Posted in հայոց լեզու 9

Բառարան

Բացատրական բառարան, բառարանի տարածված տեսակ. բառացանկի յուրաքանչյուր գլխաբառ բերվում է իմաստի կամ իմաստների բացատրությամբ, բառարանագրական նշումներով, տվյալ իմաստի համար տեքստային (բնագրային) կամ հեղինակային օրինակների ցուցադրմամբ, կամ առանց դրա։

Ուղղագրական բառարան, բառարանի տեսակ. բառացանկում գլխաբառը ներկայացվում է տվյալ լեզվի համար ընդունված, սահմանված, նորմավորված ուղղագրությամբ։ Լինում է ընդարձակ կամ սահմանափակ բառացանկով։ Երկրորդ դեպքում ընդգրկվում է մասնական (օրինակ, ուղղագրական դժվարություն ներկայացնող) բառաշերտ։ Մեծ մասամբ ուսուցողական նպատակադրում ունի, նպաստում է ճիշտ գրելուն։ Այս պատճառով է, որ ավելի շատ են այս տիպի դպրոցական բառարանները։

Անաստաս – հարություն

Ղևոնդ – առյուծ

Վասիլ – թագավոր

Թեոդորոս – աստվածատուր

Փիլիպոս – ձի սիրող

Կիրակոս – տերունի

Հռիփսիմե – անկյալ

Ագասպի – սերշ

Ստեփան – պսակ

Շաղոսկի – ով ոսկի է շարում

Հերիքնազ – հերիք ինչքան նազ անես

Թուխծամ – մազերը սև

շալախ 

1. Մսալի խոշոր ծիրան:
2. Հյութալի փափկամիս սեխ:

շաբութ

Խոշոր գետաձուկ:

աբով

1. Մեկի վրա հույս դնելով:
2. Նպատակով:
3. Պատճառով:

աբրեշում 
մետաքս

մագիլ

1. Թռչունների և գազանների մատների ծայրի եղջերային սուր ու կեռ գոյացությունը, ճանկ, ճիրան:
2. (փոխաբերական) Բռնություն, ճնշում, կեղեքում: Բռնապետության մագիլներ:
3. (փոխաբերական) Հոգին՝ միտքը տիրապետող ու ճնշող հանգամանք: Ներքին մեծ պայքարի մը մագիլներուն մեջ հոգիս կտառապի (Վ. Շուշանյան):

րևանի 

Կարագով, ձվով, կաթով ու շաքարով պատրաստվող խմորեղեն:

րաբբի 

1. (կրոնական) Հրեական կրոնական համայնքի հոգևոր պետ և պաշտամունքի սպասավոր:
2. (փոխաբերական) Ուսուցիչ:

ձագար

1. Խողովակավոր անոթ հեղուկները նեղաբերան ամանների մեջ լցնելու համար:
2. [փոխաբերական] Ռումբի՝ արկի պայթելուց գետնի մեջ բացված կոնաձև փոս:
3. (էլեկտրականություն): Բաց հաղսրդագծից ծածկվածի անցման տեղում էլեկտրալարը վնասվելուց պաշտպանելու ձագարաձև ճենապակյա խողովակ:
4. (լեզվաբանություն): Արտասանության ժամանակ բերանից դուրս եկող օդի հոսանքի հատկանիշները (ուժ, տևողություն ևն) չափելու գործիք:
5. (տեխնիկա): Ձագարաձև հարմարանք, որով հալելի նյութը լցնում են հալոցը:

զազրոտի 

1. Զազրելի բան:
2. (հին, կրոնական) Կուռք:

հագագ 

1. (կազմախոսություն): Ձայնաճեղք:
2. Շունչ:
3. Միայն շնչից բաղկացած հնչյուն:
4. Ձայն, կանչ, բացականչություն:

Բառարանը ինձ համար․․․

Բառարանը ինձ համար։
Զարգացած խոսք, հարուստ բառապաշար․ այս ամենը իրականանում է բառարանների շնորհիվ։ Կան տարբեր տեսակի բառարաններ, որոնցից յուրաքանչյուրը բարելավում է խոսքը և բառապաշարը յուրովի: Ես օգտագործում եմ բառարանը , երբ անհասկանալի բառեր են լինում և , երբ ինձ ինչ , որ բառի նշանակություն է հետաքրքրում

Leave a comment