- Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։ Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։ Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով։ Սոսյաց անտառը Հայաստանի արհեստական անտառներից էր։ Դրանից հետո՝ հելլենիզմի դարաշրջանում, Երվանդ Դ արքան (մ. թ. ա. 220-201) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը։ Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330–338) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակել են պարիսպներով և բնակեցրել կենդանիներով ու թռչուններով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով։ Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիներն սոսին ծառն անվանել են «Հայկական սոսի»։
2. «Ընդ եղեգան փող…» արտահայտությունը հիշեցնում է Վահագնի ծնունդ ստեղծագործությունը:
3.
1-ին տուն.Դանիելն այս տնում խոսում է հայրենիքի մասին: Նա ասում է, որ լույս է տեսնում հայրենիքում այսինքն ինչ-որ լավ բան է երևում:
2-րդ տուն.Այստեղ խոսվում է հայրենիքից հեռացածների մասին:Որ նրանք հեռանալով ողբ են առաջացնում, քանի որ քիչ քիչ հեռանալով հայրենիքն փլուզվում է:
3-րդ տուն.Այստեղ Վարուժանն խոսում է զոհերի մասին, խոսում է վերքերի մասին:Եվ նա այս ամենը շատ ցավով է ընդհունում և խոսում այս թեմայով:
4-րդ տուն.Այստեղ նա հիշում է իր օջախը, իր տունը:Հիշում է իր մորն ու հորը:
5-րդ տուն.Իսկ այստեղ նա ոգեշնչում է հայ մարտիկներին ասելով պայքար, պայքար և մեկ անգամ էլ պայքար: