Բացատրական բառարան, բառարանի տարածված տեսակ. բառացանկի յուրաքանչյուր գլխաբառ բերվում է իմաստի կամ իմաստների բացատրությամբ, բառարանագրական նշումներով, տվյալ իմաստի համար տեքստային (բնագրային) կամ հեղինակային օրինակների ցուցադրմամբ, կամ առանց դրա։
Ուղղագրական բառարան, բառարանի տեսակ. բառացանկում գլխաբառը ներկայացվում է տվյալ լեզվի համար ընդունված, սահմանված, նորմավորված ուղղագրությամբ։ Լինում է ընդարձակ կամ սահմանափակ բառացանկով։ Երկրորդ դեպքում ընդգրկվում է մասնական (օրինակ, ուղղագրական դժվարություն ներկայացնող) բառաշերտ։ Մեծ մասամբ ուսուցողական նպատակադրում ունի, նպաստում է ճիշտ գրելուն։ Այս պատճառով է, որ ավելի շատ են այս տիպի դպրոցական բառարանները։
Անաստաս – հարություն
Ղևոնդ – առյուծ
Վասիլ – թագավոր
Թեոդորոս – աստվածատուր
Փիլիպոս – ձի սիրող
Կիրակոս – տերունի
Հռիփսիմե – անկյալ
Ագասպի – սերշ
Ստեփան – պսակ
Շաղոսկի – ով ոսկի է շարում
Հերիքնազ – հերիք ինչքան նազ անես
Թուխծամ – մազերը սև
շալախ
1. Մսալի խոշոր ծիրան:
2. Հյութալի փափկամիս սեխ:
շաբութ
Խոշոր գետաձուկ:
աբով
1. Մեկի վրա հույս դնելով:
2. Նպատակով:
3. Պատճառով:
աբրեշում
մետաքս
մագիլ
1. Թռչունների և գազանների մատների ծայրի եղջերային սուր ու կեռ գոյացությունը, ճանկ, ճիրան:
2. (փոխաբերական) Բռնություն, ճնշում, կեղեքում: Բռնապետության մագիլներ:
3. (փոխաբերական) Հոգին՝ միտքը տիրապետող ու ճնշող հանգամանք: Ներքին մեծ պայքարի մը մագիլներուն մեջ հոգիս կտառապի (Վ. Շուշանյան):
րևանի
Կարագով, ձվով, կաթով ու շաքարով պատրաստվող խմորեղեն:
րաբբի
1. (կրոնական) Հրեական կրոնական համայնքի հոգևոր պետ և պաշտամունքի սպասավոր:
2. (փոխաբերական) Ուսուցիչ:
ձագար
1. Խողովակավոր անոթ հեղուկները նեղաբերան ամանների մեջ լցնելու համար:
2. [փոխաբերական] Ռումբի՝ արկի պայթելուց գետնի մեջ բացված կոնաձև փոս:
3. (էլեկտրականություն): Բաց հաղսրդագծից ծածկվածի անցման տեղում էլեկտրալարը վնասվելուց պաշտպանելու ձագարաձև ճենապակյա խողովակ:
4. (լեզվաբանություն): Արտասանության ժամանակ բերանից դուրս եկող օդի հոսանքի հատկանիշները (ուժ, տևողություն ևն) չափելու գործիք:
5. (տեխնիկա): Ձագարաձև հարմարանք, որով հալելի նյութը լցնում են հալոցը:
զազրոտի
1. Զազրելի բան:
2. (հին, կրոնական) Կուռք:
հագագ
1. (կազմախոսություն): Ձայնաճեղք:
2. Շունչ:
3. Միայն շնչից բաղկացած հնչյուն:
4. Ձայն, կանչ, բացականչություն:
Բառարանը ինձ համար․․․
Բառարանը ինձ համար։
Զարգացած խոսք, հարուստ բառապաշար․ այս ամենը իրականանում է բառարանների շնորհիվ։ Կան տարբեր տեսակի բառարաններ, որոնցից յուրաքանչյուրը բարելավում է խոսքը և բառապաշարը յուրովի: Ես օգտագործում եմ բառարանը , երբ անհասկանալի բառեր են լինում և , երբ ինձ ինչ , որ բառի նշանակություն է հետաքրքրում