Posted in կենսաբանություն 9

ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Շնչառական համակարգը  կազմված է շնչառական ուղիներից և շնչառական զույգ օրգաններից՝ թոքերից։ Շնչառական օրգաններն արյան միջոցով հյուսվածքներին մատակարարում են թթվածին և այնտեղից ածխաթթու գազը արտահանում են մթնոլորտ: Շնչառական ուղիները բաժանվում են վերին և ստորին բաժինների։ Վերին շնչառական ուղիներն են՝ քթի խոռոչը, ըմպանի քթային մասը, ըմպանի բերանային մասը, իսկ ստորին շնչառական ուղիներն են՝ կոկորդը, շնչափողը, բրոնխները ներառյալ բրոնխների ներթոքային ճյուղավորումները։ Շնչառական ուղիները կազմված են խողովակներից, որոնց լուսանցքը պահպանվում է նրանց պատերում ոսկրային կամ աճառային կմախքի առկայության շնորհիվ։ Շնչառական ուղիների ներքին մակերեսը ծածկված է լորձաթաղանթով, որը պատված է թարթչավոր էպիթելով և պարունակում է լորձ արտադրող գեղձերի զգալի քանակություն։ Դրա շնորհիվ այն կատարում է պաշտպանական ֆունկցիա։ Օդը, անցնելով շնչառական ուղիներով, մաքրվում, տաքանում և խոնավանում է։ Էվոլյուցիայի ընթացքում օդային հոսանքի ճանապարհին ձևավորվել է կոկորդը՝ բարդ կառուցվածքով մի օրգան, որը կատարում է ձայնագոյացման ֆունկցիա։ Օդը շնչառական ուղիներով անցնում է թոքեր, որոնք շնչառական գլխավոր օրգաններն են։ Թոքերում դիֆուզիայի ճանապարհով թոքաբշտերի պատերի և նրանց շրջապատող արյունատար մազանոթների միջով կատարվում է գազափոխանակություն՝ օդի և արյան միջև:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s