Posted in գրականություն 9

Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում 361 կամ 362 թվականին: Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր: Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում թագավորի արքունիքում եղել է զինվորական, հետո` պալատական գրագիր։ Մոտ 395 թվականին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով ազատ գործելու հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։

Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած Աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Հայոց այբուբենի ստեղծումը նաև անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար:

Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր:

Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ: Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում:

Մեսրոպ Մաշտոցը մահացավ 440թ. և թաղվեց Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ: Դրանից մի փոքր առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը:

РУБРИКА:2020-2021 ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ2020-2021 ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Ուսումնական գարուն

Опубликовано 

Գարունը Չարենցով — մարտի 1-մարտի 15

1․ Ծանոթացիր Եղիշե Չարենցի թողած գրական ժառանգությունը:

Եղիշե Աբգարի Սողոմոնյանը ծնվել է 1897 թվականին, Կարսում: Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով իրեն նաև մակվեցի է համարել:

  • Գրել է բանաստեղծություններ

«Ես իմ անուշ Հայաստանի», «Լուսամփոփի պես աղջիկ», «Կարմիր նժույգները թռչում են», «Հուշի պես թել մի բարակ», «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին», «Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Ծիածանը», «Կոմալմանախ» և այլն

  • Պոեմներ և բալլադներ

«Դանթեական առասպել», «Ամբոխները խելագարված», «իմ ընկեր Լիպոն», «Կապուտաչյա հայրենիք», «Սոմա», «Կապկազ թամաշա», «Մաճկալ Սաքոյի պատմությունը», «Ստամբոլ» և այլն

  • Ռադիոպոեմներ

«Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի»

  • Ռապսոդիա

«Ասպետական»

  • Վեպեր

«Երկիր Նաիրի»

  • Մեզոստիքոս

«Պատգամ»

  • Թարգմանություններ

«Աղջիկը և մահը», «Բազեի երգը», «Բալլադ կոմսուհի Էլլեն դե Կուրսիի մասին», «Դոստիգաև և ուրիշները», «Խանը և նրա որդին», «Մրրկահավի երգը», «Ստախոս սարյակի և ճշմարտության սիրահար փայտփորիկի մասին»:

2․ Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

  • տրիոլետ

Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած է ութ տողից։ Օրինակ`

Շրշում են իմ շուրջը, շրշում
Շորեր ու շորեր կանացի.
Անցնում են մայթով փողոցի—
Շրշում են իմ շուրջը, շրշում։
Լսում եմ գարնան մի շրշյուն,
Կարծես թե անտառ գնացի—
Իսկ շուրջս շրշում են, շրշում
Շորեր ու շորեր կանացի…

  • սոնետ

Սոնետը բանաստեղծության կառուցման կայուն ձևերից մեկն է, որը բաղկացած է 14 տողից՝ սկզբում երկու քառատող և վերջում երկու եռատող: Օրինակ`

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

  • ռուբայաթ

Ռուբային կամ ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհանգ։ Օրինակ`

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

  • գազել

Գազելը բանաստեղծության կայուն ձև է բաղկացած է մի քանի երկտող տներից, որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։ Օրինակ`

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Եղիշե Չարենցի ստեղծագործություններից բեր համապատասխան օրինակներ:

3․ Չարենցի ռուբայաթները, բացատրել` ինչ է ռուբայաթը կամ ռուբային, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:

Ռուբային կամ ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն է առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհանգ։ 
4․ Չարենցի ութնյակները, կարդալ, վերլուծել:
5․ «Տաղարան» շարքը:
Ինչո՞ւ  է կոչվում տաղարան:

«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին: Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։

6․ Քո ընտրությամբ բերանացի (անգիր) սովորիր երեք բանաստեղծություն:
Դուրս գրիր շարքից բարբառային բառերը և դարձրու գրական հայերեն:

1. Աշուղ Սայաթ-Նովի նման…

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդգոզալ,— երգս ուրախ պիտի ասեմ։

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

Բաղ — կից, միասին, նաև այգի

Էշխ — եռանդ, սեր

Էրել — այրել

Մուրազի — իղձ, փափագ

Ըլնել — լինել

Գոզալ — չնխարհիկ, սիրուն

Մե — մի

Շաղ — Վաղ առավոտյան բույսերի վրա կուտակված ջրի կաթիլներ, նաև ոստ, դալար ճյուղ

2. Երազ տեսա…

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

Հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին, փոխաբերական իմաստով գեղեցկուհի

Ատլաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ

Խաս — ընտիր տեսակի, լավորակ, նաև բամբակե սպիտակ գործվածք

Գոզալ — չնխարհիկ, սիրուն

Մուրազի — իղձ, փափագ

Մե — մի

Սազ — պղնձե լարերով արևելյան երաժշտական գործիք, նաև պատշաճ, հարմար, վայելուչ

3. Հազար ու մի գիրք կարդացի — ամենից լավ տաղն է էլի

Հազար ու մե գիրք կարդացի — խելացի գիրք չտեսա,
Հազար կնկա գիրկն ընկա — սիրեկան գիրկ չտեսա:

Հասա մինչև Ֆռանգստան, երգ ու տաղեր լսեցի —
Սայաթ-Նովի ձիրքի նման երկնալին ձիրք չտեսա:

Աղեքի հետ սեղան նստա, նոքարի հետ խմեցի`
Մարդու ասած խոսքերի մեջ արդար կշիռք չտեսա:

Հազար գոզալ սիրտս էրեց ու հազարին սիրեցի —
Քո սուրբ կրքից ավելի վառ ու անմար կիրք չտեսա:

Ամեն բանից բար ու բեզար երեսս շուռ տվեցի —
Բաղերն ընկա` քեզնից անուշ ու հասած միրգ չտեսա:

Ձիրք — Բնատուր ընդունակություն, տաղանդ

Նոքար — ծառա

Գոզալ — չնխարհիկ, սիրուն

Էրել — այրել

Բար ու բեզար — հոգնած, ջանձրացած

Բաղ — կից, միասին, նաև այգի

Posted in գրականություն 9, հայոց լեզու 9, նախագծեր 9

Posted in գրականություն 9, նախագծեր 9

Մայրենի լեզվի օրեր

Վահան Թեքեյան

Փափագ

Արևմտահայերեն

Անուշ հոգի մը ըլլար,

Ես այն հոգվույն սիրահար,

Ան իմ երկինքըս ըլլար։

Ես այդ հոգին պաշտեի

Ինչպես երկինքը ծավի,

Զայն հեռուե՜ն պաշտեի։

Ան ցոլանա՜ր սրտիս մեջ

Իր լույսերովը անշեջ,

Ես սուզվեի՜ անոր մեջ։

Անուշ հոգի՜ մը միայն,

Ու գրկեի՜ ես անձայն

Զայն հոգիիս մեջ միայն․․․

Արևելահայերեն

Մի անուշ հոգի լիներ,

Ես նրան սիրահարվեի,

Նա իմ երկինքը լիներ:

Ես այդ հոգին պաշտեի

Ինչպես երկինքը կապույտ,

Այն հեռվից պաշտեի:

Այն շողշողար սրտիս մեջ

Իր լույսերով անշեջ,

Ես սուզվեի նրա մեջ:

Մի անուշ հոգի միայն

Ես գրկեի անձայն

Այն հոգուս մեջ միայն:

Posted in անգլերեն 9

If you could change one important thing in your country, what would you change? Use reasons and specific examples to support your answers

There are a few things. The education system, racism, homophobia.

  1. The education system

I’ll be talking about schools in Armenia. Humans are naturally curious creatures. From a very young age we question everything, for example “why is the sky blue ?” or “why are some roses red ?”. So we should naturally love school because it teaches us about different things. Here is the problem, school makes everything as boring as possible and at this point it doesn’t teach us the most important things that we’re going to need in the future like “how to get out of debt or not be in debt at all”, “how to start and control a business”. To illustrate, the reign of Tigran the Great isn’t exactly going to get me out of debt or help me in any kind of way in my ordinary day. Nowadays schools are about passing rather than learning. This is something I’d love to change.

2. Racism

I thought there wasn’t much racism in Armenia before I asked everyone about their opinion on the BLM movement and about black people in general and to sum up their answers, there is move racism in Armenia than I thought. Ofcousre racism can come with the environment they’ve been raised in. For instance, living in or being raised in an all white neighborhood can make you feel uncomfortable around black people because you’re not used to them or you haven’t seen black people at all. It is extremely important for parents to have a talk with their kids about racism and how they should treat everyone equally. Racism goes both ways. It’s not only about black people but I will be talking about racism against black people. Black people get bullied severely, get weird stares, and are made uncomfortable in schools or in any public places. I’ve noticed that white armenians or anyone white have no problem with using “the n word” freely while not knowing why it’s so offensive to black people. There is a link here about the history about the racial slur.

3. Homophobia

Homophobia in Armenia is way more than racism and it also has everything to do with how and where you were raised. What people need to understand is that being LGBTQ+ is not a choice. Nobody chooses to be gay, transgender, bisexual, etc. they’re born like that. Both racism and homophobia are things are need to be talked about and be explained to many people so they know how hurtful those things are. Let’s say you’re a guy that feels uncomfortable in your body and has a “female mindset”, you don’t like being masculine and you want to transition into a girl because your feminine brain doesn’t match your body. You wake up feeling like you’re in the wrong body everyday and all you can think about is makeup, dresses, anything considered feminine. The difference between homosexual and transgender is that homosexuals don’t feel the need to change their gender but transgender people need their bodies to match their brain whether you’re transitioning from male to female or vice versa so they can feel comfortable. I can spend a long while explaining the LGBTQ+ community’s situation. Here’s a link to help you understand a little better.

The best way to solve most of these problems is to pay more attention to them, hear everyone’s opinion, and help them understand in order for the world to be more accepting and smart.

(I know the question was to talk about one thing that I’d change but I was feeling extra)

Posted in կենսաբանություն 9

Դաս 18

Միջավայրի կենսածին գործոններ, օրգանիզմների միջև տեղի ունեցող փոխհարաբերությունները, չեզոքություն, մրցակցություն, սիմբիոզ

Բնության մեջ ոչ մի օրգանիզմ չի կարող գոյություն ունենալ առանց միջավայրի և այդտեղ ապրող մյուս օրգանիամների հետ կապված է, որովհետև , օրինակ՝ մի օրգանիզմը սնվում է մյուսով և ինքն էլ իր հերթին սնունդ է ծառայում երրորդի համար: Օրգնիզմների մեջ գոյություն ունեցող կապերը կարող են լինել շահավետ և ոչ շահավետ, նույնիսկ կործանարար: Մյուս կողմից նույն ապրելավայրում կողք կողքի կարող են գոյություն ունենալ տեսակներ, որոնք միանգամայն անտարբեր լինեն իրար նկատմամբ:

Կապի այն տեսակը, որը երկկողմանի շահավետ է, կոչվում է սիմբիոզ /հուն. նշ. է համակեցություն/  և նշանակվում է ++: Սիմբիոզի դրսևորում է նուտուալիզմը /նուտուս նշ. է փոխադարձ/, որի դեպքում տեսակների միջև կապն այնքան սերտ է, որ առանց իրար դրանք այլևս գոյություն ունենալ չեն կարող, օր՝. քարքարոսը, որի մարմինը բաղկացած է երկու օրգանիզմից՝ սնկից և ջրիմուռից: Սունկը ջրիմուռի համար ծառայում է որպես գրունտ, որի վար աճում է և նրան մատակարարում է հանքային տարրեր, փոխարենը ջրիմուռը սնկին ապահովվում է լուսասինթեզի ժամանակ, սինթեզած սննդանյութով:  Եթե սնկի և ջրիմուռի այս տեսակներին առանձնացնենք, ապա առանց իարա, առանց համատեղ կեցության նրանք գոյություն ունենալ չեն կարող: Նուտուալիստական կապն առկա է ծաղկավոր բույսերի և դրանք փոշոտող թռչունների և միջատների միջև, խոտակեր կենդանիների, նորմալ մարսողության գործընթացի և դրանց մարսողական ուղիում ապրող միկրոօրգանիզմների միջև:  Մարդու օրգանիզմում ևս մարսողական ուղիներում ապրում են օգտակար միկրոօրգանիզմներ, որոնք նպաստում են մարսողությանը: Եթե մարդը երկարատև բուժվելու ընթացքում զանազան և ուժեղ անտիբիոտիկներ է ընդունում, ապա այս միկրոօրգանիզմները ոչնչանում են և հիվանդի մոտ ի հայտ է գալիս դիսբակտերիոզը: Կապի այն տեսակը, որը շահավետ է կողմերից մեկին և ոչ մի նշանակություն չունի մյուսի համար, կոչվում է կոմենսարիզմ, օր՝. մի շարք թռչունների և գետնափոր կենդանիների բներում ապրում են հոդվածոտանիները, որոնք սնվում են բնի տիրոջ սննդի մնացորդներով կամ արտաթորանքներով  և նպաստավոր միկրոկլիմա են ստեղծում բնում: Սեփական բնում այս օրգանիզմների առկայության նկատմամբ բնի տերը միանգամայն անտարբեր է: Այս կապն առկա է նաև առյուծների և բորենիների միջև, քանի որ երկրորդները սնվում են առաջինների սննդի մնացորդներով: Կապի այն տեսակը, որը շահավետ է կողմերից մեկին և ոչ շահավետ՝ կործանարար է մյուսի համար նշանակվում է +- և կոչվում է գիշատչություն և մակաբուծություն: Գիշատիչը սնվում է զոհով /գիշատիչ-զոհ համակարգ/: Գիշատիչը սնվում է զոհով և էվոլուցիայի ընթացքում երկուսն էլ անընդհատ կատարելագործվում են, և՛ զոհը, և՛ գիշատիչը ցանկացած իրաբիճակում պետք է կարողանա արագ կողմնորոշվել, լավ վազել, ունենալ հատկապես սուր լսողություն, հոտառություն, որպեսզի գիշատիչը կարողանա հաջող որս կատարել, իսկ զոհը՝ փախչել: Մակաբույծը, ի տարբերություն գիշատչի, չի ձգտում ոչնչոցնել իր տիրոջը, որովհետև կզրկվի և՛ սննդից, և՛ բարենպաստ ապրելավայրից: Նման փոխհարաբերության դեպքում ձևավորվում է մակաբույծ-տեր համակարգը, որտեղ ի տարբերություն գիշատիչ-զոհ համակարգի, կողմերը հարմարվում են միմյանց: Դեռ ավելին մակաբույծը էվոլուցայի ընթացքում կորցնում է իր որոշ օրգանները՝ հոտառություն, շոշաելիք, մաշկային ծածկույթ, կարճանում է նաև մարսողական ուղին և այլն: Մակաբույծի համար կործանարար է միայն տիրոջ մահը, բայց այս դեպքում էլ նա դնում է բազմաթիվ ձվեր, որով մեծանում է  նոր տիրոջ հետ հանդիպելու հավանականությունը և տեսակը պահպանվում է: Կապի այն տեսակը, որը շահավետ չէ կողմերից և ոչ մեկի համար, կոչվում է մրցակցություն և նշանակվում է = : Եթե երկու տարբեր տեսակներ միջավայրի նկատմամբ դրսևորում են նույն պահանջմունքը, ապա դրանց միջև ծագում է մրցակցություն, հաղթում է այն տեսակը, որն ավելի լավ է հարմարված միջավայրի պայմաններին: Պարտվողը  պետք է կամ ոչնչանա կամ փորձի որոնել, գտնել նոր ապրելավայր: Կապի հազվադեպ հանդիպող տեսակ է ամենսալիզմը, որի դեպքում կապը ոչ մի նշանակություն չունի կողմերից մեկի և ոչ շահավետ, նույնիսկ կործանարար է մյուսի համար, օր.՝ պենիցիլյում սունկը իր կենսագործունեության ընթացքում արտադրում է անտիբիոտիկ, որը սպանում է հիվանդածին միկրոօրգանիմներիին և այդ փաստ նկատմամբ սունկը միանգամայն անտարբեր է: Որոշ կապտականաչ ջրիմուռներ իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույններ, որոնք թունավորում են ջուրը: Վերջինս բավական մեծ վտանգ է ներկայացնում ջուր խմող կենդանիների համար: Նույն ապրելավայրում կարող են գոյություն ունենալ երկու տեսակներ, որոնք միանգամայն անտարբեր են իար նկատմամբ: Սրանց միչև առկա է     չեզոքությունը՝ նետարալիզմը, օր՝ անտառում ապրող սկյուռը և որմզդեղենը /իշայծյամ/:

Posted in կենսաբանություն 9

Դաս 17

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:

Էվոլյուցիայի գլխավոր ուղիներն են արոմորֆոզները, իդիոդապտացիաները և ընդհանուր դեգեներացիաները, որոնք հանգեցնում են կենդանաբանական առաջադիմության՝ այսինքն մեծանում է տվյալ տեսակի առանձնասենյակների թվաքանակը, ընդարձակում է արեալը, առաջանում են նոր պոպուլյացիաներ:

Արոմորֆոզ: Արոմորֆոզներն այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործոնեության ուժգնությունը:

Օրգանական աշխարհի էվոլյուցիայի վաղ փուլերի խոշոր արոմորֆոզներ են՝ բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի առաջացումը, օրգանիզմների՝ սեռական ճանապարհով բազմացումը, ներքին բեղմնավորումն և հայտ գալը: Բույսերի զարգացման մեջ խոշոր արոմորֆոզ էր սպորներով բազմացումից սերմերով բազմացման անցնելը: Ողնաշարավոր կենդանիների զարգացման ընթացքում խոշոր արոմորֆոզների էին քորդայի, խռիկային և թոքային շնչառության, հնգամատ տիպի վերջույթների առաջացումը և այլն: Արոմորֆոզը Գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացման և մահացության իջեցմանը:

Posted in կենսաբանություն 9

Դաս 16

Գոյության կռիվ, բնական ընտրություն, օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրին:

Տարբերվում է գոյության կռվի երեք տեսակ ներտեսակային, միջտեսակային և կռիվ անօրգանական աշխարհի անբարենպաստ պայմանների դեմ:   Ներտեսակային կռիվը ամենատարածվածն է և տեղի է ունենում նույն տեսակի կենդանիների միջև: Դրանք կռվում են եգի, տարածքի և սննդի համար:    Միջտեսակայինը կռիվն է տարբեր տեսակների պատկանող կենդանիների միջև: Գոյություն ունի պայքար անբարենպաստ պայմանների դեմ ևս: Դարվինն ասել է, որ Անգլիայում ցրտաշունչ ձմեռվա ընթացքում սատկել են թռչունների 80 %-ը: Նրանք չեն կարողացել պայքարել:

Արհեստական ընտրություն: Ըստ Դարվինի ընտանի կենդանիները հարմարվել են մարդուն այսինքն պարդը ստեղծել է արհեստական ընտրություն և վարժեցնելով կենդանուն առաջացրել է նոր ցեղատեսակ: Բնական ընտրություն: Դարվինը նկատեց, որ միևնույն տեսակի առաձնյակներում ևս նկատվում է կենդանի օրգանիզմների տարբերություն: Նա հասկացավ, որ նոր ծնված կենդանիների մի մասը, որ առավել հարմարված էր ոչնչացնում են չհարմարվածներին: Սա անվանվեց բնական ընտրություն:

Շարժական ընտրությունը արտաքին միջավայրի փոփոխությունից կախված առաձնյակի փոփոխությունն է: Երբ արդյունաբերական փոշու պատճառով ծառերը սևացան սև թիթեռների քանակը աճեց, քանի որ դրանք ծառերի սև բների վրա չէին երևում ու դրանց որսալը դժվար էր:

Կայունացող ընտրությունը գործում է միջավայրի հաստատուն պայմաններում և ամրապտդում է օրգանիզմի ձեռք բերած օգտակար հատկանիշները:

Posted in կենսաբանություն 9

Դաս 15

Դարվինի էվոլյուցիոն տեսություն

Դարվինը բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։ Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝ փոփոխականությունը, ժառանգականությունը, բնական ընտրությունը: Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր փոփոխականության 3 ձև` որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական, անորոշ, անհատական կամ ժառանգական, հարաբերակցական:

Posted in կենսաբանություն 9

Դաս 14

Մուտացիա

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:

Մուտացիաների դասակարգում

Գոյություն ունեն մուտացիաների մի քանի դասակարգումներ՝ ըստ տարբեր չափանիշների․
գենոմային, քրոմոսոմային, գենային։

Գենոմային պոլիպլոիդիզացում

Օրգանիզմների կամ բջիջների առաջացում, որոնց գենոմը ներկայացված է քրոմոսոմների երկուսից ավել հավաքածուով և անեուպլոիդիացում` գապլոիդ հավաքածուին ոչ բազմապատիկ քրոմոսոմների թվի փոփոխություն։ Կախված քրոմոսոմային հավաքածուների ծագումից՝ պոլիպլոիդների մեջ տարբերում են՝ ալլոպոլիպլոիդներ, որոնք ունեն տարբեր տեսակի՝ հիբրիդացումից ստացված քրոմոսոմների ավաքածուներ, աուտոպոլիպլոիդներ, որոնց մոտ տեղի է ունենում սեփական գենոմի քրոմոսոմների թվի ավելացում n անգամ։

Քրոմոսոմային մուտացիա

Այդ ժամանակ տեղի են ունենում առանձին քրոմոսոմների կառուցվածքի խոշոր փոփոխություներ։ Այդ դեպքում դիտվում է մեկ կամ մի քանի քրոմոսոմների գենետիկական նյութի կորուստ  կամ կրկնապատկում, ինչպես նաև առանձին քրոմոսոմների հատվածների կողմնորոշման փոփոխություն, և գենետիկական նյութի տեղափոխություն մեկ քրոմոսոմից մյուսի վրա: Գենային մակարդակով ԴՆԹ-ի սկզբնական կառուցվածքի փոփոխությունները մուտացիայի ազդեցության տակ նվազ նշանակալից են, քան քրոմոսոմային մուտացիաների դեքում, սակայն գենային մուտացիաերը առավել հաճախ են հանդիպում։

Գենային մուտացիա

Դրա արդյունքում տեղի են ունենում մեկ կամ մի քանի նուկլեոտիդների փոփոխություններ, դելեցիաներ, ներդրումներ և տրանսլոկացիաներ, դուպլիկացիաներ և ինվերսիաներ՝ գեների տարբեր հատվածներում, այն դեպքում, երբ մուտացիայի ազդեցության տակ փոփոխվում է միայն մեկ նուկլեոտիդ, ապա խոսքը կետային մուտացիաների մասին է։ Քանի որ ԴՆԹ-ի կազմի մեջ մտնում են միայն երկու տիպի ազոտային միացություն ներ` պուրիններ և պիրիմիդիններ, ապա հիմքերի փոփոխությամբ բոլոր կետային մուտացիաները բաժանվում են երկու դասի՝ տրանզիցիա և տրանսվերսիա։

Մուտացիաների հետևանքները բջջի և օրգանիզմի համար

 Մուտացիաները, որոնք վատթարացնում են բջջի գործունեությունը բազմաբջիջ օրգանիզմում, հաճախ հանգեցնում են բջջի վերացմանը։ Եթե ներքին և արտաքին բջջային մեխանիզմները չեն հայտնաբերել մուտացիան և բջիջը անցել է բաժանումը, ապա մուտանտային գենը փոխանցվում է բջջի բոլոր սերունդներին, և առավել հաճախ հանգեցնում նրան, որ բոլոր այդ բջիջները սկսում են այլ կերպ գործել։ Բարդ բազմաբջիջ օրգանիզմի սոմատիկ բջիջների մուտացիան կարող է բերել չարորակ կամ լավորակ նորագոյացությունների, սեռական բջջում՝ սերնդի ամբողջ օրգանիզմի հատկությունների փոփոխություն։ Գոյատևման հաստատուն պայմաններում առանձնյակներից շատերն ունեն օպտիմալին մոտ գենոտիպ, իսկ մուտացիաներն առաջացնում են օրգանիզմի գործառույթների խախտում, նվազեցնում նրա հարմարվածությունը և կարող են բերել առանձնյակի մահվան։ Սակայն, շատ հազվադեպ մուտացիան կարող է նպաստել օրգանիզմի մոտ օգտակար հատկանիշների առաջացմանը, և այդ դեպքում մուտացիաները շրջակա միջավայրին հարմարվելու միջոցներ են ձեռք բերում և համապատասխանաբար կոչվում են հարմարվողական։

Մուտացիաների դերն էվոլյուցիոն պրոցեսում

Գոյության պայմանների զգալի փոփոխության դեպքում այն մուտացիաները, որոնք ավելի վաղ վնասակար էին, կարող են դառնալ օգտակար։ Այսպես՝ մուտացիաները բնական ընտրության նյութ են։ Մելանիստ մուտանտներն առաջին անգամ գիտնականների կողմից հայտնաբերվել էին կեչու թրթուրի պոպուլյացիաներում 19-րդ դարի կեսերին Անգլիայում՝ իրենց բնորոշ առավել բաց գունավորում ունեցող առանձնայակների մեջ։ Մուգ գունավորումն առաջ է եկել մեկ գենի մուտացիայի արդյունքում։ Թիթեռներն իրենց օրն անցկացնում են ծառերի բների և ճյուղերի վրա, որոնք սովորաբար ծածկված են քարաքոսներով, որոնց հիմնագույնի վրա գորշ գունավորումը քողարկող է։ Մթնոլորտի աղտոտմամբ ուղեկցվող արդյունաբերական հեղափոխության արդյունքում քարաքոսները մահացան, իսկ կեչիների բաց գունավորում ունեցող բները ծածկվեցին մրով։ Արդյունքում 20-րդ դարի կեսերին արդյունաբերական շրջաններում մուգ գունավորումը գրեթե ամբողջությամբ դուրս մղեց բացին։ Ապացուցված էր, որ սև ձևի գերադասելի գոյատևման գլխավոր պատճառը թռչունների գիշատչ դերն է, որոնք աղտոտված վայրերում ընտրողաբար ուտում էին բաց գունավորում ունեցող թիթեռներին։

Posted in կենսաբանություն 9

Դաս 13

Լրիվ դոմինանտություն, ոչ լրիվ դոմինանտություն, կոդոմինանտություն

Դոմինանտությունը գենետիկական երևույթ է, երկու ալելային գեների փոխհարաբերության ձև, որի հետևանքով առաջացած առանձնյակը ժառանգում է մի ծնողի գենետիկական և ֆիզիոլոգիական հատկությունները։

Դոմինանտությունը լինում է երեք տեսակի՝ լրիվ դոմինանտություն, ոչ լրիվ դոմինանտություն և կոդոմինանտություն:

Լրիվ դոմինանտությունԼրիվ դոմինանտության դեպքում փոխանցվում է և՛ ռեցեսիվ, և՛ դոմինանտ գենը, բայց արտահայտվում է միայն դոմինանտ գենը:
Օրինակ՝ շագանակագույն և կապույտ աչքերի գենի դեպքում, սերունդի վրա արտահայտվում է դոմինանտ գենը, այսինքն, շագանակագույնը:

Ոչլրիվդոմինանտություն
Ոչ լրիվ դոմինանտության դեպքում երկու գեները գրեթե հավասարաչափ արտահայտվում են:
Օրինակ՝ սպիտակ և կարմիր ծաղիկների գենի դեպքում հաջորդ սրունդի վրա հավանականությունը շատ է, որ գենը կարտահայտվի երկուսը մի տեղում, այսինքն, կլինի սպիտակի և կարմիրի խառնուրդը՝ վարդագույնը:

ԿոդոմինանտությունԿոդոմինանտության դեպքում մեծամասնությամբ արտահայտվում է դոմինանտ գենը և լինում են ռեցեսիվ գենից արտահայտված նշաններ:
Օրինակ՝ սև և սպիտակ մաշկից մեծամասնությամբ կարտահայտվի սև գույնը, բայց հնարավոր է, որ մաշկի վրա լինեն սպիտակ նշույլներ ևս: