Բոլերոն պարի տեսակ է, որը հանդիպում է ինչպես Կուբայում, այնպես էլ Իսպանիայում, թեև երկուսն էլ ունեն հստակ ծագում: Ասում են, որ իսպանական բոլերոն առաջացել է Իսպանիայում 18-րդ դարում գոյություն ունեցող երկու պարերի՝ «Սևիլյանայի» և «կոնտրադանսայի» միախառնման արդյունքում: Պարը չափավոր տեմպերի է և ուղեկցվում է կիթառի երաժշտությամբ և կաստանետներով և սովորաբար կատարվում է կամ մենակատարի կամ զույգի կողմից։ Չնայած պարը որոշ չափով դուրս է եկել նորաձեւությունից, այն շարունակում է նշանակալից մնալ իսպանական պարի պատմության մեջ:
Month: November 2021
ա) Բիբլիական լեռ- Արարատ
Ամենայն հայոց մայրաքաղաք- Երևան
Անապատի նավ- ուղտ
Անապատի որդի- բեդվին
Անտառի արքա- առյուծ
Աշխարհի զարդ- մարդ
Առաջին դեմք- ղեկավար
Աստծու ծառա- հոգևորական
Քարերի երկիր- Հայաստան
Օդային դարպաս- երկինք
բ) Ավազի օվկիանոս- անապատ
Արամազդի գոտի- ծիածան
Բալզակյան տարիք- 40 ամյա կին
Բարձունքների տիրակալ- այծեղջյուր
Բաքոսի երկրպագու- գինեմոլ
Գարնանա ավետաբեր- ձնծաղիկ
Գեղամա գեղեցկուհի- Սևանա լիճ
Գրքերի գիրք- Աստվածաշունչ
Երեք կրոնների քաղաք- Երուսաղեմ
Երկիր Նայրի- Հայաստան
Տվնջյալ լուսատու- արև
Առաջադրանք
1. Տրված բայերից նորերն ստացիր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:
Ա. Նայել, կառուցել, գրել, դառնալ, հայտնել:
Բ. Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
վերադառնալ, արտահայտել, անդրադառնալ, ստորագրել, վերագրել, մակագրել, վերանայել, վերակառուցել,
2․Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
Իրադարձություններից առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքը սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներից Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո պիտի իր գործին դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստեր, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքով, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից: Կուսական անտառի լիանաների հյուսվածքից խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավից հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներրով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի կիրճերը: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:
Կենդանիների խմբերի անվանումներ
1. Օձ- վտառ
2. Փիղ- փղերամ
3. Ուղտ- քարավան
4. Ոչխար- հոտ
5. Մեղու- պարս
6. Ձուկ- նքողնակ
7. Ձի- երամակ
8. Կռունկ- խորդերամ
9. Խոզ- բոլուկ
10. Գայլ- ոհմակ
11. Առյուծ- փրայդ
12. Այծ- հորան
13. Աղվես- ճահուկ
Ագոռանք- աղբ, աղբակույտ
Գայռ- ցեխ, կեղտ
Ջաբառ- կիզիչ, շատ շոգ
Գարած- հիվանդ, տկար
Տաշուք- տաշեղ
Տարազ- ձև, ոճ
Վաղակ- թուր
Վաչ- վրան
Ագուռ- ափ, բուռ
Ադամաթուզ- բանան
Examen de español






Բարին և Չարը
- Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում։
Ազնիվ, օգնող, հանդուրժող, հասկացող
- Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը։
Այո, քանի որ, բարին չարի մեջ է երևում
- Արդյո՞ք մարդը միաժամանակ կարող է լինել և բարի և չար։
Իմ կարծիքով ոչ մի մարդ լիովին չար կամ բարի չէ։ Ամեն ինչ կախված է իրավիճակից։
- Սոկրատեսն ասում էր «Ով իմաստուն է, նա բարի է»։ Համաձայն եք տեսակետի հետ։
Իմաստուն նշանակում է խելացի, բանիմաց։ Բայց թե նա ինչպես կօգտագործի իր գիտելիքները կախված է նրանից և իրավիճակից։
Ագոռանք- աղբ, աղբակույտ
Գայռ- ցեխ, կեղտ
Ջաբառ- կիզիչ, շատ շոգ
Գարած- հիվանդ, տկար
Տաշուք- տաշեղ
Տարազ- ձև, ոճ
Վաղակ- թուր
Վաչ- վրան
Ագուռ- ափ, բուռ
Ադամաթուզ- բանան
Հայոց լեզվի պատմություն
Հայոց լեզվի պատմություն հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է վաղնջական ժամանակներից։ Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ,Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք.ա. 8-7-րդ դարերից։ Այդ շրջանում ստեղծված նպաստավոր պայմանների շնորհիվ նախահայկական պարզ ցեղային միությունները և առանձին ցեղերը միավորվելով ստեղծում են իրենց պետականությունը և կազմավորում հայ ժողովրդին, որին ժամանակի մի շարք ժողովուրդներ անվանել են արմեններ, իսկ երկիրը Արմենիա։ Այս անվանումը հետագայում տարածվել է աշխարհի շատ լեզուներում։ Իսկ մեր ժողովրդի հայ ինքնանվանումը ավանդւթյունը կապում է Հայկ Նահապետ անվան հետ։ Անցնելով պատմական զարգացման երկարատև ընթացք՝ հայերենը միշտ էլ եղել է աշխարհի առաջավոր լեզուների շարքում և համընթաց է քայլել ժամանակին։ Եվ այսօր էլ մեր լեզուն բռնել է ժամանակի քննությունը.նա առաջավոր գիտության, մշակույթի ու գրականության, հանրակրթության և բարձրագույն դպրոցի, կինոյի ու թատրոնի լեզու է։
Հայերենն անցել է զարգացման 5-6-հազարամյա ուղի։ Մ. թ. ա. III հազարամյակի սկզբներին հայերենն առանձնանում է հնդեվրոպական ընդհանրությունից ու սկսում իր գոյությունը որպես ինքնուրույն լեզու։ Լինելով կենդանի համակարգ՝ հայոց լեզուն իր զարգացման ընթացքում բազմաթիվ փոփոխությունների է կրել։ Հայերենի կրած փոփոխություններն արդյունք են հիմնականում նրա ինքնուրույն, ներքին զարգացման, ինչպես նաև մշակութային-քաղաքական շփման, հայ ժողովրդի կազմավորման ընթացքում հայկական էթնիկական կազմի մեջ մտած մի շարք միավորների՝ ժողովուրդների ու ցեղերի (հայասացիներ, խեթեր, խուռիներ, ուրարտացիներ և այլն), լեզուների ձուլման, իսկ հետագայում նաև ցեղակից ու ոչ ցեղակից լեզուներից կատարած փոխառությունների և այլ գործոնների։
Հայոց լեզվի հնագույն հուշարձանները վերաբերում են հայ գրերի գյուտին անմիջապես հաջորդող շրջանին՝ 5-րդ դարի սկզբներին։ Նախագրաբարյան հայերենի մասին պատկերացում կարելի է կազմել պատմահամեմատական մեթոդի շնորհիվ։
Հայերենի զարգացումը բաժանվում է երկու փուլի՝ նախագրային հայերեն և գրային հայերեն։
Առաջադրանք
1. Տրված բայերից նորերն ստացիր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:
Ա. Նայել, կառուցել, գրել, դառնալ, հայտնել:
Բ. Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:
Անդրադառնալ, ստորագրել, արտահայտել, վերանայել, վերակառուցել, վերագրել,մակագրել, վերադառնալ
2․Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
Իրադարձություններից առավել հարուստ ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներով լի իր կյանքը սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերուում ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներից Երկրի սեղմվածությունը որոշելու նպատակ ուներ: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո պիտի իր գործին դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստեր, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքով, որն այդ ժամանակ դեռ բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից:
Կուսական անտառի լիանաների հյուսվածքից խճողված թավուտները կացիններով կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավից հյուսեցին և ջրապտույտներով ու ջրվեժներրով հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանքը: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի կիրճերը: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղերի, գետախորշերի, գետաբազուկների: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրվանից չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:
Երկու արքա ու երկու լաբիրինթոս. Խորխե Լուիս Բորխես
Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելին գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել է իր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին։ Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկն Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են։
Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա, անարգված ու շփոթված, թափառեց մինչև երեկո։ Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց ու գտավ դուռը։ Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքը Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա։ Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր բոլոր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին։ Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ։ Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց.
-Ո՛վ թագավոր, ժամանակի նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել։ Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։
Հետո կապերն արձակեց և թողեց անապատում։ Նա սոված ու ծարավ՝ մեռավ։
Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում…
3․Մեկնաբանիր տրված տեքստը՝ նշելով.
1․Ինչի՞ խորհրդանիշն է լաբիրինթոսը։
Լաբիրինթոսը կարծում եմ մարդու արարքների արտացոլանքն է, այն ստեղծվել էր մարդու կողմից ու ցույց էր տալիս մարդկային հնարամտության անսահմանությունը… Սակայն
2․Ո՞ր լաբիրինթոսից է ավելի հեշտ ազատվել և ինչո՞ւ։
Մարդու ստեղծած լաբիրինթոսից ավելի հեշտ է ելք գտնելը։ Ինչը մարդու ձեռքով է ստեղծվել՝ նրա ձեռքով էլ կարող է քանդվել, ինչպես՝ մարդու ստեղծած ամեն խնդիր, լուծում է ստանում հենց նրա ձեռքով։
3․Ո՞րն է հեղինակի ասելիքը (մեկ նախադասությամբ ամփոփիր կամ բեր համապատասխան ասույթ կամ ասացվածք)։ Առանձնացրու այն նախադասությունը, ուր խտացած է ասելիքը։
- -Ո՛վ թագավոր, ժամանակի նյութ ու թիվ դարերի, աստիճաններով, դռներով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ուզում ինձ կորցնել։ Հիմա ամենակարողը պարգևել է՝ իմը քեզ ցույց տալ, ուր ո՛չ բարձրանալու աստիճաններ կան, ո՛չ բացելու դռներ, ո՛չ էլ ճանապարհդ կտրող պատեր։