Posted in իսպաներեն 10

En classe

1.
¡Hola!, ¿qué tal?-d. Bien¡ ¿y tú?

¿De dónde eres?-b. Soy japonesa.

¿Cómo te llamas?-c. Me llamo Mayumi.

Este es Rubén.-e. ¡Hola!, Rubén, ¿qué taI?

Mucho gusto.-a. Encantado.

¿Eres español?-f. No, soy cubano.


2.

A. ¿De dónde eres?
B. Soy andaluz.


A. ¡Hola!, ¿que tal?
B. Bien, ¿y usted?

A.¿Eres inglessa?
B. No, soy mexicana.


A. ¿De donde eres?
B. Soy francesa.


A. ¿Que es tu nombre?
B. Renate, ¿y tú?

Posted in Վահան Թոթովենց, գրականություն 10

Գովազդի լեզուն

Գովազդը հայտարարության յուրօրինակ տեսակ է, որը կատարում է երկու գործառույթ` տեղեկատվական և ներգործման: Դրանք փոխկապակցված են:

Գովազդատուն շահագրգռված է ներգործման խնդրով, իսկ գովազդառուն` տեղեկատվությամբ:

Գովազդային տեքստ գրելը մեծ արվեստ է: Այն ունի իր պահանջները. քիչ բառերի միջոցով առավելագույն տեղեկույթ հաղորդել, կարողանալ հրապուրել սպառողին, վստահություն ներշնչել գովազդվող ապրանքի կամ ծառայության հանդեպ:

Գովազդները լինում են` ա) տեսողական (տպագիր գովազդ, լուսագովազդ, ֆոտոգովազդ են), բ) լսողական (ռադիոգովազդ), գ) տեսալսողական (հեռուստագովազդ, կինոգովազդ): Դրանց տարածման ուղիները բազմազան են` զանգվածային լրատվական միջոցներ՝ ռադիո, հեռուստատեսություն, պարբերական մամուլ, էլեկտրոնային լրատվամիջոցներ, կայքէջեր, պաստառային գովազդներ` տեղեկատվական վահանակներ, խոշորածավալ պաստառներ, որոնք ամրացված են սյուների վրա կամ կախովի են, պլանշետային (պատկերներ, որոնք հաջորդաբար փոխվում են էլեկտրաշարժիչի օգնությամբ), խանութների ցուցատախտակներ, լուսատախտակներ, վազող տողեր, առձեռն տրվող գովազդ (թերթեր, թռուցիկներ, հուշանվերներ, խանութներում տրվող զանազան ապրանքներ) ևն:

Հարցերին գրավոր պատասխանիր բլոգումդ․

1․ Գովազդի ի՞նչ տեսակներ գիտեք։ Ո՞ր տեսակն է ավելի շատ ներգործում ձեզ վրա և ինչո՞ւ։

Իմ կարծիքով դա տեսալսողական գովազդն է: Մենք այսօր ռադիո շատ քիչ, կարելի է ասել ընդհանրապես չենք օգտագործում՝ այդիսկ պատճառով չեմ կարծում, որ լսողական տարբերակով հնարավոր է նորմալ գովազդ անել և դրանից օգուտ ունենալ:
Իսկ տեսագովազդը նույնպես աշխատող տարբերակ է, սակայն այսօր մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում հեռուսացույց նայելով, կամ համացանցում:

2․ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ հիմնավորելով պատասխանները։

ա) Երբևէ նկատե՞լ եք գովազդում եղած արտասանական, բառագործածության, քերականական և այլ սխալներ։

Ըստ իս դրանք ավելի շատ լինում են տեսողական գովազդի տարբերակներում, այսինքն տպագրված հայտարարություններում են ավելի շատ լինում սխալներ: Հիմնականում տառասխաները, շարահյուսական սխալները և բացթողումներն են: Բնականաբար այդպիսիները վստահություն և դրական ավելի քիչ են ներշնչում ընթերցողին:

բ) Ո՞ր գովազդն է ավելի դուր գալիս. երբ գրակա՞ն է լեզուն, թե՞ երբ կան խոսակցական, ժարգոնային բառեր, արտահայտություններ։

Իմ կարծիքով դա պետք է կախված լինի գովազդվող ապրանքի կամ ծառայության տեսակից: Իհարկե, միշտ ցանկալի է լսել մաքուր գրական հայերենը, սակայն երբեմն խոսակցական բառապաշարն ավելի անմիջական է դարձնում գովազդը: Այսպես ասած կապը գովազդառուի և գովազդատուի միջև ավելի բաց է լինում: Իսկ ժարգոնային բառապաշարին հանրային վայրերում դեմ եմ, դա կլինի տեսողական, լսողական, թե տեսալսողական տարբերակներով:

գ) Ուշադրություն դարձնո՞ւմ եք արդյոք գովազդողի ձայնին, հնչերանգին, խոսքի տեմպին, բարբառային կամ ոչ գրական արտասանությանը։

Բնականաբար, քանի որ դրանք շատ կարևոր մանրուքներ են: Կարող են խանգարել կամ ընդհակառակը՝ հրապուրել գովազդառուին:

դ) Ո՞ր գովազդն է մեծ տպավորություն թողել Ձեզ վրա:

Այսօրվա դրությամբ կարող եմ ասել, որ այդպիսի գովազդները շատ են՝ թե տեղական, թե արտասահմանյան աշխարհում: Առանձնացնել դրանցից մեկնումեկը դժվար է, սակայն այս գովազդն այն եզակիներից է, որ չնայած իր վաղեմությանը՝ անհնար է այն մոռանալ:https:


ե) Ի՞նչ նշանակություն ունեն գովազդողի անձը և անձնային հատկանիշները:

Ինձ թվում է դրանք մեծ դերակատարում ունեն վաճառքի հարցում, սակայն կան բացառությունները: Հաճախ ապրանքը կամ գովազդվող ծառայությունն այնքան լավն է լինում, որ գովադող անձի մասին կարող ես մոռանալ: Բայց դա ավելի շատ անձնական է, քանի որ միշտ էլ կան մարդիկ, որ հաշվի են առնում՝ թե ով է գովազդում այն:

3․ Գրե՛ք կամ բանավոր ներկայացրե՛ք փոքրիկ (լսողական, տեսողական, տեսալսողական) գովազդ (օրինակ՝ վաճառում եք որևէ իր, առաջարկում եք Ձեր ծառայությունները որևէ ոլորտում)։

Գովադվող ապրանք՝ գինի

Դարերի խորքից եկող այս էնդեմիկ տեսակի խաղողից պատրաստված գինին կջերմացնի և էլ ավելի յորահատուկ կդարձնի ձեր երեկոները:

4․ Բերե՛ք գովազդային տեքստերի օրինակներ, որոնցում, ըստ Ձեզ, կան լեզվական տարաբնույթ սխալներ. ուղղե՛ք դրանք և բացատրե՛ք:

Posted in գրականություն 10, Ալֆրեդո Պանձինի

 Անցողական և անանցողական բայեր։ Ալֆրեդո Պանձինի

Գնալով հասկանում եմ, որ “ամեն ինչ անցողիկ է” ասվածը իրականում հենց այդպես է։ Առաջ երբ ես տխուր էի լինում, հաճախ էին ասում ինձ այդ արտահայտությունը, բայց ես դրան լուրջ չէի վերաբերվում, մտածում էի “դե լավ, դա ուղղակի ասում են ինձ կարեկցելու համար”, բայց հիմա հասկանում եմ, որ թեկուզ և հենց այնպես ասած լինեն, միևնույն է դա ճիշտ է։ Ամեն ինչ անցողիկ է։ Գարնանային տրամադրությունն ապահովող ծաղկած բալենու թերթիկները թափվում են, հետո բերքն է վերջանում, հետո աշնանը արդեն գունազարդ տերևները թափվում են և վերջ։ Էլ ո՛չ ծաղկած բալենին կա, ո՛չ նրա պտուղները, ո՛չ էլ առավել ևս տերևները, իսկ ծառն էլ երբ չորանա կկտրեն, որպես վառելիք կօգտագործեն ձմռանը։ Դրանից հետո ծառն էլ կգնա, փայտն էլ, կրակն էլ։
Այդպես են նաև մարդիկ, չէ՞ որ մենք բոլորս մի օր մահանալու ենք և վերջ, մեր կատարած բոլոր գործերն էլ մեզ չեն օգնելու, որպեսզի մենք ողջ մնանք։ Եվ եթե անգամ մտածենք, մեզնից հետո ինչ որ մի բան թողելու մասին, դա նույնպես հավերժ չէ, որովհետև ժամանակի ընթացքում ամեն ինչ մոռացվելու է, թեկուզ միլիոն տարի հետո, բայց մոռացվելու է։ Անգամ բնությունն է համամիտ դրա հետ։
Ժամանակը նույնպես անցողիկ է, ասեմ ավելին, ժամանակը ամենաարագն է անցնում։ Ճիշտ է, կյանքում պահեր լինում են, երբ այն չափից շատ դանաղ է թվում, բայց միևնույն է անցնում է։
Եվ այսպես միլիոնավոր օրինակներ կարող եմ բերել, բայց այստեղ դա այդքան էլ էական չէ, էականն այն է, որ բոլորս հասկանանք, որ իրոք ամեն ինչ անցողիկ է և ոչ ոք չգիտի ընդհանրապես վաղը ինչ կլինի, միգուցե՞ աշխարհի վերջ, կամ զոմբիներով վամպիրներով պատված երկի՞ր։ Չգիտեմ, ես էլ չգիտեմ։ Դրա համար պետք չէ ամեն ինչին շատ ծանր նայել և մի խնդրի մասին մտածել շատ երկար, քանի որ այդքան էլ կարևոր չէ խնդրին ճիշտ լուծում կտաս, թե ոչ, միևնույն է, որոշ ժամանակ անց էլ չես լինի ու քո սխալ լուծումներն էլ ոչ ոք չի հիշի։

Posted in Վահան Թոթովենց, գրականություն 10

Երջանկություն, մտավոր-―զգացմունքային վիճակ, որը բնորոշվում է դրական կամ հաճելի էմոցիաներով, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են բավարարվածության ուրախ վիճակ։ Հին հունարենում «երջանկություն» բառը` էվդեմոնիա, բառացիորեն նշանակել է աստվածների հովանու տակ գտնվող մարդու ճակատագիր։ Սրա հիման վրա է ձևավորվել էր տեսակետ, որ երջանիկ լինել նշանակում էր արժանանալ աստվածների բարեհաճությանը, լինել հաջողակ։ Բայց երջանկության նման ընկալման պարագայում ստացվում է, որ ոչինչ կախված չէ մարդուց։ Իհարկե, կյանքում բախտը կարող է ժպտալ մարդուն։ Բայց դա դեռևս երջանկություն չէ, քանի որ պատրաստի տրվածը ոչ միշտ է մարդու մեջ առաջ բերում երջանկության զգացում։ Մինչդեռ զգացողությունը երջանկության կարևորագույն բաղադրիչն է։ Քրիստոնեության մեջ երջանկություն է համարվում Աստծո հետ անմիջական կապը։ Հին հույն բարոյագետ Էպիկուրի կարծիքով` երջանկությունը մարդու այն հոգեվիճակն է, երբ նա գտնվում է հանգստության, հոգեկան անդորրի մեջ։ Երջանկությունը շատ հաճախ նույնացվում է ուրախության հետ։ Բայց դրանք տարբեր են։ Հաճախ ասում են, որ մարդն ուրախություն ապրում է առանձին իրադարձությունների պարագայում, իսկ երջանկությունը տևական ուրախությունն է։ Բացի այդ, մարդն ուրախությունն արտահայտում է ավելի բուռն, ավելի հուզականորեն, իսկ երջանկությունը` ավելի չափավոր։ Կա երկու մոտեցում երջանկության մասին։ Առաջին երջանկությունը ճակատագրի նվերն է, հաջողություն, պատահականություն։ Մյուսներն այն կարծիքին են, որ երջանկությունն ամբողջությամբ կախված է մարդուց, նրա բնավորությունից, կամքից և ձգտումներից։ 18-րդ դարի հայտնի Ժան-Ժակ Ռուսոն ասել է. «Երջանիկ լինելու արվեստն այն բանի գիտակցումն է, որ երջանկությունը քո ձեռքերում է»։ Որոշ հասարակագետների կարծիքով` երջանկությունը չպետք է ընկալել որպես կյանիքց բացարձակ բավարարվածության զգացում։ Եթե մարդն ունենա բացարձակ բավարարվածության զգացում, ապա այլևս ոչինչ չի անի։ Նոր բարձունքների և նվաճումների հավերժ ձգտելու զգացումն է երջանկությունը։ Մարդու առանձնահատկությունն այն է, որ նա երբեք չի բավարարվում ձեռք բերածով։ Մարդակային երջանկությունը հակասական է։ Այն ներառում է ինչպես բավարարվածություն, այնպես էլ անբավարարվածության, նոր նվաճումների ձգտելու զգացումները։ Երջանկությունը բավարավածության և անբավարարվածության զգացումների շարունակական հերթափոխում է։ Երջանկությունը չպետք է լինի եսասիրական։ Հենց այս գործոններն են կարևոր բարոյականության տեսակետից։ Բարոյական մարդը չի կարող երջանիկ զգալ, երբ իր շրջապատում շատերը դժբախտ են։ Կա նաև տեսակետ, որ մարդն ինչքան քիչ մտածի երջանիկ լինելու մասին, այնքան ավելի երջանիկ կլինի։ Եվ հակառակը, որքան մարդն ավելի շատ ձգտի երջանկության, այնքան ավելի դժվար կլինի երջանկության հասնելը։ Կենսաբանական, հոգեբանական, կրոնական և փիլիսոփայական մոտեցումները փորձել են սահմանել երջանկությունը և բացահայտել դրա աղբյուրները։ Հետազոտական տարբեր խմբեր փորձել են գիտականորեն պատասխանել այն հարցին, թե վերջապես ինչ է երջանկությունը, և ինչպես կարելի է հասնել դրան։ Այն այնքան սկզբունքային դեր ունի մարդկության համար, որ «կյանքը, ազատությունը և երջանկության հետապնդումը» համարվում են ԱՄՆ-ի անկախության հռչակագրի անբաժանելի իրավունքները։ ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է որպես երջանկության միջազգային օր, իսկ 2014 թվականին Ֆարելլ Ուիլյամսի «Happy» երգը դարձավ նրա օրհներգը՝ տարածվելով աշխարհով մեկ։