Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխվում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները. անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան ու լպյան և ձյնամերձ:

Անապատակիսաանապատային
Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան Վայքի գոգավորությններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով և առանձին համատարած գոտի չեն առաջացնում:
Կիսաանապատներ
Կիսաանապատային լանդշաֆտները ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում: Դրանք լինում են 800-1400մ բարձրություններում: Զոնայի կլիման ավելի ցամաքային է, քան տափաստաններում։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +22 +27 °C է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է՝ 200 — 300 մմ.։ Հողերը բաց շագանակագույն են և գորշ, շատ են աղուտները։ Կենդանական և բուսական աշխարը համապատասխանում է անապատների և տափաստանների տեսակներին։ Աճում է ավազուտային բոշխ, դաշտախոտ, օշինդր, աղուտաբույսեր, թփուտներ, կոշտ ու փշոտ խոտեր։ Շատ են բազմապիսի կրծողները՝ գետնասկյուռները, ճագարամկները կամ գետնանապաստակները, ծվծվանները կամ խոտադիրները։

Լեռնատափաստաններ
ՀՀ լեռնատափաստանային հողեր, կազմում են ՀՀ տարածքի 13,3%-ը (346 հազար հա), հիմնականում զբաղեցնում են Հայկական հրաբխային բարձրավանդակի և Փոքր Կովկասի լեռնաշղթաների 2200-3700 մ բարձրությունները։ Առանձնանում են երկու լանդշաֆտային ենթագոտիների` չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային: Չոր լեռնատափաստանային ենթագոտին ձգվում է Արարատյան և Վայքի նախալեռներով։ Կլիման տաք է և չորային։ Չոր լեռնատափաստանային ենթագոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 15%-ը։ Այս ենթագոտին Զանգեզուրում և ՀՀ հյուսիս-արևելքում նպաստավոր է մերձարևադարձային բույսերի՝ նուռան, թուզի, խուրմայի, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում` պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային մշակաբույսերի և տեխնիկական բույսերի մշակման համար:
Տափաստաններ
Գտնվում են ծովափերից հեռու, համեմատաբար ոչ մեծ տեղամասերով, հյուսիսային և հարավային լայնությունների 25 °C և 40 °C միջև։ Տափաստանների կլիման բարեխառն ցամաքային է։ Ամռանը տաք է ու չոր, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է + 20 +24 °C: Ձմռանը մեղմ է արևմուտքում (+3 +4 °C), ցուրտ՝ արևելքում (-5 -20 °C)։ Տափաստաններին բնորոշ բուսատեսակները՝ հացազգի բազմամյա խոտաբույսերն են (փետրախոտ, սիզախոտ, շյուղախոտ, երեքնուկ, տիպչակ և այլն)։ Բնական տափաստանները պահպանվում են միայն արգելոցներում, իսկ դրանցից դուրս մշակվում են հացահատիկային (ցորեն, գարի, եգիպտացորեն) և տեխնիկական (շաքարի ճակնդեղ, արևածաղիկ) կուլտուրաներ։
Ձյունամերձ լանդշաֆտներ
Ձյունամերձ լանդշաֆտները տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում` 3500 մ-ից վեր (Արագած, Կապտջղ և այլն): Այդտեղ տիրապետող են մերկ ժայռերը, ձյան բծերն և եռանդուն սառնամանիքային հողմահարումը: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք քարացրոններ են, ավազ «պարզագույն հողեր»:




