Posted in պատմություն 9

Մայիսի 24-27 (թեմա 29, 30)

1․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորեք փաստերով։

Ղարաքիլիսայի ճակատամարտի արդյունքով թուրքերը մեծ կորուստներ էին ունեցել և այլևս չէի կարողացել շարունակել պատերազմը։ Դրա համար էլ Թուրքիան հաշտության պայմանագիր կնքեց ՀՀ-ի հետ։

2․ Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը

Անդրեաս Արծրունի

Անդրեաս Արծրունին ծնվել է 1847թվականին: Նա երկրաքիմիա գիտական բնագավառի հիմնադիրն է:

Ջակոմո Չամչյան

Ջակոմո Չամչյանը ծնվել է 1857 թվականի օգոստոսի 27-ին Իտալիայի Տրիեստ քաղաքում։ Նա համարվում է օրգանական լուսաքիմիայի հիմնադիրը։

Հովհաննես Ադամյանը,

Հովհաննես Ադամյանը ծնվել է 1879 թվականին Բաքվում: Ֆիզիկայի ասպարեզում մշակել է տարածության մեջ պատկերներ հաղորդելու համակարգը: Աշխատել է Պետերբուրգում, Բեռլինում, և խորհրդային Երևանում։ Հովհաննես Ադամյանը դրել է գունավոր հեռուստատեսության հիմքը։

Խորեն Սինանյան

Խորեն Սինանյանը ծնվել է 1868 թվականին: Նա Սուրբ Ղազար կղզու հայկական աստղադիտարանում առաջինն է հայտնաբերել Յուպիտերի 6-րդ արբանյակը։

Մարգար Առուստամով

Մարգար Առուստամով ծնվել է 1854 թվականին Շուշիում: 1892 թվականին Հայաստանում բռնկված խոլերայի ժամանակ շատ մեծ օգնություն է ցուցաբերել և շատ մեծ դեր է ունեցել դրա դեմ պայքարում

19-րդ դարի կեսերի հայագիտության վերելքի հետևում կանգնած են Ստեփան Մալխասյանցը, Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը և մյուս լեզվաբանները։ Նրանք շատ լավ և արդյունավետ աշխատանք էին կատարում։ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինը շատ մեծ դեր ունեցավ հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության մեջ։ Ռուսաստանի անվանի կովկասագետ Նիկողայոս Մառը զբաղվել է Անիի պեղումներով։ Ղևոնդ Ալիշանը 19-րդ դարի հայ պատմագիտության վաստակավոր դեմքերից է։ Նա իր գիտական ահռելի քանակի գիտելիքներով (ավելի քան 45 հատոր) շատ է նպաստել մեր ազգային գիտության զարգացմանը։ Անտոն Գարագոշյանը իր լուման ունի հայ ժողովրդի ամբողջական պատմության ստեղծման մեջ։ Հայոց պատմության ուսումնասիրությունը որակական նոր աստիճանի բարձրացրեց պատմաբան Լեոն, նույն ինքը՝ Առաքել Բաբախանյանը։ Լեոն գրել է հայոց պատմության համարյա բոլոր պատմական շրջանների և հիմնախնդիրների մասին։ Նիկողայոս Ադոնցը Բյուզանդիայի պատմության, հայոց միջնադարի և Հայկական հարցի ուսումնասիրության ասպարեզում զգալի ներդրում ունի

Posted in պատմություն 9

Մայիսի 17-21 (թեմա 27, 28)

1․ Ներկայացրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները։

Կովկասյան ճակատը տեղի է ունեցել 1914-1917 թվականներին: Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս Կովկասյան ճակատին: Այս ուղղությամբ թուրքերը կենտրոնացրել էին 300 հազարանոց բանակը: Երբ գերմանական և թուրքական ռազմանավերը 1914 թ. հոկտեմբերի 16-17-ը անսպասելի հարվածներ հացրեցին Ռուսաստանի սևծովյան նավահանգստին: Պատերազմի սկզբում ռուսները Կովկասյան ճակատում ունեին 182-հազարանոց զորք: Մեկ ամիս անց ճակատային գիծը Բաթումի մոտից ձգվում է մինչև Ուրմիա լճի արևելքի մասերը: Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնեց Էնվեր Փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարսի-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Ռուս զինվորների և հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ Օսմանյան 90-հազարանոց բանակը ջախջախվեց: Էնվեր Փաշան խոսւափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքերից փրկվեց միայն 12000 հոգի: Թուրքերը նաև հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական հարաբերությունները հաշվեհարդար տեսան Ատրպականի հայերի նկատմամբ: 1915թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական Կովկասյան բանակը 1915թ. գարնանը գրավեց ՝ Թավրիզը և Վանը: Ռուսական զորամասերը նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915թ. հուլիսի կեսերին նահանջեց: Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով ՝ ռուսական զորքերը 1915թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան սառնամանիքի պայմաններում 1916թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Հետո Կովկասյան բանակը ամիսների ընթացքում գրավեց ՝ Տրապիզոն, Բաբերդ և Երզնկա քաղաքները:

2․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

1948 թ. դեկտեմբերի 9–ին Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծել է «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթուղթը: Ըստ փաստաթղթի ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպատակով:

3․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն /գրավոր-բլոգային աշխատանք/․

Գիտեմ Հրեաների ցեղասպանության մասին

Posted in պատմություն 9

Մայիսի 10-14

Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը․
ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ապա Անգլիայի պետական գործիչների հետ:

Պատվիրակության մյուս անդամը Խորեն Նարբեյն էր, որը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Նա ռուսական ցարին ներկայացնելու էր հայության խնդրանքը՝ վեհաժողովի ժամանակ դրական լուծում տալ հայ ժողովրդի ձգտումներին: Վեհաժողովի օրերին նրանք պետք է հանդիպեին Բեռլինում:

Վեհաժողովն սկսվեց 1878թ. հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Այս հոդվածով ոչ մի ժամկետ չէր նշվում բարենորոգումների կատարման համար, և դրանց մասին Բ. Դուռը պետք է հաշիվ տար ոչ թե Ռուսաստանին, այլ 6 մեծ պետություններին: Սրանց միջև գոյություն ունեցող հակամարտությունները թույլ չէին տալու միասնական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Անգլիայի պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Ալաշկերտի հովիտը, Բայազետը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում:

Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: Մեծ տերություններն իրենց քաղաքականությունը դարձրին Թուրքիայից որևէ պահանջ ունենալու պարագայում բարձրացնել հայկական հարցը՝ 61-րդ հոդվածի իրագործումը, արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Սուլթան Աբդուլ Համիդն զգաց այդ վտանգը և ծրագրեց հայկական հարցը վճռել յուրովի՝ զանգվածային կոտորածների միջոցով: Այդ չարիքը կանխազգացին հայ իրատես գործիչները՝ Գրիգոր Օտյանը, նաև Գարեգին Սրվանձտյանը, որոնք քարոզում էին, որ հայության ազատության խնդիրը հայ ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Պեռլինի մեջ կորոնենք զայն»:

Թեմա 26. Հայդուկային շարժումը․
ա/ Շարժման առաջացումը

Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային– քաղաքական կուսակցությունների առաջացմանը։ Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:

Սուլթան Աբդուլ Համիդ II–ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի։ Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց անհատական, պարտիզանական շարժում, որը ստացել է հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Արևմտյան Հայաստանում հայդուկային շարժման հանդես գալը պատահական երևույթ չէր։ Այն հետևանք էր արևմտահայության քաղաքական և սոցիալ– տնտեսական ծանր վիճակի:

բ/ Նշանավոր հայդուկներ

Աղբյուր Սերոբ

Ծնվել է 1864թվականին Ախլաթի Սոխորդ գյուղում: Դեռևս երիտասարդ բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Ի վերջո Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Սերոբի կինը` Սոսեն, խմբի միակ կին հայդուկն էր:

Անդրանիկ Օզանյան

Անդրանիկ Օզանյանը նաև հայտնի որպես Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա, հայ զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ, նախկին դաշնակցական էր։ Ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Անդրանիկ հայերեն նշանակում է «առաջնեկ»: Նա առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թվականին մեկնում է արտասահման։ 1897 թվականին Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։ 1912-1913 թվականներին Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում և մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։

Հրայր Դժոխք

Հրայր Դժոխք կամ Ուրվական, ծնունդով՝ Արմենակ Մամբրեի Ղազարյանը, հայդուկապետ, ռազմական տեսաբան, Արևմտահայ ազատագրական պայքարի մեծագույն ղեկավարներից մեկն է: Ծնվել է 1864 թվականին Սասունի Խուլփի գավառակի Ահարոնք գյուղում։ Իրականացրել է կազմակերպչական գործունեություն։ Առաջնորդվելով ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովի որոշումներով՝ փորձել է կասեցնել ֆիդայական կռիվները և կազմակերպել միասնական ապստամբություն։

Գևորգ Չաուշ

Գևորգ Չաուշը հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ, ՀՅԴ անդամ է։ Ծնվել է 1870 թվականին Սասունի Փսանաց գավառի Մկթենք գյուղում։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։

Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնցից են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը։ Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։ Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ 

Posted in պատմություն 9

Մայիսի 3-7 (թեմա 23, 24)

1. Թուրքմենչայի պայմանագիր

Թուրքմենչայի Պայմանագիրը ստորագրվել է 1828 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, Թուրքմենչայ գյուղում ռուս-պարսկական պատերազմներին վերջ տալու համար։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ 

Այն կնքելով՝ երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։

  1. Իրանը հանձնում է Երևանը, Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։
  2. Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև:
  3. Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։
  4. Պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։
  5. Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։
  6. Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։
  7. Տեղի է ունենում պատերազմի գերիների փոխանակում։
  8. Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։
  9. Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։
  10. Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրի համաձայնությունների խախտման համար։
  11. Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։

2. Ադրիանապոլսի պայմանագիր

Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։ Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարությունը։

13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից (Կարին), Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական–քաղաքական դիրքը Բալկաններում, Սև ծովի ու նեղուցների վրա և Անդրկովկասում։