դադարեցնելու է իր գործունեությունը՝ դա արդեն բավարար փաստ է հասկանալու համար, որ խելամիտ չէ երկրի տնտեսության հիմքը դարձնել հանքարդյունաբերությունը։ Այսօր աշխարհում գյուղատնտեսությունը շատ մեծ տեմպերով է զարգանում, իսկ Հայաստանը դեռևս հետ է մնում այդ ամենից։ Կամ տուրիզմը կարող է լուրջ դեր խաղալ մեր տնտեսության զարգացման մեջ, սակայն մեր բոլոր ռեսուրսները շատ վատ ենք օգտագործում։ Իսկ հանքարդյունաբերությունը դադարեցնելու կամ դրա զարգացման աճը կրճատելու համար պետք է զուգահեռ այլ տնտեսության ճյուղեր զարգացնել։ Այդ կերպ կկարողանանք բալանսավորել և ճիշտ օգտագործել մեր ռեսուրսները։

Իսկ հիմա պոչամբարների մասին… Այն հանքարդյունաբերությանը կից բնապահպանական կառույց է, որտեղ առանձնացվում և ամբարվում են քիմական վերամշակման հետևանքով առաջացած թունավոր, վտանգավոր քիմական թափոնները, հանքաջրերը։ Պոչամբարի թափոնները պիտանի են նաև հետագա օգտագործմանը։ Ներկայումս Հայաստանում կա 23 պոչամբար, որոնցից 8-ը փակված են, իսկ 15-ը՝ գործող: Պոչամբարների գերակշիռ մասը գտնվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Մասնագետները փաստում են՝ հանրապետության տարածքում գտնվող պոչամբարների մեծ մասը և՛ նախագծի, և՛ կառավարման մասով չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Դրանց նախագծերը համարվում են անընդունելի Հայաստանի պես երկրների համար, որտեղ երկրաշարժերի վտանգ կա: Ըստ մասնագետների՝ որոշ պոչամբարների փլուզման կամ վթարի դեպքում հնարավոր չի լինի խուսափել մարդկային զոհերով ուղեկցվող աղետներից: Ռիսկայնությունը մեծ է նաև այն պատճառով, որ պոչամբարները գտնվում են համայնքներին մոտ տարածքներում:

Հանքերի իրական տերերի բացահայտման գործընթացը չի ծառայել նպատակին. ՏՄՊՊՀ
Posted in Էկոլոգիա

Տուն

Մարդկությունը դարերի ընթացքում փոխել է իր ապրելաձևը, իրեն շրջապատող միջավայրը: Բնականաբար եղել են օգուտներ դրանից, սակայն միայն մարդկանց համար: Բնությունն այդ փոփոխություններից միայն տուժել է։ Օրինակ՝ գործարանները, դրանք մեզ համար կարևոր շինություններ են, որոնց շնորհիվ մենք ստանում ենք կյանքի համար կենսականորեն կարևոր իրեր: Սակայն դրանք մեծ վտանգ են հանդիսանում բնության համար… Կամ օրինակ մեծ բնակարաններն ու շենքերը, երբ շքամուտքերն անիմաստ մեծ են: Եթե այդպես շենք առ շենք տարածքներն ավելի խելամտորեն և ճիշտ օգտագործվեին, կարծում եմ մենք բավականին մեծ հավելյալ կանաչապատ տարաքծներ կունենայինք: Իսկ դա ոչ միայն բնությանն է օգուտ, այլ նաև մեզ՝ քանի որ մենք էլ ենք բնությանը մի մասնիկը:

Ֆիլմում ամենաառաջին տեղում ներակայացվում էր նավթի դերը, այն հանդիսացավ մարդկության զարգացման հիմքը՝ ի դեմս բնությանը: Մենք շրջապատված ենք էկոլոգիական լուրջ խնդիրներով, այն մեր առողջության վրա մեծ ազդեցություն է թողնում: Այն ինչը մեզ բնությունից ի վերուստ տրված էր՝ չկարողացանք ճիշտ օգտագործել: Սակայն այսօր կան շատերն, ովքեր ցանկանում են փոխել այդ ամենը… Գիտության տարբեր ոլորտներում կան անհատներ և կազմակերպություններ, ովքեր գիտակցելով խնդրի լրջությունը իրականացնում են աշխատանքեր նպաստելով բնության պահպանմանը: Սկսած ծառեր տնկելով, շրջակա միջավայրը խոտածածկելով, արևային էներգիան օգտագործելով, բիզնեսներ հիմնելով՝ նպատակ համարելով բնության պահպանումը:

Ինչպես ֆիլմի վերնագիրն է մեզ հուշում: Սա մեր տունն է, որը պետք է պահպանել, սիրել և խնամել…

Posted in հասարակագիտություն 10 1

Բարոյական կշռադատումներ

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

  • Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։

Գևորգը որպես լավ ընկեր լինելու համար կարող է չասել սակայն հետագայում լուրջ խնդիրներ կլինեն որոնք ավելի մեծ են քան այդ լավությունը և Գևորգը կզղչա, որ չի ասել։

  • Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Այո ընկերությունը կարևոր է սակայն, երբ լուրջ խնդիրներ են լինում ավելի ճիշտ է օրենքը չխախտել և ասել ընկերոջ անունը, քանի որ չասելը ավելի մեծ խնդիրներ կառաջացնի։ Պետք է օրենքներին ենթարկվել, քանի որ ենթարկվելը մեզ ապահով կպահի։

  • Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։

Գևորգը ինչքան էլ վախենա Արսենի հետ խնդիրներ ունենալուց պետք է ճշմարտությունը ասի։ Եթե Արսենը և նրա ընկերները փորձեն Գևորգի կյանքը դժոխքի կվերածել նա կարող է ասել ոստիկանությանը։ Արսենը ավելի մեծ խնդիրներ կունենա եթե Գևորգի կյանքը դժողքի վերածի։

  • Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։

Այն մարդկանց կարծիքը ովքեր կապ չունեն այս իրադարձության հետ կարևոր չէ։

  • Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։

Խանութից գողություն անելը միշտ էլ սխալ է։ Խանութի տիրոջ իրավունքները կապ չունեն գողության հետ։

  • Գևորգը պետք է ասի։ Եթե չասի, խնդիրներ կունենա։

Ճիշտ է ասելը։

  • Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։

Գևորգը պետք է այպես վերաբերվի իր և Արսենի ընկերությանոը ինչպես Արսենն է վերաբերվում և երե Արսենը միայն իր մասին է մտածում նույնը պետք է անի Գևորգը։

  • Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։

Եթե Արսենը մոռացել էր և դիպմամբ չէր սվիտերը իր հագին դուրս եկել խանութից այդ ժամանակ Արսենը և Գևորգը կարող են պատմել ճշմարտությունը բայց եթե Արսենը դիպմամբ է դա արել Գևորգը պետք է ասի քանի որ նա հանցագործության մասնակից չէ։