Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:
Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:
Առաջադրանքներ՝
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)
հին-հնամենի, ի>ը
բազուկ-բազկաթոռ, ու սղվ.
պատիժ-պատժել, ի>ը
ողջույն-ողջունել, ույ>ու
աշխույժ-աշխուժություն, ույ>ու
մատյան-մատենագիր, յա>ե
պարտեզ-պարտիզան, ե>ի
գլուխ-գլխավոր, ու սղվ.
էշ-իշամեղու, է>ի
2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:
ա) բուրդ- բրդյա, սիրտ-սրտրատրոփ, կույր-կուրանալ, ճահիճ-ճահճացած, ալյուր-ալրաղաց, կեզ-կզել, ատամնաբույժ-ատամնաբուժարան
բ) վիշտ-վշտացած, թույլ-թուլակամ, ծնունդ-ծննդատուն, հաշիվ-հաշվարկ, արթուն-արթնանալ, հույն-հունական, տույժ-տուժած
3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝
Ձնծաղիկ-ձյուն+ծաղիկ, թխահեր-թուխ+ա+հեր, սառցահատ-սառույց+ա+հատ, երգչախումբ-երգիչ+ա+խումբ, կիսել-կես+ել, ըմպանակ-ումպ+անակ, մեղվապահ-մեղու+ա+պահ, հունական-հույն+ական, կղզյակ-կղզի+ակ:
4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի,
լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր,
կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։
Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը
Գրադարան-գիր+ա+դարան
Կատվազգի-կատու+ազգ+ի
Գլխապտությտ-գլուխ+ա+պտույտ
Լուսանկար-լույս+ա+նկար
Շրջապտույտ-շուրջ+ա+պտույտ
Սրբապատկեր-սուրբ+ա+պատկեր
Ուղղաձիգ-ուղիղ+ա+ձիգ
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Հովհաննես-Հովհաննիսյան, ե>ի
անեծք-անիծել, ե>ի
դեմ-դիմանկար, ե>ի
վրեժ-վրիժառու, ե>ի
վեպ-վիպասան, ե>ի
2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ
Ծաղիկ+ա+ձոր-Ծաղկաձոր
շեկ+ա+հեր-շիկահեր
վեմ+ա+փոր-վիմափոր
մեգ+ա+պատ-միգապատ
գես+աստղ-գիսաստղ
սեր+առատ-սիրառատ
հանդես+ություն-հանդիսություն
պատվեր+ա+տու-պատվիրա
բնագետ+ություն-բնագիտություն
հրավեր+ա+տոմս-հրավիրատոմս
3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:
Վեճ-վիճաբանություն,վիճել
Նվեր-նվիրել,նվիրվել
Տեր-տիրակալ,տիրանալ
Գեր-գիրանալ,գիրացում
Մեջ-միջանց,միջօրե
4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
Գիրանալ, կիսատ, հայրենասիրություն, միգապատ, իշատեր, պարտիզպան, զինակիր, հրավիրատոմս, իշայծյամ, գրագիտություն, տիրանալ, վիպագիր:
5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝
Դիզել-դեզ, կիսամուշտակ-կես, վիպական-վեպ, իջևանել-էջ, պատվիրել-պատվեր, սիրալիր-սեր, իջվածք-էջ, տիրական-տեր, սիզավետ-սեզ, զինել-զենք
ի ձայնավորի հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Սարգիս-Սարգսյան, ի>ը
միրգ-մրգատու, ի>
ջիղ-ջղային, ի>
կաղին-կաղնի, ի>ը
որդի-որդյակ, ի սղվ.
կռիվ-կռվել, ի սղվ.
խիղճ-խղճալ, ի>ը
կծիկ-կծկել, ի սղվ.
մահիճ-մահճակալ, ի>ը
կոշիկ-կոշկեղեն, ի սղվ.
նկարիչ-նկարչությու, ի սղվ.
կղզի-կղզյակ, ի սղվ.
2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝
ի-ն սղվել է (չի արտասանվում)- Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:
ի-ն դարձել է ը, որը չի գրվում-
3. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝
որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիչ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:
Բառավերջի ի-ն
բ) Ընկել է- տարեվերջ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիչ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, այգեպան, տարեդարձ, որդեգրել:
գ) դարձել է յ- որդյակ, աղավնյակ:
դ) պահպանվել է- քաղաքացիություն, կղզիանալ:
4.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
Թվանշան, գնացուցակ, ուղղեգիր, մսագործ, գարեհաց, ծաղկաթերթ, դեղնամորթ, խնդրագիրք, սրտացավ, բարեկամ, այգեպան, հոգյակ, երկրաբա:
ՈՒ ձայնավորի հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
մուր-մրոտ, ու>ը
մեղու-մեղվաբույծ, ու>վ
նուռ-նռնենի, ու>ը
առու-առվակ, ու>վ
աղմուկ-աղմկել, ու>ը
սուր-սրամարտ, ու>ը
ծուխ-ծխախոտ, ու>ը
ածուխ-ածխահանք, ու>ը
մասուր-մասրենի, ու սվղ.
բլուր-բլրակ, ու>ը
թթու-թթվաշ, ու>վ
ապուշ-ապշել, ու>ը
2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝
Լուռ- լռել, լռակյաց
Սուտ- ստախոս, ստել
Ջուր- ջրել, ջրվել
Հուր- հրեղեն, հրավառություն
Մութ- մթնել, մունկա
Ձուկ- ձկնկիթ, ձկնոտ
Տուն- տնակ, տնամերձ
Սուրբ- սրբազան, սրբացնել
3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ
լուր բերող-լրաբեր, սուտ խոսող-ստախոս, ձուկ որսացող-ձկնորս, տունը պահող-տնապահ, ծուխը տնից հեռացնող-ծխահան, ջուր կրող-ջրկիր, հաճախ լուռ մնացող-լռակյաց, թթի ծառ-թթենի, լեզվի մասնագետ-լեզվաբան, ձվի ձև ունեցող-ձվաձև:
4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:
Մտամոլոր- միտ, վիրաբույժ-վերք, զինագործ-զենք, ըմպանակ-ումպ, գրադարակ-գիր, երկնասույզ-երկինք, սրընթաց-սուր, կիսալուսին-կես, մրրկահույզ-մրիկ, բուսաբան-բույս:
5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝
ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել
բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել
6. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝
Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)
Գլխային-գլուխ ու>ը, գարնանային-գարուն ու սղվ., լեզվակ-լեզու ու>վ, ձվակեր-ձու ու>վ, գնդաձև-գունդ ու>ը, շնչավոր-շունչ ու>ը, նռնենի-նուռ ու>ը, խորհրդավոր-խորհուրդ ու>ը, շրթնային-շուրթ ու>ը, բրդատու-բուրդ ու>ը, նրբագեղմ-նուրբ ու>ը, ամրացնել-ամուր ու սղվ., թթվել-թթու ու>վ, առվահան-առու ու>վ, կատվախաղ-կատու ու>վ, ձկներ-ձուկ ու>ը:
7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
կուրծք(վանդակ), ջուր(աման), շուրջ(գիծ), միս(գործ), ուրու(ական), տունկ(արան), մածուն(աման), չու(ցուցակ), սնունդ(մթերք):
Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝
մեղր-Մեղրաձոր,
մանր-մանրամասն,
համր-համրություն,
խառն-խառնիխուռն,
ազդր-ազդրամիս,
թանձր-թանձրանալ
2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝
Աստղ-աստղաթափ, կարծր-կարծրացնել, փոքր-փոքրինչ, կայսր-կայսրություն, քաղցր-քաղցրություն
Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝
հավիտյան-հավիտենական, յա>ե
սենյակ-սենեկազգեստ, յա>ե
առօրյա-առօրեակամ, յա>ե
հնամյա-հնամենի, յա>ե
պատանյա-պատանեկիկ, յա>ե
2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:
վայրկյան+ցույց-վայրկյանացույց, կատարյալ+ություն-կատարելություն, մատյան+գիր-մատենագիր, առաքյալ+ական-առաքելական, հեծյալ+զոր-հեծելազոր, ատյան+կալ-ատենակալ:
3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝
Զրույց-զրուցել, ցույց-ցուցադրել, գույն-գունավոր, հույս-հուսահատ, հրապույր-հրապուրել, լույս-լուսավոր, բույր-բուրել:
4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝
Լուսավոր-լույս, բուրաստան-բույր, բուսական-բույս, մատուցել-մատույց, զգուշություն-զգույշ, հուսալից-հույս, թունավոր-թույն, գունեղ-գույն, կապտություն-կապույտ, սառցարան-սառույց, համբուրել-համբույր, ողջունել-ողջույն, կուտակել-կույտ, կառուցում-կառույց, զեկուցում-զեկույց, անասնաբուծություն-անասուն:
5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
կառուցապատել, բուսաբան, հուսատու, լուսաբեր, զեկուցագիր, հրապուրիչ, գունավառ, սառուցապատ



































