Posted in գրականություն 9, Դերենիկ Դեմիրճյան

Դերենիկ Դեմիրճյան

Դերենիկ Դեմիրճյանը հայ ականավոր գրող է, բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների ու պիեսների հեղինակ։ Ծնվել է փետրվարի 18-ին , 1877 թ. Ախալքալաքում (այժմ Վրաստանում): 1897 թվականին ավարտեց վրացական Ներսիսյան ճեմարանը, այնուհետև 1909-ին Ժնևյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Եղել է ուսուցիչ: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որն լցված էր միայնակության զգացմունքով լույս տեսավ 1899-ին:

1905- 07 թվականների Ռուսաստանի հեղափոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց Դեմիրճյանի մոտ դեպի քաղաքականական պրոբլեմները:

1913 թվականին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Այսպիսով իր “Լենկ Թեմուր” պատմա- հերոսական պոեմում, “Ջութակն ու սրինգը”, “Ավելորդը”, “Ժպիտ”, “Ստամոքս”, “Տերտերը” պատմվածքներում, “Դատաստան” ողբերգությունում և այլն Դեմիրճյանը ամբող սրտով պաշտպանում է հասարակ մարդկանց ինրավունքները: 1923 թվականին գրեց “Քաջ Նազար” կատակերգությունը , որը նույն թվականին հայտնվեց Երևանի բեմահարթակներում, 1924 թվականին Թիֆլիսում: Դեմիրճյանի 30-ականներում գրված “Նապոլեոն Կորկոտյան”, “Կապուտան”, “Հայրենի երկիր” պիեսները մեծ ազդեցություն են թողել հայ դրամատուրգիաի վրա: Նրա ամենանշանավոր երկն է “Վարդանանք” պատմավեպը։ Այս վեպում պատկերված է 5-րդ դարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։

Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևանում:

Posted in գրականություն 9

Արտաշես և Սաթենիկ առասպելը

Առասպելում պատմվում է, թե ինչպես են ալանները արշավում Հայաստանի վրա։ Արտաշեսը հավաքում է իր զորաբանակը և պատերազմում ալանների դեմ։ Առաջին ճակատամարտից հետո ալանները նահանջում են Կուր գետի հյուսիսային ափը, իսկ Արտաշեսը բանակում է հարավային ափին։ Հայերը ալանների թագաժառանգին գերի են վերցնում։ Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ամեն բան որդու ազատության դիմաց։ Արտաշեսի մերժումից հետո ալանաց թագավորի դուստր Սաթենիկը կանգնում է գետի ափին և դիմում Արտաշեսին՝ խնդրելով վերադարձնել եղբորը և երկու ազգերի մեջ թշնամություն չհրահրել։ Տեսնելով Սաթենիկին՝ Արտաշեսը սիրահարվում է և պատգամախոսներ ուղարկում՝ Սաթենիկի ձեռքը խնդրելու։ Սակայն ալանների թագավորը մեծ գլխագին է ուզում։ Նա ասում է, թե որտեղից քաջ Արտաշեսը պետք է տա հազար հազարներ ու բյուր բյուրեր ալանների արքայազն օրիորդի համար։ Այդ պատասխանը ստանալուց հետո Արտաշեսը փախցնում է Սաթենիկին։ Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունից ծնվում է Արտավազդը։ Արտաշեսը ծաղկեցնում է Հայոց աշխարհը։ Նրա մահից հետո, շատերն, ըստ սովորության, սիրելի արքայի համար ինքնասպան են լինում։ Արտավազդը, որի մասին Գողթան երգերում ասվում էր, որ վիշապազունները նրան գողացել և նրա փոխարեն դև են դրել, սրտնեղում է և ասում մահամերձ հորը, թե ինքն ավերակների վրա ինչպես պիտի թագավորի։ Այդ խոսքերի համար Արտաշեսն անիծում է որդուն և նրա անեծքը կատարվում է։ Ըստ Գողթան երգիչների դևերը բռնում են Արտավազդին և շղթայում քարայրում։ Նա ինչքան էլ փորձում է չի կարողանում ազատվել, քանի որ դարբինները մուրճի հարվածով ամրացնում են կապանքները։

Posted in Փավստոս Բուզանդ, գրականություն 9

Փավստոս Բուզանդ | Արշակ և Շապուհ

Պարսից Շապուհ արքան ցանկանում էր պատերազմել հայերի հետ և հրավիրեց Արշակ թագավորին, որ իրար մեջ սեր, խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատեն: Հետո Շապուհը հավատարիմ երդման օրինակով բերում է աղ, կնքում վարազագիր մատանիով և ուղարկում Արշակին, ասելով, որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի։ Հետո Շապուհը հրամայում է բերել հայկական հող: Արշակ թագավորը գոռոզանում էր, երբ կանգնում էր հայկական հողի վրա և վիրավորում Շապուհ թագավորին Շապուհը դարձյալ նրա ձեռքից բռնած տանում է պարսկական հողի վրա, և Արշակը զղջում է ասածների համար, խոնարհվում է, նրա ոտքերն է ընկնում սաստիկ ափսոսում, զղջում է ասածների համար։ Առավոտից մինչև երեկո շատ անգամ է փորձում նրան: Երբ հայկական հող շաղ տված հատակի վրա է տանում, Արշակը խստանում է, ամբարտավանանում, իսկ խորանի բնական հողի վրա լալիս է, զղջում։ Երեկոյան ճաշկերույթի ժամանակ Արշակ թագավորը Շապուհ արքայի հանդեպ շատ վատ է արտահայտվում: Այդ ժամանակ պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս երկաթե շղթաներ բերել, կապկպել Արշակին, տանել Անհուշ բերդ, և կապած պահել մինչև մեռնի։ Այդ ժամանակ Քուշանների Արշակունի թագավորը պատերազմ է հայտարարում Շապուհ թագավորին: Ճակատամարտի ժամանակ Արշակ թագավորի ներքինի Դրաստամատը փրկում է Շապուհ թագավորին, որը խոստանում է կատարել Դրաստամատի խնդրանքը: Նա խնդրումէ տեսակցել Արշակին, որը Շապուհը թույլատրում է: Տեսակցության ժամանակ Արշակ թագավորը դանակով ինքնասպան է լինում, որից հետո Դրաստամատը:

Ինձ թվում է, որ այդպիսի վարքը անթույլատրելի է մանավանդ այն ժամանակ երբ թագավոր ես: Արքան պետք է լինի սթափ և սառնարյուն: Թագավորը պետք է մտածի խոսելուց առաջ քանի որ նա զրուցում էր ուրիշ թագավորի հետ: Իմ կարծիքով այդպիսի պահվածքը դիվանագիտական չէ:

Posted in Փավստոս Բուզանդ, գրականություն 9

Փավստոս Բուզանդ

Պարսից Շապուհ արքան ցանկանում էր պատերազմել հայերի հետ և հրավիրեց Արշակ թագավորին, որ իրար մեջ սեր, խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատեն: Հետո Շապուհը հավատարիմ երդման օրինակով բերում է աղ, կնքում վարազագիր մատանիով և ուղարկում Արշակին, ասելով, որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի։ Հետո Շապուհը հրամայում է բերել հայկական հող: Արշակ թագավորը գոռոզանում էր, երբ կանգնում էր հայկական հողի վրա և վիրավորում Շապուհ թագավորին Շապուհը դարձյալ նրա ձեռքից բռնած տանում է պարսկական հողի վրա, և Արշակը զղջում է ասածների համար, խոնարհվում է, նրա ոտքերն է ընկնում սաստիկ ափսոսում, զղջում է ասածների համար։ Առավոտից մինչև երեկո շատ անգամ է փորձում նրան: Երբ հայկական հող շաղ տված հատակի վրա է տանում, Արշակը խստանում է, ամբարտավանանում, իսկ խորանի բնական հողի վրա լալիս է, զղջում։ Երեկոյան ճաշկերույթի ժամանակ Արշակ թագավորը Շապուհ արքայի հանդեպ շատ վատ է արտահայտվում: Այդ ժամանակ պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս երկաթե շղթաներ բերել, կապկպել Արշակին, տանել Անհուշ բերդ, և կապած պահել մինչև մեռնի։ Այդ ժամանակ Քուշանների Արշակունի թագավորը պատերազմ է հայտարարում Շապուհ թագավորին: Ճակատամարտի ժամանակ Արշակ թագավորի ներքինի Դրաստամատը փրկում է Շապուհ թագավորին, որը խոստանում է կատարել Դրաստամատի խնդրանքը: Նա խնդրումէ տեսակցել Արշակին, որը Շապուհը թույլատրում է: Տեսակցության ժամանակ Արշակ թագավորը դանակով ինքնասպան է լինում, որից հետո Դրաստամատը:

Posted in գրականություն 9

«Սասունցի Դավիթ» էպոսի և Հովհ․ Թումանյանի համանուն պոեմի համեմատական բնութագիրը

«Սասնա Ծռեր» դյուցազներգությունը ոգևորել է մեր շատ գրողների, ովքեր ինքնուրույն պոեմներ են գրել։ Այդ պոեմներն են Հովհ․ Թումանյանի «Սասունցի Դավիթ»- ը, Ավ․ Իսահակյանի «Սասնա Մհեր»-ը, Եղ․ Չարենցի «Սասունցի Դավիթ»-ը։
Լավագույններից է Թումանյանի մշակումը։ Պոեմը բնույթով պատմողական է։ Թումանյանի կենդանության օրոք տպագրվել է միայն պոեմի առաջին մասը, այն ավարտվում է Դավիթի և Մելիքի մենամարտով։
Պոեմի երկրորդ մասը մնացել է անավարտ, պահպանվել է 80 տող՝ նվիրված Դավթի և Խանդութի սիրուն։

Posted in Uncategorized

Posted in Պետրոս Դուրյան, գրականություն 9

Պետրոս Դուրյան

Պետրոս Աբրահամի Դուրյանը ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար թաղամասում։ Ավարտել է Սկյուտարի ճեմարանը (1867 թվական)։ Տանը Պետիկին հատկացրել էին մի փոքրիկ սենյակ երկրորդ հարկում։ Սենյակի դիրքը հիրավի բանաստեղծական էր. պատուհանի տակ պարտեզն էր՝ թթի և հունապի ծառերով, իսկ հեռվում երևում էին Վոսփորը և Կ. Պոլսի համայնապատկերը, մյուս՝ արևմտյան կողմում, երկու սպիտակ շիրիմներ էին՝ երկու նոճիներով: Այդ նոճիները հետագայում բանաստեղծի տաղերում դարձան մահի ու վշտի խորհրդանիշ։ 1855-ին Պետիկին չորս տարեկանում «Պալասան տուտուի» մոտ են տանում, որ կարդալ-գրել սովորի։ Վեց տարեկանում նա դարձավ Սկյուտարի ձրիավարժ աշակերտը, որն ավարտեց 1867 թվականին։ Նա կանոնավոր հաճախում էր դասերին, բարեխղճորեն կատարում հանձնարարությունները։ Ճեմարանն ավարտեց գերազանց և նվեր ստացավ Լամարթինի մի հատորը, որից հետո միանգամից փոխադրվեց Զ կարգ, ուր դարձավ ավագ եղբոր՝ Հարությունի դասակիցը։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Դուրյանի աշակերտակիցները լավ էին սովորում։ Վարդան Լյութվյանը կատարելապես տիրապետում էր ֆրանսերենին, Տիգրան Ադամյանն աչքի էր ընկնում թուրքերենի իմացությամբ, Մարտիկ Պողիկյանը ուժեղ էր թվաբանությունից, Խաչիկ Ուղուրիկյանը ուներ քերականագետի հակումներ։ Մինչդեռ Պետրոսը հռչակված էր որպես դասարանի առաջին չարաճճին ու կատակաբանը, նա վարպետորեն կարողանում էր տնազել թե՛ ընկերներին, թե՛ ուսուցիչներին։ Նյութական անապահով վիճակը վաղ հասակից նրան մտահոգում է կենսական պայմանների բարելավման հոգսերով։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար 16-ամյա պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։ Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին լրացած, հեռանում կյանքից։

Posted in գրականություն 9

Արտաշես և Սաթենիկ առասպել

Արտաշես և Սաթենիկ, հայկական ավանդազրույց։
Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.
Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին. Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել։ Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել:

Posted in Հովհաննես Թումանյան, գրականություն 9

Հովհաննես Թումանյանի ,,Թմբկաբերդի առումը,, պոեմի վերլուծություն

Ես կարդացի Հովհաննես Թումանյանի ,,Թմբկաբերդի առումը,, պոեմը :Այն շատ հետաքրքիր ,իմաստալից և խորհրդավոր էր :

Այն պատմում է Թաթուլ արքայի կնոջ դավաճանության մասին :Նադիր Շահը ցանկանում էր գրավել Թմբկաբերդը ,որը Թաթուլինն էր :Երկար ժամանակ է անցնում ,բայց Նադիր Շահը չի կարողանում գրավել Թմբկաբերդը :Հետո նա որոշում է գերել Թաթուլի հիասքանչ ,գեղեցիկ և անկրկնելի կնոջը :Եվ Թաթուլի կինը համաձայնվում է և դավաճանում իր ամուսնուն գանձերի համար :Մի օր Թմբկաբերդի տիրուհին զորքի առաջ սեղան է դնում ,և խմում են բոլորը և քնում :Այդպես Նադիր Շահը գրավում է Թմբկաբերդը ,հետո սպանում Թաթուլի կնոջը :

Կարծում եմ Թումանյանը ցանկանում էր տվյալ պոեմով մեզ փոխանցել ,որ գալու է այն օրը երբ մենք հեռանալու ենք այս հեռավոր աշխարհից և մեզ հիշելու են մեր արարքներով :Մենք պետք է մեր հետևից հետք թողնենք ,որը հիշվի դարերով…

Posted in Հովհաննես Թումանյան, գրականություն 9

Հովհաննես Թումանյանի քառյակներ

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

1917, Նոյեմբերի 11

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

1918, Հունվարի 4

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

1916, Հունիս