Posted in Հովհաննես Թումանյան, գրականություն 9

Հովհաննես Թումանյան «Փարվանա»

Հովհաննես Թումանյան հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ է։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Հովհաննես Թումանյանը Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։
Թումանյանի բալլադներից մեկն է «Փարվանա» բալլադը։ Բալլադը ոչ մեծ չափածո ստեղծագործություն է։ Թարգմանաբար նշանակում է «պարերգ»։
Փարվանա արքան մի աղջիկ ուներ, չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ։ Նրա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին՝ մրցությամբ իրենց ուժն ու շնորքը փորձելու աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի, թե նրանցից ով կարող է արժանի լինել իր աղջկա սիրուն։ Աղջիկը, սակայն, ճարպկության մրցությունն էլ չի համարում ճիշտ միջոց իրեն անկեղծորեն սիրող երիտասարդ գտնելու, ընտրելու համար։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»։ Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա կողակցից նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։ Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։

Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Posted in գրականություն 9, Ակսել Բակունց

Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Ակսել Բակունցը հայ արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ և գյուղատնտես էր։ Ծնվել է 1899 թվականի հունիսի 13-ին Գորիսում։ Նրա մասին գրել են Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին։
1928 թվականին Ակսել Բակունցը գրել է «Սպիտակ ձին» պատմվածքը։ Այն ընդգրկվել հեղինակի «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։
«Սպիտակ ձին» ստեղծագործության մեջ ներկայացված է հայ գյուղացու ծանր կյանքը։ Գյուղացի Սիմոնը սիրում էր իր ձիուն` Ցոլակին, հարազատի պես և կապված էր նրա հետ, բացի դրանից այդ ձին նրանց միակ հույսն էր։ Սակայն երբ սկսում է պատերազմը, թագավորի հրամանով, հավաքում են բոլոր ձիերին։ Այդ թվում նաև Ցոլակին։ Բայց քանի որ առանց ձիու նրանք չէին կարողանա ապրել, Սիմոնը նրան փրկելու մի հուսահատ փորձ է անում։ Իմանալով որ հիվանդ ձիերին չեն տանում Ցոլակի մեջքին քարով խորը վերք է անում։ Բայց նրան մեկ է տանում են։ Իսկ Սիմոնը այդպես էլ չի կարողանում ներել իրեն այդ դաժան արարքի համար։

Posted in գրականություն 9, Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց «Տաղ անձնական»

Եղիշե Չարենցի իսկական անունը Եղիշե Սողոմոնյան է։ Գրել է պոեմներ, բալլադներ, բանաստեղծություններ, վեպեր, կատարել թարգմանություններ և այլն։ Այդ բանաստեղծություններից մեկն է «Տաղ անձնական»-ը։

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…

Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Posted in Համո Սահյան, գրականություն 9

Համո Սահյան «Ուր որ նայում եմ»

Համո Սահյանը հայ բանաստեղծ է։ Իսկական անունը Հմայակ Սահակի Գրիգորյան է։ Գրել է «Իմ քարափներն ու ես», «Ուր որ նայում եմ», «Անունդ տալիս», «Հայաստան ասելիս» և շատ այլ բանաստեղծություններ։

Ուր որ նայում եմ
Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։

Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…

Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։

Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։

Posted in գրականություն 9, Դերենիկ Դեմիրճյան

Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը»

Դերենիկ Դեմիրճյանը հայ գրող, հրապարակախոս, դրամատուրգ և թարգմանիչ էր։ Նա Հայ գրականությանը պարգևել է «Վարդանանք», «Քաջ Նազար», «Լենկթեմուր», «Երկիր հայրենի» և այլ արժեքավոր ստեղծագործություններ: Բացի դրանից զբաղվել է նաև երաժշտությամբ և գեղանկարչությամբ:
Նրա ստեղծագործություններից մեկն է «Ավելորդը»։ Պատմվածքի գլխավոր հերոսը` Հաճի աղան շատ է սիրում և արժեվորում իր ունեցվածքը և իրեն: Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և դառնում` անդամալույծ, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին, և նրանք բողոքեն իրենից։
Այն քաղաքում որտեղ նրանք էին ապրում, լուր էր տարածվում, թուրքերի սահմանամերձ քաղաքին հասնելու մասին, և Հաճի աղան որոշում է փրկել իր հարստությունը և իր ընտանիքի հետ հեռանալ քաղաքից։ Երբ գալիս է փախչելու պահը նրանք հավաքում են ամենակարևոր և արժեքավոր իրերը: Բայց քանի որ սահնակը, որով պատրաստվում էին փախչել, բավականին փոքր էր իսկ հարստությունը շատ, աղան որոշում է թողնել անդամալույծ քրոջը` համարելով նրան ավելորդ բեռ:
Երբ ամեն ինչ ավարտվում է և նրանք վերադառնում են տուն, չգտնելով քրոջը, նա զղջում է իր արածի համար, սկսում է հաճախել եկեղեցի, ողորմություններ բաժանել` փորձելով մեղմացնել իր հոգում ծանրացած մեխքը: Եվ մահից առաջ ոսկի է տալիս տերտերին` աղքատներին բաժանելու համար, որպիսի ոչ ոք իրեն ավելորդ չզգա։

Posted in Վահան Տերյան, գրականություն 9

Վահան Տերյան «Տխրություն»

Վահան Տերյանը հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու, հասարակական և քաղաքական գործիչ էր։ Իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան: Նա շատ վաղաժամ է մահացել` երեսունհինգ տարեկանում, բայց չնայած դրան, թողել է հարուստ գրական ժառանգություն: Չորս հարյուրից ավելի բանաստեղծություններ, հրապարակախոսական հոդվածներ, թարգմանական գործեր և այլն: Վահան Տերյանը իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ որոնցից են` «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն:
Վահան Տերյանը խորհրդապաշտ գրող էր: Նրա պոեզիայում աշունը, անձրևը և տերևաթափը թախծոտ հոգու տրամադրություն էին խորհրդանշում:

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով:

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Posted in գրականություն 9, Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապ «Այրին»

Գրիգոր Զոհրապը` Նովելավեպի իշխանը, հայ նշանավոր գրող էր: Նրա ստեղծագործությունների մեջ երևում էր բարձր աստիճանի ռեալիզմ։ Բացի դրանից աչքի է ընկել նաև որպես քաղաքական գործիչ և իրավաբան: Նա առաջինն էր, որ օսմանյան խորհրդարանում բարձրացրել էր Ադանայի ջարդերի հարցը: Երբ թուրքերը հայոց եղեռնը իրագործելու համար ձեռբակալեցին մոտ 250 հայ մտավորական, նա, օգտագործելով իր կապերը Թուրքիայի իշխող ուժերի հետ, ձգտեց օգտակար լինել հայ մտավորականությանն ու հասնել նրանց ազատ արձակմանը: Զոհրապը ընկերական հարաբերություններ ուներ և մտերիմ էր հատկապես ներքին գործերի նախարար Թալեաթի և խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշայի հետ: Սակայն նրանք ոչ միայն չօգնեցին Զոհրապին, այլև Թալեաթը նրա և հասարակական գործիչ Վարդգես Սերենգուլյանի ձերբակալման հրամանը տվեցին: Գրիգոր Զոհրապը սպանվեց աքսորի ճանապարհին:
«Այրին», նորավեպը «Խղճմտանքի ձայներ» ժողովածուից է։ Ստեղծագործությունը հայ ժողովրդի դժբախտություններից մեծագույնի՝ պանդխտությանը և դրա հետևանքների մասին է։ Գլխավոր հերոսներից մեկն էր Մարտիրոսը: Հիվանդ հորեղբորը փոխարինելու և տունը պահելու համար, նա ստիպված է լինում մեկնել Պոլիս։ Բայց քանի որ չէր կարող տան հոգսերը թողնել տարեց ծնողների վրա, որոշում է ամուսնանալ` մտածելով որ այդ կինը կզբաղվի տան գործերով և կխնամի իր ծնողներին։ Կնոջ անունը Զարդար էր: Ամուսնությունից երկու ամիս հետո Մարտիրոսը մեկնում է Պոլիս: Նա բավականին ամուր կազմվածք ունեցող բայց միևնույն ժամանակ ամաչկոտ երիտասարդ էր: Եվ դա գրավում էր այնտեղի կանանց ուշադրությունը: Որոշ ժամանակ անց, մոռանալով պատիվն ու ինքնասիրությունը, դառնում է մեծահարուստ կանանց սիրելին և զվարճանքի առարկան: Բայց ծերության հետ պակասում է նրա «հաջողությունը»: Ի վերջո չնչին գումարի համար նա ամուսնանում է մի աղախնի հետ: Իսկ այդ գումարի զգալի մասը տալիս է քահանային կեղծ ամուսնությունը կատարելու համար:
Այս պատմության մեջ Զարդարն այրին էր: Չնայած նրան որ մարտիրոսը ողջ էր նա մոռացել էր իր ընտանիքը, կնոջը: Մատրիրոսի ծնողները այդ ամենի մեջ մեղադրում էին Զարդարին և սպառնում էին նրան դուրս անել տնից: Իսկ Զարդարը ամեն օր գնում էր այն արտը, որտեղ ճանապարհ է դրել Մարտիրոսին և, հայացքը ճանապարհին, սպասում` ինքն էլ չիմանալով սիրում է նրան, թե` չէ:

Posted in գրականություն 9

Հայկ և Բել

Մովսես Խորենացին նաև հայտնի որպես «Քերթողահայր», «Պատմահայր» ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410 թվականին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի գյուղում: Մովսես Խորենացու «Հայոց պատմության» շնորհիվ պահպանվել և մեզ են հասել հայ ժողովրդի ստեղծած՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Վահագնի ծնունդը», «Տորք Անգեղ» առասպելները։ Առասպելը ժողովրդական բանահյուսության վիպերգական ժանրերից մեկն է, որի մեջ չափազանցված ձևով արտացոլվել են հնագույն ժողովուրդների կյանքի կարևորագույն դեպքերը, աշխարհի վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ընկալումները։ «Հայկ և Բել»-ը Պահպանվել է Մովսես Խորենացու և Սեբեոսի պատմություններում: «Հայկ և Բել» ավանդավեպի ենթահիմքում հայ ցեղի նախնի` Հայկի պայքարն է ընդդեմ Ասորեստանի թագավոր` Բելի: Ըստ Մովսես Խորենացու՝ Հայկը գանգրահեր, վայելչակազմ, զվարթ աչքերով, ուշիմ ու խոհեմ, քաջ, երևելի և ազատասեր դյուցազն էր: Նա, չցանկանալով հպատակվել Ասորեստանի տիրակալ տիտանյան Բելին, իր տոհմով Բաբելոնից գալիս է Արարադի երկիրը: Այնտեղ նա հիմնում է իր անունով բնակավայր՝ Հայկաշենը, և բնակվում այնտեղ: Հանդուգն ու փառասեր Բելը դեսպաններ է ուղարկում Հայկի մոտ՝ առաջարկելով հնազանդություն և խաղաղություն, սակայն Հայկը խստությամբ մերժում է: Բելը որոշում է ուժով հնազանդեցնել նրան և մեծ զորքով մտնում է Արարադի երկիր: Կադմոս թոռանից տեղեկանալով թշնամու ներխուժման մասին՝ Հայկը որդիներով ու թոռներով ընդառաջ է գնում Բելի զորաբանակին: Ահեղ մարտը տեղի ունեցավ Վանա լճի ափին: Բելը կրում էր երկաթե գլխանոց, թիկունքի և կրծքի վրա պղնձե տախտակներ իսկ սրունքների և թևերի վրա պահպանակներ: Եվ չնայած դրան կանգած էր բարձրավանդակի վրա և պաշտպանվում էր իր սպարազինված զինվորներով: Հայկը, տեսնելով լավ սպառազինված Բելին, Արամանյակին երկու եղբայրներով կանգնեցնում է աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով՝ ձախ կողմը, իսկ ինքը կանգնում է առջևից: Մյուս բազմությունը կանգնեցնում է իր ետևում, դասավորում է եռանկյունի ձևով: Ահեղ մարտ էր ընթանում և երկու կողմերն էլ կրում էին ահռելի կորուստներ, բայց երկուսն էլ մնում էին անպարտելի: Այս ամենը տեսնելով Բելը որոշում է բարձրանալ այն բլուրը որից ինչել էլ և սյնտեղ սպասել նոր զորքերի հասնելուն: Հայկը հասկանալով այս ամենը իր երեքթևյան նետով հարվածում է Բելին: Նետը դուրս գալով Բելի թիկունքից, խրվում է գետնի մեջ: Բելն անշնչացած տապալվում է, իսկ բաբելական բանակը փախուստի է դիմում: Հայկի սերունդը նրա անունով կոչվել է հայ, երկիրը՝ Հայք, Հայաստան:

Posted in աշխարհագրություն 9

ՀՀ լանդշաֆտները

Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխվում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները. անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան ու լպյան և ձյնամերձ:

Անապատակիսաանապատային

Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտին առաջացել է գոգավոր ռելիեֆի պատճառով ձևավորված չոր, խիստ ցամաքային կլիմայի պայմաններում և տարածված է Արարատյան Վայքի գոգավորությններում: Այս գոտում անապատային լանդշաֆտները տարածված են կղզյակներով և առանձին համատարած գոտի չեն առաջացնում:

Կիսաանապատներ

Կիսաանապատային լանդշաֆտները ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում: Դրանք լինում են 800-1400մ բարձրություններում: Զոնայի կլիման ավելի ցամաքային է, քան տափաստաններում։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +22 +27 °C է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է՝ 200 — 300 մմ.։ Հողերը բաց շագանակագույն են և գորշ, շատ են աղուտները։ Կենդանական և բուսական աշխարը համապատասխանում է անապատների և տափաստանների տեսակներին։ Աճում է ավազուտային բոշխ, դաշտախոտ, օշինդր, աղուտաբույսեր, թփուտներ, կոշտ ու փշոտ խոտեր։ Շատ են բազմապիսի կրծողները՝ գետնասկյուռները, ճագարամկները կամ գետնանապաստակները, ծվծվանները կամ խոտադիրները։

Լեռնատափաստաններ

ՀՀ լեռնատափաստանային հողեր, կազմում են ՀՀ տարածքի 13,3%-ը (346 հազար հա), հիմնականում զբաղեցնում են Հայկական հրաբխային բարձրավանդակի և Փոքր Կովկասի լեռնաշղթաների 2200-3700 մ բարձրությունները։ Առանձնանում են երկու լանդշաֆտային ենթագոտիների` չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային: Չոր լեռնատափաստանային ենթագոտին ձգվում է Արարատյան և Վայքի նախալեռներով։ Կլիման տաք է և չորային։ Չոր լեռնատափաստանային ենթագոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 15%-ը։ Այս ենթագոտին Զանգեզուրում և ՀՀ հյուսիս-արևելքում նպաստավոր է մերձարևադարձային բույսերի՝ նուռան, թուզի, խուրմայի, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում` պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային մշակաբույսերի և տեխնիկական բույսերի մշակման համար:

Տափաստաններ

Գտնվում են ծովափերից հեռու, համեմատաբար ոչ մեծ տեղամասերով, հյուսիսային և հարավային լայնությունների 25 °C և 40 °C միջև։ Տափաստանների կլիման բարեխառն ցամաքային է։ Ամռանը տաք է ու չոր, հուլիսի միջին ջերմաստիճանը կազմում է + 20 +24 °C: Ձմռանը մեղմ է արևմուտքում (+3 +4 °C), ցուրտ՝ արևելքում (-5 -20 °C)։ Տափաստաններին բնորոշ բուսատեսակները՝ հացազգի բազմամյա խոտաբույսերն են (փետրախոտ, սիզախոտ, շյուղախոտ, երեքնուկ, տիպչակ և այլն)։ Բնական տափաստանները պահպանվում են միայն արգելոցներում, իսկ դրանցից դուրս մշակվում են հացահատիկային (ցորեն, գարի, եգիպտացորեն) և տեխնիկական (շաքարի ճակնդեղ, արևածաղիկ) կուլտուրաներ։

Ձյունամերձ լանդշաֆտներ

Ձյունամերձ լանդշաֆտները տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում` 3500 մ-ից վեր (Արագած, Կապտջղ և այլն): Այդտեղ տիրապետող են մերկ ժայռերը, ձյան բծերն և եռանդուն սառնամանիքային հողմահարումը: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք քարացրոններ են, ավազ «պարզագույն հողեր»:

Posted in աշխարհագրություն 9

ՀՀ տնտեսությունը

Գյուղատնտեսություն

1. Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Նախադրյալներ-բարեխառն կլիմայական պայմաններ, տարածքի հարթությունը, բերրի հող

Խոչընդոտները-բնական աղետներ, վատ կլիմայական պայմաններ, հողի անբերրիությունը, ռելիեֆի անհարմարությունը

2. Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը

Անտառային այգեգործությունը՝ բուսական մթերքների արտադրության համակարգը, համարվում է աշխարհի ամենահին գոյահամակարգը։ Անտառային այգիները պատմություն են առնում նախապատմական ժամանակներից։ Նրանք գտնվում էին խիտ անտառներով ծածկված գետափերի երկայնքներում և մուսսոնային խոնավ նախալեռնային շրջաններում։ Ընտանիքների անմիջական միջավայրի բարելավման աստիճանական ընթացքում առանձնացել են օգտակար ծառերի և որթատունկերի տեսակները, պահպանվել և բարելավվել, մինչդեռ անցանկալի տեսակները վերացվել են։ Վերջ ի վերջո, ընտրվել են ամենալավ օտարերկրյա տեսակները և ներառվել ընտանիքի այգում:

3. Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար

Հայաստանի տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է։ 1998-2002 թվականներին ագրոարդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմել է 35%, որից 23-26%-ը կազմում է գյուղատնտեսությունը։

4. Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

5. Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը

Գյուղատնտեսության անկախ զարգացումը տեղի ունեցավ Հյուսիսային և Հարավային Չինաստանում, Աֆրիկայում՝ Սահելում, Նոր Գվինեայում, Հնդկաստանի մի մասում և Ամերիկայի մի քանի շրջաններում: Ոռոգումը, բերքի ռոտացիան, պարարտացումը և թունաքիմիկատները, ինչպիսիք են գյուղատնտեսական պրակտիկան, մշակվել են բավականին երկար ժամանակ, բայց մեծ հաջողությունների են հասել միայն 20-րդ դարում: