Ասֆալտ
Ավտոմատ
Աղֆանստան
Գավիթ
Նավթամուղ
Կաթվատ
Խռովք
Թավշյա
Հազիվհազ
Հավք
Հարավային
Նզովք
Տավղահար
Օվկիանոս
Ֆշշալ
Ասֆալտ
Ավտոմատ
Աղֆանստան
Գավիթ
Նավթամուղ
Կաթվատ
Խռովք
Թավշյա
Հազիվհազ
Հավք
Հարավային
Նզովք
Տավղահար
Օվկիանոս
Ֆշշալ
ծավի, առտնի, աղոտ, թեժ, բանուկ, ալ, բորբ, բոսոր, դժգույն, բիլ, մեկուսի, անմշակ, բանուկ
բիլ-ծավի
խոպան-անմշակ
առանձին-մեկուսի
աղոտ-դժգույն
ալ-բոլոր
թեժ-բորբ
Ժայռ, արոտավայր, վաղորդայն, նախճիր, անեծք, ատոմ, նզովք, սրունք, հյուլե, աղոթք, հանդ, ապառաժ, արևածագ, արյունահեղություն
Ժայռ- ապառաժ
վաղորդայն- արևածագ
արոտավայր- հանդ
նախճիր- արյունահեղություն
անեծք- նզովք
ատոմ- հյուլե
զիստ, բագին, ագուգա, ազդակ, հանդ, լաբիրինթոս, անդաստան, բավիղ, զոհասեղան, աղդր, բանակ, խթան, ապար, զորք
զիստ-ազդր
բագին-զոհասեղան
ազդակ-խթան
լաբիրինթոս-բավիղ
բանակ-զորք
հանդ-անդաստան
1. Բառարանների տեսակները, թվարկել, գրել դրանց մասին…
Բացատրական բառարանը բացատրում է բառերի բառաբանական իմաստը: Բառացանկի յուրաքանչյուր գլխաբառ բերվում է իմաստի կամ իմաստների բացատրությամբ, բառարանագրական նշումներով, տվյալ իմաստի համար տեքստային կամ հեղինակային օրինակների ցուցադրմամբ, կամ առանց դրա։
Դարձվացքաբանական բառացանկի մեջ ընդգրկվում են լեզվի դարձվածքները և դարձվածաբանական միավորները։ Երբ այն բացատրական բնույթ ունի, կոչվում է դարձվածաբանական-բացատրական բառարան։ Մեզանում այս բնագավառի առաջին խոշոր գործը Սահակ Ամատունու «Հայոց բառ ու բանն» է։
Բառացանկն ընդգրկում է հոմանիշությամբ առնչվող բառերը. յուրաքանչյուր գլխաբառի դիմաց բերվում է դրա հոմանիշային շարքը։
Բառացանկն ընդգրկում է հականիշությամբ առնչվող բառերը։
Ուղղագրական բառարանի բառացանկում գլխաբառը ներկայացվում է տվյալ լեզվի համար ընդունված, նորմավորված ուղղագրությամբ։ Լինում է ընդարձակ կամ սահմանափակ բառացանկով։ Երկրորդ դեպքում ընդգրկվում է ուղղագրական դժվարություն ներկայացնող բառաշերտ։ Ուղղագրական բառացանկեր հայտնի էին դեռևս միջնադարում։ Սակայն այս տիպի բնորոշ բառարաններ երևան եկան 20-րդ դարի առաջին տասնամյակին։
2. Անձնանունների բառարանից դուրս գրել 10 անձնանուն, դրանց ծագումը, բացատրությունը։
Աստղիկ— հնագույն անուն է։ Գալիս է Աստղիկ աստվածուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին Վեներա: Նշանակում է փոքր աստղ
Սյուզաննա— նշանակում էսպիտակ ջրային շուշան։
Մարիաննա— անունը գալիս է հռոմեական կլանից ՝ Մարիանուսից ՝ «Մարիամի կլանից», «Մարիային պատկանող»: Իր հերթին Մարիանուսը գալիս է Մարիուս տղամարդկային անունից`«նվիրված է Մարսին (պատերազմի և առնականության հնագույն Աստծուն)»:
Կա նաև մի վարկած, որ Մարիաննան առաջացել է Մերի և Աննա անունների համադրությունից: Միասին, այս անունները նշանակում են «տխուր շնորհ» կամ «տխուր գեղեցկություն»:
Սոնա— նշանակում է գեղեցիկ թռչնակ, կարապ։
Արփինե— հայկական իգական անուն է։ Կազմված է արփի ՝ «արեգակ» բառից և ինե վերջավորությամբ։
Վահագն – հայոց դիցաբանության ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն էր: Այն համապատասխանում էր հունաց Հերակլեսին: Նշանակում է <ամենաթափանց հուր>:
Գայանե – լատ. Gaianus անվան իգական ձեվն է, որ նշանակում է <երկրային> կամ <հողեղեն>: Հայերի մեջ այս անունը գործածական է դառնում Գայիանէ նահատակ կույսի սրբացումից հետո, որի անվան տաճարը մինչեվ օրս կանգուն է Էջմիածնում:
Մարիա— այս անվանում ունի բազում նշանակություններ: Հին հրեական լեզվից թարգմանած նշանակում է դառնության ծով, քանի որ սուրբ Մարիամի լույս աշխարհ գալու ժամանակաշրջանը հրեաների համար ծանր է եղել: Եկեղեցականները պնդում են, որ այդ անվաումը եգիպտերենից թարգմանած նշանակում է տիրուհի, Աստծո սիրեցիալ և այս անունը համարում են աշխարհի ամենագեղեցիկ ու իր էությամբ հզոր անունը, քանի որ այս անունով աղջկան է ընտրել Աստված իր զավակի մոր համար:
Դիանա— կանացի անձնանուն, կապված է Դիանա աստվածուհու անվան հետ, ով հին հռոմեական դիցաբանությունում հիշատակվում է որպես լուսնի և որսի աստվածուհի:
Գևորգ— տղամարդու հայկական տարածված անուն է։ Իբրև անձնանուն հիշատակվում է հնագույն ժամանակներից։ Ծագել է հունարեն georgos բառից, որ նշանակում է «հողագործ»։ Հայերի մեջ գործածական է 5-րդ դարից։
3. Ընտրել 10 բարբառային բառ, և բացատրել։
փալաս – գորգ
չախլամա – թան
թավաքյալի – տարօրինակ
սայլուգ – գիժ, խելառ
սիլլա – ապտակ
քյալա – գլուխ
քյանդրբազ – լարախաղ
իննադու – դիտավորյալ
նաղդ – կանխիկ
չակուջ – մուրճ
Իմ բնակավայրում սովորական երևանյան աշուն է: Սկզբում ամառվա պես շոգ էր, բայց հիմա արդեն բավականին ցուրտ է: Միայն անձրևներն են այս տարի շատ քիչ: Չնայած դրան, մեր բակում շատ գեղեցիկ տերևաթափ է: Ընդհանրապես, աշունը մի քիչ տխուր, բայց շատ գեղեցիկ եղանակ է:
ԱՇՆԱՆ ԵՐԳ
Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…
Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…
ԱՇՈՒՆ
Ծառուղու վրա մի նժույգ տապալվեց,
Տերևները թափվեցին վրան:
Մեր սերը ցրտից սրսփաց,
Արևը… նույնպես:
ԱՇՈՒՆ
Ծառուղու վրա մի նժույգ տապալվեց,
Տերևները թափվեցին վրան:
Մեր սերը ցրտից սրսփաց,
Արևը… նույնպես:
Սերը համեմատվում է նյույգի հետ, որը սիրո աշնան գալու հետ տապալվում է, և վրան չորոցած, մահացած տերևներ են թափվում: Երբ սերը սառչում է, նույնիսկ արևն է սառչում:
Մի բուռ աշուն բերեք
Տարօրինակ աշուն էր: Մի աշնանային օր արթնացա և այն, ինչ պատուհանից դուրս նայելով տեսա, ինձ շատ զարմացրեց: Արևը շողշողում էր, ինչպես ամռանը, քամին կարծես արաբական անապատներից եկած լիներ: Ամեն ինչ ամառ էր հիշեցնում, ասես խոր աշուն չլիներ: Օրերը անցնում էին, իսկ եղանակը չէր փոխվում: Սիրտս միայն մի բան էր տենչում. «Մի բուռ աշուն բերեք»:
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ. փետրվարի 7-ին պատմական Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում` վաճառական Պետրոսի ու Շահրիստանի ընտանիքում: Մխիթար Սեբաստացու իրական անունը Մանուկ էր: Սովորել է Սեբաստիայի Սուրբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1693 թ-ին մեկնել է Բերիա, որը այժմ կոչվում է Հալեպ: Այնտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ: 1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, իսկ 1699 թ-ին՝ վարդապետ: 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն: Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է և հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Մխիթարյան միաբանության զինանշանը շատ հետաքրքիր և իմաստալից բացատրություն ունի: Այն վահանի նման է, որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո.Կ.Վ.Ա., դրանք << Որդի Կույսի Վարդապետ Ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են: Խաչի չորս անկյուններում կան չորս առարկաներ, որոնք խորհրդանշում են վանականի հոգևոր ճամփորդությունը և բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ, վարդապետի գավազան և բաց գիրք: Քանի որ իրական Մխիթարյան միաբանը իր սրտում միշտ վառ է պահում աստվածային սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել, նա իրականացնում է իր առաքելությունը` քարոզելու Հիսուսի ավետարանը:


Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սուրբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սուրբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների հավատամքն էր. «Ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը»։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։



1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում:
1749 թվականին լույս է տեսնում Մխիթար Սեբաստացու «Բառգիրք Հայկազեան Լեզուի» գործը։ Հայկական բառարանագիտության մեջ այն համարվում է առաջին լիարժեք հայերեն բառարանը։ Մխիթար աբբան և իր աշակերտները սկսել էին աշխատել այս բացատրական բառարանի վրա դեռևս 1727 թվականից և ավարտին հասցրին այն 1745 թվականին։

Բառարանում կան բառեր ասորերենից, գերմաներենից, եբրայերենից, թուրքերենից, իտալերենից, լատիներենից, հունարենից, պարսկերենից, վրացերենից, տաճկերենից, սանսկրիտից, գաղդիարենից և քաղդիերենից: Կան նաև գրաբարից և բարբառներից ներկայացված բառեր: Հայկական բոլոր բառարանների հիմքում ընկած է Հայկազյան բառարանը, այն առ այսօր ուղեցույցի դեր է կատարում:
Սեբաստացին իր առաջին՝ աշխարհաբարի քերականությունը գրել է թուրքերեն, որպեսզի թուրքերենով հայերը սովորեն իրենց խոսակցական լեզուն, քանի որ անցյալ դարի սկզբներին արևմտահայության խոսակցական լեզուն թուրքերենն էր, և բազմաթիվ հայեր կամ չեն իմացել, կամ շատ վատ են իմացել հայերեն խոսել: Հայկազյան բառարանը մատենագիտական հազվագյուտ արժեք է, ոչ միայն բառարանագիտության, այլ նաև հայագիտության զարգացման մեջ: Նա ունեցել է բազմաթիվ դժվարություններ բառարանը կազմելիս: Դժվար էր, քանի որ դա հայկական բառարանագիտության մեջ առաջին հայերեն բառարանը պենք է լիներ, և ձեռքի տակ Սեբաստացին ուներ միայն լատին վարդապետների կողմից հրատարակված լատիներեն-հայերեն մի քանի փոքր բառարաններ։ Քանի որ Հայ ազգը ցրված է ամբողջ աշխարհով մեկ, և նրանց օգտագործած բառերը տարբեր են, այդ իսկ պատճառով նա տպագրել է այնպիսի բառեր, որ բոլորին, կամ գոնե մեծամասնությանը հասկանալի լինի: Նաև առավելապես փորձել է բացատրել բոլոր բառերը:
Լուսակերտ է ապարանքը Թադմորի,
Անապատում, որպես երազ ոսկեհյուս.
Յոթն հարյուր սյունի վրա մարմարի
Սլանում է աշտարակը երկնասույզ:
Շուրջը նազուկ արմավենու պուրակներ,
Ուր երգում են հրաշք հավքեր կարոտով.
Շատրվաններն հրահրում են կրակներ,
Ծաղիկները պճնազարդում արծաթով:
Գահի վրա երիտասարդ Էլ-Սաման
Մեղմ գրկել է հրաշագեղ բամբիշին.
Կրծքի վրա հյուսքը նրա — ծփծփան,
Հանց նունուֆար լույս — աղբյուրի երեսին:
Փերուզ ծովը, որ փարում է մշտաթոր
Սեպ ժայռերը Լիբանանի փեշերի՝
Չունի այնպե՛ս, այնպե՛ս փրփուր ձյունաթույր,
Ինչպես կուրծքը լուսապայծառ բամբիշի:
Արքայական գահի շուրջը զվարթուն
Մանկլավիկներ և նաժիշտներ ոսկեհեր
Նվագում են, կաքավում են ու երգում
Գիշերները, առավոտուց մինչ գիշեր:
1. Նազուկ-քնքուշ, նուրբ
2. Պճնազարդում-զարդարուն, շքեղազարդ
3. Բամբիշ-թագուհի
4. Հանց-որպես, իբրև
5. Նունուֆար-ծաղկաբույս
6. Փարել-պատել, փաթաթել
7. Մշտաթոր-մշտահոս, մշտաբուխ
8. Ձյունաթույր-սպիտակ
9. Մանկլավիկ-սենեկապան
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
1. Անհուն-անհատակ, անսահման, անեզր
2. Սեգ-վեհ, հպարտ
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոնի կամուրջին,
Հորդ մազերը՝ գետ գիշերվան,
ԵՎ հակինթներ՝ականջին:
Աչքերը սեւ՝ արեւներ սեւ:
Արեւների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթեւ
Ծաղկանման շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
ՈՒ գլուխս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղկծվածի,
Հավերժական կանանցի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի. –
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտորեց սիրտս պատանի…
1. Մրահոն-սև հոնքերով
2. հակիթ-ականջօղ
3. Գալարել-ոլորել, պտտել, փաթաթել, ճկել
Վահան Թեքեյան
Փափագ
Արևմտահայերեն
Անուշ հոգի մը ըլլար,
Ես այն հոգվույն սիրահար,
Ան իմ երկինքըս ըլլար։
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը ծավի,
Զայն հեռուե՜ն պաշտեի։
Ան ցոլանա՜ր սրտիս մեջ
Իր լույսերովը անշեջ,
Ես սուզվեի՜ անոր մեջ։
Անուշ հոգի՜ մը միայն,
Ու գրկեի՜ ես անձայն
Զայն հոգիիս մեջ միայն․․․
Արևելահայերեն
Մի անուշ հոգի լիներ,
Ես նրան սիրահարվեի,
Նա իմ երկինքը լիներ:
Ես այդ հոգին պաշտեի
Ինչպես երկինքը կապույտ,
Այն հեռվից պաշտեի:
Այն շողշողար սրտիս մեջ
Իր լույսերով անշեջ,
Ես սուզվեի նրա մեջ:
Մի անուշ հոգի միայն
Ես գրկեի անձայն
Այն հոգուս մեջ միայն:
Այս պատմության մեջ պատմվում է երկու հայի հանդիպման մասին: Որոնք ապրում էի աշխարհի տարբեր մասերում և երջանիկ պստահականությամբ հանդիպում են մի օտար երկրում, այն էլ գարեջրատանը: Հայը հային հեռվից ճանաչում և մտերմիկ զրույց են սկսում իրենց նախնիների, կորցրած երկրի, ցեղասպանության և աշխարհի անտարբերության մասին: Բայց միևնույն ժամանակ նրանք խոսում էին մեր անպարտելիության և վեհության մասին և ամենակարևորը մայրենի լեզվով: Իմ կարծիքով հեղինակը ուզում էր ասել, որ հայերը տարբերվում են իրեցն տեսակով և շարժուձևով: Եվ երբ հայերը հանդիպում են իրար կապ չունի բարեկամ են, հարազատ թե հին ընկերներ, այնպիսի ջերմ խոսակցության են բռնվում վոր նույնիս բարեկամներն ու մանկության ընկերները այդքան քննարելու և խոսելու թեմա չեն ունենա: Խոսում են մեր պատմության, մեր հայրերի և մեր հայրենիքի մասին: