Posted in ֆիզիկա 8

ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ԵՒ ԶՈՒԳԱՀԵՌ ՄԻԱՑՈՒՄ

Nk 9-5-2-9.jpg
,..jpg
Screenshot_1.png
Nk 9-5-2-8.jpg
Nk 9-6-1-2.jpg
image-5f26d071.png
13.jpg

Գործնականում կիրառվող էլեկտրական շղթաները, որպես կանոն, բաղկացած են լինեւմ էլեկտրաէներգիայի մի քանի սպառիչներից: Շղթայում սպառիչները միմյանց հետ կարող են միացված լինել ամենատարբեր եղանակներով: Սպառիչների միացման ամենապարզ և տարածված տեսակները հաջորդական և զուգահեռ միացումներն են:Շղթայի տեղամասում հաղորդիչների այնպիսի միացումը, որի դեպքում յուրաքանչյուր հաղորդչից դուրս եկող հաղորդալարը առանց ճյուղավորվելու միանում է այլ հաղորդչի, կոչվում է հաջորդական միացում:

 Նկարում պատկերված է  R1, R2 և R3 ռեզիստորների հաջորդական միացումը: Հաղորդիչների հաջորդական միացումն ունի իր օրինաչափությունները: 

  Հավաքելով համապատասխան շղթա, ամպերաչափի և վոլտաչափի միջոցով անհրաժեշտ չափումներ կատարելով, կարելի է համոզվել.1. Հաջորդական միացման դեպքում բոլոր հաղորդիչներում հոսանքի ուժը միևնույնն է՝ I=I1=I2=I3 (1), որտեղ I1, I2, I3-ը համապատասխանաբար I, II և III հաղորդիչներով անցնող հոսանքի ուժերն են, իսկ I-ն՝ հոսանքի ուժը շղթայում:2. Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի լարումը հավասար է առանձին հաղորդիչների լարումների գումարին՝ U= U1+U2+U3 (2), որտեղ U-ն ամբողջ տեղամասի, իսկ U1, U2, U3-ը առանձին հաղորդիչների լարումներն են:Օգտվելով Օհմի օրենքից և հաշվի առնելով (1) հավասարումի (2) առնչությունը կարող ենք պնդել՝ 3. Հաղորդիչների հաջորդական միացման դեպքում ամբողջ տեղամասի դիմադրությունը հավասար է առանձին հաղորդիչների դիմադրությունների գումարին՝R=R1+R2+R3, որտեղ R1-ը, R2-ը և R3-ը առանձին հաղորդիչների դիմադրություններն են, իսկ R-ը ամբողջ տեղամասի դիմադրությունը:Այս երեք օրինաչափություններ ճիշտ են նաև ցանկացած թվով հաջորդաբար միացված հաղորդիչների համար: Մասնավորապես, եթե հաջորդաբար իրար միացված են n միատեսակ հաղորդիչներ (ռեզիստորներ), որոնցից յուրաքանչյուրի դիմադրությունը R1 է, ապա դրանց ընդհանուր դիմադրությունը կլինի՝ R=nR1 Հաջորդաբար միացված ցանկացած երկու հաղորդիչներում հոսանքի ուժերի հավասարությունից՝ I1=I2, հետևում է, որ U1R1=U2R2 կամ U1U2=R1R2

Այսինքն, հաջորդաբար միացված հաղորդիչներում լարումները ուղիղ համեմատական են այդ հաղորդիչների դիմադրություններին:Հաղորդիչների հաջորդական միացման տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ դրանցից թեկուզ մեկի անսարքության դեպքում հոսանքը դադարում է ամբողջ շղթայում:

Թեմատիկ հարցեր և առաջադրանքներ՝

1․ Վ լարման համար հաշվարկված քանի՞ միատեսակ լամպ է անհրաժեշտ հաջորդաբար միացնել, որպեսզի ստացված տոնածառի ծաղկաշղթան հնարավոր լինի միացնել 100 Վ լարման ցանցին:

2․ 35 Օմ և 7 Օմ դիմադրություն ունեցող 2 ռեզիստորներ միացված են հաջորդաբար: Նրանցից որի՞ ծայրերում է լարումը փոքր և քանի՞ անգամ:  

Երկրորդում 5 անգամ փոքր է

3․ Որոշեք նկարում պատկերված շղթայի տեղամասի դիմադրությունը, եթե միմյանց միացված ռեզիստորների դիմադրությունները համապատասխանաբար հավասար են՝ R1 = 6 Օմ, իսկ R2 = 8 Օմ: 

1/R=1/6+1/8=7/24

4․ Ինչի՞ է հավասար նկարում պատկերված շղթայի տեղամասի ընդհանուր դիմադրությունը, եթե միմյանց զուգահեռ միացված միատեսակ լամպերից յուրաքանչյուրի դիմադրությունը 33 Օմ է: 

1/R=1/R1+1/R2=1/33+1/33+1/33=3/33=1/11

5․ Լարումը նկարում պատկերված շղթայի տեղամասում 50 Վ է, իսկ հոսանքի ուժը՝ 1 Ա: Որոշեք երկրորդ ռեզիստորի դիմադրությունը, եթե առաջինինը՝ 5 Օմ է: 

U = 50 Վ
I = 1Ա
R1 — 5 Օմ
R2 — ?
R = U/I = 50/1=50Օմ
R = R1 + R2
50=5+R2
R2=50-5=45 Օմ

Տանը՝ դաս 16, 17, պատասխանել և գրել թեմատիկ հարցեր և առաջադրանքները։ Հրապարակել բլոգներում։

Posted in ֆիզիկա 8

ՀՈՍԱՔՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՒ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ։ՋՈՈՒԼ-ԼԵՆՑԻ ՕՐԵՆՔ

images.jpg
0db254a4af.jpg

Հոսանքի աշխատանքը և հզորությունըԷլեկտրական հոսանքն օժտված է էներգիայով, որի հաշվին նա կարող է աշխատանք կատարել: Հոսանքի կատարած աշխատանքի շնորհիվ էլեկտրական էներգիան փոխակերպվում է էներգիայի այլ տեսակների: Օրինակ՝ ջեռուցիչ սարքերում էլեկտրաէներգիան փոխակերպվում է ջերմային էներգիայի, էլեկտրաշարժիչում՝ մեխանիկական էներգիայի, էլեկտրոլիզի ժամանակ՝ քիմիական էներգիայի և այլն: 

 Ենթադրենք սպառիչ (լամպ, ջերմատաքացուիչ, էլեկտրաշարժիչ) պարունակող շղթայի տեղամասում լարումը U է, հոսանքի ուժը I և tժամանակամիջոցում նրանով անցել է q լիցք: Լարման սահմանումից հետևում է, որ A=q⋅U, իսկ քանի որ հաստատուն հոսանքի դեպքում  q=I⋅t , ապա՝  A=U⋅I⋅t (1): Այսինքն.Հաստատուն հոսանքի աշխատանքը շղթայի տղամասում հավասար է հոսանքի ուժի, լարման և այն ժամանակամիջոցի արտադրյալին, որի ընթացքւմ կատարվել է այդ աշխատանքը:Աշխատանքի այս (1) բանաձևը թույլ է տալիս որոշել հոսանքի կատարած աշխատանքը, անկախ այն բանից, թե այդ հոսանքի էներգիան էներգիայի ի՞նչ տեսակների է փոխակերպվել՝ ջերմային, մեխանիկական, թե քիմիական: Միավորների ՄՀ-ում հոսանքի աշխատանքը արտահայտում են ջոուլով (Ջ)Էլեկտրական շղթայում հոսանքի՝ աշխատանք կատարելու արագությունը բնութագրող մեծությունը անվանում են հոսանքի հզորություն և նշանակում ՝ P տառով:Եթե t ժամանակում հոսանքը կատարում է  A աշխատանք, ապա P=A/t (2): Հաշվի առնելով աշխատանքի (1) բանաձևը կստանանք P=U⋅I (3)Հաստատուն հոսանքի հզորությունը շղթայի տվյալ տեղամասում հավասար է հոսանքի ուժի և տեղամասի ծայրերին կիրառված լարման արտադրյալին: Օգտվելով Օհմի օրենքից (3) բանաձևը կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով  P=U2 /R և P=I2⋅R Միավորների ՄՀ-ում հզորությունն արտահայտվում է վատտով (Վտ). 1Վտ=1Ջ/վՀզորությունը հավասար է 1Վտ — ի, եթե 1վ — ում կատարվում է 1Ջ աշխատանք: Կիրառվում են նաև 1կՎտ (կիլովատ), 1ՄՎտ (մեգավատ), 1մՎտ (միլիվատ) միավորները:1մՎտ=0.001Վտ1ՄՎտ=1000000Վտ1կՎտ=1000Վտ  Հզորությունը չափող սարքը կոչվում է Վատտմետր:  Կենցաղում հոսանքի աշխատանքը չափում են Էլեկտրական հաշվիչ կոչվող հատուկ սարքով: Այս դեպքում գործածվում է հոսանքի աշխատանքի արտահամակարգային միավորը՝ 1ԿՎտ·ժ1ԿՎտ.Ժ=1000Վտ⋅3600վ=3600000Ջ 

Փորձը ցույց է տալիս, որ հաղորդիչները տաքանում են, երբ նրանցով էլեկտրական հոսանք է անցնում: Հոսանքի ջերմային ազդեցությունը ուսումնասիրեցին անգլիացի ֆիզիկոս Ջ. Ջոուլը, իսկ ևս մեկ տարի անց՝ ռուս գիտնական Է. Լենցը: Նրանք միմյանցից անկախ սահմանեցին օրենք՝ Ջոուլ-Լենցի օրենքը, որը բացահայտում է, թե ի՞նչ մեծություններից և ինչպե՞ս է կախված հաղորդչում անջատված ջերմաքանակը:      

  Ջոուլ-Լենցի օրենքը հայտնագործվել է փորձնական ճանապարհով, սակայն դրան կարելի է նաև տեսական հիմնավորում տալ: Եթե շղթայի տեղամասում մեխանիկական աշխատանք չի կատարվում, նրանում քիմիական ռեակցիա տեղի չի ունենում, ապա հոսանքի ամբողջ աշխատանքը ուղղված է հաղորդչի ներքին էներգիայի մեծացմանը:     Ընդ որում, հաղորդչի շրջապատի տրված Q ջերմաքանակը, համաձայն էներգիայի պահպանման օրենքի հավասար է հաղորդչի ներքին էներգիայի փոփոխությանը, այսինքն՝ հոսանքի աշխատանքին՝ A=Q Քանի որ էլեկտրական հոսանքի կատարած աշխատանքը հավասար է A=U⋅I⋅T հետևաբար և Q=U⋅I⋅T   Օգտվելով Օհմի օրենքից, բանաձևը կարելի է ներկայացնել նաև այլ տեսքով՝ Q=U2 ⋅t /R կամ Q=I2⋅R⋅t Այս վերջին բանաձևն էլ արտահայտում է Ջոուլ-Լենցի օրենքը:   Հոսանքակիր հաղորդչում անջատված ջերմաքանակը հավասար է հոսանքի ուժի քառակուսու, հաղորդչի դիմադրության և նրանով հոսանքի անցման ժամանակի արտադրյալին:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1. Բնակարանի տաքացման համար օգտագործվող 140 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական ջերմատաքացուցիչը  նախատեսված է 3.5 Ա հոսանքի ուժի համար: Որքա՞ն էներգիա կծախսի այդ ջերմատաքացուցիչը  8 ժամ անընդհատ աշխատելու դեպքում:

Q=3,5Ա2*140Օմ*8ժ
Q=13720

2. Ավտոտնակում  էլեկտրական լամպը մոռացել էին անջատել: Որքա՞ն աշխատանք էր իզուր կատարվել 24 ժամում, եթե լամպը միացված էր 110 Վ լարման ցանցին և նրանով անցնող հոսանքի ուժը 0.8 Ա էր:

A=110Վ*0.8Ա*24ժ=2112Ջ

3. 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական վարսահարդարիչը միացրեցին 127 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 15 րոպեի ընթացքում: 

Q=1272/50*15
Q=21.5

4. 6 Վ լարման և 2 Ա հոսանքի ուժի դեպքում համակարգչի մարտկոցի լիցքավորումը տևեց 1.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում: 

A=6Վ*2Ա*1,5ժ
A=18Ջ

5. 450 Վտ հզորություն ունեցող հեռուստացույցը, ըստ հաշվիչի ցուցմունքի, ծախսել է 360 կՋ էներգիա: Որքա՞ն ժամանակ է միացված եղել հեռուստացույցը:

1կՎտ=1000Վտ
450Վտ=0,45կՎտ

6. Ճեպընթաց էլեկտրագնացքը, որի շարժիչների ընդհանուր հզորությունը 200 կՎտ է, շարժվում է 180 կմ/ժ միջին արագությամբ: Որքա՞ն աշխատանք են կատարում նրա էլեկտրաշարժիչները 560 կմ ճանապարհ անցնելիս:

7. Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի 80 վ-ում 40 Օմ դիմադրություն ունեցող ջեռուցիչ տարրում, եթե այն միացված է 120 Վ լարման ցանցին: 

8. Հաղորդչի  դիմադրությունը 150 Օմ է, նրանով անցնող հոսանքի ուժը՝ 1.6 Ա: Ի՞նչ ջերմաքանակ կանջատվի նրանում 10 վ-ի ընթացքում: 

9. Շղթայի տեղամասում միմյանց հաջորդաբար միացված են R1=40 Օմ և R2 =60 Օմ դիմադրություններով ռեզիստորներ: Տեղամասի ծայրերում լարումը 100 Վ է: 2 րոպեի ընթացքում ի՞նչ ջերմաքանակ կանջատվի հաղորդիչներից յուրաքանչյուրում: Պատասխանը գրել ամբողջ թվի ճշտությամբ: 

10. Էլեկտրական ջեռուցչի0.017 Օմ⋅մմ2 /մ տեսակարար դիմադրությամբ պղնձե  սնուցող հաղորդալարի երկարությունը 1.5 մ է, լայնական հատույթի մակերեսը՝ 2 մմ2 : Որքա՞ն ջերմաքանակ կանջատվի այդ հաղորդալարում 25 րոպեի ընթացքում, եթե շղթայում հոսանքի ուժը 4 Ա է: 

Posted in ֆիզիկա 8

Ֆիզիկայի առաջին շրջանի ամփոփում

Ֆիզիկա առարկայի ուսուցումը շատ կարևոր է մեզնից յուրաքանչյուրի համար։ Ֆիզիկայի շնորհիվ տեղի է ունենում կյանքի կարևորից մի քանիս։ Գիտությունը գնալով զարգանում է և դրանց մեծ մասը տեղի է ունենում ֆիիկայի և ֆիզիկական երևույթների միջոցով։ Ֆիզիկայի շնորհից ստեղծվել է տիեզերանավերը, հեռախոսները, համակարգիչները, ավտոմեքենաները, օդանավերը, ֆոտոխցիկները, էլեկտրական լամպերը և այլ շատ ու շատ անհրաժեշտ բաներ, որոնք առանց ֆիզիկայի գոյություն չէին կարողանա ստեղծել։

Ես ինքս շատ եմ սիրում ֆիզիկա առարկան։ Իմ ապագա մասնագիտության համար ֆիզիկան անհրաժեշտ չէ, բայց ես հիմա մեծ սիրով և ուշադրությամ սովորում եմ այդ առարական, որովհետև եթե ոչ մասնագիտության մեջ, ապա առօրյաում հաստատ պետք կգա։ Նաև ֆիզիկա սովորելիս հասկանում ենք, թե օրենքների և սահմանումների տակ ինչ հետաքրքիր աշխարհ է թաքնված…

Այստեղ իմ առաջին շրջանում կատարած աշխատանքներն են, որոնց կարող եք ծանոթանալ և միաևնույն ժամանակ շատ բան սովորել։

Կատարած փորձ

Ինքնաստուգում

Posted in ֆիզիկա 8

Ինքնաստուգում

Screenshot_9.png
Screenshot_2 (3).png
446px-Capa_electrónica_024_Cromo.svg.png
металлические шары. jpg.jpg
08355b.gif
RF_choke_coil.jpg_220x220.jpg
0004-005-Vyberite-pary.png
4717_1_b.jpg
Om2.gif
0004-005-Vyberite-pary.png
heating-wire.png
13.jpg
13.jpg
image-5f26d071.png
231656323.jpg

1․ Քանի՞ անգամ պետք է մեծացնել լիցքերի միջև հեռավորությունը, որպեսզի նրանցից մեկի լիցքի մեծությունը 16 անգամ մեծացնելուց հետո նրանց փոխազդեցության ուժը մնա նույնը: 

4 անգամ պետք է մեծացնել։

2․ Նկարում պատկերված երեք կետային լիցքերից որո՞նք են իրար ձգում: 

  • A և B
  • C և B
  • A և C

3․ Քրոմի միջուկում կա 52 մասնիկ, դրանցից 28-ը նեյտրոններ են: Միջուկում քանի՞ պրոտոն կա: 

52-28=24

4․ −5 նԿլ , −4 նԿլ և −3 նԿլ լիցքերով 3 միատեսակ գնդեր հպում են միմյանց, այնուհետև իրարից հեռացնում: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գնդի ձեռք բերած լիցքը: 

-4

5․ Նկարում հոսանքի ո՞ր ազդեցությունն է պատկերված: 

  • ջերմային
  • մագնիսական
  • քիմիական
  • կենսաբանական

6․ Ո՞ր մասնիկների շարժումով է պայմանավորված էլեկտրական հոսանքը պղնձե հաղորդալարում: 

  • բացասական իոնների
  • դրական իոնների
  • էլեկտրոնների
  • նեյտրոններիվ

7․ Որքա՞ն ժամանակում հաղորդալարով կտեղափոխվի 24 Կլ լիցք, եթե հոսանքի ուժը նրանում 2.5 Ա է:

t=q/I
t=24/2,5=9,6

8․ Ի՞նչ սարքերից է կազմված նկարում պատկերված էլեկտրական շղթան: 

  • Ռեզիստոր
  • Ամպերաչափ
  • Մարտկոց
  • Անջատիչ
  • Լամպ

9․ Ջահի լամպի պարույրով յուրաքանչյուր 8 վայրկյանում անցնում է 2 Կլ լիցք: Ինչի՞ է հավասար հոսանքի ուժը լամպում:

I=Q/t
I=2:8=0,25

10․ Էլեկտրական սղոցը, որով անցնում է 10 Ա հոսանք 25 րոպեում կատարեց 5700 կՋ աշխատանք: Որքա՞ն է լարումը նրա սեղմակներին: 

U=A/It
U=5700/250=22,8

11․ Որքա՞ն է լարումը 0.4 կՕմ դիմադրություն ունեցող հաղորդչի ծայրերին, եթե նրանով անցնող հոսանքի ուժը 200 մԱ է: 

U=I x R
U=200 x 0,4=80

12․ Ռեզիստորով, որի ծայրերին կիրառված է 4 Վ լարում, 2 րոպեում անցել է 90 Կլ լիցք: Գտեք հաղորդչի դիմադրությունը: Պատասխանը գրեք ամբողջ թվի ճշտությամբ: 

R=U/I
I=q/t
I=90/120=0,75
R=4/0,75=5,3

13․ Քանի՞ էլեկտրոն կանցնի 300 Օմ դիմադրություն ունեցող հաղորդալարով 50 վայրկյանի ընթացքում, եթե նրա ծայրերին կիրառվի 4.8 Վ լարում: Պատասխանը գրել հարյուրերորդականի ճշտությամբ: 

n=Q/e
Q=I x t
I=U/R
4.8/300=0.016A
0.016 x 50=0.8

14․ Որքա՞ն է նկարում պատկերված շղթայի տեղամասով անցնող հոսանքի ուժը, եթե հաղորդիչներից առաջինի դիմադրությունը՝ R1 = 5 Օմ է, երկրորդինը՝ R2 = 5 Օմ: Լարումը տեղամասի ծայրերում՝ U = 60 Վ: 

R=R1+R2=10
I=U/R
I=60/10=6

15․ Շղթան կազմված է միմյանց հաջորդաբար միացված երեք հաղորդիչներից, համապատասխանաբար՝ 3 Օմ, 3 Օմ և 4 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում 60 Վ է: Որոշեք լարում յուրաքանչյուր հաղորդչի ծայրերին: 

I=U x R
60 x 3=180
60 x 4=240

16․ Շղթան կազմված է միմյանց զուգահեռ միացված երեք լամպերից, համապատասխանաբար՝ 5 Օմ, 2 Օմ և 0.5 Օմ դիմադրություններով: Լարումը այդ տեղամասի ծայրերում՝ 60 Վ: Որոշեք յուրաքանչյուր լամպով և ամբողջ շղթայով անցնող հոսանքի ուժը: 

I1=U/R1
I1=60/5=12
I2=U/R2
I2=60/2=30
I3=U/R3
I3=60/0,5=120
I=I1+I2+I3
I=12+30+120=162

17․ 50 Օմ դիմադրություն ունեցող էլեկտրական փոշեկուլը միացրեցին 120 Վ լարման ցանցին: Որքա՞ն աշխատանք կկատարի նրանում հոսանքը 10 րոպեի ընթացքում:

A=l x U x t=U/R x U x t
120 x 600/50=17280

18․ 3 Վ լարման և 4 Ա հոսանքի ուժի դեպքում գրասալիկի մարտկոցի լիցքավորումը տևեց 0.5 ժամ: Որոշե՛ք հոսանքի կատարած աշխատանքը այդ ընթացքում:

A=IUt
A=4 x 3 x 1800=21600

19․ Էլեկտրական փոշեկուլի տեղեկագրում գրված է 127 Վ և 2.5 Ա: Որքա՞ն է նրա էլեկտրաշաժիչի հզորությունը: 

P=IU
P=127 x 2,5=317,5

Posted in Uncategorized

Հայոց լեզու

Գրականություն

Սոֆիա Այվազյան

Աշխարհագրություն

Էմանուել Ագջոյան

Անգլերեն

Սերինե Դավթյան

Իսպաներեն

Ռուզաննա Սարգսյան

Կենսաբանություն

Անուշ Ասատրյան

Քիմիա

Վեներա Խաչատրյան

Ֆիզիկա

Գոհար Իսկանդարյան

Հանրահաշիվ

Երկրաչափություն

Հայոց պատմություն

Համաշխարհային պատմություն

Վարդան Կարապետյան

Ռուսերեն

Ժաննա Հակոբյան

Հասարակագիտություն

Աննա Խաչատրյան

Շատ հետաքրքիր են բոլոր դասերը։ Ամեն ուսուցիչ/ուսուցչուհի շատ մատչելի կերպով բացատրում է դասերը։

Posted in քիմիա 8

Թթուներ

*1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. ..
Օքսիդների և ջրի փոխազդեցությունից առաջանում են նոր նյութեր`թթուներ:Թթուները բարդ նյութեր են որոնց մոլեկուլը կազմված է մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

*2. Գրեք անթթվածին թթուների բանաձևերը և անվանումները…
Քլորաջրածին-HCl
Բրոմաջրածին-HBr
Յոդաջրածին-HJ
Ծծմբաջրածին-H2S

*3. Գրեք  թթվածնավոր.   թթուների   բանաձևերը  և  անվանումները…
Ազոտական թթու-HNO3
Ազոտային թթու-HNO2
ծծմբական թթու-H2SO4

*4. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…
Օքսիդների և ջրի փոխազդեցությունից առաջանում են նոր նյութեր`թթուներ: Թթուները բարդ նյութեր են որոնց մոլեկուլը կազմված է մեկ կամ մի քանի ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից:

*5. Թվարկեք թթուների ֆիզիկական հատկությունները…
Oրգանական թթուները թույլ են անօրգանական թթուներից:Օրգանական թթուները հեղուկ կամ պինդ նյութեր են:

*6. Գրեք թթուների քիմիական հատկությունները. այսինքն թթուների  փոխազդեցությունը պարզ  և բարդ նյութերի հետ…
Թթուների և հիմքերի փոխազդեցությունները
Թթուներին առավել բնորոշ է բոլոր հիմքերի հետ փոխազդեցությունը:

Թթուների աղերի փոխազդեցությունները
Որպես կանոն ուժեղ թթուն աղերից դուր է մղում թույլ թթվին: Այս դեպքում փոխանակաման ռեակցիայի հետևանքով առաջանում են նոր աղ և նոր թթու:

Թթուների և հիմնայաին օքսիդենրի փոխազդեցություն
Թթուների և հիմանային օքսիդների փոխազդեցությունից նույնպես առաջանում են աղ և ջուր:

Որոշ թթուներ տաքացնելիս քայքայվում են
Թթուների քայքայումից սովցորաբար առաջանում են ջուր և այդ թթվին համապատասխանող անհիդրիդը

*7. Կենցաղում  օգտագործվող ինչպիսի՞ թթուներ. գիտեք…
Կիտրոնաթթու– օգտագործվում է սննդարդյունաբերության, բժշկության, լուսանկարչության և ներկարարության մեջ։
Քացախաթթու– անգույն, սուր հոտով, թթվահամ հեղուկ է.մարդկությանը հայտնի առաջին թթուն է: Սննդային քացախաթթուն ստանում են մրգահյութերի խմորմամբ: 
Մրջնաթթու– անգույն, սուր հոտով հեղուկ է: Ամենաուժեղ կարբոնաթթուն է. մաշկի վրա առաջացնում է այրվածք:
Մրջնաթթու– պարունակվում է մրջյունների գեղձերի արտազատուկում, եղևնու ասեղնատերևներում, եղինջի տերևներում, մրգերում: Մրջնաթթուն կիրառվում է սննդարդյունաբերության մեջ՝ որպես ախտահանիչ և պահածոյացնող միջոց, տեքստիլ արդյունաբերության մեջ՝ գործվածքները ներկելու, բժշկության մեջ՝ որոշ հիվանդությունների ժամանակ շփումներ կատարելու միջոց: 

Posted in Uncategorized

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. Լրացնել բաց թողած տառերը և երկհնչյունները.
Ուղևոր, խորազնին, տարորոշել, ընդիմանալ, ապուխտ, անզուգական, միջօրե, միլիրդ, հանրօգուտ, վերելք:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Վերականգնել տրված բառերի անհնչյունափոխ արմատները․ (օրինակ՝ լուսաբաց-լույս).
հանգուցավոր—հանգույց
հորեղբայր—հայր
երեսնամյա—-երեսուն
ատենակալ— անցյալ
իշուկ—-էշ
ուղղաձիգ—-ուղղիղ
հրապուրիչ—հրապույր
հուզառատ—-հույզ
գինեվետ—-գինի
ածխահատ—ածուխ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. Տրված բառերն ըստ անհրաժեշտության գրել միասին, անջատ կամ գծիկով.
Մերձ (քաղաքային) —-մերձքաղաքային
տարե (վերջ) —-տարեվերջ
լեփ (լեցուն) —լեփ-լեցուն
հարավ (արևմտյան) —-հարավ-արևմտյան
հարյուր (քսանչորս) —-հարյուր քսանչորս
տեսակ (տեսակ) —-տեսակ-տեսակ
հայերեն (ֆրանսերեն) —–հայերեն-ֆրանսերեն
ի (զեն) ——-ի զեն
ծովից (ծով) —–ծովից ծով
ըստ (ամենայնի) —–ըստ ամենայնի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 4. Կետադրել.
Անդնդախոր կիրճում լսվում է Դեբեդի շառաչյունը՝ միօրինակ ու թախծալի: Գետի ափին ուղղաձիգ բարձրանում են պղնձագույն ժայռերը՝ լերկ, սրածայր գագաթներով: Երբ հայացքդ գցում ես այդ քարաժայռերին, անսովոր սարսուռ ես զգում: Թվում է, թե ուր որ է կփլվեն դրանք, և ահավոր բարձունքից կթափվեն ձորը՝ իրենց փլատակների տակ ծածկելով ամեն ինչ: Խիտ, անանցանելի ու խավարչտին անտառներ կան այնտեղ: Ամեն քայլափոխում հանդիպում են երկու լայնատերև թխկիներ, երկարակյաց ընկուզենիներ, որոնց սաղարթները մեղմորեն օրորվում են քամուց՝ անտառը լցնելով հուժկու շառաչյունով:

Առաջադրանք 5․Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։

  1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
  2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
  3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
  4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
  5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
  6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
  7. թռչել, շնչել, գոչել, հնչել
  8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
  9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
    10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 6․ Ո՞ր շարքի բառերն են իրար հոմանիշ․

  1. շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ
  2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ
  3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ
  4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7․Վերականգնել հետևյալ բառերի առաջին անհնչյունափոխ ձևերը.
Ռմբակոծել-ռումբ
սրճարան-սուրճ
կնքել-կնիք
մտամոլոր-միտ
վիրաբույժ-վերք
զինագործ-զենք
ըմպանակ-ումպ
գրադարան-գիրք
ընչաքաղց-ունչ
կապտավուն-կապույտ

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 8․Ընդգծիր այն բառերը, որոնցում կա
-ակ վերջածանցը․
Մահակ, սոխակ, գնդակ, բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ, գնդակ:
-որդ վերջածանցը․
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, վարորդ, գնորդ։

-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ։
-գին վերջածանցը․
Էժանագին, գլխագին, ուժգին, ցավագին, փրկագին, սրտագին,թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը․
Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, համեղ,տունուտեղ։

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 9․ Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, դշխո, գորով, սեթևեթանք, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, նազանք, խանդաղատանք, թագուհի, գրավական:
բ) Արահետ, երասան, անրջանք, հարգանք, դրախտ, աղջամուղջ, սանձ, իրիկնաշաղ, երազանք, շավիղ, եդեմ, ակնածանք:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 10․ Գրել ազատ շարադրություն՝ ընտրելով վերնագրերից մեկը․
• Պանդխտություն
• Ես կփոխեմ աշխարհը
• Ինչո՞ւ ենք մենք այսպես ապրում
• Մահ և անմահություն
• Արևի երկիր Հայաստանս

Posted in անգլերեն 8

Confusing word pairs (part 2)

  1. The museum had often been cited as an example of successful fund-raising.

2. I can offer you a lot of good shopping sites.

3. My mum keeps yelling at my siblings to stop playing video games because their eye sight is already bad.

4. I loved beige a part of the student council we were able to stop bullying amongst kids.

5. The teacher counseled the class about not to break the rules.

6. The fewer the mistakes the higher the score.

7. The less I know the better.

8. He may be he is telling the truth.

9. Maybe he should see a doctor

10. He has been through a lot lately.

11.He also gained a thorough acquaintance with the French language.

12. Whether it’s for her or not , I will do whatever it takes.

13. The weather is so confusing .