Posted in Նահապետ Քուչակ, գրականություն 9

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակին ծնունդը ենթադրաբար կը վերագրուի 1490-ական թուականներու սկիզբներուն, իսկ մահը, համաձայն հայրենի գիւղին Ս. Թէոդորոս եկեղեցւոյ պատին տակ պահպանուած շիրմաքարին արձանագրութեան՝ 1592-ին: Այս ժամկէտները լիովին կը համընկնին իր հասակին մասին անոր ձգած յիշատակարանին ու բովանդակութեան:

Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսա,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….

Անոր մասին եղած ժողովրդական զրոյցները եւ «Նահապետ վարպետ» կոչումը կը վկայեն, որ եղած է սիրուած երգիչ մը եւ աշուղ մը:

Նահապետ Քուչակին անունով գրաւոր եւ բանաւոր աւանդութեամբ պահպանուած են եւ առայժմ յայտնի են շուրջ մէկ տասնեակ կրօնական, բարոյախրատական եւ սիրային բովանդակութեամբ աշուղական երգեր՝ հայերէնով ու թրքերէնով, որոնցմէ եօթը՝ հայատառ թրքերէնով: 1880-ական թուականներէն թիւրիմացաբար Նահապետ Քուչակին վերագրուած են նաեւ միջնադարեան հայրենները:

հայրենները

Միջնադարի հայ բանաստեղծության ինքնատիպ էջերից են հայրենները: Դրանք հիմնականում սիրային, պանդխտության և խոհախրատական թեմաներով հորինված տաղիկներ են՝ սովորաբար կազմված 15-վանկանի չորս տողերից կամ 7 և 8-վանկանի ութ կիսատողերից: Հայրենների ընդհանուր քանակը հասնում է մոտ 500-ի: XV-XVII դարերում գրված որոշ ձեոագիր մատյաններում խոհախրատական և պանդխտության հայրենների մի մեծ շարքի հեղինակ է նշվում XIII դարի նշանավոր բանաստեղծ Հովհաննես Պլուզ Երզնկացին: Բայց սիրային հայրենները, ինչպես նաև պանդխտության հայրենների մեծ մասը, հին ձեռագրերում հանդիպում են առանց հեղինակային անվան: Այդ հայրեններից շատերը հետագայում են գրի առնվել, շատերը ժողովուրդն է հորինել ու ավելացրել:

Բանաստեղծություններ

Երբ որ ես պըզտիկ էի,
       կանչեին ինձ ոսկի տըղայ.
Մեծցա, սիրու տէր եղայ,
       երեսիս գոյնըն կու գընայ.
— Մանկտի~ք, ձեր արեւն ասեմ,
       որ սիրուն` քարըն չի դիմնայ.
Սիրուն` քար ւ’երկաթ պիտի,
       պողպատէ դըռնակն ի վերայ:

Ա´յ, գընա´, չի պիտիս դուն ինձ,
       լուկ պեզա´ր իմ սիրտս ի քենէ.
Զերայ խոցեցիր դուն զիս,
       լուկ վերցաւ սիրտըս ի քենէ.
Թէ գան ու զքեզ ջուր ասեն,
       կամ ջըրին ճարակն ի քենէ´,-
Տարեկ մի ծառուած կենամ,
       չի խըմե´մ կաթիկ մ´ի քենէ:

Posted in գրականություն 9, Եղիշե Չարենց

Չարենցի մասին

Եղիշե Աբգարի Սողոմոնյանը ծնվել է 1897 թվականին, Կարսում: Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով իրեն նաև մակվեցի է համարել:

Գրել է բանաստեղծություններ

«Ես իմ անուշ Հայաստանի», «Լուսամփոփի պես աղջիկ», «Կարմիր նժույգները թռչում են», «Հուշի պես թել մի բարակ», «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին», «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Ծիածանը», «Կոմալմանախ» և այլն

Պոեմներ և բալլադներ

«Դանթեական առասպել», «Ամբոխները խելագարված», «իմ ընկեր Լիպոն», «Կապուտաչյա հայրենիք», «Սոմա», «Կապկազ թամաշա», «Մաճկալ Սաքոյի պատմությունը», «Ստամբոլ» և այլն

Ռադիոպոեմներ

«Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի»

Ռապսոդիա

«Ասպետական»

Վեպեր

«Երկիր Նաիրի»

Մեզոստիքոս

«Պատգամ»

Թարգմանություններ

«Աղջիկը և մահը», «Բազեի երգը», «Բալլադ կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին», «Դոստիգաև և ուրիշները», «Խանը և նրա որդին», «Մրրկահավի երգը», «Ստախոս սարյակի և ճշմարտության սիրահար փայտփորիկի մասին»:

Posted in գրականություն 9, Եղիշե Չարենց

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Ես եթե լինեի նկարիչ, ապա այս բանաստեղծությունը կպատկերեի սև գույնով քանի որ սևը ինձ համար արտահայտում է թախիծ և տխրություն, իսկ այս բանաստեղծությունը ինձ համար տխուր բանաստեղծություն է։

Posted in գրականություն 9, Եղիշե Չարենց

անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

Ես եթե լինեի նկարիչ ապա այս բանաստեղծությունը կներկեի կանաչ գույնով,դե քանի որ խոսվում է դաշտերի մասին։

Posted in գրականություն 9, Եղիշե Չարենց

Աշնան երգ

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Եթե ես լինեի նկարիչ ապա այս բանաստեղծությունը կներկեի մի նուրբ գույնով քանի որ խոսվում է դրսի,դաշտերի,տերևների մասին իսկ ես դրանք պատկերացնում եմ նուրբ գույների մեջ։

Posted in գրականություն 9, Եղիշե Չարենց

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ո՜չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:

Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն`
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`
Արևանման, արնավառ խոսքի, —

Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար…

Այստեղ հեղինակը խոսում էր մռայլ գիշերի մասին, որտեղը ինքը կարծես իր տեղը չի գտնում և կարոտ է արևի, ուզում է տեսնել արև, լույս և ջերմություն։

Posted in գրականություն 9, Եղիշե Չարենց

Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:

Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:

Մոխիրի միջից հսկում են, հսկում,
Չե՞ս տեսնում մահը — աչքերի ոսկում:

Ահա խնդացին: Չե՞ս սոսկում հրից —
Հե՛յ, հասե՛ք — հասե՛ք. հրդեհ է նորից:

Հեղինակը խոսում է մի հրդեհված կարելի է ասել կյանքի մասին, ուր մոխիր էր դարձել իր կյանքը։ Եվ նա օգնություն էր կանչում։

Posted in գրականություն 9, Եղիշե Չարենց

Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՜ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի ճանապարհ…

Հեղինակը խոսում է իր տրտում և տխուր հոգու մասին, որը միշտ ուրախ է և ժպտում է, բայց ցավոք այդպես չէ իրականում այն շատ տխուր և նեղացած հոգի է։

Posted in գրականություն 9, Եղիշե Չարենց

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի`
Բարեկամական հրճվանքով վսեմ:

Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:

Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում` ասված իմ հոգու մասին

Հեղինակը պատմում է իր ոչ լավ կյանքի մասին։ Նրա կյանքը շատ տխուր ու մռայլ կյանք է և կարելի է ասել դժգոհ է իր կյանքից։

Posted in գրականություն 9, Եղիշե Չարենց

Չարենց

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն…

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

Եթե ես լինեի նկարիչ, ապա այս բանաստեղծությունը կպատկերեի երկնագույն գույնով։

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում —
Ծիածան։

Եթե ես լինեի նկարիչ, ապա այս բանաստեղծությունը կներկեի ծիածանի գույներով։

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:

Եթե ես լինեի նկարիչ ապա այս բանաստեղծությունը կներկեի ինչ-որ բաց երանգով։

Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:

Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛…

Եթե ես լինեի նկարիչ ապա այս բանաստեղծությունը կներկեի մոխրագույն։

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…

Եթե ես լինեի նկարիչ ապա այս բանաստեղծությունը կներկեի ոսկեգույն։